Խաչանովը 3 ժամ տևած խաղում նվաճեց Ռոլան Գարոսի երրորդ փուլի ուղեգիր
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանի խաղում հաղթել է Հուգո Դելիենին: Փարիզում այս օրերին ընթանում է «Մեծ սաղավարտի» մրցաշարը: Խաչանովն առաջին սեթում (4:6) զիջեց բոլիվացի մրցակցին, սակայն դրանից հետո երեք պարտիա անընդմեջ հաղթանակ տարավ՝ 6:4, 7:6 (7:1), 6:3: Ֆրանսիայի մայրաքաղաքի հողածածկ մրցակիցների հանդիպումը տևել է 3 ժամ 7 րոպե:
Աղբյուր՝ vesti.ru
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում