ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:25 Հայաստան
Հունվարի 18-ին ՀՀ Արարատի մարզպետարանում կայացել է ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային ստորաբաժանումների 2017 թ.-ի կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստ, որը վարել է մարզպետ Ա. Գրիգորյանը

Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատանքներն ամփոփել է վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը: Որպես գործունեության հիմնական ուղղություններ, նա առանձնացրել է. Քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստումը, մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումներին մարզի բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակների ներգրավման ապահովումը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերի հրապարակայնությունը և այլն:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

15:53 Աշխարհում
Իրանական բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը

34- ամյա տղամարդուն ձերբակալել են ոչխարներ, զարդեր և տրանսպորտային միջոցներ գողանալու համար:

15:17 Հայաստան
Հանրային խորհրդի նիստում վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հարցի քննարկմանը մասնակցել են ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վ. Միրումյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ա. Ստեփանյանը,

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչություն պետ Ա. Մանասերյանը, ՏՄՊՊՀ վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Դ. Փինաչյանը: ՏՄՊՊՀ ներկայացուցիչը հայտնել է, որ հունվար ամսին հիմնական թանկացումները վերաբերել են բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի շուկաներին: Հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարել այդ շուկաներում պարզելու տնտեսվարողների կողմից գների վրա արհեստականորեն ազդելու հնարավորությունները, նախնական արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ շուկայում չարաշահումներ չկան:
Մամուլի հաղորդագրություն

15:05 Հայաստան
Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը

Դրական գնահատելով ՊԵԿ-ի 2017 թվականի գործունեությունը, Հայաստանի վարչապետ Կ. Կարապետյանը կոմիտեում աշխատանքային հանդիպման ժամանակ հանձնարարել է բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակել հարկային վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումները և հետևողական քայլեր ձեռնարկել Հայաստանում օրինակելի բիզնես միջավայրի ապահովման ուղղությամբ: «ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է հնարավորինս լայնածավալ երկխոսություն վարել բիզնեսի հետ, որպեսզի տնտեսվարողների համար հասկանալի լինեն ՊԵԿ պահանջները, վարքագիծն ու քաղաքականությունը, մյուս կողմից՝ հստակ իմանան իրենց անելիքները»,-ասել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:
Աղբյուր՝  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե

13:12 Հայաստան
Հունվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 132 հեռախոսազանգ,

որոնցից 110-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 22 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 47 հեռախոսազանգ, որոնցից 44-ին լուծում է տրվել, իսկ 3-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

12:28 Հայաստան
«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է ամենշաբաթյա «Հոգևոր սերտողություններ» խորագիրը կրող ծրագիրը

Ծրագրի շրջանակում հանդիպումների առաջին շարքը կկրի «Սուրբ պատարագի խորհուրդը» վերնագիրը: Ընթացքում ներկաները կմասնակցեն հոգևոր և աշխարհիկ թեմաներով զրույցների: Սկիզբը՝ հունվարի 20- ին 15:00- ին:

12:00 Աշխարհում
1839 թվականին այս օրը ծնվել է ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ականավոր ներկայացուցիչ Պոլ Սեզանը

Նա սկսել է աշխատել պլենէրում, և, թեպետ ներկապնակը պայծառացել է, հենց այդ ժամանակից էլ նկատելի է նրա սկզբունքային տարբերությունն իմպրեսիոնիզմից։

10:51 Հայաստան
Հունվարի 16-ին 13:00-ին, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Գ.-ին ՔԿՀ աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով եղբոր հուղարկավորությանը մասնակցելու նպատակով

կարճատև մեկնումից հիմնարկ վերադառնալուց հետո ենթարկել են անձնական խուզարկության: Վերջինիս մոտից հայտնաբերել և առգրավել են 2.2 գրամ կանաչավուն զանգված, 0.3 գրամ «B8» գրառմամբ դեղահաբ և 0.7 գրամ «Մետանֆիտամին» գրառմամբ դեղահաբեր: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

10:39 Հայաստան
ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյանի հետ հանդիպմանը ՀՀ- ում Նիգերիայի դեսպան Հ. Իբրահիմը տեղեկացրել է, որ իր երկիրը ցանկություն ունի մի շարք ուղղություններով համագործակցություն սկսել ՀՀ հետ

Դեսպանի խոսքով իր երկրին առավելապես հետաքրքրում են վարակիչ հիվանդությունների դեմ երկարաժամկետ պայքարի և կանխարգելման ուղղությամբ Հայաստանի փորձը, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների բժշկական ծառայությունները պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթների միջոցով կազմակերպելու և, ընդհանրապես, բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման մոտեցումները։  Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել համագործակցության հուշագիր` ամրագրելով հստակ ուղղությունները։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

10:25 Հայաստան
Հունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրակրթական ծրագրեր իրականացնող ՀՀ ուսումնական հաստատությունների միջև անցկացվող «Կորյուն» ռազմամարզական խաղերի

անցկացմանը նվիրված հանդիպում-քննարկում։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչություների և մարզպետարանների ուսումնական հաստատությունների հետ տարվող աշխատանքների համար պատասխանատու պաշտոնատար անձինք։ «Կորյուն» ռազմամարզական խաղերի ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներն ուժերն են չափում «Կարգապահ և ներդաշնակ», «Արագ և դիպուկ», «Բանիմաց և հնարամիտ», «Ամենագիտակ ու խելացի», «Բարձունքի գրավում» մրցաձևերում:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

10:12 Աշխարհում
Հունվարի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում դամասկաոսահայ համայնքապետերի, ազգային կառույցների ղեկավարների և անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել Ամանորյա ընդունելություն

Ելույթով հանդես է եկել Սիրիայում ՀՀ դեսպան Ա. Փոլադյանը, ով ներկաներին շնորհավորելով անցած տոների կապակցությամբ, հանգամանորեն անցրադարձ է կատարել նախորդ տարվա ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը՝ խիստ կարևորելով նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դեսպան Փոլադյանը նշել է, որ պայմանգիրը կուռ իրավական հիմք է ստեղծում քաղաքական երկխոսության ամրապնդման, տնտեսական և ոլորտային համագործակցության ընդլայնման, առևտրի ու ներդրումների հնարավորությունների համար:
Աղբյուր՝ mfa.am

 

 

 

 

17:40 Հայաստան
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տնօրեն Հ. Տանիգուչին քննարկել են

ՀՀ ԱԻՆ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև համագործակցության նոր ծրագրերի մշակման հնարավորությունները: Բարձր գնահատելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով աղետների ռիսկերի նվազեցման և կանխարգելման գործընթացում հայ-ճապոնական համագործակցության արդյունքները՝ ԱԻ նախարարը պատրաստակամություն հայտնեց ներգրավվել համատեղ նոր ծրագրերի մշակման գործընթացում: Կողմերը քննարկել են նաև Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելիչ գործողությունների իրականացման համատեքստում ենթակառուցվածքների զարգացման և կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

17:25 Հայաստան
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի սպա-իրավաբանների երկօրյա հավաքը

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում հավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ներկայացուցիչները: Սպա-իրավաբանների հավաքի ընթացքում ամփոփվելու են 2017 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները, հաշվետվությունների միջոցով մատնանշվելու են արձանագրված հաջողություններն ու բացթողումները, հստակեցվելու են 2018 թվականի անելիքները:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

17:12 Հայաստան
ՀՀ դեսպանության կողմից տրվել է ընդունելություն՝ ի պատիվ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նորընտիր նախագահ Դոմինիկ դը Բումանի

Ընդունելությանը ներկա են եղել Շվեյցարիայի նախկին նախագահ տիկին Միշլին Կալմի-Ռեյը, ինչպես նաև Շվեյցարիայի օրենսդիր, գործադիր և տեղական իշխանությունների, Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հ. Տոլմաջյանը, Ժնևի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Գ. Բարազոնեն, Ժնև կանտոնի պետական խորհրդի նախագահ Ֆ. Լոնշանը, ինչպես նաև՝ Շվեյցարիայի Ազգային խորհրրդի նախագահ Դ. դը Բումանը։
Մամուլի հաղորդագրություն

16:20 Հայաստան
«Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրով նախատեսված է

շուրջ 200 հեկտար ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում։ Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվելու են մինչև 7 տարի ժամկետով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու և 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգիների հիմնման նպատակով:
Աղբյուր՝ minargo.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}