ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:33 Հայաստան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանը Մոսկվայում մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովի շրջանակներում

տրանսպորտային ոլորտում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին առնչվող համալիր միջոցառումներին, այդ թվում՝ «Տրանսպորտը՝ եվրասիական ինտեգրման հիմք» խորագրով լիագումար նիստին, ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 39-րդ նիստին, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստին։ Նիստի թեմաներն են եղել ԵԱՏՄ անդամ պետությունների՝ 2018-2020 թթ․ համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման միջոցառումների ծրագրերին, ԵԱՏՄ տրանսպորտատնտեսական հաշվեկշռին, տրանսպորտի ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի Երևանում հոկտեմբերին կայացած երկրորդ նիստի որոշումների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

18:20 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» 2019թ. համագործակցության պլանի համաձայն՝

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՆԱՏՕ-ի փորձագետների կողմից անցկացվել է ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի 3-րդ փուլը: Ամփոփվել են ծրագրի նախորդ փուլերի շրջանակում իրականացված աշխատանքները, ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչները ներկայացրել են յուրացված նյութի` դասի կազմակերպման և դասավանդման նոր մեթոդաբանության վերաբերյալ բանախոսություններ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

18:06 Հայաստան
Ոստիկանության շտաբի պետ Ա. Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին և Հայաստանում գտնվող Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը

Ողջունելով հյուրերին` Ա. Ղուկասյանը կարևորել է ինչպես երկու պետությունների իրավապահների, այնպես էլ Հայաստանի ոստիկանության ու Եվրոպական միության միջև ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը՝ որպես օրինակ ներկայացնելով Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում Լեհաստանի Հանրապետության ՆԳՆ հետ իրականացված զգալի աշխատանքները։ Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հետաքրքրվեցին Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներով։
Աղբյուր՝ police.am

17:53 Հայաստան
Զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով

նոյեմբերի 20-ին 1-ին զորամիավորման մոտոհրաձգային ստորաբաժանումներն անցկացրել են մեքենավարման պարապմունքներ: Հաղթահարվել են ջրային, քարաբեկորային տեղանքի և հատուկ կահավորված ճանապարհի բարդ արգելքներ։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

17:41 Հայաստան
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ

Պարապմունքների ընթացքում զինծառայողները ծանոթացել են հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքերի կիրառման դեպքում անձնակազմի ազդարարման, ինչպես նաև անհատական և խմբային պաշտպանական միջոցների կիրառման կարգերին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

17:25 Հայաստան
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ՝ գործնական հրաձգությամբ

Զինծառայողները հաստիքային զենքերից կատարել են ստուգողական հրաձգության վարժություններ՝ կրակային դիրքերի փոփոխումով:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

17:00 Հայաստան
Կոտայքի մարզային ենթակայության 90 դպրոցներից 48-ում միայն 2019 թվականի ընթացքում իրականացվել են 116 մլն դրամի վերանորոգման, վերազինման և ներքին հարդարման աշխատանքներ,

որոնք իրականացվել են բացառապես դպրոցների բյուջեների սեփական խնայողությունների հաշվին, բացառությամբ մի քանի համայնքների դպրոցների, որոնց վերանորոգման աշխատանքներին օժանդակել են նաև համայնքապետարանները (համայնքների կողմից շուրջ 3.800.000 դրամ է հատկացվել, 112. 200. 000 դրամի աշխատանքներ իրականացվել են դպրոցների ֆինանսական միջոցներով):

ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

16:12 Հայաստան
Ոստիկանության պետի պաշտոնակատար Ա. Սարգսյանը ոստիկանության ղեկավար կազմին և ներքին անվտանգության վարչության անձնակազմին ներկայացրել է

ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանին, ով երկար տարիներ ոստիկանության ու քննչական ծառայությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Հանդիպմանը քննարկվել են նաև ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործունեությանը վերաբերող այլ հարցեր ևս։
Աղբյուր՝ police.am

13:53 Արցախ
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանին և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կրտսեր դիվանագետների պատվիրակությանը

Անդրադարձ է կատարվել Արցախի պետականաշինության գործընթացին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, աշխարհաքաղաքական զարգացումներին և առաջիկայում Արցախում սպասվող համապետական ընտրություններին վերաբերող թեմաների: Ա. Ղուլյանը պատասխանել է կրտսեր դիվանագետների՝ խորհրդարանական դիվանագիտությանը և Արցախի ճանաչման գործընթացին վերաբերող հարցերին: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը խմբին է հանձնել 1992 թվականի հունվարի 6-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագրի կրկնօրինակը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

13:40 Հայաստան
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան, ՆԳ տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գ. Տավարածյանը հյուրերին ներկայացրել է ՊԱՀՀ-ի կրթական և հետազոտական գործունեությունը, ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի էությունն ու նպատակը: Գեներալ-մայոր Տավարածյանը տեղեկացրել է, որ ՊԱՀՀ-ում մշակվում և հաջորդ տարի իրականացվելու է միջգերատեսչական վերապատրաստման դասընթաց, օպերատիվ օղակի մասնագետների համար նախատեսված առանձին դասընթաց, ինչպես նաև մագիստրոսական կրթական ծրագիր, իսկ հեռանկարում՝ նաև հետբուհական կրթության կազմակերպում (ասպիրանտներ և հայցորդներ):
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

13:21 Աշխարհում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանը մեկնել է ՌԴ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի

նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ  որհրդակցությանը: Նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը Ֆինլանդիայի գիտության և մշակույթի նախարարի հրավերով կմեկնի Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ մասնակցելու ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության շրջանակում կայանալիք Արևելյան գործընկերության կրթության հարցերով նախարարական հանդիպմանը: Կրթության նախարարական հանդիպումը, որն անցկացվում է տարին մեկ անգամ, կազմակերպում են տվյալ ժամանակահատվածում նախագահող անդամ երկրները:
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

11:43 Հայաստան
Դատական իշխանության և մասնագիտական նրբությունների գործնական կիրառության նկատմամբ հետաքրքրված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Լրագրություն մագիստրոսական ծրագրի դատաիրավական խմբի մի շարք ուսանողներ

եկել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայր:
Ուսանողներին դատական նիստերի դահլիճում հյուրընկալել է դատավոր Երեմ Եսոյանը, ապա նրանց համար զրույց–դաս վարել՝ ներկայացնելով դատարանում քաղաքացիական գործերի քննության կարգը, հայցադիմումների, դիմումների՝ դատարան մուտքագրման գործընթացի իրավակիրառ պրակտիկան, դատավարության փուլերում քաղաքացիական տարբեր հիմնահարցեր, դատավարության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, դատարանում ելույթների ներկայացման էթիկայի կանոնները: Դատավորն իր խոսքում անդրադարձել է նաև գործերի մակագրման էլեկտրոնային եղանակին, ներկայացրել այն կարգավորող իրավական ակտերը, Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումները:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն 

 

10:17 Աշխարհում
Նոյեմբերի 21- ին նշվում է հեռուստատեսության համաշխարհային օրը

1998 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 21-ը հռչակել է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day): Կազմակերպությունը պետություններին հորդորել է տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված կլինեն խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին:

18:20 Հայաստան
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է 6-օրյա վերապատրաստումներ հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց համար

Այս վերապատրաստումները բխում են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքից և նպատակ ունեն բարձրացնել հոգեկան առողջության ոլորտի բուժաշխատակազմերի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև նպաստել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների առավել ամբողջական իրացմանը։ Դասընթացին կմասնակցեն ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժական օգնության և սպասարկման ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչներ, ՀՀ բոլոր հոգեբուժական կազմակերպությունների, այդ թվում՝ մարզային, բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներ և այլք:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

17:53 Հայաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը

Նախարարությունում աշակերտական խորհուրդ ունենալու հարցը բարձրացրել էին դպրոցականները ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ: Խորհրդի ստեղծման նպատակն է ապահովել հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներում աշակերտների մասնակցային ներգրավումը և դպրոցականների հետ դեմ առ դեմ ձևաչափով դպրոցներում առկա խնդիրների պարբերաբար քննարկումները:
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

17:25 Հայաստան
«Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ, «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռ. Հյուսնունցը հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի հետ: Ռ. Հյուսնունցը կարևորել է երկու կուսակցությունների միջև առկա շփումների մակարդակը՝ ընդգծելով, որ 2015թ.-ին սկսված համագործակցությունը տարեցտարի նոր որակ է ստանում: Եվրախորհրդարանի պատգամավորը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նա իր խոսքում ընդգծել է, որ համաձայն է այն մտքի հետ, որ Արցախի քաղաքական կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն

15:44 Աշխարհում
Ամերիկացի դասախոսը ցույց է տվել Մարս մոլորակի «կենդանի արարածների» նկարները

Ուիլյամ Ռոմոզերի ուսումնասիրությունը հիմնված է տարբեր սարքերի կողմից նկարված պատկերների վրա և գտնվում է հանրային տիրույթում:

15:30 Աշխարհում
Նյու Յորքի իշխանությունները դատի են տվել էլեկտրոնային ծխախոտ արտադրողին

շուկայավարման պրակտիկան խեղաթյուրելու համար:
Աղբյուր՝ РИА

15:17 Հայաստան
Տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում,

որին մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Ս. Գալյանը և  շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները: Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Անդրադառնալով Օրենսգրքի նախագծին՝ Ս. Գալյանը նշել է, որ ներկայում այն գտնվում է շրջանառված նախագծի վերաբերյալ ստացված կարծիքների ամփոփման փուլում, ինչին զուգահեռ կարևորել է նաև նման աշխատանքային քննարկումների կազմակերպումը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

15:05 Հայաստան
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող

«2021-2025թթ. ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման պլանի» նախագծի քննարկման խորհրդատվություններին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

14:53 Աշխարհում
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են նոյեմբերի 19-ից 21-ը Մոսկվայում անցկացվող Ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության

և միջազգային աէրոնավիգացիայի համակարգող հանձնաժողովի 20-րդ նիստին և օդային տարածքի օգտագործման կազմակերպման բնագավառում ռազմաքաղաքացիական համակարգման հարցերի քննարկմանը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

14:42 Հայաստան
3-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն՝ դիվիզիոնի կազմով

մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում անձնակազմի գործողությունները կատարելագործելու և ստորաբաժանումների փոխգործակցությունը զարգացնելու նպատակով: Ըստ զորավարժության սցենարի՝ դիվիզիոնն անցել է հակահարձակման, ոչնչացրել պայմանական հակառակորդի կարևոր նշանակության դիրքերն ու կառավարման կետերը՝ ապահովելով յուրային զորքերի առաջխաղացումը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

14:37 Հայաստան
5-րդ զորամիավորման հրետանային զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական վարժանքներ

Զինծառայողների տեսական գիտելիքների և գործնական ունակությունների զարգացման նպատակով բացազատվել են կրակի կառավարման կետեր, զբաղեցվել են նախատեսված դիրքերը, ճշգրտվել պայմանական հակառակորդի կոորդինատները:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

14:16 Աշխարհում
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը նոյեմբերի 23-ին‚ 25-ին և 27-ին ելույթներ կունենա Մոսկվայում

Համերգային շրջագայությունը տեղի է ունենում Մալթայի նախագահի հովանու ներքո և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։ Երեք համերգի ընթացքում Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Ս. Սմբատյանի ղեկավարությամբ ռուս երաժշտասերներին կներկայացնի ինչպես մալթացի‚ այնպես էլ ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Նվագախմբի հետ ելույթ կունենան հայտնի մենակատարներ՝ ջութակահարներ Ռեյ Չենը‚ Շլոմո Մինցը‚ դաշնակահար Ալեսանդրո Տավերնան։ Համերգները կկայանան մոսկովյան հեղինակավոր համերգասրահներում:
Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամ

14:04 Հայաստան
ՀՀ Ֆինանսների նախարար Ա. Ջանջուղազյանը և Արցախի Հանրապետության պետնախարար Գ. Մարտիրոսյանը քննարկել են

բյուջետային գործընթացների ընթացիկ փուլի աշխատանքային հարցեր: Կողմերը նշել են, որ մակրոտնտեսական՝ մասնավորապես հարկաբյուջետային քաղաքականության հարցերում հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա:
Աղբյուր՝ ՀՀ Ֆինանսների նախարարություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}