ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:21 Աշխարհում
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները օգոստոսի 22-ից 26-ը կմասնակցեն Տաջիկստանում կայանալիք

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին:
Աղբյուր՝ ՀՀ ԶՈՒ

17:19 Հայաստան
Այսօր մեկնարկել է ՀՀ զինված ուժերի շախմատի թիմային առաջնության երևանյան փնջի ներկորպուսային փուլը

Լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողները հոկտեմբերի 9-ից 15-ը կմասնակցեն եզրափակիչ փուլին:
Աղբյուր՝ ՀՀ ԶՈՒ

13:25 Հայաստան
Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ա. Էլոյանը և Կոմիտեի նախագահի խորհրդական Ա. Մինասյանն ընդունել են

Հայաստանում ԻԻՀ դեսպան պարոն Ս. Ք. Սաջադիին և դեսպանատան` հանրային դիվանագիտության բաժնի պատասխանատու Հ. Շիրխանիին: ՀՀ և Իրանի համագործակցությունը կարող է ներառել տարբեր բնագավառներ՝ շինանյութերի արտադրություն, շինարարական ընկերությունների համատեղ գործունեություն, Մեղրիի ազատ տնտեսական գոտում իրանական կողմի ներգրավվածություն, բնակելի տների կառուցում: Կողմերը քննարկել եբ նաև սեյսմիկ անվտանգության խնդիրը. երկու երկրներն էլ գտնվում են սեյսմավտանգ տարածքում և սեյսմիկ կենտրոնների համագործակցությունը կարող է մեծ դեր ունենալ աղետների դեպքում բնակչության խոցելիությունը նվազագույնի հասցնելու գործում:
Մամուլի հաղորդագրություն

13:12 Հայաստան
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանը պատվոգրեր և հուշանվերներ է հանձնել հուլիսի 23-28–ը Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում կայացած

«Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի հաղթող Երևանի թիմի մասնակից ընտանիքներին ու մարզիչներին: Ընդգծվել է նաև հաշմանդամ մարզիկների մասնակցության կարևորությունը:
Թիմի ավագը հաղթանակը նվիրել է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին՝ գավաթը փոխանցելով Կամո Արեյանին, ով իր հերթին այն ի պահ է հանձնել Երևան քաղաքի պատմության թանգարանին:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

12:43 Աշխարհում
Սալվադորը խզել է Թայվանի հետ դիվանագիտական հարաբերությունները

Ներկա պահին աշխարհում 17 պետություն է մնացել, որ պաշտոնական կապեր ունեն Թայվանի հետ:

10:51 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի միջև կնքված 2018թ. ծրագրի շրջանակում

օգոստոսի 18-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչները Գյումրիի զինկոմիսարիատում հանդիպել են ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի շրջանավարտների հետ:
Քննարկվել են շրջանավարտների ծառայության վայրեր մեկնելու հետ կապված սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական ադապտացիոն հարցեր և խնդիրներ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

10:39 Հայաստան
Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Կարապի լճի հարակից տարածքում անց է կացվել Գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը

Միջոցառման ընթացքում եռալեզու ներկայացվել են հայկական գարեջրագործության շուրջ երեքհազարամյա պատմությունն ու ավանդույթները: Երևանի քաղաքապետի օգնական Մ. Բարաղամյանը, անդրադառնալով փառատոնի արդյունքներին, ընդգծել է, որ փառատոնն այս տարի գրանցել է ավելի քան 10000 այցելու: Այս տարի փառատոնին մասնակցել են հայկական գարեջրի արտադրությամբ զբաղվող առաջատար 10 ընկերություն:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

10:25 Հայաստան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է,

որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 13 դեպք, որոնց մասով իրականացվել է համապատասխան վարչարարություն: Զեկուցվել է նաև, որ ավարտին են մոտենում Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացվող Էրեբունի վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի վերանորոգման աշխատանքները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

 

10:19 Հայաստան
2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 95 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 160.001.788 ՀՀ դրամի

շրջակա միջավայրին հասցված վնաս, 48 դեպքով նշանակվել է 3.900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, ինչպես նաև իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 124.200.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

10:12 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

Նախապես հերթագրված 26 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 23-ը:  Ներկայացված հարցերը վերաբերվել են հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական, բարձրագույն կրթության ոլորտներին:  Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են նաև առաջարկություններ, որոնք վերաբերում են բնապահպանական կրթությանը, ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիզիկուլտուրայի դասավանդման արդյունավետության բարձրացմանը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

17:09 Հայաստան
Օգոստոսի 17-ին 16:30-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացուհի Ք. Տ.-ի կողմից բերված հանձնուքը

Պլաստմասե երկու տարաների մեջ առկա է եղել կասկածելի դառը համով աղցան:  Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

17:08 Հայաստան
Օգոստոսի 17-ին 13:00-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Ն. Ս.-ին,

որի սպորտային կոշիկների տակդիրի տակից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված բջջային հեռախոսի 5 բաժանորդային քարտ: Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները քաղաքացի Ա. Վ.-ի կողմից դատապարտյալ Ս. Ն.-ի անվամբ բերված հանձնուքի մեջ առկա 400 գրամ շաքարավազում հայտնաբերել են կասկածելի, փոշենման զանգված:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}