ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:29 Աշխարհում
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վ. Պետրոսյանը և կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Ա. Սանոյանը

Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ, Ճանապարհների դեպարտամենտի պետ Իրակլի Կարսելաձեի և պետի տեղակալ Լ. Կուպատաշվիլիի հետ։ Քննարկվել են երկու երկրների միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, «Բարեկամություն» կամրջի կառուցման հետ կապված կազմակերպչական հարցեր։
Աղբյուր՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

17:25 Հայաստան
ՀՀ ԿԳՆ- ում ամփոփվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթների արդյունքները

Մրցանակակիրներն արժանացել են դրամական պարգևների։ Պարգևատրման արարողության ընթացքում գնահատանքի են արժանացել նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանն առաջնագծին կանգնած պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչներին պարգևատրել է ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

17:12 Հայաստան
Նոյեմբերի 13-ին 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան մենակատարներ Բորիս Բերեզովսկին (դաշնամուր) և Դենիել Ռոհնը (ջութակ)։ Կներկայացվեն Խաչատրյանի ստեղծագործությունները։
Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

17:00 Հայաստան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյանը և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Է. Փարսոնսը քննարկել են

պարալիմպիկ շարժման զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը՝ կարևորելով Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի սերտ համագործակցությունը մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ: Նախարարը Էն. Փարսոնսին տեղեկացրել է նախարարության կողմից հաշմանդամային սպորտի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին և նշել, որ աշխատանքները տարվում են ինչպես բարձրագույն սպորտային միջոցառումներին հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությունն ապահովելու, այնպես էլ մասսայական սպորտի ծրագրերում նրանց ընդգրկելու ուղղությամբ:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

14:16 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը մասնակցել է Երևանում անցկացվող «Ապակենտրոնացում և տեղական տնտեսական զարգացում»

տեղական ժողովրդավարության համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Ն. Վուտովան, Խարկովի տարածքային խորհրդի նախագահ Ս. Չերնովը, Հայաստանի համայնքների միության նախագահ Է. Երիցյանը և այլք: Փոխնախարարն անդրադարձել է նաև վերջին երկու տասնամյակի ընթացքում համաշխարհային տնտեսական աճի տեմպերին և աղքատության նվազման դրական միտումներին:
Մամուլի հաղորդագրություն

 

 

13:25 Աշխարհում
Նոյեմբերի 10-ին ՌԴ ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վ. Կոլոկոլցևը և ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վ. Օսիպյանը պատրաստակամություն են հայտնել

հետագայում էլ ամրապնդել համագործակցությունը առկա և նոր քրեական մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի շրջանակում: Երկկողմ փոխգործակցության արդյունավետ գործիքներից մեկն էլ ՌԴ ներքին գործերի նախարարության և ՀՀ Միավորված կոլեգիան է:  Քննարկվել են նաև միջպետական օպերատիվ-կանխարգելիչ «Որոնում» գործողությանն ու Ինտերպոլի շրջանակներում համատեղ գործունեությանը վերաբերող հարցեր:
Աղբյուր՝ police.am
 

13:12 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանը ՀՀ- ում Չինաստանի դեսպան Թ. Էրլունի հետ հանդիպմանն անդրադարձել է

«Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի շինաշխատանքներին, որոնք իրականացնում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Նա նշել է, որ այդ հատվածում որոշակի խնդիրներ էին առաջացել, բայց վերջին շրջանում դրական տեղաշարժ է նկատվում։ Շինարարության տեմպերը զգալիորեն արագացել են։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև ուղիղ ավիահաղորդակցության թեմայի շուրջ։ Դեսպանն ընդգծել է, որ դրա հնարավորության մասին կարելի է խոսել, երբ, օրինակ, զգալի մեծանա ուղևորահոսքը։
Աղբյուր՝ mtcit.am




















 

 

 

12:14 Աշխարհում
Hyperloop գնացքը կարող է Հնդկաստան գնալ

Virgin Hyperloop One- ը լոսանջելեսյան ընկերություն ՝ ի սկզբանե հիմնված Tesla- ի հիմնադիր Իլոն Մասքի գաղափարի վրա:

10:39 Աշխարհում
1929 թվականի նոյեմբերի 12- ին ծնվել է ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլին

Ամերիկյան կինոակադեմիան նրան ընդգրկել է իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում՝ 13-րդ տեղում։ Խաղացել է մոտ 30 ֆիլմում:

15:44 Աշխարհում
Լուսավոր Հայաստան Կուսակցության Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Է. Մարուքյանը Մադրիդում մասնակցում է

«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) 39-րդ համագումարին։ Միջոցառման ընթացքում քննարկվել են համաեվրոպական օրակարգի հարցեր, ինչպես նաև տեղի են ունեցել 2019 թվականին սպասվող Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների վերաբերյալ քննարկումներ։
Աղբյուր՝ Լուսավոր Հայաստան կուսակցություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}