ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

10:13 Հայաստան
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմը, Ծառայության պետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ,

այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հոգևոր անկյուններում կատարվել է բարեխոսական կարգ, և ծաղիկներ են խոնարհել՝ ի հիշատակ Հայոց Եղեռնի նահատակներին։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

15:30 Աշխարհում
Ապրիլի 23-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տ. Սեյրանյանը մասնակցել է Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կազմակերպված՝

«Ցեղասպանությունը որպես մարդկության գլոբալ սպառնալիք» խորագրով կլոր սեղանին։ Ձեռնարկը, որը կազմակերպել էին Կիևի հայ համայնքը, Միջազգային հարաբերությունների ինստիտուտը և Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, նվիրված էր Հայոց ցեղասպանության 104-ամյա տարելիցին։ Կլոր սեղանի բացման խոսքով ելույթ է ունեցել ինստիտուտի փոխտնօրեն Անտոն Կորինևիչը։ Գիտնականը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին, խոսել «ցեղասպանություն» եզրույթի պատմության մասին։
Աղբյուր՝ mfa.am

 

15:17 Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Քննչական կոմիտեի անձնակազմը ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

15:05 Աշխարհում
San Francisco Chronicle. Թուրքիան կոչ է անում ուսումնասիրել Հայոց ցեղասպանությանը վերաբերող իր արխիվները

Երկրի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ այն ազգերն, ովքեր Թուրքիային մեղադրում են ցեղասպանության մեջ, «արյունոտ անցյալ» ունեն:

13:00 Աշխարհում
Ապրիլի 22-ին Ռիգայի «Սևագլուխների տանը» Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրած միջոցառում,

որի ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես են եկել ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և դաշնակահարուհի️, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։ Միջոցառմանը ներկա են եղել Լատվիայում հավատարմագրված դեսպաներ, Լատվիայի օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ, Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան պատգամավորական խմբի անդամներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, լրատվամիջոցներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Աղբյուր՝ mfa.am

11:28 Աշխարհում
Ապրիլի 21-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում,

որին մասնակցել են Հունաստանի կառավարության և Խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Մակեդոնիայի և Թրակիայի տարածաշրջանից ընտրված բարձրաստիճան պաշտոնյաներ, Սալոնիկում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, հայ առաքելական և հույն ուղղափառ եկեղեցիների սպասավորներ, զինվորականներ, մտավորականներ, դասախոսներ, հասարակական-քաղաքական շրջանակների և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթ է ունեցել Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը:
Աղբյուր՝ mfa.am

11:14 Հայաստան
Փոխվարչապետ Մ. Գրիգորյանը և Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յ. Վան Բիլսենն անդրադարձել են Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի

գարնանային համաժողովի շրջանակներում փոխվարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի արդյունքներին: Այնուհետև քննարկվել է ՄՖԿ կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված իրականացվելիք ծրագրերի տրամաբանությունը: Փոխվարչապետն ընդգծել է, որ Կառավարության կողմից նախանշված բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնցում ՄՖԿ ներգրավվածությունը մեծ նպաստ կբերի, մասնավորապես՝ շեշտվել է կապիտալի շուկայի զարգացումն ու բիզնեսների հրապարակային գործունեության բարձրացումը:
Աղբյուր՝ gov.am

10:51 Աշխարհում
Ապրիլի 22-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կ. Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀ մշակույթի նախարար Ինես Աբդել Դաիմի հետ

Դեսպան Գրիգորյանը նշել է, որ մշակութային համագործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ-եգիպտական երկկողմ օրակարգում։ Կարեն Գրիգորյանն ընդգծել է, որ հայ և եգիպտացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ համակրանքը լավագույնս դրսևորվում են ամուր հումանիտար և մշակութային կապերով։ Միաժամանակ, դեսպան Գրիգորյանը գոհունակությամբ նշել է, որ մշակույթի ոլորտում համագործակցության համար Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա է ընդգրկում իրավապայմանագրային հենք։
Աղբյուր՝ mfa.am

10:39 Հայաստան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զ. Բաթոյանը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ

Նախարարը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում ժողովրդագրության, զբաղվածության ոլորտներում և շեշտել, որ ակնկալում է սերտ համագործակցություն տեղական և միջազգային կառույցների հետ։ Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը Հայաստանում առաքելություն իրականացնում է 1993 թ.-ից՝ հակամարտության հետևանքով առաջացած  խնդիրների լուծման նպատակով: Վերջին 15 տարիներին առաքելության մանդատը զգալիորեն փոփոխվել և ընդլայնվել է՝ ներառելով հատկապես տեխնիկական աջակցության տարրեր.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 

10:21 Հայաստան
Երևանի թիվ 200 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան համալրվել է 3D Systems ամերիկյան արտադրության FabPro 1000 բացառիկ տպիչով,

որն առանձնահատուկ է ինժեներական նորագույն լուծումներով և ճշգրիտ մեխանիզմով: Այս սարքով մոդելավորվող և տպվող դետալները կիրառվում են ռազմական, առողջապահության, տրանսպորտի, ժամանցային և այլ ոլորտներում՝ պրոդուկտների նախագծման և արտադրության համար: Թիվ 200 հիմնական դպրոցի «Արմաթ» խմբակին 3D Systems ամերիկյան արտադրության FabPro 1000 տպիչը նվիրել է բարերար Սամվել Բեկյանը, ում որդին սովորում է միևնույն դպրոցում:
ԱՏՁՄ Հանրային կապեր

 

10:12 Աշխարհում
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, ձերբակալվել է մոտ 235 հայազգի մտավորական։

18:33 Հայաստան
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) և Սան Խոսեի պետական համալսարանը սկսել են համագործակցություն տեխնոլոգիական կրթության ասպարեզում

Համագործակցության շրջանակում մարտ ամսին Հայաստան էր այցելել Սան Խոսեի պետական համալսարանից հրավիրված դասախոս Գլեն Մյուլսը: Այցի շրջանակում վերջինս անց է կացրել քառօրյա փակ դասընթացներ մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար, իսկ արդեն Data is EVERYTHING! խորագրով բաց սեմինարի ընթացքում տեխնոլոգիական ոլորտի մասնագետները, տվյալագետները և այլ հետաքրքրված անձիք՝ ընդհանուր առմամբ 130 և ավելի մասնակիցներ, հնարավորություն են ստացել ավելին իմանալու այսօրվա աշխարհում բիզնեսի և հասարակության մեջ տվյալների կարեւորության մասին: Սեմինարն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ

 

18:20 Հայաստան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցադրությունը,

որը նվիրված է հայ ժողովրդի մտավորականների ծննդյան 150-ամյա հոբելյաններին: Ցուցադրությանը ներկա ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը նշել է, որ բոլոր հաստատություններն այս կամ այն կերպ անդրադառնում են Հ. Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյաններին: Ութ խորագրից կազմված երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրության մեջ ներառված են ինչպես «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, այնպես էլ ՀՀ տարբեր արխիվների ու թանգարանների ֆոնդերում պահվող բնօրինակ նյութեր, բացառիկ կադրեր:
Մամուլի հաղորդագրություն

18:06 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարար Ա. Զեյնալյանը մասնակցել է փաստաբանական գրասենյակների «ARMLEGAL EXPO 2019» անդրանիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը

Նախարարն անուրանալի է համարել փաստաբանների՝ որպես իրավապաշտպան համայնքի ներդրումը երկրի ժողովրդավարական արժեքների կայացման և զարգացման գործում: Որպես կառավարության անդամ և ոլորտի քաղաքականության պատասխանատու` նախարարը հավաստիացրել է, որ փաստաբանության խնդիրները և դրանց լուծումները մշտապես եղել և մնում են Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում և բարեփոխումների օրակարգում, քանի որ առանց փաստաբանության ոլորտի որակական բարեփոխումների` դժվար է պատկերացնել դատաիրավական սեկտորի համապարփակ և համալիր առաջընթացը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

17:39 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության Սոդերթայլե քաղաքի քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերի գլխավորած պատվիրակությանը,

որի կազում են եղել քաղաքային խորհրդի անդամներ Լինդա Սյոգրենն ու Սարգիս-Հովհաննես Խաչատուրյանը։ Հանդիպումը կազմակերպվել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի միջնորդությամբ։ Նախարար Պապիկյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել նրանց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի և Սոդերթայլեի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում ունեցած անուրանալի ներդրման, ինչպես նաև Մեծ եղեռնի զոհերին նվիրված ամենամյա հիշատակման միջոցառումներ կազմակերպելու համար։
Մամուլի հաղորդագրություն

 

17:21 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը Ստեփանակերտի պատկերասրահում ներկա է գտնվել Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զ. Սարգսյանի

անհատական լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Զավեն Սարգսյանի ցուցահանդեսներն Արցախում կրում են պարբերական բնույթ՝ հույս հայտնելով, որ այս ավանդույթը կպահպանվի նաեւ ապագայում:
Մամուլի հաղորդագրություն

17:14 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանն այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրություն և հանդիպել թերթի աշխատակիցների հետ

Շոշափվել են թերթի գործունեության և հետագա անելիքների հետ կապված հարցեր:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}