ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:20 Արցախ
Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ

ԱՀ արդարադատության նախարար Ա. Դանիելյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ԱՀ օրենքների նախագծերը: Օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ հանձնաժողովի անդամները ներկայացրել են առաջարկություններ և տվել դրական եզրակացություն՝ լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

18:11 Հայաստան
ՀՀ ՊՆ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը, ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պ. Միկսիկան և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ Ի. Կանդրաչը կարևորել են

ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությունը և նշվել դրա իրականացման շրջանակները սահմանող իրավական փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը:
Դեսպան Միկիսկան հաստատել է համագործակցությունը զարգացնելու չեխական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ նոր ռազմական կցորդի նշանակումը նոր թափ կհաղորդի հարաբերություններին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

18:06 Հայաստան
Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լ. Զուրաբյանը և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջ. Մ. Ֆարնուորթը քննարկել են ներքաղաքական գործընթացները,

մասնավորապես՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը, ժողովրդավարության խորացման, անցումային շրջանում պետական կառավարման և արդարադատության խնդիրները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը:
Աղբյուր՝ Հայ Ազգային Կոնգրես

17:40 Հայաստան
ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է մոտ 30 էստոնացի դատական կատարողներ և սնանկության կառավարիչներ՝

Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի նախագահ Մ. Կադակի և Դատական միության նախագահ Յ. Փուլի գլխավորությամբ: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա. Զոհրաբյանը հյուրերին ներկայացրել է ՀՀ փաստաբանների պալատի կառուցվածքը, փաստաբանների գործունեության իրավական հիմքերը ու հարաբերությունները պետական մարմինների հետ, փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու կարգը, ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի իրավաբանների համար:
Մամուլի հաղորդագրություն

17:12 Հայաստան
Խաչատրյան սրահում տեղի կունենա Սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի բացումը, դիր.՝ Ս.Սմբատյան

Ծրագրում՝ Շոստակովիչ: Բացումը կկայանա սեպտեմբերի 22- ին 19:00- ին:
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ
 

17:00 Հայաստան
Սեպտեմբերի 18-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մշակույթի կենտրոնում կազմակերպվել է «Ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները,

ինչպես նաև կանխարգելման ուղիները» թեմայով մեթոդա-գործնական սեմինար, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են երևույթի հետ կապված հոգեբանական խնդիրները, դրանց ծնող պատճառները, նպաստող պայմանները, ապա՝ կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքները: 
Մամուլի հաղորդագրություն

16:33 Հայաստան
Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամների

Հանդիպմանը Կաթողիկոսն արձանագրել է միության ակտիվ մասնակցությունն ու ներդրումը Գերմանիայի հայ համայնքի ազգային-հոգևոր կյանքի զորացման գործում: Գերմանահայ գործարարները, Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանգամանորեն ներկայացնելով իրենց ծրագրերը, հավաստիացրել են, որ մշտապես կանգնած են լինելու Մայր Աթոռի, Հայրենիքի և հայ ժողովրդի կողքին:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին
 

16:20 Աշխարհում
Սեպտեմբերի 20-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստան: Ամենամյա նիստի ընթացքում անդամ-երկրների դատախազությունները կփոխանակվեն գործունեության տարբեր ոլորտներում ունեցած դրական դինամիկայի իրենց փորձով, կանդրադառնան անդամ երկրներում հանցավորության, մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության աշխատանքների ընդհանուր վիճակին, հանցավորության դեմ պայքարում միջազգային պայմանագրերի կատարման պրակտիկային:
Աղբյուր՝ prosecutor.am

16:06 Հայաստան
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վ. Պետրոսյանը և կազմակերպության ներկայացուցիչները սեպտեմբերի 18-ին հանդիպել են ՀԲ թիմի հետ,

որը սեպտեմբերի 18-27-ը Հայաստանում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացմանն աջակցության առաքելությամբ։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման նոր ծրագրի հեռանկարներին, որի կոնցեպտը պետք է մշակվի և Համաշխարհային բանկի քննարկմանը ներկայացվի մինչև սեպտեմբերի 30-ը՝ ընդգրկելով կենսական նշանակության նոր ճանապարհներ։
Աղբյուր՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

13:53 Հայաստան
ՀՀ Անկախության տոնի 27-րդ տարելիցին ընդառաջ՝«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 18-ին կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս,

ինչին դատապարտյալները մասնակցել են մեծ ոգևորությամբ: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում միտված են այսպիսի միջոցառումներն ավելի հաճախակի դարձնել. այս ճանապարհով դատապարտյալին հնարավորություն է տրվում վերագնահատել սեփական անձի արժեհամակարգը և կարգավորել սոցիալական վարքը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

13:40 Հայաստան
Փոխվարչապետ Մ. Գրիգորյանն ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի 59-րդ նիստի մասնակիցներին

Փոխվարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում վիճակագրական տեղեկատվությունը ինչպես աշխատանքի արդյունք է, այնպես էլ ռեսուրս, որը տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանության ոլորտներում կայուն զարգացման հիմքերից մեկն է: Ըստ փոխվարչապետի՝ պաշտոնական վիճակագրությունը թվերի միջոցով երկրների միջև շփման ինքնատիպ լեզու է: Մ. Գրիգորյանը շեշտել է, որ վիճակագրության դերն անհնար է թերագնահատել նաև միջազգային համագործակցությունը գնահատելու, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային կապերը զարգացնելու գործընթացում: Աղբյուր՝ gov.am

13:25 Աշխարհում
Բիզնես Արմենիայի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ա. Եղոյանն արտագնա գործարար առաքելություն է իրականացրել Կալիֆոռնիա

Շուրջ 50 գործարարների համար շնորհանդես է կազմակերպվել՝ հայաստանյան ՏՏ ոլորտի ներդրումային միջավայրի վերաբերյալ։ Արտագնա առաքելության ընթացքում համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանում ներդրումների մասին. տեսանյութ: Դրանցից մեկով, որ ստորագրվել է Ա. Եղոյանի և «Ալենա Սոլյուշընզ» ընկերության գործադիր տնօրեն Ա. Կասիսի միջև, նախատեսվում է ընկերության մասնաճյուղեր հիմնել Վանաձորի և Գյումրիի ՏՏ կենտրոններում։ Մյուս համաձայնագրով, որ ստորագրվել է «Հայերքլաութ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Ա. Անթափլյանի հետ, նախատեսվում է Գյումրիում բացել ընկերության մարքեթինգային գրասենյակ։ 
Աղբյուր՝ Հանրային կապերի թիմ

12:14 Հայաստան
Օգոստոսի ընթացքում արձանագրված թվով 106 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 49.265.712 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,

44 դեպքով նշանակվել է 3.540.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, ինչպես նաև իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 2.218.642 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

11:00 Աշխարհում
1911 թվականին այս օրը ծնվել է անգլիացի գրող Վիլյամ Գոլդինգը

Գրեթե քառասունամյա գրական գործունեության արդյունքում Գոլդինգը ստեղծել է 12 վեպ, որոնցից առաջինը՝ «Ճանճերի տերը», 20-րդ դարի հայտնի ստեղծագործություններից մեկն է և համաշխարհային ճանաչում է բերել: Էկրանավորվել է 1963 թ. ռեժիսոր Փիթեր Բրուկի կողմից։

10:39 Հայաստան
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյանն ընդունել է Հայաստանում Կոնգոյի դեսպան Դ. Մադուկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ

Շնորհավորելով դեսպանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ նրա առաքելության ընթացքում կամրապնդվի և կակտիվանա երկու երկրների միջև համագործակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ առկա է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և անհրաժեշտ է նախանշել դրա կիրառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակը: Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

10:25 Հայաստան
Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել «էկոտաղավար»-ի բացման պաշտոնական արարողությունը, որով ազդարարվել է «Կանաչ նախաձեռնություններ» արշավի մեկնարկը

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Է. Գրիգորյանը, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դ. Մարիասինը, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Կանաչ նախաձեռնություններ» արշավն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

10:12 Աշխարհում
Սեպտեմբերի 18- ին Դուշանբեում կայացել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստը,

որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանը: ննարկվել են ԱՊՀ անդամ պետություններում իրավաբանական օգնության տրամադրման ոլորտում տեղեկատվության փոխանակման և պահպանման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, պատժի և քրեական պատասխանատվության այլ միջոցներ կիրառող մարմինների և հաստատությունների գործունեության հասարակական վերահսկողության իրականացման ոլորտի օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև 2014-2018թթ. ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

19:16 Հայաստան
Սեպտեմբերի 17-ին 18:00-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Խ.-ի անվամբ քաղաքացուհի Գ. Վ.-ի կողմից բերված հանձնուքի մեջ

հայտնաբերել են 2 կաթոցիկ և 10 սպիտակ, կլորավուն դեղահաբ: Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

19:01 Հայաստան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լ. Վահրադյանը և ՀՀ- ում Վրաստանի դեսպան Գ. Սագանելիձեն քննարկել են երկու երկրների սպորտի և երիտասարդական քաղաքականության

ոլորտներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել վրացական և հայկական ազգային մարզաձևերի զարգացմանը: Նախարար Վահրադյանը և դեսպան Սագանելիձեն համակարծիք են եղել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդաբար ձևավորված բարի դրացիական հարաբերությունները բոլոր, այդ թվում՝ նաև սպորտի և երիտասարդական քաղաքականության բնագավառներում պահպանելու և զարգացնելու հարցում:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

19:00 Հայաստան
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել

«Օրգանական գյուղատնտեսություն» ուսումնական ձեռնարկի և երկու ուղեցույցների շնորհանդեսը: Միջոցոռմանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսկին, Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դ. Մուքենհուբերը և այլք: Ներկայումս իրականացվող «Ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատանքի համար» բյուջետային աջակցության ծրագիրն ուղղված է գյուղատնտեսական ոլորտի ՄԿՈՒ հաստատությունների զարգացմանը:
Մամուլի հաղորդագրություն

18:33 Հայաստան
Սեպտեմբերի 19-ին 14:30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա կլոր սեղան՝ նվիրված ՀՀ և ՌԴ միջև կենսաբժշկության ոլորտում համագործակցության զարգացման հարցերին

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Յ. Շուքուրյանը: «Կենսաբժշկական ուսումնասիրությունները ՌԳԱ-ում» թեմայով զեկուզում կներկայացնի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս, նանոկենսատեխնոլոգիայի, իմունաքիմիայի և նյարդային համակարգի կենսաքիմիայի հայտնի մասնագետ Վ. Չեխոնինը: «Կենսաբժշկական ուսումնասիրությունները ԳԱԱ-ում» թեմայով զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար թղթակից անդամ Ռ. Հարությունյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

18:20 Հայաստան
Անց է կացվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը՝ ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամների մասնակցությամբ

Քննարկվել են հոգեբան Ա. Բարխուդարյանի ներկայացրած մարզաձևերի ՀՀ ազգային հավաքականներում ընդգրկված, ինչպես նաև հեռանկարային մարզիկների հոգեբանական ապահովման և մոնիտորինգի ունիվերսալ համակարգի ձևավորման մասին, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Լալայանի անվան մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Հ.Բաբայանի՝ գիտամեթոդական գրականության հրատարակման հանրապետական խորհուրդ ստեղծելու վերաբերյալ հարցեր:
 

18:06 Հայաստան
Հարկադիր կատարման ծառայությունը հյուրընկալել է Էստոնիայի դատական կատարողների և սնանկության գործերով կառավարիչների պալատի պաշտոնական պատվիրակությանը

Այցի նպատակը երկու երկրների գործընկեր կառույցների միջև շարունակական համագործակցության ընդլայնում է: Կողմերը քննարկել են համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այցի շրջանակներում Էստոնիայից ժամանած պատվիրակությունը եղել է նաև Ծառայության թանգարանում, ծանոթացել դրա 20-ամյա պատմությանը՝ հիմնադրման օրվանից մինչև մեր օրերը:
Աղբյուր՝ harkadir.am

17:12 Հայաստան
ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Մ. Տակասակային

Հանդիպման նպատակն էր ստորագրել «Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում՝ աղետների ռիկսի կառավարման նպատակով» ծրագրի քննարկումների արձանագրությունը, որի ստորագրումից հետո՝ տարեսկզբին, կմեկնարկեն ծրագրի փորձագետների ներգրավման աշխատանքները: Գարնանը ճապոնացի փորձագետները կժամանեն Հայաստան:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}