ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

15:17 Հայաստան
Երևանի քաղաքապետ Հ. Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար Վ. Պետրոսյանի հետ,

ով ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունն ու վստահեցրել, որ այն ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

13:26 Հայաստան
Օրերս ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում կանգնած ոստիկանները մեկնել են մարտական հերթապահության

Ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ոստիկանության պետ Վ. Օսիպյանը: Դիրքերից վերադարձած ոստիկանության զորքերի մյուս ստորաբաժանման ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ոստիկաններ պարգևատրվել են կրծքանշաններով ու պատվոգրերով:
Աղբյուր՝ police.am

11:00 Աշխարհում
Հոկտեմբերի 15-ից 19-ն աշխատանքային այցով ԱՄՆ- ում և Գերմանիայում է գտնվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի գլխավորած պատվիրակությունը

ԱՄՆ այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանը Վաշինգտոնում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով անցկացվող ամենամյա բարձր մակարդակի համաժողովին: Վաշինգտոնից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Վիսբադենում հոկտեմբերի 17-ից 19-ը անցկացված Եվրոպական բանակների հրամանատարների ամենամյա խորհրդաժողովին:
Աղբյուր՝ ՀՀ ԶՈւ

10:51 Աշխարհում
Հոկտեմբերի 18-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մարթին Լյութերի անվան Հալլեի համալսարանում տեղի է ունեցել «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

Համալսարանի ռեկտորի բացման խոսքից հետո, ծավալուն ելույթով հանդես է եկել երկրամասի գիտության և տնտեսության պետքարտուղար Մ․ Ուդեն։ Ներկաներին իր խոսքն ուղղել է Գերմանիայում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը՝ կարևորելով Գերմանիայում համալսարանական միակ հայագիտական կենտրոնի դերն ու բացառիկ նշանակությունը։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

10:39 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանն Արենի համայնքում մասնակցել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը

Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։
Աղբյուր՝ ՀՀ ՏԿԶՆ

 

 

 

10:25 Աշխարհում
Արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 15-16-ին մասնակցել է Խորվաթիայի արդարադատության նախարարության

և Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հետ համատեղ կազմակերպած «Ամրապնդել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետության հեղինակությունն ապահովելու  համար. միավորված կոռուպցիայի դեմ» խորագիրը կրող բարձրաստիճան համաժողովին: Համաժողովի ընթացքում փոխնախարար Քրմոյանը հանդես է եկել ելույթով, որում, ի թիվս մի շարք հարցերի, անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողություններին:
Աղբյուր՝  ՀՀ ԱՆ

10:12 Հայաստան
300-ից ավելի աշակերտներ հոկտեմբերի 19-ին այցելել են ՀՀ ԳԱԱ- ում բացված ցուցահանդես

Աշակերտներին գիտական կազմակերպությունների տնօրենները, մասնագետները ներկայացրել են ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների նվաճումները, կիրառական նշանակության մշակումների նախատիպերը, հրատարակված գիտական աշխատանքները: Աշակերտները ծանոթացել են ՀՀ ԳԱԱ ստեղծման պատմությանը, արդի գիտահետազոտական կառուցվածքին, գիտական պոտենցիալին, հայագիտության զարգացմանն ուղղված աշխատանքներին:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ

18:33 Հայաստան
Փոխվարչապետի պաշտոնակատար Մ. Գրիգորյանն ընդունել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցիչ Ն. Տ. Ֆոնգի գլխավորած պատվիրակությանը

Հանդիպմանը ներկա է եղել նաև Վիետնամում ՀՀ դեսպան Ռ. Վարդանյանը: Մ. Գրիգորյանը կարևորել է Հայաստանի և Վիետնամի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ հաշվի առնելով նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Զրուցակիցները երկուստեք արձանագրել են, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր կիրառել նաև տնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժը իրացնելու ուղղությամբ:
Աղբյուր՝ gov.am

17:17 Հայաստան
Հոկտեմբերի 20-ին 12:00-ին, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում կկայանա ՆԱՍԱ- ի Space Apps Challenge Armenia մրցույթը,

որին Հայաստանը մասնակցում է արդեն 3-րդ անգամ: Միջազգային մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ FAST-ը, ինովացիոն հովանավորները՝ Լոկատոր ընկերությունն ու Ինտերնետ հանրություն ՀԿ-ն: Space Apps Challenge Armenia-ի առաջին տեղը զբաղեցրած թիմի համար FAST-ը նախատեսել է հատուկ մրցանակ: Հաղթող թիմի 2 անդամներ հնարավորություն կստանան մեկնելու Հոլանդիա՝ Եվրոպական տիեզերական հետազոտության և տեխնոլոգիայի կենտրոն` տիեզերական տեխնոլոգիաներին ու հետազոտություններին ծանոթանալու:
Աղբյուր՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ

17:00 Հայաստան
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանն անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են նախարարության ղեկավար կազմը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները

Ֆ. Ցոլակյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարար Արմեն Հարությունյանին՝ նշելով, որ նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, գիտությունների թեկնածու է, և հույս է հայտնել, որ Հարությունյանը կարևոր ներդրում կունենա իր համակարգման ոլորտում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

16:55 Հայաստան
Հոկտեմբերի 22-ին 19:00-ին «Ալեքսանդր» հյուրանոցում տեղի կունենա Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Տարոն Վ. Սիմոնյանի գրքի շնորհանդեսը

Գիրքը կոչվում է՝ ԱՐԲԱՆԷ․ «և զարթնում է լաոն»։ Այն նվիրված է հայկական պետականության զարգացմանը, ազգային առաքելության որոշակիացմանը և այս ամենը՝ հայ ազգի քաղաքակրթական հասունացման համատեքստում։ Միջոցառմանը ներկա կգտնվեն պատգամավորներ, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։
Աղբյուր՝ ՀՀ փաստաբանների պալատ

16:41 Հայաստան
Միջոցներ են ձեռնարկվում՝ բանկի մասնաճյուղի տարադրամի փոխանակման տաղավարից խաբեությամբ գումար հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ

2018թ օգոստոսի 16-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, մասնաճյուղի տարադրամի փոխանակման տաղավարում տարադրամ փոխանակելու պատրվակով խաբեությամբ հափշտակվել է խոշոր չափի գումար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունը իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Տեսանյութ
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

16:19 Հայաստան
ՀՀ- ում գտնվող Նիդերլանդների դատական խորհրդի պատվիրակությունը` Կենտրոնական տրիբունալի նախագահ Թ. Ավեդիսյանի գլխավորությամբ, այցելել է Արդարադատության ակադեմիա՝

ծանոթանալու ուսուցման կազմակերպման գործընթացին: Հոլանդիայի Դատական խորհրդի անդամ Թ. Ավեդիսյանը, ընդհանրություններ նկատելով ուսումնական գործընթացի կազմակերպման հայկական և հոլանդական մոդելների միջև, նկատել է, որ Հոլանդիայում ներդրված է «ուսուցում պրակտիկայի միջոցով» մոդելը, երբ ուսումնառության ժամանակի 70 %-ն ունկնդիրներն անցկացնում են գործնական պարապմունքի և պրակտիկայի տեսքով, իսկ մնացած 30 %-ը` տեսական։ Նա կարևորել է նաև «մամլո դատավորի» ինստիտուտի դերը՝ դատական գործընթացների թափանցիկության տեսանկյունից:
Աղբյուր՝ ԲԴԽ աշխատակազմ

16:14 Հայաստան
Հոկտեմբերի 15-ին 3-րդ զորամիավորման շտաբում, ենթակա զորամասերի հրամանատարների ու մի շարք առանցքային պաշտոնատար անձանց մասնակցությամբ ամփոփվել են

2018 ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկույցներում, ըստ ուղղությունների, ամփոփել են մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական ու զորահավաքային պատրաստության, զինվորական կարգապահության, թիկունքի ու տեխնիկական ծառայությունների վիճակը, նշել ձեռքբերումները: Հետագա աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ հանձնարարականներ է տվել զորամիավորման հրամանատար, գնդապետ Գ. Խաչատուրովը:
Մամուլի հաղորդագրություն
 

16:08 Հայաստան
Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է ՀՀ- ում Կորեայի դեսպան Ու Յուն-Գընին

Հայրապետն արձանագրել է, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորվող դիվանագիտական և քաղաքական հարաբերությունները կնպաստեն երկու ժողովուրդների միջև փոխճանաչողությանը:
Հանդիպմանը Հայոց Կաթողիկոսը դեսպանին ներկայացրել է Հայոց Եկեղեցու ներգրավվածությունը միջեկեղեցական և միջկրոնական երկխոսություններում:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}