ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:05 Աշխարհում
Կարիբյան ճգնաժամի մասին ֆիլմի թրեյլերում Բենեդիկտ Քամբերբեչը գնում է Մոսկվա

Բրիտանացի գործարար և ՄԻ-6 գաղտնի գործակալ Գրեվիլ Ուինի մասին ֆիլմը նկարահանել է «Դատարկ թագը» պատմական ֆիլմաշարի ռեժիսոր Դոմինիկ Քուկը:
Լարված գործողություններով լրտեսական դրաման Ռուսաստանում կթողարկվի մարտի 18-ին:

Աղբյուր՝ rbc.ru

17:37 Աշխարհում
Հայտնաբերվել է TikTok բլոգերը, ով երեխաներին դրդում էր ինքնասպանության

Վտանգավոր տեսանյութեր հրապարակած բլոգերը Սիցիլիայի Սիրակուզա նահանգի 48-ամյա բնակիչ է: Դատախազությունը որոշում է կայացրել արգելափակել նրա մուտքը սոցիալական ցանցեր:

Աղբյուր՝ lenta.ru

17:16 Աշխարհում
Իսլամիստը, ով դատապարտվել էր ԱՄՆ լրագրող Դանիել Փիրլին գլխատելու համար, ազատ է արձակվել. զոհի ընտանիքը «շոկի մեջ է»


Ահմեդ Օմար Սաիդ Շեյխը, ով 2002 թ-ին Wall Street Journal-ի լրագրող Փերլի առեւանգման և սպանության գլխավոր կասկածյալն էր, երեք դատավորների կազմով ազատ է արձակվել՝ 18 տարի բանտում պատիժ կրելուց հետո:

Աղբյուր՝ reuters

16:49 Աշխարհում
Թողարկվել է Դանիլա Կոզլովսկու «Չեռնոբիլ» դրամայի թրեյլերը

Սա Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած աղետի մասին առաջին խոշոր ռուսական ֆիլմն է: Ֆիլմը պատմում է պրիպյատցի երիտասարդ հրշեջ Ալեքսեյ Կարպուշինի մասին, որը հարաբերություններ է ստեղծում Օլյայի հետ և մտադիր է նրա ու նրա որդու՝ Լեշայի հետ տեղափոխվել դեպի ծով:

Աղբյուր՝ ria.ru
 

 

16:24 Աշխարհում
Աջ ծայրահեղական տղամարդը դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ գերմանացի քաղաքական գործչին սպանելու համար

Կանցլեր Անգելա Մերկելի պահպանողականների թիմի անդամ Վալտեր Լյուբկեն մահացած էր հայտնաբերվել 2019 թվականի հունիսին Հեսսե նահանգի իր տան դիմաց: Դատարանը ամբաստանյալ Ստեֆան Էռնստին դատապարտեց Լյուբկեին գնդակահարությամբ սպանելու համար:

Աղբյուր՝ www.reuters.com

16:02 Աշխարհում
Մեծ Բրիտանիայում կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Աբրամովիչի և Ուսմանովի նկատմամբ


Բրիտանացի խորհրդարանականները առաջարկել են նմանատիպ միջոցներ ձեռնարկել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով, որը ձերբակալվել էր հունվարի 18-ին Մոսկվայում:

Աղբյուր՝ lenta.ru
 

15:32 Աշխարհում
Գլոբալ տաքացման, կլիմայական փոփոխության դեմ ուղղված գործողությունների մոբիլիզացում`Դավոսի վիրտուալ հավաքում

Մոլորակը գլոբալ տաքացումից փրկելու և կլիմայի փոփոխության դեմ գործողություններ մոբիլիզացնելու ջանքերի հարցը չորեքշաբթի ուշադրության կենտրոնում է գտնվել Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) Դավոսի օրակարգում, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է միջազգային կառույցների թուլացման և հակամարտությունների սպառնալիքների մասին: 

Աղբյուր՝ xinhuanet.com

15:15 Աշխարհում
Ճապոնիայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմակայանի զինվորականներից մեկին բռնել են թմրանյութերի մաքսանենգության մեջ


2020 թվականին ամերիկացի զինվորականը ԱՄՆ-ից հեղուկ թմրամիջոցով ծանրոց է ուղարկել իր ճապոնացի ծանթուհու հասցեին:
Ճապոնացի ծանոթուհին պնդում է, որ ինքը չի իմացել փաթեթի պարունակության մասին: Քրեական գործ հարուցելուց հետո Ճապոնիայի իշխանությունները հետաքննության համար կպահանջեն հանձնել զնիվորականին:

Աղբյուր՝ eadaily.com
 

14:55 Աշխարհում
Ուգանդան սկսում է COVID-19-ի բուժիչ դեղամիջոցի կլինիկական փորձարկում

Երկրի նախագահ Յովերի Մուսեվինին  մեկնարկել է փորձարկում, որում ներգրավված կլինեն Մուլագոյի ազգային մասնագիտացված հիվանդանոցի 128 կորոնավարակակիր հիվանդներ:

Աղբյուր՝ www.xinhuanet.com

14:21 Հայաստան
Մենք կվերադարձնենք մեր պարտքը . . .

«Ես հրաժարվում եմ ընդունել պարտությունը, ես մերժում եմ կապիտուլյացիան։

Տրոյական ձին պետք է սատկի, իսկ ներսում թաքնված թշնամին պետք է ոչնչացվի։
Ամենազոր Հայկական Բանակ, դու այսօր վիրավոր ես, արնահոսում ես, քեզ ծնկի են բերել, բայց դու չես ընկել։

Շնորհավոր տոնդ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ». Արթուր Ղազինյան

Ամբողջը այստեղ՝ facebook

14:10 Հայաստան
Այսօր Հայոց բանակի 29-րդ տարեդարձի օրն է:

Վեհ ու տարողունակ իրադարձության հերոսները Հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված մեր մարտընկերներն են, բանակի շարքերում ծառայող ժամկետայիններն ու պայմանագրայինները, բոլոր աստիճանի սպաներն ու զորավարական փայլուն ճանապարհ անցած գեներալները և, վերջապես, նրանք, ովքեր կանգնած լինելով Հայոց զինված ուժերի ստեղծման և կայացման ակունքներում, իրենց անուրանալի ավանդն են ունեցել Հայաստանի և Արցախի անկախ պետականությունների պաշտպանության և ամրապնդման գործում: Ուղիղ մեկ տարի առաջ մենք ազգովի այդ տոնը նշում էինք մեծ հպարտությամբ, իսկ ավելի մեծ հպարտությամբ՝ դրան նախորդած շուրջ երկուսուկես տասնամյակների ընթացքում: Ավաղ այսօր այլ է իրավիճակը... Այսօր մենք մեր երբեմնի հաղթանակներ կերտած բանակի ծննդյան օրը ստիպված ենք լինել ավելի զուսպ և ոչ տոնական, որովհետև պարտվել ենք... Պարտվել ենք ոչ թե թշնամուն, այլ ինքներս մեզ... Պարտվել է ոչ թե բանակը, այլ նա, ով պարտավոր էր չխանգարել բանակին...
...Շնորհավոր տոնդ Հայոց բանակ:
                                                                               Սենոր Հասրաթյան

13:59 Հայաստան
Աստծո օրհնությամբ և յուրաքանչյուրիս ջանքերի շնորհիվ պետք է կերտենք այնպիսի պետություն,

որ նոր հաղթանակներն արձանագրվեն բացառապես հայ զինականի բռունցքի ցուցադրության արդյունքում...
Արևելագետ Արմեն Պետրոսյանի շնորհավորանքը բանակի տոնի առթիվ

13:44 Աշխարհում
Լիտվայում կնոջը սխալմամբ Covid-19 պատվաստանյութի հինգ դոզա են ներարկել

Կլինիկայի տնօրենի խոսքով՝ կինն իրեն լավ է զգում, բայց ներարկման տեղում ուժեղ ցավ է զգում, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո:

Աղբյուր՝ eadaily.com

13:27 Տարածաշրջան
Զուրաբիշվիլին ցանկանում է հանդիպել Պուտինի ու Էրդողանի հետ


Արցախում՝ հատկապես Անդրկովկասում, փոփոխությունների գործընթացը թևակոխում է նոր փուլ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկսել է պատեհապաշտություն դրսևորել Ֆրանսիայի դիրքորոշման հետ կապված, որը դեմ է Անկարայի հետ ցանկացած դաշինքի և անհանգստացած է տարածաշրջանում առանց ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցության դաշինք ստեղծելու հավանականությունից:
Աղբյուր՝ geworld.ge

13:09 Աշխարհում
Սերենա Ուիլյամսը խոստովանում է, որ «Մեծ սաղավարտի» իր 23 գավաթներից մի քանիսը հնարավոր է «վերցված» լինեն

Ուիլլամսը պատրաստվում է Մեծ սաղավարտի» ամենաշատ տիտղոսների ռեկորդի սահմանմանը՝ հաջորդ ամիս Ավստալիայի բաց առաջնության մրցաշարում մասնակցելով, բայց թենիսիստուհին կարծես լիովին կորցրել է իր մի քանի գավաթների հետքերը:

Աղբյուր՝ foxnews

12:48 Աշխարհում
Բայդենը առաջիկա 100 օրվա ընդացքում ի պաշտոնե հանդիպում պետք է ունենա Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ

Այս մասին ասված է Ատլանտյան խորհրդի «Բայդենը և Բելառուսը. Նոր վարչակազմի ռազմավարություն» զեկույցում:

Աղբյուր՝ eadaily.com

12:36 Տարածաշրջան
Իրանը «հողին կհավասարեցնի» Թել Ավիվն ու Հայֆան,

եթե Իրանը Իսլամական Հանրապետության վրա իսրայելական հարձակում տեղի ունենա. հունվարի 27-ին զգուշացրել է Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Աբոլֆազլ Շեկարչին

Աղբյուր՝ eadaily.com

 

12:23 Հայաստան
Այսօր Հայաստանում կորոնավարակի հաստատման 333-րդ օրն է

Թագավարակի հաստատված դեպքերի 28.01.2021 տվյալները ժամը 11։00 դրությամբ՝ փաստացի բուժվողներ՝ 6195, բնակչության 0.21%, հաստատված դեպքեր՝ 242, 12%».

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ
 

12:06 Աշխարհում
Գտնվել է հիվանդություն, որը 3 անգամ մեծացնում է COVID-19-ից մահվան ռիսկը


ԱՄՆ գիտնականները պարզել են, որ շիզոֆրենիայով տառապող մարդկանց մոտ կորոնավիրուսից մահվան ռիսկը 2,7 անգամ ավելին է, քան այս հոգեկան խանգարումը չունեցող հիվանդների մոտ:

Աղբյուր՝ gazeta.ru

11:44 Հայաստան
« Էլի գարուն կգա, կբացվի վարդը...

«Տոնդ Շնորհավոր, այսօր առավել քան երբևէ պաշտելի՝
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ!». օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի գրառումը՝ նվիրված հայոց բանակի տոնին:

11:16 Աշխարհում
Պարզվում է, Եվրամիությունը ողջ կենդանիների՝ աշխարհի ամենամեծ արտահանողն է

Միությունը 2019 թվականին արտահանել է ավելի քան 1,6 միլիարդ հավ, խոզ, ոչխար, այծ և խոշոր եղջերավոր անասուն, սակայն կենդանիների պաշտպանության հարցերով սկսել է քննադատությունների է արժանանալ:

Աղբյուր՝ www.theguardian.com

11:06 Տարածաշրջան
Մոսկվայի մետրոյում կանգնեցված՝ առանց ձեռնոցների ուղևորը հանցագործ է եղել


Տեսուչը կանգնեցրել է առանց ձեռնոցների մի մարդու և տուգանք գրել:
Նկատելով դա, ոստիկանության աշխատակիցները մոտեցել և ստուգել են իրավախախտին տվյալների բազայում: Պարզվել է, որ 26-ամյա տղամարդը Ուզբեկստանից է, ով հետախուզվում է գողության մեղադրանքով:

Աղբյուր՝ moslenta.ru

 

10:47 Աշխարհում
Իրանը փորձում է դրդել Բայդենին առաջինը քայլ կատարել՝ հրաժարվել պատժամիջոցներից ՝ նախքան միջուկային գործարքի վերականգնումը

«Իր հերթին, Իրանը կդադարեցնի բոլոր միջոցառումները, որոնք ձեռնարկվել են՝ միջուկային գործարքից Թրամփի դուրս գալու ֆոնին»,- ասել էլ Իրանի արտգործնախարարը:


Աղբյուր՝ foxnews.com

10:28 Տարածաշրջան
Ղրղզստանի նորընտիր նախագահ Սադիր Ժապարովը այսօր պաշտոնապես ստանձնեց պաշտոնը

Երդմնակալության արարողությունը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է հանրապետության պետական հեռուստաալիքով:

Աղբյուր՝ tass.ru

10:04 Աշխարհում
Չգիտե՞ք ինչպես դուրս գալ կարանտինային սահմանափակման սթրեսից


Շոն Ռայդերը հավ է պահում, իսկ Մել Գիդրոյկը կազմակերպում է հնդկական ավանդական ուտեստների համտես:
The Guardian-ը առաջարկում է ձանձրույթն հաղթահարելու 56 փորձված, զարմանահրաշ միջոց:
 

17:45 Տարածաշրջան
Ուկրաինայում քանդել են Լենինի վերջին արձանը

Հանրապետությունում այլևս չկա հայտնի հեղափոխականի ոչ մի հուշարձան, բացառությամբ նրանց, որոնք տեղակայված են մասնավոր կամ Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում:

Աղբյուր՝ lenta.ru
 

17:16 Տարածաշրջան
Նավալնին և Ռուսաստանի մահմեդականները. ինչպես է ումման վերաբերվում բողոքի ակցիաներին

Ռուսաստանի մահմեդականների ճնշող մեծամասնությունը չի աջակցել՝ ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի «ազատ արձակման» համար կազմակերպված փողոցային բողոքի ցույցերին:

Աղբյուր՝ eadaily.com

17:01 Աշխարհում
Նյու Դելիում «տրակտորների ցույցից» հետո 200 մարդ բերման է ենթարկվել

Ավելի քան 300 ոստիկան վիրավորվել է Հանրապետության օրը գյուղատնտեսական նոր օրենքների դեմ բողոքող հնդիկ ֆերմերների ցույցի ընթացքում բախումների արդյունքում: Ֆերմերային միությունների մի քանի ղեկավարների մեղադրանք է առաջադրվել:

Աղբյուր՝ interfax

16:51 Տարածաշրջան
Մահացել է «Գոգոլ-կենտրոն»-ի դերասան Անդրեյ Բոլսունովը:

Արտիստի մահվան պատճառները հայտնի չեն: Նա 52 տարեկան էր:

Աղբյուր՝ lenta.ru

16:23 Աշխարհում
«Մենք ուզում էինք ցույց տալ, թե ինչի են ընդունակ ֆրանսիացիները»,- ասել է «Lupin»-ի Օմար Սին


Դերասանը խաղում է Netflix–ի ֆրանսալեզու ամենահիթային ֆիլմաշարում՝ ջենթլմեն գողի կերպարում: Նա և ռեժիսոր Լուի Լետերյեն բացահայտել են, թե ինչպես է դրաման գրավել 70 միլիոն երկրպագուների ամբողջ աշխարհում:

Աղբյուր՝ theguardian

16:02 Տարածաշրջան
Տուրինդուստրիայի Ռուսաստանի խորհուրդը հույսեր չի կապում հայերի հետ. «Գալիս են փող աշխատելու, ոչ թե ծախսելու»


2021 թվականի փետրվարի 1-ից՝ Covid-19-ի թեստի բացասական արդյունքով ՀՀ քաղաքացիների մուտքի թույլատրումը Ռուսաստան չի ազդի ներգնա տուրիստական հոսքի վրա, քանի որ այս հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գալիս է Ռուսաստան մասնավոր այցերի կամ աշխատանքի նպատակով: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, ասել է Տուրինդուստրիայի Ռուսաստանի խորհրդի մամլո խոսնակ Իրինա Տյուրինան:

Աղբյուր: eadaily.com

15:24 Աշխարհում
Դերասան Էլիոտ Փեյջը և պարուսույց Էմմա Փորթները երեք տարվա ամուսնությունից հետո որոշել են բաժանվել:

«Մենք խորապես հարգում ենք միմյանց և մնում ենք մտերիմ ընկերներ»,- հայտնել են նրանք՝ այլ մանրամասներ  չհաղորդելով:
2020 թվականին հայտնի էր դարձել Օսկարի առաջադրված 33-ամյա Փեյջի տրանսգենդեր լինելու մասին:

Աղբյուր՝ bbc.com
 

15:03 Տարածաշրջան
Պուտինը հանձնարարել է հինգ հնագիտական պահոց կառուցել


Պաշտոնյաներին հանձնարարվել է նաև որոշել այդ պահոցների իրավական կարգավիճակն ու իրավասությունը, ներդնել տեղադրված հնագիտական օբյեկտների հաշվառման, պահպանման և օգտագործման կանոններ:

Աղբյուր՝ interfax

14:38 Աշխարհում
«Մանչեսթեր Սիթին» գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը


ԱՊԼ-ի 20-րդ տուրի «Վեսթ Բրոմվիչ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվել է «քաղաքացիների» հաղթանակով՝ 5: 0 հաշվով: Այն «Սիթիի» 7-րդ անընդմեջ հաղթանակն էր:

Источник: sportrbc.ru

14:20 Տարածաշրջան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հաստատել է Ստրասբուրգի դատարանի որոշումների կատարման մասին զեկույցը, որում խոսվում է Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի վեճի մասին


Փաստաթղթում նշվում է, որ Ստրասբուրգի դատարանը պարտավորեցրել է Ռուսաստանին վճարել 10 000 եվրո փոխհատուցում Վրաստանի կառավարությանը, առնվազն 1 500 քաղաքացիների բարոյական վնասի համար:

Աղբյուր՝ 1tv.ge

14:07 Աշխարհում
Մինչ աշխարհը կհաղթահարի պատվաստանյութերի պակասը, COVID-19-ով վարակվածության դեպքերը գերազանցում են 100 միլիոնը


Երկրագնդի բնակչության գրեթե 1.3%-ը արդեն վարակվել է COVID-19- ով, և իսկ ավելի քան 2.1 միլիոն մարդ մահացել է:
Աղբյուր՝ reuters

13:54 Տարածաշրջան
Կալինինգրադում բողոքի ցույցեր կազմակերպող քաղաքապետը, պարզվել է, Ավստրիայի բնակիչ է

Միևնույն ժամանակ, Զալիվատսկին ընդգրկվել է Ավստրիայի բնակչության ռեգիստրում այն ընթացքում, երբ արդեն քաղաքապետարան էր ղեկավարում Ռուսաստանի արևմտյան շրջանում:

Աղբյուր՝ eadaily

13:14 Աշխարհում
Թոմաս Տուխելը խաղի մեջ է. ի՞նչ խնդիրներ պետք է լուծի Չելսիի նոր մարզիչը

Սթեմֆորդ Բրիջում նոր ղեկավարից ակնկալվում են նոր թանկարժեք գործարքներ: Նա նաև պետք է վերականգնի թիմի ներդաշնակությունն ու ոգևորություն հաղորդի խոստումնալից երիտասարդությանը:
Աղբյուր՝ theguardian

12:48 Աշխարհում
Լիտվայում խոշոր տուգանքներով են սպառնում հերթից դուրս պատվաստումների դեպքում

Վերջերս պարզվել է, որ ատամնաբուժական կլինիկաներից մեկում Վիլնյուսի համալսարանի ստոմատոլոգիայի ինստիտուտի ուսուցիչները, ովքեր աշխատանքային պայմանագիր չունեն կլինիկայի հետ, հերթով պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Առողջապահության նախարարությունն արդեն հետաքննություն է սկսել:

Աղբյուր՝ eadaily.com

12:18 Տարածաշրջան
Կազանցի նախկին ոստիկանի տեսահոլովակը 33 միլիոն դիտում է գրանցել

Տեսանյութում նա պարում է՝ ռուսական ազգային հագուստով մի աղջկա հետ և միաժամանակ պատմում այն մասին, թե որքան է սիրահարված նրան:

Աղբյուր՝ ria.ru

 

12:03 Աշխարհում
Ինչի՞ մասին են խոսել Պուտինն ու Բայդենը

Հունվարի 26-ին տեղի ունեցավ առաջին հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ առաջնորդ Ջոզեֆ Բայդենի միջեւ: Հիմնական զարգացումները՝ ТАСС -ի նյութում:
 

11:29 Աշխարհում
«Հիվանդների շրջանում 7-8 ամիս իմունիտետ է պահպանվում կորոնավիրուսի նկատմամբ»


Առողջապահության նախարարի խոսքով ՝ Ռուսաստանում հիվանդների շրջանում բավականին կայուն իրավիճակ է կորոնավիրուսի գենետիկ բազմազանության հետ կապված: Իսկ բրիտանական իշխանությունները դեկտեմբերի կեսերին հայտարարել էին երկրում կորոնավիրուսի նոր շտամ հայտնաբերելու մասին: Ըստ մասնագետների, այն 70%-ով ավելի արագ է տարածվում, քան արդեն հայտնի տեսակը:

Աղբյուր՝ gazeta.ru
 

10:58 Աշխարհում
Սիբիրյան սառցեպատ տունդրայում առաջին անգամ հալվել ու հայտնաբերվել է մոտ 40 000 տարի առաջ սատկած բրդոտ ռնգեղջյուր


Անհետացած տեսակի կենդանին լավ կերակրված է եղել, և կարծիքներ կան, որ նա սատկել է ճահճի կամ գետի մեջ խրվելուց և խեղդվելուց: Մահվան ճշգրիտ ժամանակաշրջանն առայժմ անհայտ է մնում, բայց այն 25 000 – 40 000 տարի առաջվա միջակայքում է:

Աղբյուր՝ dailymail

10:44 Աշխարհում
Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ է գրել Բայդենին


Նամակում արտիստը կոչ է արել նորընտիր նախագահին միջոցներ ձեռնարկել կլիմայական ճգնաժամը հաղթահարելու համար:

Աղբյուր՝ gazeta
 

10:21 Աշխարհում
Բորիս Ջոնսոնը «խորապես ցավում է» 100 000 մահերի համար և խոստանում «ավելի մեծ վճռականություն դրսևորել» Քովիդը հաղթահարելու համար


Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է. «Ցավում եմ, որ պետք է հայտնեմ ձեզ՝ այսօր Մեծ Բրիտանիայում Քովիդից գրանցված մահվան դեպքերը գերազանցել են 100 000-ը»: Ջոնսոնն ավելացրել է նաև, որ ավելի քան 6.8 միլիոն մարդ այժմ պատվաստվել է ամբողջ Մեծ Բրիտանիայում:

Աղբյուր՝ thesun

 

16:37 Տարածաշրջան
Միշուստինը հայտնել է, որ COVID-19-ի դեմ երրորդ պատվաստանյութը շրջանառության մեջ կմտնի առաջիկա ամսվա ընթացքում

ՌԴ վարչապետը հիշեցրել է նաև, որ մինչ այժմ մասսայական պատվաստումները հիմնականում իրականացվում են «Սպուտնիկ V»-ի միջոցով:

Աղբյուր՝ tass.ru

 

16:15 Աշխարհում
WhatsApp-ի և Instagram-ի աշխատանքում համատարած խափանումներ են տեղի ունեցել

WhatsApp-ի օգտատերերի 85%-ի մոտ բացակայում է կապը սերվերի հետ, չի աշխատում 12%-ի վեբ-կայքը, իսկ 1%-ը չի կարող մուտք գործել: Instagram-ի օգտվողները բախվել են ներբեռնման (55%), հավելված մուտք գործելու (27%) և վեբ-կայքի գործարկման (17%) խնդիրների հետ:

Աղբյուր՝ gazeta.ru

15:55 Տարածաշրջան
Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել տեղեկատվական անվտանգության մասին


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո հայտնել է, որ կողմերը տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել:
Աղբյուր՝ russian.rt

 

15:31 Աշխարհում
11 չինացի հանքափորներ 14 օրյա «գերությունից» հետո փրկվել են


Չինաստանի Ցիսիա քաղաքի ոսկու հանքում պայթյունից հետո 14 օր 2000 ֆուտ խորությամբ փակված հանքափորներին փրկարարները կիրակի մեկ առ մեկ դուրս են բերել:
Եվս 10 հոգի անհետ կորած է, որոնցից առնվազն մեկը՝ մահացած:

Աղբյուր՝ foxnews

14:53 Աշխարհում
Գրախանութները հաղթահարում են համաճարակը և գրանցում ռեկորդային թվով վաճառք

Չնայած 2020-ի մեծ մասի ընթացքում խանութները փակ էին, թվերը ցույց են տալիս, որ բրիտանացիները մեծ քանակությամբ գրքեր են գնել: Անցյալ տարի Մեծ Բրիտանիայում վաճառվել է ավելի քան 200 միլիոն տպագիր գիրք, 2012 թվականից ի վեր առաջին անգամ այդ թիվը գերազանցվել է:

Աղբյուր՝ theguardian.com

18:30 Աշխարհում
Վան Մորիսոնը դատական գործընթաց կսկսի Հյուսիսային Իռլանդիայում կենդանի երաժշտության՝ Covid-ով պայմանավորված արգելքի դեմ:

Երաժշտության լեգենդը դատական կարգով վիճարկելու է Հյուսիսային Իռլանդիայի կառավարության որոշումը՝ կորոնավիրուսի սահմանափակումներից բխող լիցենզավորված վայրերում «կենդանի երաժշտության համընդհանուր արգելքը»:

Աղբյուր՝ theguardian.com

18:18 Աշխարհում
Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը միգուցե փոխվի, քաղաքականությունը՝ ոչ

Այսօր պաշտոնը ստանձնում է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը: Իսկ ի՞նչ նոր զարգացումներ սպասել Բայդենի իշխանությունից: Թեմայի շուրջ խոսել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը. կարող եք կարդալ այստեղ։

18:13 Տարածաշրջան
Իրանի արտգործնախարարը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան և մի շարք այլ երկրներ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան:
Աղբյուր՝ russian.rt

12:07 Հայաստան
Ժամը 12։00-17։00 շախմատ խաղալու Հայաստանի քառակի չեմպիոն Մարիա Գևորգյանի ի հետ

կամ դիտելու պարտիաները և գումար հանգանակելու Հայաստան համահայկական հիմնադրամին՝ Ձեզ սպասում են Օպերայի բակում։

20:42 Հայաստան
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան գրառում է կատարել Ֆեյսբուքի պաշտոնական էջում:

«Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան կանգնած է մեր զինվորների և կամավորների կողքին, որոնք կռվում են հանուն մեր տների, մեր ազատության և մեր ապագայի»,- ասված է ՀԱՖ-ի գրառման մեջ:

14:42 Հայաստան
Առաջին դասարանցիների դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ին,

մնացածինը՝ սեպտեմբերի 15-ից։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}