ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

20:14 Աշխարհում
Instagram- ը նոր գործառույթ է մեկնարկել

Օգտագործողները կարող են գնումներ կատարել առանց հավելվածը լքելու։

19:31 Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին՝

բաժնի կողմից 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով:Հ աշվետու ժամանակահատվածում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում փաստացի աշխատել է 8 քննիչ, քննվել է 504 քրեական գործ՝ նախորդ տարվա 430 քրեական գործի դիմաց, քննիչի ծանրաբեռնվածությունը կազմել է 63 քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտե

19:16 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լ. Մերեդիթին ներկայացրել է

Հայաստանի կառավարության ծրագրի հիմնական թիրախները, մասնավորապես մրցակցության և արտադրողականության բարձրացման, որակյալ աշխատատեղերի ստեղծման խնդիրները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է մասնագիտական և բարձրագույն կրթության կարևորության հարցերը։ Նախարարն անդրադարձել է նաև ՓՄՁ զարգացման խնդիրներին։
Մամուլի հաղորդագրություն

19:00 Արցախ
Արցախի Հանրապետության խորհրդարանի մշտական հանձնաժողովներում տեղի են ունենում նիստեր՝ շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ ձևավորելու նպատակով

ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Ազգային անվտանգության մարմինների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

18:33 Հայաստան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակաn ընդունել է վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակությանը՝ կոնֆեդերացիայի մարզչական կոմիտեի քարտուղար Թ. Բրո-Ռասմուսենին

Հյուրերը Հայաստանում են հանրակրթական դպրոցներում անցկացվող «Վոլեյբոլը՝ դպրոցներում» ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: Եվրոպական կառույցի ներկայացուցիչները հանդիպելու են նաև ծրագիրն իրականացնող Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի աշխատանքային խմբի անդամներին, ներկա են գտնվելու ծրագրի շրջանակներում Երևանի № 171 դպրոցում կազմակերպված վոլեյբոլի փառատոնին:
Նշենք, որ ծրագիրը քառամյա է, այն մեկնարկել է 2018 թվականին: Ծրագրով նախատեսված է Մամուլի հաղորդագրություն

18:06 Հայաստան
Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է Տավուշի նորանշանակ մարզպետ տիար Հ. Չոբանյանին՝ ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի

Տեղեկանալով մարզի զարգացման և առաջընթացի հետ կապված մարզպետի մտածումների և ծրագրերի մասին` Հայրապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կկարողանա դրանք կյանքի կոչել և արդարացնել մարզի բնակչության սպասումները: Նորին Սրբությունը նաև խոսեց հիշյալ ծրագրերում Տավուշի թեմի ներգրավվածության մասին:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 

 

17:53 Հայաստան
Պետական եկամուտների կոմիտեն, մինչև Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման աշխատանքների մեկնարկը, նախաձեռնել է

մաքսակետի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, որոնք կոչված են ապահովելու կառույցի բնականոն գործունեությունը: Մեղրիի մաքսային կետում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Արդյունքում բարելավվել են շենքային պայմանները, կատարվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, վերանորոգվել է սանհանգույցը: Բարեկարգվել է նաև մաքսակետի ամբողջ տարածքը, ամբողջությամբ փոխվել է արտաքին լուսավորության համակարգը, շենքից դուրս կառուցվել է նոր սանհանգույց, թարմացվել են աղբամաններ և այլն:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

17:40 Հայաստան
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի «Հին և պատմական մեքենաների ակումբը» մարտի 23-ին՝ Հովհաննես Թումանյանի մահվան օրը, կազմակերպում է ավտոարշավ՝

նվիրված Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Ավտոարշավի երևանյան մասնակիցները մարտի 23-ին 9.00- ին կհավաքվեն Թումանյանի տուն-թանգարանում, որտեղ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը և «Հին և պատմական մեքենաների ակումբի» ղեկավար Օնիկ Զաքարյանը մասնակիցների և լրագրողների համար կանցկացնեն բրիֆինգ, որից հետո 10.00- ին ավտոշարասյունը նշված վայրից կշարժվի Դսեղ՝ Թումանյանի ծննդավայր:
Աղբյուր՝ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա

17:25 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ս. Պապիկյանը KfW գերմանական զարգացման բանկի տնօրեն Օ. Ցիմելկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը,

արձանագրելով եվրոպական ընտանիքի մաս կազմող պետությունների և, մասնավորապես, Գերմանիայի հետ հետհեղափոխական փուլում նոր որակի հարաբերություններն ու դրանց խորացման անհրաժեշտությունը՝ նախարարը նաև իր պարտքն է համարել նոր ուժ հաղորդելու այդ համագործակցության դինամիկ զարգացմանը։
Մամուլի հաղորդագրություն

17:00 Աշխարհում
Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Վ. Մելիքյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար Ի. Բրախոսի հետ

Ողջունելով հյուրին՝ Վ․Մելիքյանը նշել է, որ երկու երկրների միջև ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունները պայմանավորված են հազարամյակներից եկող բազմաթիվ պատմական և մշակութային կապերով, և որ Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամ Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը:
Աղբյուր՝ mfa.am

16:33 Հայաստան
ՀՀ ԳԱԱ երկրաբանական թանգարանում տեղի կունենա «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» թեմայով մրցանակաբաշխությունը

Միջոցառման նպատակն է տեսական և գործնական գիտելիքներ հաղորդել մանկավարժներին, ուսանողներին և դպրոցականներին երկրաշարժերի առաջացման պատճառների, շրջակա միջավայրի վրա ունեցած նրա ազդեցությունների, դրանց գրանցման ժամանակակից մեթոդների, սկբունքների և վերլուծությունների, երկրաշարժի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու և պաշտպանվելու կանոնների մասին: Մրցույթին մասնակցել է 25 խումբ` ընդհանուր 180 մասնակից, Երևանից, Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի ուսումնական հաստատություններից:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

16:20 Հայաստան
Մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված «Շտապբուժօգնություն» ընկերության բոլոր 7 ենթակայաններում այս տարի հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն

Համայնքի բյուջեից այդ նպատակով շուրջ 90 մլն դրամ է հատկացվել: Ենթակայաններում արդեն իսկ մեկնարկած ու նախատեսվող աշխատանքներին այցի ժամանակ ծանոթացել է քաղաքապետի տեղակալ Ս. Հարությունյանը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

 

 

16:06 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման DEEP թիմի համագործակցության շրջանակներում մարտի 18-ին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի՝

մարշալ Հ.Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետում մեկնարկել է դասախոս-հրահանգիչների մեթոդական վերապատրաստման դասընթացի /Master Instructor Program/ երկրորդ փուլը: Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի հանդիպումների սրահում համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խաչատուր Խաչատրյանն ամփոփել է նախորդ՝ առաջին փուլի արդյունքները: Դասընթացների 2-րդ փուլն ավարտվելու է մարտի 22-ին:
Մամուլի հաղորդագրություն

15:44 Հայաստան
Մարտի 18-ին ԿԽՄԿ-ի պատվիրակները՝ Ք. Դեշարի գլխավորությամբ, այցելել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան

ԿԽՄԿ և ՀՀ ՊՆ համագործակցության ծրագրի շրջանակներում պատվիրակները հանդիպել են ռազմական համալսարանի ղեկավար կազմին և քննարկել կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մի շարք հարցեր: Ռազմական համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խ. Խաչատրյանը ներկայացրել է ուսումնական գործընթացի ապահովմանը և կատարելագործմանը վերաբերող հարցեր:
Մամուլի հաղորդագրություն

15:17 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի անդամ Ս. Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը

Ա. Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել, մասնավորապես, դպրոցների սեյսմիկ անվտանգության ուղղությամբ Ասիական զարգացման բանկի գործունեության կապակցությամբ: Նախարարը տեղեկացրել է, որ մշակվում են հանրակրթական նոր չափորոշիչներ և ուսումնական ծրագրեր՝ Ասիական զարգացման բանկից ակնկալելով աջակցություն հանրակրթության ոլորտի կառավարման հայեցակարգային ուղղությունների և ճանապարհային քարտեզի, ինչպես նաև ուսուցիչների ազգային ստանդարտների մշակման գործընթացին:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

13:42 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ս. Պապիկյանը Եվրոպական ներդրումային բանկի հանրային հատվածի արևելյան բաժնի պետ Լ. Ռապելն ուրվագծել են

ապագա համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ընդարձակ օրակարգի այնպիսի հարցեր, ինչպիսիք են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացումը, քաղաքային տրանսպորտային ցանցերի բարելավումը, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացումը, կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի շահագործումը։
Մամուլի հաղորդագրություն

13:27 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը ՀՀ- ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լ. Թրեյսիի հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված

կրթության ոլորտի առաջնահերթությունների ու բարեփոխումների օրակարգը, որն ընդգրկում է հանրակրթությունից մինչև ՄԿՈՒ ոլորտ, բարձրագույն կրթությունից մինչև գիտության ոլորտ: Ա. Հարությունյանը նշել է նաև, որ ներկայում ջանքերը հիմնականում պետք է ուղղվեն հանրակրթության ծրագրերի, չափորոշիչների և ռազմավարության մշակման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման համակարգի բարելավման ուղղությամբ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

12:14 Հայաստան
Երևանի քաղաքապետ Հ. Մարությանը համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ հանդիպմանը կարևորել է պատշաճ բուժծառայության մատուցումն

ու բնակիչների հանդեպ հոգատար վերաբերմունքը: 2019-ին կրկնապատկվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման համար համայնքային բուժհաստատություններին տրամադրվող բյուջեն, ինչն աննախադեպ ցուցանիշ է: 70 մլն դրամի փոխարեն, այս տարի 146 մլն դրամ է հատկացվել այդ նպատակին: Ընթացիկ տարում 150 մլն դրամ էլ նախատեսված է բուժհիմնարկների վերանորոգման համար: Արդեն իսկ կայացած մրցույթներում տնտեսած միջոցների հաշվի Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շուրջ 90 մլն դրամ էլ հատկացվել է շտապբուժօգնության ենթակայանների վերանորոգմանը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

12:00 Հայաստան
Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի նախաձեռնությամբ և Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահի տնօրեն Իրա Իսաբեկյանի մասնակցությամբ

կազմակերպվել է Հայ Կերպարվեստի դասական ներկայացուցիչ Էդուարդ Իսաբեկյանի եռալեզու կայք էջի շնորհանդեսը։ Այն տեղի կունենա Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի դահլիճում, մարտի 20-ին, ժամը 12։30-ին։
Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա

10:12 Հայաստան
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ

Քաղաքապետ Մարությանը կոչ է արել բոլորին միանալ Երևանի մաքրման ու կանաչապատման աշխատանքներին: Համաքաղաքային շաբաթօրյակը քաղաքի տարբեր հատվածներում կուղեկցվի տոնական միջոցառումներով: Բոլոր վարչական շրջաններում կգործեն հատուկ հեռախոսահամարներ: Քաղաքի մաքրությանը միացած բնակիչները կոնկրետ հասցեներն իմանալու և գործիքների ձեռքբերման համար կարող են զանգահարել նշված հեռախոսահամարներով: 
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

19:31 Հայաստան
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում մարտի 15-ին կազմակերպվել էր խորհրդակցություն՝

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարների և նույն վարչական շրջանների իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների դատախազ Ս. Խաչատրյանը, ներկայացնելով բնակարանային գողությունների վերաբերյալ քրեական գործերով նախորդ տարվա ցուցանիշները, նշել է, որ արձանագրված բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը մտահոգիչ է:
Մամուլի հաղորդագրություն

19:16 Հայաստան
Մարտի 20-ին Հայաստան կժամանի ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 27-րդ խումբը,

որը բաղկացած է 37 կամավորներից, ովքեր բոլորը Ամերիկայի միացյալ նահանգների քաղաքացիներ են: Կամավորները Հայաստան են գալիս երկու տարի ժամկետով, ապրելու են Հայաստանի տարբեր մարզերում՝ գյուղերում և քաղաքներում, աշխատելու են դպրոցներում և հասարակական կազմակերպություններում: Մինչ Հայաստան ժամանելը կամավորները հասցրել են սովորել հայոց այբուբենը և հաղորդակցվելու համար անհրաժեշտ որոշ տարրական բառեր և արտահայտություններ:
Հայաստանի խաղաղության կորպուս

19:00 Աշխարհում
ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ջակարտայում ստորագրվել է «Հայաստանի Գիտության և տեխնոլոգիայի հիմնադրամի և Ինդոնեզիայի Ստեղծագործ տնտեսության գործակալության միջև

ստեղծագործ արտադրությունների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, ըստ որի սահմանվում են երկու հաստատությունների միջև համագործակցության շրջանակները, և պատրաստակամություն արտահայտվում համատեղ ծրագրեր ու նախագծեր իրականացնել ՝ այդ թվում արհեստական բանականության, վիրտուալ իրականության, ռոբոտատեխնիկայի և այլ ցուցչային տեխնոլոգիաների գործիքների կիրառմամբ:
Աղբյուր՝ mfa.am

18:45 Հայաստան
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը և Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետ Մ. Քեննին քննարկել են

«Ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության կարողությունների» ծրագիրը, որը նախատեսվում է առաջիկայում ներդնել Հայաստանում: Մ. Քեննին հայտնել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից Տեսչական մարմնին կտրվի տեխնիկական աջակցություն: Նա կարևորել է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ռիսկի գնահատման, կառավարման և հաղորդակցման գործընթացները:
Աղբյուր՝ snund.am

18:33 Հայաստան
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հենակետային «Հերացի» ավագ դպրոցը 2018 թվականի սեպտեմբերից համագործակցում է Շտեֆանիում գիմնազիայի հետ

«Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Ն. Սարգսյանը ՀՀ ԿԳՆ- ում Գերմանիայից ժամանած կրթության մասնագետների՝ երկրամասի միջազգային ծրագրերի համակարգող Կ. Վենդթի ու Շտեֆանիում գիմնազիայի փոխտնօրեն Ա. Վիչիոտեքի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է գերմանական կողմի հետ համագործակցության արդյունքները` նշելով, որ ծրագրի ավարտին աշակերտներին տրվելու է գերմաներենի իմացության մասնագիտական վկայական: Շտեֆանիում գիմնազիայի փոխտնօրեն Ա. Վիչիոտեքը նշել է, որ այցի հիմնական նպատակն աշակերտների փոխանակման ծրագրերի քննարկումն է:
Մամուլի հաղորդագրություն

18:20 Աշխարհում
ԱԳ նախարար Զ. Մնացականյանը և Հայաստանում ՄԱԿ- ի Զարգացման ծրագրի կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Մ. Շպոլյարիչն անդրադարձել են

Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Մնացականյանն այդ գործընթացում մեծապես կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցներն ուրվագծել են Հայաստանի զարգացման օրակարգի և դրա առաջնահերթություն հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծարար կրթության վրա հիմնված տնտեսության խթանման գործում ՄԱԶԾ հետ փոխգործակցության շրջանակը:
Աղբյուր՝ mfa.am

18:06 Աշխարհում
Մարտի 15-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հայ նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը

ՀՀ դեսպան Ս. Մինասյանն իր բացման խոսքում նշել է, որ դեսպանությունն ուրախությամբ հերթական անգամ իր դռներն է բացել հայ արվեստագետի առջև` նպատակ ունենալով Ռումինիայում ավելի ճանաչելի դարձնել հայկական արվեստն ու մշակույթը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նկարչական արվեստի գիտակներ և երկրպագուներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

 

 

17:53 Հայաստան
Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը,

որի կազմում եղել են թեմի հոգևոր սպասավորներ, թեմական խորհրդի անդամներ, բարերարներ և տարբեր համայնքների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում Մովսես Սրբազանին հանձնվել է արքության պատվի Հայրապետական սրբատառ կոնդակը: Դեռևս փետրվարի 26-ին` Ս. Ղևոնդյանց քահանաների տոնին, Վեհափառ Հայրապետի կողմից Մովսես Սրբազանին շնորհվել էր արքության պատիվ` ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում տարիների վաստակի և նվիրյալ ծառայության:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

17:40 Հայաստան
«Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի է ունեցել 360 հրշեջների համար ձեռքբերված հակահրդեհային գործիքների և սարքավորումների՝ Բնապահպանության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին փոխանցման արարողությունը: 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է ՌԴ- ն և իրականացնում ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակը։ Արարողությանը մասնակցել են Բնապահպանության նախարար Է. Գրիգորյանը, ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը, ՀՀ- ում ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինը և այլք:
Մամուլի հաղորդագրություն

16:33 Հայաստան
ՀՀ- ում կազմակերպվել է «ԵՄ-Հայաստան համագործակցության վերջին զարգացումները՝ հանուն ավելի արդյունավետ կրթական բարեփոխումների» թեմայով քննարկում,

որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը, նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսկին, կրթության ոլորտի պատասխանատուներ, միջազգային և տեղական կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում ԿԳ նախարարի տեղակալը ներկայացրել է համառոտ հաշվետվություն՝ Հայաստանի կրթության և գիտության համակարգի զարգացման նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:
Մամուլի հաղորդագրություն

 

16:20 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ս. Պապիկյանը և ՀՀ- ում Չինաստանի դեսպան Թ. Էրլունը քննարկել են վարչատարածքային համագործակցության խորացմանը,

երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը, չինական կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

15:30 Հայաստան
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանի հրամաններով ՀՀ 3 քաղաքացի համալրել է Քրեակատարողական ծառայության շարքերը,

իսկ քրեակատարողական 6 ծառայող կրտսեր խմբից փոխադրվել են միջին խումբ։ Նրանց բոլորին շնորհվել է արդարադատության լեյտենանտի կոչում:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

Համացանց
19:51 19/03/2019, Հայաստան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:51 19/03/2019, Հայաստան
Անօրինակ ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}