ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:53 Հայաստան
«Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում նոյեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա արցախյան պատերազմի զոհերին և նրանց ծնողներին նվիրված համերգ՝

«Կարոտի կանչով հերոսներիս հետ» խորագրով: ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ համերգի մանրամասների մասին պատմել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գործող «Կանթեղ»  և «Տարոն» աշուղական երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Գ. Չաքմանյանը և Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդական ծրագրերի բաժնի պետ Գ. Մնացականյանը:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

17:18 Հայաստան
Մայրաքաղաքում անցկացող Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի շրջանակում կազմակերպվել է «Գովազդ՝ առանց սահմանների» խորագրով համաժողովը

Միջոցառմանը մասնակցել են գովազդային կազմակերպությունների, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ: Համաժողովի ընթացքում միջազգային և տեղական փորձագետները ներկայացրել են արտաքին գովազդի էվոլյուցիան, խոսել նաև նրա կարգավիճակի, գովազդի համաշխարհային և տեղական շուկայի միտումների ու զարգացումների մասին: Մասնագիտական քննարկումներն անց են կացրել միջազգային Saatchi&Saatchi, Standard Vision, Jung von Mat, IKRA գովազդային գործակալությունների արտ-տնօրենները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:09 Հայաստան
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ բժշկական համալսարանի գրադարանում բացվել է ՄԱԿ-ի անկյուն,

որըը նպատակ ունի բարձրացնելու հանրային իրազեկվածության մակարդակը՝ հետաքրքրություն խթանելով ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և քաղաքականությունների վերաբերյալ: ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Ե. Զայցևն ընդգծել է, որ տեղեկատվական բաղադիչը կարևոր տեղ ունի առողջապահական համակարգում, և այդ առումով ՄԱԿ-ի նորաբաց անկյունը կնպաստի, որպեսզի ԵՊԲՀ ուսանողները հաղորդակից դառնան միջազգային հրատարակություններին:
Մամուլի հաղորդագրություն

16:06 Հայաստան
Այսուհետ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվելու է տվյալ մարզերի բնակիչների ընդունելություն,

որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնելու է ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մ. Հակոբյանը: Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ոլորտին վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում` ոստիկանության ծառայողների դեմ: 30.11.2017թ. ժամը 10:00-ից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել հիշյալ մարզի բնակիչների ընդունելություն:
Աղբյուր՝ police.am
 

15:05 Հայաստան
Նոյեմբերի 21-ին Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել 8 նորանշանակ հարկադիր կատարողների երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը

Ծառայության շարքերը համալրած նոր աշխատակիցներին շնորհավորել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
Մամուլի հաղորդագրություն

14:53 Աշխարհում
Բրյուսելում կայացել է Ռոբերտ Շումանի ինտիտուտի և Վիլֆրիդ Մարտենսի Եվրոպական ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված «Ինչպես է գործում Եվրոպան» խորագիրը կրող

ուսումնական դասընթացի երկրորդ փուլը, որտեղ Մոլդովայի, Ուկրաինայի և Բելոռուսի 15 ներկայացուցիչների հետ միասին, իր մասնակցությունն է ցուցաբերել նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության պատվիրակը: Բրյուսելյան դասընթացի հիմնական նպատակն էր գործնականորեն հասկանալ  Եվրոպական միության մարմինների կառուցվածքը, գործառնման մեխանիզմները և ուղղությունները:
Մամուլի հաղորդագրություն

14:30 Հայաստան
ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գ. Գատիլովն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ռուսաստանյան համագործակցությանը

ՌԴ փոխարդգործնախարարը գլխավորում է Երևանում անցկացվող «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» ԵԱՀԿ համաժողովը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

14:16 ԼՂՀ
Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը,

որը վարել են պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժ. Գալստյանը ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռ. Իսրայելյանը: Օրակարգում «ԱՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծով ԼՂՀ  պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն են եղել:
Աղբյուր՝ արցախի Հանրապետության ԱԺ
 

13:53 Աշխարհում
Նոյեմբերի 18-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ տեղադրվել է խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Խաչքարն օծվել է Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանի ձեռամբ: Խաչքարի օծումից հետո ներկաները մեկնել են Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցի` հիշատակի միջոցառմանը մասնակցելու նպատակով: Բացման խոսքով հանդես է եկել Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մ. Նիկբայը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը, Քյոլնի քաղաքապետի տեղակալ Է. Շո-Անդվերպեսը և այլք: Խաչքարը կանգնեցվել է Պետերբուրգից հայ բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

13:40 Հայաստան
ՀՀ ՄՆ աջակցությամբ նոյեմբերի 28-ին 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում

Այն կմեկնարկի «Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը» գրքի գինեձոն-շնորհանդեսով։ Հաստատության գործունեությունը ներկայացնող գիրքը հեղինակել է տնօրեն Մարինե Օթարյանը, խմբագել` Արծվի Բախչինյանը։
Աղբյուր՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

13:25 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնը, որի պաշտոնական մեկնարկը տրվել է Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած միջոցառման շրջանակում

Ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Դ. Օհանյանը, փառատոնի կազմակերպիչները, ինչպես նաև փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող միջազգային առաջատար գովազդային ընկերությունների ներկայացուցիչները: Միջոցառման շրջանակում ներկայացվել են Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի ծրագիրը, մրցանակաբաշխության անվանակարգերը և նախատեսված այլ միջոցառումները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

13:12 Հայաստան
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ կանխել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման երկու փորձ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում Վրաստանից Հայաստան ուղևորվող ավտոմեքենաում հայտնաբերել են 21 կգ քաշով տարբեր տեսակի դեղորայք, որոնք վարորդը նպատակ է ունեցել իրացնել Երևանի դեղատներում: Դեղորայքի հաջորդ խմբաքանակը հայտնաբերվել է Բավրայի մաքսակետում՝ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության և մաքսակետի աշխատակիցների համագործակցության արդյունքում:
Աղբյուր՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ

12:14 Աշխարհում
Ուինսթոն Չերչիլի կտավը վաճառվել է 474 դոլարով

Նկարը ստեղծվել է 1962 թվականին՝ նրա մահից երեք տարի առաջ:

10:12 Հայաստան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել 2017 թվականի գույքահարկի վճարման վերջնաժամկետին,

որն ավարտվում է դեկտեմբերի 1-ին: Այս ուղղությամբ քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանին, աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հնարավորություններ ստեղծել բնակիչների համար աշխատանքից հետո կատարելու իրենց հարկային պարտավորությունները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

19:31 Հայաստան
«Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն ձեռնամուխ է եղել «Արփի լիճ» ազգային պարկի՝

որպես էկոտուրիստական գոտու զարգացմանը և 2017թ. հուլիսից իրականացնում է «Էկոպարկ» ծրագիրը: Աշխատանքային թիմը նախ տեղում ծանոթացել է «Արփի» ազգային պարկի էկոտուրիզմի զարգացման հնարավորություններին ու ներուժին: Բացահայտվել և գնահատվել է ազգային պարկի զբոսաշրջային ներուժը: Տուրիզմի, բնապահպանության և հարակից ոլորտների փորձագետների մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում, բացահայտվել են պարկի՝ ծառայություններ առաջարկելու հնարավորությունները, և մշակվել են նոր ապրանքների ու ծառայությունների փաթեթներ: Արդյունքում կազմվել է ազգային պարկում էկոտուրիզմի ներուժի հնարավորությունների մասին փաստաթուղթ, ինչն էլ հետագայում հիմք է ծառայել ծրագրի մարքետինգային թիմի համար մատուցվող ծառայությունների մշակման հարցում: Արփի լճի մասին նկարահանվել է նաև տեսանյութ:
Աղբյուր՝ ՀԵՀ

18:20 Աշխարհում
iPhone X- ի օգտատերերը նոր գործառույթ են գտել

Սմարթֆոնի զարթուցիչը կարելի է անջատել մեկ հայացքով:

17:53 Հայաստան
ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, Ա. Գրիգորյանի և Ռ. Իսրայելյանի նախագահությամբ,

քննարկվել է «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ԱՀ ԱԺ պատգամավորներ, նախարարներ, ոլորտների պատասխանատուներ:
Ներկայացնելով աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման ոլորտին 2018թ.-ին հատկացվելիք գումարը՝ նախարար Ս. Ավանեսյանը տեղեկացրել է, որ այն կկազմի 22 մլդ 826մլն 600 հազ դրամ, ինչը 2017թ.ի հաստատված պետական բյուջեի ծախսերի նկատմամբ ավել է 1 մլդ 32մլն դրամով: Առողջապահության ոլորտին, համաձայն նախարար Կ. Աթայաի ներկայացման, գալիք տարի  պետական բյուջեից կտրամադրվի 6 մլրդ 151,8 մլն դրամ: Ավելացումը 2017թ.-ի նկատմամբ կկազմի 155,3 մլն դրամ:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

17:40 Հայաստան
Նոյեմբերի 21-26-ը Երևանում կանցկացվի «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնը

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում քաղաքապետն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել` փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:12 Հայաստան
Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում, անդրադառանալով անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու խնդրին,

Երևանի քաղաքապետն աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է, համագործակցելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ, ուժեղացնել հսկողությունն այդ ուղղությամբ և ակտիվացնել իրազեկման աշխատանքները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:00 Հայաստան
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ի. Ս. Գիսլադոտիրին

Ա. Դավթյանը կարևորել է տիկին Գիսլադոտիրի այցը հատկապես սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ դատական և դատախազական համակարգերում ընթացող օրենսդրական լուրջ բարեփոխումների ներկայիս շրջանում և վստահություն հայտնել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ հետագա համագործակցությունը կընդգրկի նաև դրանց կենսագործմանն աջակցությունը: Ներկայացվել է վերջին շրջանում քաղաքացիների հիմնարար, կոնվենցիոնալ իրավունքների պաշտպանության քրեադատավարական մեխանիզմները կատարելագործելու ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից իրականացված աշխատանքները:
Աղբյուր՝ prosecutor.am

 

  

16:44 Աշխարհում
ԱՄՆ- ում պայթեցրել են 1996 թվականի Օլիմպիադայի խաղադաշտը

Այն ապամոնտաժելու համար ավելի քան երկու տոննա պայթուցիկ է անհրաժեշտ եղել:

16:33 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարարությունը փորձնական գործարկել է e-hotline.am թեժ գծի կայքը, որը ստեղծվել է քաղաքացիների բարձրացրած խնդիրներին, բողոքներին և հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու նպատակով

Կայքի նպատակը նաև ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու ոլորտային խնդիրներին լուծում տալն է: Կայքի «Դիմում» քաղաքացին կարող է լրացնել համապատասխան դաշտերը և ուղարկել հաղորդագրությունը ՀՀ արդարադատության նախարարության «Թեժ գիծ», որից հետո օպերատորը կապ կհաստատի քաղաքացու հետ րոպեների ընթացքում: ՀՀ քաղաքացին հարցը կամ բողոքը կարող է ուղղել «Թեժ գիծ»՝ նաև զանգահարելով 85-00 անվճար կարճ հեռախոսահամարին, կամ հաղորդագրություն գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}