ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

20:00 Աշխարհում
Լոնդոնում հին ավտոմեքենաների համար լրացուցիչ հավաք է սահմանվել

Փորձագետների կարծիքով այն կազդի բենզիով և դիզելային շարժիչներով մոտ 6 500 ավտոմեքենաների վրա:

18:20 Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ

հոկտեմբերի 23-27-ը կազմակերպում է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունն էներգախնայող և բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության լուծումների վերաբերյալ: Նախաձեռնությունը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման 7-րդ (Մատչելի և մաքուր էներգիա) և 13-րդ (Գործողություն՝ ի նպաստ կլիմայի) նպատակներին: Հոկտեմբերի 23-ին Երևանի Հյուսիսային պողոտայում, արշավի տեղեկատվական տաղավարի մոտ կայացել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

18:06 Աշխարհում
Հոկտեմբերի 19-21-ը Բրսուսելում տեղի է ունեցել Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության համաժողովը

Համաժողովի պատվիրակները տարատեսակ հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանի, ԵԺԿ-ի և ԵՄ այլ ինստիոտուտների ներկայացուցիչների հետ, քննարկումներ ունեցել երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունների շուրջ։ Համաժողովի ընթացքում կազմակերպության անդամները միաձայն կողմ են քվեարկել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության՝ Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միությանը լիիրավ անդամակցությանը։
Մամուլի հաղորդագրություն

17:59 ԼՂՀ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Գանձասարի վանքում մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ինչպես նախաձեռնության հեղինակներին, այնպես էլ բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են դրա իրականացման գործում:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչություն

 

17:40 Հայաստան
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրի մեկնարկն ազդարարվել է ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի և հիմնադրամի տնօրեն Ա. Օրուջյանի համատեղ մամուլի ասուլիսով

Այն աջակցում է ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող ասպիրանտներին և հայցորդներին, որոնք ցանկություն ունեն բնական գիտությունների ոլորտում կամ ճարտարագիտության բնագավառում գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու նպատակով ՀՀ առաջատար բուհերում կատարել հետազոտական աշխատանք: Ասպիրանտների և հայցորդների համար նախատեսվում են տարատեսակ ամենամյա կրթաթոշակներ: 2018-2019 թթ. ուսումնական տարվա համար հիմնադրամը հայտարարելու է 5 ամբողջական կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով, և 25 մասնակի կրթաթոշակ՝ 3500 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև կին ասպիրանտների և հայցորդների համար՝ 10 ամբողջական կրթաթոշակ` յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով:
Աղբյուր՝ edu.am

17:38 Հայաստան
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում խնամվող անձանց պահման պայմանների անբավարար լինելու վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված բողոքների հիման վրա նախաձեռնված քննարկման ընթացակարգի արդյունքում լուծվել են մի շարք խնդիրներ:
Տեսանյութ

17:25 Հայաստան
Մեկնարկել է «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը,

որի հիմնական նպատակն է շրջակա միջավայրի մոնիթորինգի պահպանման, ինչպես նաև աղտոտիչների բացահայտման և վերահսկման խնդիրների վերաբերյալ ժամանակակից մեթոդների, եղանակների ներկայացումն ու քննարկումը: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից:
Աղբյուր՝  Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

16:44 Աշխարհում
«Մարսել» ֆուտբոլային ակումբի երկրպագուները Նեյմարի վրա շշեր են նետել

Պատահարը տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջնության տասներորդ տուրի հանդիպման ժամանակ:

16:06 Հայաստան
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակվում են իրականացվել ձմռան նախապատրաստական աշխատանքները

Զեկուցվել է նաև, որ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ևս իրականացվում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ: Հանձնարարվել է վերահսկել աշխատանքների կատարման ընթացքը և դրանք ավարտել սահմանված ժամկետում։
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

15:42 Հայաստան
Երևանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կնքել են համագործակցության եռակողմ հուշագիր,

որով իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ ջանքերով աջակցելու «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրագործմանը: Համաձայն հուշագրի՝ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի ուժերով կազմակերպել կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ, որոնք կնպաստեն քաղաքային տնտեսության կառավարման բոլոր բնագավառներում առկա խնդիրների և առօրյա կենսագործունեության ապահովման նորարարական լուծումների մշակմանը։
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

14:30 Աշխարհում
Ածխաթթու գազի արտանետումները կազդեն ծովային կյանքի վրա

Ավելի քան 250 գիտնականների կողմից ութամյա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կվնասվեն հատկապես  ծովային նորածին արարածները:

14:16 Աշխարհում
Չինաստանը վերացնում է փափուկ տեսակի և բորբոսով պանիրների ներմուծման արգելքը

Իշխանությունները երկրում դեռ չհաստատված բակտերիաների շտամների պատճառով, որոնք օգտագործվում են այդ պանիրներում, սեպտեմբերին արգելել էին ներմուծել դրանք:

13:53 Աշխարհում
Tesla- ն Չինաստանում գործարան կկառուցի

Մինչև տարեվերջ ընկերությունը նախատեսում է հստակ սահմանել Չինաստանում արտադրական ծրագրերը:
Աղբյուր՝ The Wall Street Journal

13:40 Հայաստան
Հոկտեմբերի 16-ից 20-ը Հարկադիր կատարման ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2253 դիմում և գրություն,

իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 409 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 12 բողոքի: 2017 թվականի հոկտեմբերի 16-ից 20-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1704 քաղաքացի:
Աղբյուր՝ ՀՀ Հարկադիր կատարման ծառայություն

13:25 Հայաստան
ԲՀՀ-Հայաստանը հայտարարում է «Քաղաքականության կրթաթոշակներ» ծրագրի շրջանակներում մրցույթի մասին, որն ուղղված է աջակցելու կրտսեր և ավագ հետազոտողներին,

ովքեր պատրաստակամ են իրականացնել լայնածավալ և առաջադեմ ուսումնասիրություններ` հանրային քաղաքականության տարբեր բնագավառներում բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել հրատապ մարտահրավերները և մշակել կիրառական լուծումներ: Դիմորդները կարող են հետազոտական հայտեր ներկայացնել Հայաստանում հանրային քաղաքականությանն առնչվող, բաց հասարակության ձևավորման համատեքստում ծագող ցանկացած հրատապ թեմայով:  Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություը՝ osf.am կայքում:

 

13:12 Աշխարհում
Հոկտեմբերի 19-ից 21-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս. Կարայանի գլխավորած պատվիրակությունն այցով գտնվել է Մինսկում՝

տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով: ԲՀ էկոնոմիկայի նախարար Վ.Զինովսկու հետ հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ երկկողմ ապրանքաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում երկու պետությունների իրական ներուժին: Հատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ շրջանակներում երրորդ պետությունների հետ համագործակցության և Մեղրիի ազատ տնտեսական գոտու արտոնություններից օգտվելու հարցերին: ԲՀ գյուղատնտեսության նախարար Լ. Զայացի հետ պատվիրակությունները քննարկել են երկու երկրների համագործակցությունը խոշոր եղջերավոր անասունների բազմացման և սերմնաբուծության ոլորտներում:
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
 

10:25 Աշխարհում
1940 թվականի հոկտեմբերի 23- ին ծնվել է բրազիլացի ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեն

Նա Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։  Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958 թվականին 30 խաղում խփել է 58 գոլ:

19:00 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկնարկել է «Խելացի քաղաք» 24-ժամյա հեքըթոնը

Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող միջոցառման նպատակը Երևանի համար խելացի լուծումներ մշակելն է, որի ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետը, ով զրուցել է մասնակիցների հետ, լսել երիտասարդ ծրագրավորողների գաղափարներն ու մոտեցումները: Նա վստահեցրել է, որ լավագույն աշխատանքները տեղ կգտնեն քաղաքի կառավարման տարբեր բնագավառներում:
Հեքըթոնի ընթացքում շուրջ 70 մասնագետներ 24 ժամ շարունակ կաշխատեն տրամադրված տվյալների շտեմարաններով՝ Երևանի համար մշակելով խելացի լուծումներ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

 

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}