ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:00 Աշխարհում
Սեպտեմբերի 19-ին Մինսկ քաղաքի Բարեկամության տանը տեղի է ունեցել ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված երեկո,

որը կազմակերպվել էր Բելառուսում ՀՀ դեսպանության կողմից՝ «Օտար երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի բելառուսական հասարակություն» հասարակական կազմակերպության և հայ համայնքի հետ համատեղ: Միջոցառմանը ներկա են եղել Բելառուսի հայ համայնքի ղեկավարությունը, բելառուսական մտավորականության ներկայացուցիչներ և ուսանողներ: Միջոցառմանը հանդես են եկել «Նաիրի» և «Էրեբունի» համույթները, ինչպես նաև հայկական կիրակնօրյա դպրոցի սաները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

15:42 Հայաստան
Սկսվել է Մշակութային ալիք մրցույթի 2018-ի հայտագրումը,որը դեռևս անժամկետ է:

Մրցույթի հեղինակը վստահեցնում է, որ այս տարի այն ավելի լայն հնարավորություններ է բացելու մասնակիցների համար: Մրցույթը կանցկացվի կինոարվեստի, երգարվեստի, հագուստի մոդելավորման և թատերական արվեստի բնագավառներում: Մրցույթը 2017թվականին ստացել է 340 հայտ:
Մամուլի հաղորդագրություն

 

12:28 Հայաստան
ՀՀ 26-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ միասին երկու հայկական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ

այցելել է Եռաբլուր պանթեոն և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վ. Սարգսյանի, զորավար Անդրանիկի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչություն

12:14 Հայաստան
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ապրել՝ ստեղծագործելու, ստեղծագործել՝ ապրելու համար» համերգ-ցուցահանդեսը

Երեկոյի ընթացքում երաժշտական համարներով հանդես կգա տարեց ուսուցիչների «Վերածնունդ» երգչախումբը, որի անդամները միջոցառմանը կներկայացնեն նաև իրենց ձեռքի աշխատանքները: Սկիզբը՝ սեպտեմբերի 22- ին 19:00- ին:

10:51 Աշխարհում
1947 թվականի սեպտեմբերի 21- ին ծնվել է ամերիկացի գրող Սթիվեն Քինգը

Նրա գրքերը վաճառվել են ավելի քան 350 միլիոն օրինակով, որոնցից շատերն էկրանավորվել են ֆիլմերի, մինի սերիալների, հեռուստահաղորդումների և կոմիքսների։ Նա ստացել է «Սարսափի արքա» մականունը:

10:39 Աշխարհում
1866 թվականին այս օրը ծնվել է անգլիացի գրող և հրապարակախոս Հերբերտ Ուելսը

Նա գիտա-ֆանտաստիկ ժանրի բազմաթիվ վեպերի հեղինակ է, որոնցից են՝ «Ժամանակի մեքենան», «Անտեսանելի մարդը», «Աշխարհների պատերազմը» և այլն։ Ուելսի ստեղծագործություններից մի քանիսը թարգմանվել են հայերեն

10:25 Հայաստան
Սեպտեմբերի 21- ին Հայաստանում նշվում է անկախության օրը

Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին անց է կացվել հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» է քվեարկել անկախությանը:

10:12 Հայաստան
Երևանում գտնվող ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գ. Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հյուրերը ծաղիկներ են դրել նահատակների հուշակոթողին և հարգել անմեղ զոհերի հիշատակը։ Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում։
Մամուլի հաղորդագրություն

19:45 Աշխարհում
Բրիտանիայում ձերբակալել են քաղցկեղը կախարդության միջոցով բուժող «բժշկին»

37- ամյա տղամարդն իրեն հրաշագործ է համարում՝ պնդելով, որ նա աշխատում է «աստղերի էներգիայով»:

19:00 Աշխարհում
Իտալիայում մաֆիայի կլանի 50 մասնակից է ձերբակալվել

Նրանք կասկածվում են անօրինական տեղափոխման և թմրանյութի ու զենքի տարածման մեջ:

18:06 Աշխարհում
Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև համագործակցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը Մոսկվայում կայացել է «Ոսկե Նուռ» հայկական արտադրության ապրանքների տոնավաճառ-փառատոնը

Տոնավաճառ-փառատոնի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վ. Տողանյանը, Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին-տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Ս. Չերյոմինը, ինչպես նաև ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Վ. Ժիրինովսկին: «Ոսկե Նուռ» տոնավաճառ-փառատոնում ներկայացվում են հայկական ավանդական սննդամթերք, գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ ապրանքատեսակներ, հուշանվերներ, հագուստ և այլն։
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:53 Հայաստան
ԿԳՆ- ում նախարարի տեղակալը հյուրընկալել է Բոննի Կարդինալ Ֆրինգսի անվան վարժարանի նախկին փոխտնօրեն Վ. Բլումեին, ով համագործակցելով Գյումրիի Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի անվան դպրոցների հետ`

իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: Նա համակարգել է Գյումրիի դպրոցներին օժանդակություն ցուցաբերելու, դասասենյակներ կահավորելու, վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու, ուսուցիչների և աշակերտների  փոխանակման ծրագրեր կազմակերպելու աշխատանքները: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն ու գերմանացի հյուրը զրուցել են հետագա ծրագրերի մասին:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

17:40 Հայաստան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացել է ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ա. Զաքարյանը, ապրիլյան պատերազմի մասնակիցներ

Անցկացվել է նաև ֆոտոցուցահանդես, ֆլեշմոբ, հյուրերը կրակել են հրաձգարանում, ներկայացվել է ՀՀ անկախության տոնի առթիվ նկարահանված տեսանյութ։ Կարեն Ավագյանը շեշտել է, որ Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ ունեն ՀՀ Զինված ուժերի հետ տարվող ծրագրերը:
Աղբյուր՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

17:12 Հայաստան
Պատմաբան, հայագիտության բնագավառի կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի 90-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 22-ին 14:00-ին, ՀՀ ԳԱԱ- ում տեղի կունենա ՀՀ հանդիսավոր նիստ

Ողջույնի ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յ. Սուվարյանը: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ա. Մելքոնյանը հանդես կգա  «Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանի կյանքն ու գիտական գործունեությունը» թեմայով զեկուցմամբ:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում կցուցադրվի «Մի կյանքի պատմություն. Վլադիմիր Բարխուդարյան» ֆիլմը, որից հետո կմեկնարկի Վլադիմիր Բարխուդարյանի հոբելյանին նվիրված գիտաժողով:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ

17:08 Հայաստան
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Ա. Սահակյանը և ՀՀ- ում Ղազախստանի դեսպան Թ. Ուրազաևը քննարկել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցության հարցեր,

դիտարկել նոր ներդրումների ներգրավման հեռանկարն ու հնարավորությունները` մասնավորապես պետական անշարժ գույքի ոլորտում: ՊԳԿ վարչության պետը հյուրին է ներկայացրել ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ընթացիկ ծրագրերը:
Մամուլի հաղորդագրություն

16:57 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը, Զարգացման գերմանական բանկի Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ղեկավարը, ծրագրի ավագ տեխնիկական պատասխանատուն և Բանկի հայաստանյան ներկայացուցիչն

անդրադարձել են  Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի նախնական փուլում ի հայտ եկած խնդիրներին, մասնավորապես՝ աղբավայրի տեղադիրքի և աղբահանության հետագա  համակարգի կառավարման  հետ կապված հարցերին: Զրուցակիցները քննարկել են նաև  տեխնիկական և կազմակերպչական այլ հարցեր, ուրվագծել  հետագա քայլերը:
Մամուլի հաղորդագրություն

16:44 Աշխարհում
Սեպտեմբերի 19-ին Վիլնյուսի «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» տեղի է ունեցել միջնադարյան Հայկական եկեղեցիների ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը,

որը կազմակրեպվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից: Ցուցահանդեսին ներկայացված են միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության կոթողների շուրջ 30 լուսանկարներ, որոնք արվել են «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոնկարիչների կողմից անցած մեկ դարի ընթացքում: Միջոցառմանը ելույթ է ունեցել Լիտվայում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանը՝ իր խոսքում կարևորելով եկեղեցու դերը հայոց պատմության ընթացքում։ Միջոցառմանը ներկա են եղել Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, Լիտվայի Սեյմի պատգամավորներ, Լիտվայի հասարակական-քաղաքական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

16:33 Հայաստան
Էստոնիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանության նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում կայացել է Երևանի և Տալլինի քաղաքապետարանների ներկայացուցիչների հանդիպում-քննարկում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Ա. Կարապետյանը համառոտ ներկայացրել է Երևան քաղաքի կառավարման ոլորտում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն ու զարգացումները՝ ընդգծելով, որ այս հարցում հատուկ ուշադրություն է դարձվում ծառայությունների որակի բարձրացմանն ու թափանցիկության ապահովմանը: Ա.Կարապետյանը նաև նշել է, որ պարբերաբար փորձի փոխանակումներ են կազմակերպվում Երևանի քույր և գործընկեր քաղաքների քաղաքապետարանների միջև՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է նման համագործակցության համար:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

16:20 Հայաստան
Վերջին տարիներին Քաթարում ստոմատոլոգիական գործունեություն ծավալող, դիմածնոտային վիրաբույժ Հրաչ Բարսեղյանը Երևանում է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով

Մասնագիտական կրթությունը ստանալով Հայրենիքում` սիրիահայ ստոմատոլոգը տարբեր ժամանակահատվածներում կլինիկաներ է հիմնել հայրենիքում, ԱՄՆ-ում և իր ծննդավայր Սիրիայում։ Հյուրընկալվելով ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյանին` Հ. Բարսեղյանը ներկայացրել է Քաթարում հայկական համայնքի գործունեությունը։ Նա նշել է, որ այդ երկրում բնակվող հայերն, այդ թվում` Հայաստանցի երեք բժիշկները, իրենց աշխատանքով կարողացել են լավ համարում ձեռք բերել։
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

16:06 Հայաստան
Սեպտեմբերի 25­-26- ­ին նախատեսվում է Ռուսաստանի առողջապահության նախարար Վ. Սկվորցովայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան

Սեպտեմբերի 26-ին Երևանում կայանալիք Հայ-ռուսական առողջապահական 3-­րդ համաժողովի ընթացքում կքննարկվեն երկու երկրի համար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցերի ամբողջ շրջանակը: Կստորագրվի համատեղ որոշում «Հանրային առողջապահություն-21» գիտական ամսագրի հաստատման մասին, համաժողովի արդյունքների մասին կընդունվի համատեղ  հայտարարություն: 2017թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՀ առողջապահության նախարարությունը կմասնակցի հայ-իրաքյան, հայ-եգիպտական, հայ-ղազախական, հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև հայ-լատվիական հանձնաժողովի աշխատանքային խմբի քննարկումներին:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն


 

15:53 Հայաստան
Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և ԵՄ միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի հերթական նիստը

Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանը, ՀՀ- ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսկին, ՀՀ- ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բ. Բուզետտոն, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանը, այլ գերատեսչությունների, ինչպես նաև  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարար Դ. Հարությունյանն անդրադարձել է 2015 թվականին ստորագրված համաձայնագրի նախապատմությանը, նպատակներին, ինչպես նաև համաձայնագրով նախատեսված ուղղություններին: Նիստի ավարտին քննարկվել է Կոմիտեի հետագա աշխատանքների պլանավորման հարցը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}