ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

20:00 Աշխարհում
Հայտնի են «International Emmy Awards» մրցանակաբաշխության հաղթողների անունները

Այդ մասին ասվում է Հեռուստատեսության միջազգային ակադեմիայի մամլո հաղորդագրության մեջ:

19:00 Աշխարհում
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության զորքերի փոխհրամանատար Ս. Քամփորելիի հետ

Իտալացի գեներալը Դ. Տոնոյանին ներկայացրել է օպերատիվ իրավիճակը, խաղաղապահների ծառայության առանձնահատկությունները, խաղաղապահ զորքերի սպազինությունը և տեխնիկական հագեցվածությունը։ Ս. Քոմփորելին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը մասնակցող հայ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ և պատրաստվածությամբ։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

18:33 Հայաստան
Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Գագարին ավանի վարչական տարածքում երթևեկությունը երկկողմանի դադարեցրած քաղաքացիները և նրանց հարազատների պաշտպանները

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալին ներկայացրել են իրենց բողոքը մեկ գործով անցնող 8  կալանավորված անձանց դատական նիստերի՝ իրենց պնդմամբ անհիմն ձգձգման, դատարանի կողմից խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու և այլ հարցերի վերաբերյալ: Նախարարի տեղակալը ներկայացրել է ԱՆ իրավասությունները, աջակցելու հնարավորությունները, նշել, որ նախաքննության փուլում գործադիր իշխանությունը որևէ կերպ միջամտելու իրավասություն չունի, միաժամանակ տեղեկացրել, որ մեղսագրվող հոդվածների վերաբերյալ ունեցած նախնական տվյալների ուսումնասիրության համաձայն, կալանավորված անձինք դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո համաներման ակտով ազատ կարձակվեն:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

17:47 Աշխարհում
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2018թ. պլանի համաձայն`

կապի համակարգի կատարելագործման բնագավառում փոխգործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Մոսկվա է մեկնել ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ - կապի և ԱԿՀ վարչության պետ, գնդապետ Թ. Շահնազարյանի գլխավորած աշխատանքային խումբը:
Աղբյուր՝ ՀՀ ԶՈւ

16:20 Հայաստան
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետը ՀՀ- ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության տարածքային պատվիրակի և պաշտպանական բաժնի համակարգողի հետ քննարկել է

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 2018 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գործող տեսազանգի համակարգի կիրառման արդյունավետությունը և դրա բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ համարվեց ընդունել հատկապես տեսազանգից օգտվող ազատազրկված անձանց կարծիքները և առաջարկները:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

15:30 Հայաստան
Փոխվարչապետի պաշտոնակատար Մ. Գրիգորյանի գլխավորությամբ ՀԲ ներկայացուցիչների հետ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում

մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Ա. Հարությունյանը և ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Ս. Բոսութղոն: Համաշխարհային բանկի պատվիրակության անդամները ներկայացրել են ՀԲ-ի Մարդկային կապիտալի ծրագիրը, մանրամասն նկարագրել մարդկային կապիտալի համաթվի բովանդակությունն ու բաղադրիչները: Ս. Բոսութղոն խոսել է միջազգային լավագույն փորձից և ընդգծել, որ Հայաստանն ունի մարդկային կապիտալի մեծ ներուժ, որը պետք է իրացնել:
Աղբյուր՝ gov.am

14:30 Աշխարհում
6ix9ine ռեփ կատարողին ցմահ բանտարկություն է սպառնում

Նրան մեղադրում են թալանի, ապօրինի զենք պահելու և մի շարք այլ հանցանքների մեջ:

14:04 Հայաստան
Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Գյումրիում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով

Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրավերով երգիչը ելույթ կունենա իր ծննդավայրի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում: Համերգը հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Ծրագրում ներկայացված են հայ և եվրոպացի կոմպոզիտորների գործեր:
Մամուլի հաղորդագրություն

13:58 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիական ավիացիայի բնագավառում առկա խնդիրների քննարկման նպատակով ստեղծված

միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ա. Արզումանյանը: Քննարկվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կոնցեսիոների կողմից ներկայացված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների 2017թ. ֆինանսական տարվա համար տարեկան հասույթների և ծախսերի, տարեկան կապիտալ ներդրումների և դրամական միջոցների տարեկան հոսքերի վերաբերյալ հաշվետվությունները, որոնք հանձնաժողովի կողմից ընդունվել է ի գիտություն:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

13:53 Հայաստան
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ս. Հռիփսիմե վանքի 1400-ամյակի առիթով լույս է ընծայել պ.գ.թ. Արսեն Հարությունյանի «Ս. Հռիփսիմե վանքը» աշխատությունը

և Արմենուհի Հովհաննիսյանի պատրաստած Սուրբ Հռիփսիմե վանքի մատենագիտությունը: Գրքերը հրատարակվել են «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

13:40 Հայաստան
Նոյեմբերի 12-16-ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբն իրականացրել է

ՀՀ Արագածոտնի մարզում 2017թ. քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն:
Ուսումնասիրությունն անցկացվել է Արագածոտնի մարզի ՔՊ ծառայություններում, տարահանման հանձնաժողովում, ինչպես նաև Աշտարակ, Ապարան, Օշական, Արագածավան, Արտենի, Գետափ, Թլիկ և Նոր Արթիկ համայնքներում, «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ում, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում և «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ


















 

13:25 Հայաստան
Նոյեմբերի 16-ին Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը հրավիրել է իր տարեկան ընդհանուր ժողովը, որը գլխավորել է ՀԱԱՊ-ի նախագահ Արա Հովսեփյանը

Քննարկման օրակարգում էր տարվա ձեռքբերումները, կազմակերպության զարգացման հեռանկարները, 2017-18 թթ. ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև ՀԱԱՊ կանոնադրության փոփոխությունները: Պալատը իրավաբանական անձանց միությունից, համաձայն ՀՀ օրենսդրության, վերակազմավորվել է հասարակական կազմակերպության: Ընդհանուր ժողովը ՀԱԱՊ-ի նախագահ է վերընտրել «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Հովսեփյանին: 2019 թվականին ՀԱԱՊ-ը կշարունակի իր գործունեությունը ծավալել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, ՀՀ- ում լավագույն միջազգային փորձի ներդրման, ՀԱԱՊ-ի կողմից ստեղծած «Պատասխանատու գործարարություն» նախագծի շրջանակներում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության աշխատանքների ուղղությամբ:
Աղբյուր՝ amcham.am

13:12 Հայաստան
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա. Հակոբյանը և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժ. Էդիլյանը քննարկել են

երկու կազմակերպությունների համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցել են նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հ. Ղազարյանը և Վորլդ Վիժն Հայաստանի Երեխաների պաշտպանության ու կրթության ծրագրերի ղեկավար Ա. Մուրադյանը:
Հայաստանի 200-ից ավելի համայնքներում ծառայություններ մատուցող կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցելու նորաստեղծ «Իմ քայլը» հիմնադրամին մեթոդաբանորեն, տեղեկատվությամբ, փորձառության ու հմտությունների փոխանցման միջոցով:
Մամուլի հաղորդագրություն

10:12 Աշխարհում
Նոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) ընթացող Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ պատվիրակության ղեկավար, ոստիկանապետ Վ. Օսիպյանը հանդիպում է ունեցել

Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յ. Շտոկի հետ: Քննարկվել են Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ինտերպոլի տվյալների պահոցներ մուտքի հնարավոր ընդլայնման, հետախուզվող անձանց հայտնաբերման, անդրազգային հանցավորության դեմ պայքարին վերաբերող խնդիրներ և այլն:
Մամուլի հաղորդագրություն

19:49 Հայաստան
Քաղաքապետ Հ. Մարությանի հրավերով Երևան ժամանած Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վ. Պեկրեսի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Նրանք տեղում ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, նպատակներին ու հեռանկարներին:
Այցի ժամանակ «Թումո» կենտրոնի և ֆրանսիական INCO ընկերության միջև ստորագրվել է  համաձայնության հուշագիր, որով սկիզբ է դրվում երկու ընկերությունների համագործակցությանը:
INCO-ն աշխարհի 20 երկրներում աջակցում է 500 ստարտափների և 25 զարգացման ծրագրերի մեկնարկին ու առաջխաղացմանը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

18:37 Արցախ
Արցախ այցելած Հունգարացի լրագրող Ժոլտ Կերները հոդվածների շարք է հրապարակել Հունգարական «24.hu» կայքում

«Այստեղ սկսվում են Քրիստոնյա աշխարհն ու Խորհրդային միության ավարտը» վերնագրով հոդվածում Կերներն անդրադարձել է Արցախի անցյալին: Հեղինակը ներկայացնում է Արցախյան հակամարտության արդի փուլի պատմությունը, նշելով, որ Արցախն ու Նախիջևանը Ադրբեջանին են հանձնվել Ստալինի կողմից: Հանգամանորեն ներկայացվում է 1988թ. սկսված Արցախյան շարժումը, որը որակվում է որպես Խորհրդային միության փլուզման սկիզբ:
Աղբյուր՝ 24.hu

18:24 Հայաստան
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա. Զոհրաբյանը և Շիրակի մարզպետ Կ. Սարուխանյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր,

որի շրջանակներում նախատեսվում է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել մարզի բնակիչներին, իսկ մարզպետարանն էլ անվճար տրամադրելու է տարածք մարզում փաստաբանական գործունեության իրականացնող փաստաբանների համար: Կողմերը քննարկել են նաև սոցիալական այն խնդիրները, որոնք պահանջում են իրավական լուծումներ: Դրանիցից են բնակարաններ ստանալու, բանկերի նկատմամբ ֆինասնական պարտավորություններ ունենալու և այլ խնդիրները:
Աղբյուր՝ pastaban.am
 

18:20 Աշխարհում
«Օրգանական Հայաստանը» նոյեմբերի 18-20-ը կմասնակցի Մերձավոր Արևելքի օրգանական և բնական արտադրանքի ամենամյա ցուցահանդեսին

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո 9 արտադրող ցուցադրում են իրենց սերտիֆիկացված և անցումային օրգանական արտադրանքը` մեղրը, չրերը, բնական հյութերը և բուսական թեյերը, մոտ տասը հազար մասնագիտացված այցելուներին:
Մամուլի հաղորդագրություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}