ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

11:43 Աշխարհում
Դեկտեմբերի 10-ին Հռոմի Մերուլանա պալատում կայացել է 1915թ. Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում խորագրով համաժողովը,

որը կազմակերպվել էր Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի և Մարդու իրավունքների հռչակագրի 70-ամյակի առիթով: Համաժողովը վարել է իտալական հայտնի «Կորիերա դելա Սերա» օրաթերթի լրագրող Մաուրիցիո Կապրարան:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

 

11:28 Աշխարհում
Դեկտեմբերի 11-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տ. Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին

Պաշտոնական ընդունելությունների դահլիճում տեղի է ունեցել դեսպան Գևորգյանի հավատարմագրերի հանձնման արարողությունը, իսկ այնուհետև՝ առանձնազրույցը ՍԱՀ նախագահի հետ՝ փոխվարչապետ Վ. Ալ-Մուալլիմի և նախագահի հարցերով նախարար Մ. Ազզամի մասնակցությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք այլ հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

11:14 Աշխարհում
ՀՀ ԶՈՒ ավիացիայի շտաբի պետ Գ. Ասլանյանը դեկտեմբերի 13-ին մասնակցել է Աստանայում անցկացված

«ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի զարգացման խնդրահարույց հարցերը, դրանց կիրառման, ղեկավարման և համակողմանի մատակարարման պլանավորում» թեմայով միջազգային համաժողովին:
Մամուլի հաղորդագրություն

11:00 Հայաստան
ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանի հրավերով դեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել

ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի պատվիրակությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի գլխավորությամբ: Քննարկվել են ՊՆ և ՄԻՊ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

 

10:51 Աշխարհում
«ՀՀ և ՌԴ միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի

դրույթների իրականացման հարցերով Հայաստանում դեկտեմբերի 11-ից 14-ը անցկացվող աշխատանքային հանդիպմանը մասնակցում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները:
Մամուլի հաղորդագրություն

10:39 Աշխարհում
Դեկտեմբերի 12-14-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ՌԷՊ բաժնի ներկայացուցիչները մեկնել են Մինսկ՝

քննարկելու ՀՀ և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև ռադիոէլեկտրոնային պայքարի բնագավառում երկկողմ համագործակցության հարցերը:
Աղբյուր՝ ՀՀ ԶՈւ

 

10:25 Աշխարհում
Դեկտեմբերի 10-ին Բուենոս Այրեսում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF)

և Արգենտինայի Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված բարեգործական ընթրիքը, որը նպատակաուղղված էր Հայաստանում Սպիտակի երկրաշարժի աղետի գոտու վերականգնման ծրագրերի համար միջոցների հավաքագրմանը:
Մամուլի հաղորդագրություն

10:12 Աշխարհում
Դեկտեմբերի 12-ին Ավստրիայի Եվոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել էր հրաժեշտի միջոցառում՝

Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Ա. Կիրակոսյանի պատվին: Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարության ԵՄ և բազմակողմ համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Ա. Ռիքենը (Andreas Riecken), Արևելյան Եվրոպայի, Հվ. Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության վարչության պետ Կ. Վիզերը և այլք:
Մամուլի հաղորդագրություն

19:00 Աշխարհում
Արջի ձագն ուրախացել է առաջին ձյան համար

Հոլովակը նկարահանել են Կամչատկայում:

18:27 Հայաստան
Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Ավան վարչական շրջանի նոր ղեկավարին

Քաղաքապետը խոսել է այն խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ հարկավոր է դրսևորել սկզբունքային մոտեցում: Հ. Մարությանն ընդգծել է, որ աշխատակազմից ակնկալում է թափանցիկ աշխատանք՝ օրինականության սահմաններում, միևնույն ժամանակ վստահեցրել է, որ օրինազանցության ցանկացած դեպք իրավական հետևանք է ունենալու:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

18:06 Հայաստան
«Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը կազմակերպել է ՄԿՈւ ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների քննարկումների հարթակի 2- րդ հանդիպումը

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին՝ ընդգծելով, որ ՄԿՈՒ ոլորտի զարգացման գործում մեծ աշխատանք է տարվում, որի պտուղները մեր երկրի տնտեսության համար տեսանելի կլինեն կարճ ժամանակահատվածում: Աշխատաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը, որի ընթացքում նախատեսվում է հետագա անելիքների քննարկում, ինչպես նաև համապատասխան հռչակագրի ընդունում:
Մամուլի հաղորդագրություն

17:53 Հայաստան
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Գորիսի, Մեղրու, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում: Արագած-Արթիկ ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր:
Աղբյուր՝ mtcit.am

17:40 Հայաստան
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից իրականացվել է

հերթական մարզական միջոցառումը՝ շախմատի առաջնություն դատապարտյալների շրջանում:
Մարզական միջոցառման ընթացքում շախմատային ընկերական հանդիպումներ են իրականացվել նաև հիմնարկի ծառայողների և ազատազրկված անձանց միջև՝ մասնակցությամբ հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Ա. Հովհաննիսյանի: Դատապարտյալների շրջանում իրականացված առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած դատապարտյալներ Գ. Ավետիսյանը, Կ. Մեհրաբյանը և Խ. Պողոսյանը հիմնարկի ղեկավարության կողմից պարգևատրվել են պատվոգրերով:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

17:12 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանը մասնակցել է «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար» թեմայով խորհրդաժողովին

Փոխնախարար Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ օրենքի ընդունումը դեռ առաջին քայլն է, պետք է ստեղծվեն օրենքը լիարժեք կիրառելու ենթաօրենսդրական հիմքեր և ճկուն համագործակցության հնարավորություններ: Խորհրդաժողովում ներկայացվել են նաև ոլորտին վերաբերվող ԵԽ չափանիշները, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման պրակտիկ փործը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

17:00 Հայաստան
Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Համայնքային ծառայողների 5-րդ համաժողովը,

որին մասնակցել են համայնքների աշխատակազմերի քարտուղարներ և հարյուրավոր համայնքային ծառայողներ: ՀՀ ՏԿԶՆ աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ա. Բարսեղյանն ասել է, որ այժմ նախարարությունը կանգնած է երեք մեծ օրենքների նախագծերի իրականացման կիրարկման շեմին և այստեղ կարևոր է համայնքային ծառայողների ակտիվությունը:
Աղբյուր՝ Հայաստանի համայնքների միություն

16:35 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է

«Էներգախնայողության և վերականգնվող  էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»٫ «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»٫ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

16:20 Հայաստան
Արարատի մարզի Մխչյան, Հովտաշեն և Նորամարգ համայնքներով անցնող 2,12 կմ երկարությամբ ճանապարհը վերանորոգվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են Արարատի մարզ՝ դիտարկելով նշված ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ Ճանապարհը վերանորոգվել է ՀԲ աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում:
Աղբյուր՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

16:06 Հայաստան
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի չորս փողոցների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են

Աշխատանքների մեկնարկը տրվել է մայիսին, ավարտը նախատեսված էր դեկտեմբերի 15-ին։ Սակայն շինարարությունն իրականացնող «Կապավոր» ընկերության ճանապարհաշինարարներն այն հասցրել են ավարտել ժամկետից 1,5 ամիս շուտ՝ հոկտեմբերի վերջին։ Հիմնանորոգման ընթացքում կատարվել են հողային աշխատանքներ, տեղադրվել է ճանապարհային պատվածքի խճային հիմք, կատարվել է երկշերտ ասֆալտապատում։ Երթևեկելի հատվածներում տեղադրվել են ճանապարհային նշաններ, կատարվել են գծանշումներ։ Ճանապարհաշինարարները վերականգնել են նաև համայնքի տարածքում գտնվող վթարային կամուրջը։
Աղբյուր՝ mtcit.am

15:58 Հայաստան
Դեկտեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է մալթացի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները

Մաեստրո Շորը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտորն է 2018-2019 համերգաշրջանի ընթացքում։ Դաշնակահար Ֆիլիպ Կոպաչևսկին ներկայացրել է «Ճանապարհորդությունների նոթատետր» կոնցերտը դաշնամուրի համար։
Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

13:40 Աշխարհում
Դեկտեմբերի 12-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գ. Ղալաչյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Հավատարմագրերի հանձնմանը հաջորդած իր ելույթում ՂՀ նախագահն անդրադարձել է Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը` ընդգծելով ընթացիկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառության աճը 68 տոկոսով: Ելույթին հաջորդել է դեսպանի հետ կարճ առանձնազրույցը:
Աղբյուր՝ mfa.am
 

13:27 Աշխարհում
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Ա. Հակոբյանը Շվեյցարիայում հանդիպել է հայ համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների հետ

Ա. Հակոբյանն անդրադարձել է գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, Հայաստանում ստեղծված նոր իրականությանը, ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի նպատակն ու գործունեությունը:
Մամուլի հաղորդագրություն

11:00 Հայաստան
ՀՀ ԱՆ և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակում

քրեակատարողական համակարգի բժշկական անձնակազմի համար աշխատանքային բարեկեցիկ պայմաններ ապահովելու նպատակով ձեռք է բերվել անհրաժեշտ կահույք՝ այդ թվում դեղորայքի և բժշկական նյութերի պահման համար նախատեսված պահարաններ, փայտե պահարաններ, գրասեղաններ և աթոռներ: Առաջիկայում նախատեսվում է դրանք տեղաբաշխել համապատասխան քրեակատարողական հիմնարկներում:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

10:51 Հայաստան
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

10:39 Աշխարհում
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տ. Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը

դեկտեմբերի 12-ից 13-ը ՀԱՊԿ Միացյալ շտաբում մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ու ղեկավարման մարմինների համատեղ պատրաստության համակարգի կատարելագործման քննարկման աշխատանքային հանդիպմանը:
Մամուլի հաղորդագրություն

10:26 Աշխարհում
Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի ԱԺ- ում կայացել է Հայաստանի և Արցախի գինիների համտես-երեկո՝ ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Գի Տեսիեի նախաձեռնությամբ

Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, ֆրանսիացի և ֆրանսահայ հասարակական, մշակութային գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ֆրանսահայ համայնքի անդամներ:
Մամուլի հաղորդագրություն

19:16 Հայաստան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն իրականացնում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն» ծրագիրը,

որի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործընթացների մեջ երիտասարդների ներգրավվածության բարձրացումը, 2018 թվականի ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի ձեռքբերումների արժևորումը: Յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուները կմասնակցեն եզրափակիչ միջոցառմանը: Հրավիրված 150 հյուրերն օնլայն քվեարկությամբ կորոշեն տարվա 11 լավագույն երիտասարդներին:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

19:00 Աշխարհում
ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մ. Գենդուրիին,

ով ասել է, որ «Վեոլիան» հանձնառու է շարունակելու իր արդյունավետ աշխատանքը Հայաստանում և, կառավարության հետ համագործակցելով, հասնելու երկրում ընկերության առջև դրված նպատակների իրականացմանը և մարտահրավերների հաղթահարմանը: Նա ներկայացրել է նաև Հայաստանում «Վեոլիայի» ապագա ծրագրերը, ինչպես նաև նշեց, որ երկարաժամկետ հեռանկարում ընկերությունը դիտարկում է Հայաստանի իր ներկայացուցչությունը Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների համար գործառնությունների կենտրոնի վերածելու հնարավորությունը:
Մամուլի հաղորդագրություն

18:48 Աշխարհում
Բեռլինի կայսր Վիլհելմի հիշողության եկեղեցում գերմանական Շվարցկոպֆ հիմնադրամը Եվրոպական երիտասարդական խորհրդարանի հետ միասին կազմակերպել է Ծննդյան տոներին նվիրված համերգ

Շվարցկոպֆ հիմնադրամի նախագահ Անդրե Շմից-Շվարցկոպֆը (André Schmitz Schwarzkopf) հանդես է եկել բացման խոսքով, որում անդրադարձել է նաև հայաստանյան իրադարձություններին և վերջին օրերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Դեսպանն իր ելույթում անդրադարձել է այսօրվա աշխարհում երիտասարդության դերին և պատասխանատվությանը, ինչպես նաև հայաստանյան իրադարձություններին հայ երիտասարդության կարևոր դերակատարությանը:
Աղբյուր՝ mfa.am

18:41 Աշխարհում
Դեկտեմբերի 11-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տ. Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Յարոսլավ Կուբերայի հետ

Դեսպանը շնորհավորել է պարոն Կուբերային նոյեմբերին խորհրդարանի վերին պալատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ առաքելությունն իրականացնելու գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ փաստել են հայ-չեխական քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական հարաբերությունների և մշակութային կապերի բարձր մակարդակը։ Մտքեր են փոխանակվել առաջիկայում ծրագրովող բարձրաստիճան փոխայցելությունների շուրջ։
Աղբյուր՝ mfa.am

18:39 Աշխարհում
Դեկտեմբերի 10-ին Չեխիայի Թերեզինշտադտի ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնում՝ Պրահայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված ձեռնարկ, որն անց է կացվել «Մարդու իրավունքների օրը և ցեղասպանություն հանցագործության կանխարգելում» խորագրի ներքո: Կենտրոնի ուսումնական ծրագրերի պատասխանատու Պ. Խալուպայի, Չեխիայում ՀՀ դեսպան Տ. Սեյրանյանի և կենտրոնի գլխավոր տնօրեն Շ. Կրբեցի (Šimon Krbec) մասնակցությամբ տեղի է ունեցել «Ցեղասպանություն անվանելու ճանապարհին. պատիժ անանուն հանցագործության համար» վերտառությամբ ցուցահանդեսի բացումը, որի ցուցանմուշների մեծ մասը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուից է։
Աղբյուր՝ mfa.am

18:33 Արցախ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովների նախագահները տվել են պարզաբանումներ: ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ առաջիկա հերթական նիստի օրակարգում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի, Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում դրական եզրակացություն ստացած օրենքների նախագծերն ընդգրկվել են առաջիկա հերթական նիստի օրակարգում:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}