ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո գնաճային ճնշումները մեծանալու են. Նիկոլ Փաշինյան

15:17 06/11/2017


Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

10:39 Աշխարհում
Մեքսիկայում կրակոցից վեց ոստիկան է մահացել

Պուեբլա նահանգում հանցագործներին որոնելու համար խոշոր գործողություն է սկսվել:

18:59 Հայաստան
Ոստիկանության պետ Վ. Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության կադրերի վարչության ու ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ

Անդրադառնալով ծառայության գործունեության հիմնախնդիրներին և առաջնահերթություններին` նա ընդգծել է կոռուպցիոն ցանկացած դրսևորման բացառման հրամայականը: Ոստիկանության պետը նշել է նաև կադրերի ներհամակարգային տեղաշարժի կանոնակարգման անհրաժեշտությունը` պատասխանատուներին հանձնարարելով ունենալ կադրային ռեզերվի անձնական քարտարաններ, ինչը թույլ կտա հստակ տեսնել առկա պատկերը և առավելագույն արդյունավետությամբ իրականացնել նոր նշանակումները:
Աղբյուր՝ police.am
 

18:57 Հայաստան
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է խորհրդակցություն՝ նվիրված զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի ընթացքի և այդ շրջանակում նախատեսվող աշխատանքների քննարկմանը

Խորհրդակցության ընթացքում ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Ս. Սիմոնյանը ներկայացրել է «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի մանրամասները, հիփոթեքային վարկավորման կարգն ու պայմանները: Ծրագրի շահառուները հնարավորություն են ունենալու երկարաժամկետ և գործող նվազագույն տոկոսադրույքով արտոնյալ հիփոթեքային վարկ ստանալ և գնել կամ կառուցել բնակարան:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

18:51 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019թթ. ուսումնական տարվա ընդունելություն

Ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտները 2018թ սեպտեմբերի 1-ից մինչ ընդունելության քննությունների կազմակերպումը պետք է սովորեն ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և զուգահեռաբար նախապատրաստվեն արտերկրի ՌՈՒՀ-երի ընդունելության քննություններին: Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում:
Մանրամասն՝ mil.am- ում

18:48 Հայաստան
Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով ամրագրված դատական վիճակագրության վարման վերաբերյալ

նախապես հայտարարված աշխատանքային քննարկումը: «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Ա. Հովհաննիսյանի գլխավորությամբ անցկացված հանդիպմանը ներկա են եղել պետական և մասնավոր կազմակերպությունների շուրջ մեկ տասնյակ ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերն արտահայտել են դատական վիճակագրության վարման իրենց հուզող խնդիրները և ներկայացրել գործընթացն առավել արդյունավետ դարձնելուն միտված կարծիքներ:
Աղբյուր՝  ՀՀ ԱՆ

18:33 Հայաստան
Հունիսի 11-ից 15-ը տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության ՀՀ մեծահասակների առաջնությունը

Ընդհանուր միավորներով ՀՀ տղամարդկանց բազմամարտում բացարձակ չեմպիոն է դարձել Ա. Դավթյանը, որը լավագույն արդյունք է ցույց տվել նժույգթափեր, հենացատկ, պտտաձողի, զուգափայտերի վրա և ազատ վարժություններում: Օղակների վրա վարժությունում հաղթանակ է տարել Վ. Դավթյանը: Աղջիկների մրցապայքարում ընդհանուր միավորների քանակով ՀՀ բացարձակ չեմպիոն է դարձել Ա. Գրիգորյանը, որը չեմպիոն է դարձել նաև ազատ վարժությունում:  Հենացատկում հաղթել է Ա. Պետրոսյանը, զուգափայտերի վրա՝ Տ. Սուքիասյանը, իսկ գերանի վրա՝ Ե. Հայկազունին:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

18:20 Հայաստան
Ոստիկանության պետ Վ. Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին ու ղեկավար կազմին ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Վ. Մովսիսյանին

Վ. Օսիպյանը կատարված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ոստիկանության պետի նախկին տեղակալ Ա. Համբարյանին, ապա անդրադարձել հասարակական կագի պահպանման մի շարք խնդիրների, մասնավորապես` գիշերային ակումբների աշխատանքի կանոնակարգմանը, ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում խաղերի դիտման հանրային վայրերում պատշաճ կարգի ապահովմանը, բուքմեյքերական գրասենյակների անվտանգության վերահսկմանը և այլն:
Մամուլի հաղորդագրություն
 

18:06 Հայաստան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը և ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ի. Նազարուկը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը

Նախարար Ա. Խաչատրյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, տեղեկացրել, որ ոլորտում իրականացվող պետական աջակցության շրջանակում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ապահովում են երկրի գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը: Ագրարային ոլորտի հետագա զարգացման համար նախարարը ընդգծել է նաև չմշակվող գյուղատնտեսական հողատարածքները շրջանառության մեջ ընդգրկելու, ոռոգելի հողատարածքների ավելացման, ֆերմերների միավորման և կոոպերացիայի խթանման անհրաժեշտությունը:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

17:53 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ա. Մինասյանը և ՀՀ- ում ԱՄՆ դեսպան Ռ. Միլզն անդրադարձել են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին,

հակակոռուպցիոն, հակամենաշնորհային քաղաքականությանը, ներդրումային միջավայրին և այս ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։ Նախատեսվող բարեփոխումների առնչությամբ դեսպանն իր գոհունակությունն է հայտնել՝ նշելով, որ ամերիկյան ներդրողները հետաքրքրված են Հայաստանով։ Մտքեր են փոխանակվել նաև էներգետիկայի, զբոսաշրջության, խորհրդատվությունների իրականացման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության և համատեղ աշխատանքի ընդլայնմանը միտված պատրաստակամությունը։
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

17:40 Հայաստան
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից իրականացվող առողջապահական մի շարք նախագծեր են քննարկվել առողջապահության նախարար Ա. Թորոսյանի

և  IDeA-ի ի տնօրեն Ր. Պաղճեանի հանդիպման ժամանակ: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, ՉԱՈՒՄ-Դիլիջան հակատարիքային առողջարանային կենտրոնի ստեղծման նախագծին, առողջապահական տուրիզմի զարգացման և Հայաստանի առողջապահական ոլորտի խորքային ուսումնասիրության հարցերին:
Մամուլի հաղորդագրություն

17:25 Հայաստան
Հունիսի 16-ից 17-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կկայանա (չ)կոնֆերանս «ԲարՔեմփ Երևան 2018»-ը

(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը: Այս տարի ելույթներով հանդես կգան բազմաթիվ միջազգային հյուրեր: Հովանավորներն ու գործընկերներն են BetConstruct, Digitain, Rockbite Games, Workfront, Ginosi Apartels, SFL LLC,  AVETIQ, Vineti AM ընկերությունները։
Աղբյուր՝  barcamp.am

17:12 Հայաստան
Առողջապահության նախարար Ա. Թորոսյանի և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության ծրագրերի տնօրեն Ժ. Էդիլյանի հանդիպման ժամանակ քննարկվել են կազմակերպության ծրագրերն ու նոր ռազմավարությունը

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի և առողջապահության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իրականացվում են մոր և մանկան առողջության, առողջության առաջնային պահպանմանն ուղղված ծրագրեր: Կազմակերպությունը Հայաստանի 6 մարզում շարունակաբար իրականացնում է ծրագրեր՝ ուղղված առավել խոցելի երեխաների կայուն բարեկեցությունն ապահովելուն:
Մամուլի հաղորդագրություն

16:20 Հայաստան
Երևանում մեկնարկել է թվով հինգերորդ «Թվապատում» երկօրյա կոնֆերանսը, որի առանցքում այս տարի «Մարդիկ և մեդիան» են

ԱՄՆ- ից, Ռուսաստանից, Նիդերլանդներից, Շվեյցարիայից, Վրաստանից և Հայաստանից մասնագետները կխոսեն ժամանակակից մեդիայի նոր հնարավորությունների ու մարտահրավերների, ինչպես նաև թվային իրողությունում լսարանի հետ հաղորդակցության մասին։ Հյուրերն են ամերիկյան PBS-ի Բոստոնի հանրային հեռարձակողի գլխավոր պրոդյուսերը, Հոլանդիայի VPRO հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը, Newseum-ի կրթական նախագծերի փոխնախագահը, Дождь հեռուստաընկերության պրոդյուսեր ու հաղորդավարը և այլք: Կազմակերպիչները «Թվապատում 2018»-ի խորհրդանիշ են ընտրել հավատալ-չհավատալ, ստուգել-չստուգել, տարածել-չտարածել հարցերին պատասխանող երիցուկը:
Աղբյուր՝ mediainitiatives.am

15:42 Հայաստան
Հուլիսի 5-ին տեղի կունենա ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա տոնական ծրագիրը,

որի առանցքային իրադարձությունը քայլերթն է: Այն կմեկնարկի 19:30-ին, Ազատության հրապարակից: Մինչ քայլերթի մեկնարկը Ազատության հրապարակում ժամը 18:30-ից ելույթներով հանդես կգան ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը, ՀՀ Ոստիկանության նվագախումբը և արարողակարգային վաշտը: ՀՀ պետական խորհրդանշանների տոնական քայերթի կազմակերպման նպատակով «Մենք» հիմնադրամը նախաձեռնել է հանգանակություն՝ տոնական քայլերթի երեխաների և երիտասարդների եռագույն շապիկների ու դրոշների ձեռք բերման համար: Աղբյուր՝  «ՄԵՆՔ» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}