ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

20:23 Աշխարհում
ԱՄՆ- ում սատկել է ժեստերի լեզվին տիրապետող գորիլան

Կենդանին 46 տարեկան էր:
Աղբյուր՝ РИА

16:54 Աշխարհում
Հունիսի 20-ին Մոսկվայում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև՝ լատինաամերիկյան տարածաշրջանին վերաբերող հարցերի շուրջ

Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳՆ Ամերիկայի երկրների վարչության պետ Ա. Հակոբյանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ լատինաամերիկյան դեպարտամենտի տնօրեն Ա. Շչետինինը: Կողմերն անդրադարձել են լատինաամերիկյան տարածաշրջանի հետ երկու երկրների հարաբերություններին, մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական և ինտեգրացիոն գործընթացների, առկա հիմնախնդիրների շուրջ:
Աղբյուր՝ mfa.am

16:51 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ա. Հակոբյանը և ՀՀ- ում Իտալիայի դեսպան Վ. դել Մոնակոն քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Նախարարը կարևորել է առաջիկայում հայտարարվող ճանապարհաշինական մրցույթներում իտալական ընկերությունների մասնակցությունը։ Դեսպանը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է ամեն ջանք ներդնել՝ ավելի ամրապնդելու և զարգացնելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության շրջանակները։ Նա նաև նշել է, որ Հայաստանում աշխատող իտալացի մասնագետների արձագանքը դրական է երկրի մասին և  բազմաթիվ կազմակերպություններ արդեն իսկ ցանկություն ունեն ներդրումներ կատարել և ներգրավվել տարբեր ծրագրերում։
Աղբյուր՝ mtcit.am

15:42 Աշխարհում
Հունիսի 19-ից պաշտոնական այցով Բուլղարիայում է գտնվում ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությունը՝ խմբի ղեկավար Ջ. Բաղդասարյանի գլխավորությոամբ

Հունիսի 20-ին ԲՀ Ժողովրդական ժողովի շենքում տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը ԲՀ խորհրդարանի նախագահի տեղեկալ Է. Խրիստովի հետ: ՀՀ պատվիրակությանն ուղղված ողջույնի խոսքում Է. Խրիստովն ընդգծել է երկու ժողովուրդների միջև ձևավորված վաղեմի բարեկամությունն ու մշակութային առնչությունները: Է. Խրիստովը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության խորացման գործում: Հանդիպմանը քննարկվել են կողմերի միջև համագործակցության խթանման հետ կապված հարցեր:
Մամուլի հաղորդագրություն

15:30 Հայաստան
Համաձայն ՀՀ դատախազությունում քաղաքացիների ընդունելության կարգի՝ յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի 14:30-18:00-ին,

ՀՀ Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից կատարվում է ընդունելություն՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման կարգի և պայմանների օրինականության, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, պրոբացիայի պետական կառույցներում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության հետ կապված հարցերի շուրջ:
Աղբյուր՝ Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն

15:29 Աշխարհում
ՀՀ արդարադատության նախարար Ա. Զեյնալյանը և Ֆրանսիայում ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գ. Բատաինի-Դրագոնին անդրադարձել են ամփոփման փուլում գտնվող 2015-2018թթ. ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրին,

2019-2022 թվականների Գործողությունների ծրագրի ոլորտային առաջնահերթություններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներին: Ա. Զեյնալյանն ընդգծել է նաև հնարավորինս կարճ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, նշել, որ այն պետք է հիմնված լինի ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների վրա՝ այդ համատեքստում կարևորելով Եվրոպայի խորհրդի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավար, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

15:08 Հայաստան
Հունիսի 20-ին 14:30-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ.Ս.-ին կարճատև տեսակցության եկած ազգականներ Ն.Ս-ին և Դ.Գ.-ին

Նրանցից յուրաքանչյուրի մոտ հայտնաբերվել է մեկական բջջային հեռախոս: Արարքը պարունակում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով վարչական իրավախախտման հատկանիշներ: Նույն օրը 15:00-ի սահմաններում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկի պատուհանի տակից հայտնաբերվել է ծխախոտի մեկ տուփ, որում առկա են եղել «Սիբազոն 5 մգ» գրառմամբ թափանցիկ հեղուկով երկու սրվակ, «Դիազեպամ» գրառմամբ երկու դեղահաբ և «Լորազեպամ» գրառմամբ մեկ դեղահաբ: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին

14:42 Աշխարհում
ԱՄՆ- ում հաղորդավարուհուն ուղիղ եթերի ժամանակ արտասվելու համար մեղադրել են կեղծավորության մեջ

Նա արտասվել է, երբ կարդացել է այն մասին, որ ԱՄՆ սահմանում ներգաղթածներին բաժանում են երեխաներից:

12:54 Հայաստան
Ի պատասխան և ի հստակեցում մամուլում տարածված ոչ ստույգ տեղեկատվության՝ ճշգրտվում է. Գ. Ծառուկյանի որդին՝ Ն. Ծառուկյանը, չի սովորում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում

Սույնի մասին տեղեկատվություն տարածած ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն արդեն իսկ ուղղել է իր հայտարարությունը: Ստորև նախարարության պաշտոնական հրապարակումն է, որտեղ նշվում է, որ Նվեր Ծառուկյանը սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում:
Աղբյուր՝ msy.am

12:00 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանը և Գերմանիայի Բունդեսթագի պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Գ. Շտոռյոհանը խոսել են ՀՀ- ում հանրագրերի ինստիտուտի ներդրման ուղղությամբ տարվող

աշխատանքների մասին՝ ընդգծելով առաջիկայում հանրագրերի էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությունը և այդ ճանապարհին գերմանական փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը: 
Փոխնախարարը հայտնել է, որ գերմանական կազմակերպությունների հետ համագործակցությամբ (GIZ, IRZ) Արդարադատության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ կատարելագործում է հայաստանյան օրենսդրական դաշտը և այդ համատեքստում գերմանական կառավարությունը Արդարադատության նախարարության լավագույն գործընկերներից է:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

11:43 Աշխարհում
1962 թվականի հունիսի 21- ին ծնվել է երաժիշտ, երգերի հեղինակ Վիկտոր Ցոյը

Բազմաթիվ համերգներ է տվել արտասահմանում՝ այդ թվում Սպիտակի երկրաշարժի տուժածների օգտին։ Նկարվել է «ԱՍՍԱ», «Ասեղ» ֆիլմերում:

11:00 Հայաստան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը կազմակերպել էր հանդիպում մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ`

մարզերում իրականացվող  գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ծանոթանալու և առկա խնդիրները քննարկելու նպատակով։  Անդրադարձ է կատարվել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, աշնանացանի նախապատրաստման գործընթացին, մարզերում գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավմանը, ցանքատարածությունների ավելացմանը, մթերումների արդյունավետ կազմակերպմանն ու մթերման գների կարգավորմանը, տեղական գյուղմթերքի իրացմանը և արտահանումների խթանմանը:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

10:51 Հայաստան
Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջ. Յամադան վստահեցրել է,

որ նոր ջանքեր կներդնի պաշտպանության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, մասնավորապես՝ հումանիտար ականազերծման և ականների վտանգների մասին իրազեկման ոլորտներում, համագործակցությունը զարգացնելու համար:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

10:39 Հայաստան
ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունն իր աջակցությունը կշարունակի ցուցաբերել ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությանն ինչպես միգրացիոն քաղաքականության մշակման և իրականացման ուղղությամբ,

այնպես էլ տեխնիկական համագործակցության ձևաչափով միգրացիայի և կարողությունների հզորացման բնագավառում: Այդ մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ի. Տեր-Մինասյանը՝ իր գոհունակությունը հայտնելով Միգրացիոն ծառայության նորանշանակ պետ Ա. Ղազարյանի հետ համագործակցությունը սկսելու առիթով։ Երկու կառույցների ուշադրության կենտրոնում է լինելու «ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի» (ԳԱԾ) առանձին գործողությունների իրականացումը։ 
Մամուլի հաղորդագրություն

10:25 Հայաստան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ք. Ասատրյանը մասնակցել է «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառ միջոցառմանը և հանդես է եկել ելույթով,

որում ընդգծել է երիտասարդների զբաղվածության, մասնագիտական կրթության և ձեռներեցության խթանմանն ուղղված քայլերի, ինչպես նաև այս ուղղությամբ Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցության կարևորությունը: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունից հետո Ք. Ասատրյանը ծանոթացել է տոնավաճառին մասնակցող կազմակերպությունների կողմից երիտասարդներին առաջարկվող ինքնազարգացման հնարավորություններին:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

10:12 Հայաստան
Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսը շարունակում է

շրջագայությունն աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում, ՀՀ մարզերում և Արցախում: Հերթական կանգառը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքն է: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռ. Հովհաննիսյանը և Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Ա. Սարգսյանը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

19:27 Հայաստան
ՄԱԿ-ը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի հարցում

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ը հայտնում է՝  Պետական վերահսկողական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

Դավիթ Սանասարյանը հույս է հայտնել, որ երկրում ստեղծված նոր իրադրության պայմաններում  երկկողմ հարաբերությունները կզարգանան նոր թափով և կլինեն առավել արդյունավետ։       

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը տարբեր ոլորտներում, հատկապես՝ ՊՎԾ կողմից իրականացվելիք օրինականության հաստատման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ինչպես նաև ցուցաբերել փորձագիտական և տեխնիկական աջակցություն։
 

18:33 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ա. Հակոբյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Շ. Ռոզենթալը քննարկել են

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն առնչվող խնդիրները: Այդ հատվածում ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը: Քննարկվել են նաև ընկերության պայմանագրային պարտավորություններն առավել պատշաճ և ժամանակին կատարելու խնդրի լուծման մի քանի տարբերակներ: Կողմերը հիմնականում համակարծիք են եղել ծրագրի հետագա իրագործման շուրջ։ Նախարարը նշել է, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը կորոշակիանան։
Աղբյուր՝ mtcit.am

 

18:20 Աշխարհում
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Զ. Մնացականյանը և ՀԲԸՄ եվրոպական տնօրեն Ն. Դավիդյանը մտքեր են փոխանակել հայապահպանության գործում պետության դերակատարության շուրջ

Ն. Դավիդյանը ներկայացրել է ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի գործունեությունը, ընթացիկ ծրագրերը և նոր նախաձեռնությունները, դրանցում Հայաստանի պետական և հասարակական կառույցների հետ համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման հարցում հայկական կառույցների դերակատարությանը։
Աղբյուր՝ mfa.am
 

18:19 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը և ՀՀ-ում Լիբանանի դեսպան տիկին Մ. Դաղերը քննարկել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցության ներկայիս մակարդակը և փոխադարձ հետքաքրքրություն ներկայացնող ուղղությունները: Դ. Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է,որ ՀՀ կառավարությունը հաստատել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու պաշտպանության նախարարության առաջարկը, ինչը նոր հնարավորություն կընձեռի պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման համար:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

18:07 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը, ՀՀ-ում Հունաստանի դեսպան Ն. Ն. Է. Վրայլան և ռազմական կցորդ, գնդապետ Ս. Դիմոսթենիսը քննարկել են պաշտպանության բնագավառում

հայ-հունական համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցության նորացված միջպետական համաձայնագրի նախագծի դրույթներին և դրա ստորագրումից հետո ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հեռանկարներին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}