Սվետլանա Ալեքսիևիչ. Նոբելյան մրցանակով ինձ համար ազատություն եմ գնում
Բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչը պատմել է, թե ինչպես է տնօրինելու իրեն շնորհված Գրականության 2015 թվականի Նոբելյան մրցանակը:
«Ես մրցանակով ինձ համար ազատություն եմ գնում: Ես շատ երկար եմ գիրք գրում, իսկ դրա համար պետք են միջոցներ՝ գնալ, գրել, տպել: Հիմա ես կարող եմ հանգիստ աշխատել՝ չմտածելով, որտեղից գումար հայթայթել»,- Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ասել է նա:
Մրցանակը կազմում է 953 հազար դոլար:
Ալեքսիևիչը հաղորդել է, որ իրեն շնորհավորել է ՌԴ մշակույթի նախարարը: Ալեքսիևիչն առայժմ չի ստացել շնորհավորանքներ ոչ Բելառուսի մշակույթի նախարարից, ոչ էլ նախագահից: Բանաստեղծուհու կարծիքով, ինքը մրցանակ է ստացել ոչ թե կոնկրետ գրքի, այլ ողջ ստեղծագործական գործունեության, մասնավորապես 5 ստեղծագործություններով շարքի համար:
Հիշեցնենք, որ Նոբելյան կոմիտեն այսօր է հայտարարել Գրականության 2015 թվականի Նոբելյան մրցանակակրի անունը: Բելառուս գրողին մրցանակը շնորհվել է «նրա արձակի բազմաձայն հնչեղության և տառապանքի ու քաջության հավերժացման համար»։ Ալեքսիևիչը 2013-ին մրցանակակիրների ցուցակում եղել է, բայց այն ժամանակ մրցանակը շնորհվել է Կանադայից Էլիս Մոնրոյին: