ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

12:28 Աշխարհում
Ֆլորիդայում ջրարջը մնացել է սննդամթերքի ավտոմատում

Կենդանուն այդտեղից հանել են ոստիկանները։
Տեսանյութ

19:16 Աշխարհում
Խոակին Ֆենիքսը պատմել է «Ջոկերի» կերպարի ստեղծման մասին

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա օգոստոսի վերջին Վենետիկի 76- րդ կինոփառատոնի ժամանակ:

17:41 Աշխարհում
Ուզբեկստանում ՀՀ նորանշանակ դեսպան Ա. Գրիգորյան, երկրի ոսկերիչների ասոցիացիայի ղեկավար Դ. Սամատովը և վերջինիս տեղակալ Ն. Միրահմեդովն անդրադարձել են

Կենտրոնական Ասիայի երկրներում հայկական ոսկերչական արտադրանքի նկատմամբ առկա մեծ պահանջարկին։ Կողմերը քննարկել են ոլորտում հայ և ուզբեկ մասնագետների համագործակցության հնարավորությունները։ Դ. Սամատովը նշել է, որ ոսկերչական արդյունաբերությունն Ուզբեկստանի տնտեսության համեմատաբար նոր ուղղություններից է և համոզմունք հայտնեց, որ հայ մասնագետների աջակցությունը կնպաստի այս ուղղության զարգացմանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

15:05 Հայաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանը և Ճապոնիայի դեսպան Ջ. Յամադան ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակների ստեղծման կարևորությունը

Կողմերը նախանշել են նաև տեխնոլոգիաների ոլորոտում փոխգործակցության ուղիները՝ ընդգծելով, որ կրթությունն ու տեխնոլոգիաները մեր օրերում համընթաց պետք է լինեն։ Դեսպան Ջ. Յամադայը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նաև նոր տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային հուշարձանների պահպանության, արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտներում։
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

13:21 Հայաստան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Նիդերլանդերից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երևանի զբոսաշրջային գրավչությունները։ Ընդ որում, 2 տասնյակից ավելի զբոսաշրջիկների համար անակնկալ էր ինչպես այցելությունների երթուղին, այնպես էլ «ուղեկցող զբոսավարը»։ Խումբը վարչապետի ուղեկցությամբ զբոսաշրջային  ավտոբուսով շրջայց կատարեց Երևանի զբոսաշրջային հանգույցներում՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից նախօրոք նախագծված երթուղով։
Աղբյուր՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
 

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}