30 տարվա ընթացքում Չինաստանի առաջին նախագահական այցը Տիբեթ
Նախագահ Սի Ցզինպինը այցելել է Տիբեթի քաղաքականապես խնդրահարույց շրջան: Նա Տիբեթում է գտնվել չորեքշաբթիից ուրբաթ, սակայն պետական լրատվամիջոցները այցի մասին հաղորդել են ավարտից հետո: Չինաստանին մեղադրում են հեռավոր և հիմնականում բուդդայական տարածաշրջանում մշակութային և կրոնական ազատությունը ճնշելու մեջ: Կառավարությունը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները և պնդում, որ Տիբեթը զգալիորեն զարգացել է իր կառավարման տարիներին:
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում