Վաղվա օլիմպիական մրցելույթները
Տոկիոյի օլիմպիական խաղերում օգոստոսի 1-ին Հայաստանի պատվիրակներից մրցույթի դուրս կգան երկուսը: Սկսվում է հունահռոմեական ոճի ըմբիշների ստուգատեսը: Մեր տղաներից առաջինը մրցագորգ կելնի Արմեն Մելիքյանը / 60 կգ /: Նրա մրցակիցը իրանցի Ալի Ռեզա Նեջատին է: Բռնցքամարտի մրցաշարում ռինգ կելնի վանաձորցի Արման Դարչինյանը / 75 կգ /: Նա կհանդիպի ֆիլիպինցի Էումիր Մարսիալի հետ: Հայտնի է նաև Հովհաննես Բաչկովի / 63 կգ / քառորդ եզրափակիչի մրցակիցը: Նա ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովն է: Հանդիպումը նշանակված է օգոստոսի 3-ին:
Աղբյուր՝ ՀԱՕԿ