ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

13:40 Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Պողոսյանը լսել է ընդունելության համար նախապես դիմած քաղաքացու կողմից բարձրացված հարցերը,

որոնք վերաբերել են բժշկի կողմից վերջինիս նկատմամբ ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելուն: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը վստահեցրել է, որ քաղաքացու կողմից նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

13:25 Հայաստան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի՝

«Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Նա Հանրապետության նախագահին տեղեկացրել է Հայաստանում «Վեոլիա» ընկերության գործունեության ու ծրագրերի մասին:
Մամուլի հաղորդագրություն

11:28 Աշխարհում
Մարտի 19-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Ա. Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Ալեքսանդր Վան դեր Բելլենը շնորհավորել է Արմեն Պապիկյանին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Ավստրիայի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Ավստրիայի միջև ձևավորվել են լավ բարեկամական հարաբերություններ՝ կարևորելով դրա շարունակականության ապահովումը։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

11:14 Հայաստան
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն քաղաքային զարգացման, սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրներով, ինչպես նաև Կոմիտեի լիազորությունների շրջանակի հարակից ոլորտների հարցերով զբաղվող

հասարակական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու քաղաքացիներից ստացված դիմում-բողոքները քննարկող հանձնաժողովի աշխատանքին՝ հասարակական հիմունքներով։ 
Նիստերը գումարվելու են ամիսը մեկ անգամ։
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

11:00 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ, հնգօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա

Այցի օրակարգում Երևանի տրանսպորտային բարեփոխումներին միտված հանդիպումներ են: Մասնավորապես, նախատեսվում են այցելություններ Չեխիայի տարբեր քաղաքներ,  հանդիպումներ մայրաքաղաք Պրահայի Հանրային ուղևորափոխադրող ընկերության, հանրահայտ ավտոարտադրողներ «Շկոդա Էլեկտրիկ» և «Իվեկո» ընկերությունների, ինչպես նաև Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության և այլ կազմակերպությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

10:42 Հայաստան
Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն է տվել գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին,

համաձայն որի՝ արտոնություններ են տրամադրվել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված ևստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքներին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների առաջին ու երկրորդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև «Հայաստանի  խուլերի  միավորում» և «Հայաստանի  կույրերի  միավորում» ՀԿ-ներին: Հաստատվել են Երևանի 2018թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները։
Մամուլի հաղորդագրություն

10:29 Հայաստան
Մարտի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներդրումային գործառույթների Արևելյան գործընկերության հանրային հատվածի վարչության պետ Լ. Ռապային

Քննարկվել է կառույցի հետ Հայաստանի ընթացիկ համագործակցությանը և ԵՆԲ վարկային միջոցներով էներգետիկ, ճանապարհային և ոռոգման ենթակառուցվածքների ոլորտներում իրականացվող  ծրագրերը: Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը նպատակադրված է նոր ազդակ տալ վարկային ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին՝ առավելագույնս հասնելով նրան, որ դրանք կյանքի կոչվեն նախապես պլանավորած ժամկետներում:
Հյուրի խնդրանքով Տիգրան Ավինյանն անդրադարձել է հանրային կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

10:12 Հայաստան
ՄԻՊ-ի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են 39 օր հացադուլ հայտարարած և քաղաքացիական հիվանդանոցում բժշկական հսկողության տակ գտնվող կալանավորված անձին

Պաշտպանի ներկայացուցիչները զրուցել են կալանավորված անձի և նրա կնոջ հետ, ուսումնասիրել են նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Պարզվել է, որ բժշկական կենտրոնում կատարվել  են  արյան ընդհանուր և բիոքիմիական, գլխուղեղի ՄՌՏ, կրծքավանդակի ռենտգեն, ԷՍԳ և որովայնի սոնոգրաֆիկ հետազոտություններ: Կազմակերպվել են նաև նյարդաբանի և հոգեբույժի խորհրդատվություններ:
Աղբյուր՝ ՄԻՊ գրասենյակ

10:00 Հայաստան
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

20:14 Աշխարհում
Instagram- ը նոր գործառույթ է մեկնարկել

Օգտագործողները կարող են գնումներ կատարել առանց հավելվածը լքելու։

19:31 Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին՝

բաժնի կողմից 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով:Հ աշվետու ժամանակահատվածում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում փաստացի աշխատել է 8 քննիչ, քննվել է 504 քրեական գործ՝ նախորդ տարվա 430 քրեական գործի դիմաց, քննիչի ծանրաբեռնվածությունը կազմել է 63 քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտե

19:16 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լ. Մերեդիթին ներկայացրել է

Հայաստանի կառավարության ծրագրի հիմնական թիրախները, մասնավորապես մրցակցության և արտադրողականության բարձրացման, որակյալ աշխատատեղերի ստեղծման խնդիրները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է մասնագիտական և բարձրագույն կրթության կարևորության հարցերը։ Նախարարն անդրադարձել է նաև ՓՄՁ զարգացման խնդիրներին։
Մամուլի հաղորդագրություն

19:00 Արցախ
Արցախի Հանրապետության խորհրդարանի մշտական հանձնաժողովներում տեղի են ունենում նիստեր՝ շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ ձևավորելու նպատակով

ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Ազգային անվտանգության մարմինների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

18:33 Հայաստան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակաn ընդունել է վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակությանը՝ կոնֆեդերացիայի մարզչական կոմիտեի քարտուղար Թ. Բրո-Ռասմուսենին

Հյուրերը Հայաստանում են հանրակրթական դպրոցներում անցկացվող «Վոլեյբոլը՝ դպրոցներում» ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: Եվրոպական կառույցի ներկայացուցիչները հանդիպելու են նաև ծրագիրն իրականացնող Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի աշխատանքային խմբի անդամներին, ներկա են գտնվելու ծրագրի շրջանակներում Երևանի № 171 դպրոցում կազմակերպված վոլեյբոլի փառատոնին:
Նշենք, որ ծրագիրը քառամյա է, այն մեկնարկել է 2018 թվականին: Ծրագրով նախատեսված է Մամուլի հաղորդագրություն

18:06 Հայաստան
Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է Տավուշի նորանշանակ մարզպետ տիար Հ. Չոբանյանին՝ ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի

Տեղեկանալով մարզի զարգացման և առաջընթացի հետ կապված մարզպետի մտածումների և ծրագրերի մասին` Հայրապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կկարողանա դրանք կյանքի կոչել և արդարացնել մարզի բնակչության սպասումները: Նորին Սրբությունը նաև խոսեց հիշյալ ծրագրերում Տավուշի թեմի ներգրավվածության մասին:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 

 

17:53 Հայաստան
Պետական եկամուտների կոմիտեն, մինչև Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման աշխատանքների մեկնարկը, նախաձեռնել է

մաքսակետի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, որոնք կոչված են ապահովելու կառույցի բնականոն գործունեությունը: Մեղրիի մաքսային կետում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Արդյունքում բարելավվել են շենքային պայմանները, կատարվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, վերանորոգվել է սանհանգույցը: Բարեկարգվել է նաև մաքսակետի ամբողջ տարածքը, ամբողջությամբ փոխվել է արտաքին լուսավորության համակարգը, շենքից դուրս կառուցվել է նոր սանհանգույց, թարմացվել են աղբամաններ և այլն:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

17:40 Հայաստան
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի «Հին և պատմական մեքենաների ակումբը» մարտի 23-ին՝ Հովհաննես Թումանյանի մահվան օրը, կազմակերպում է ավտոարշավ՝

նվիրված Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Ավտոարշավի երևանյան մասնակիցները մարտի 23-ին 9.00- ին կհավաքվեն Թումանյանի տուն-թանգարանում, որտեղ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը և «Հին և պատմական մեքենաների ակումբի» ղեկավար Օնիկ Զաքարյանը մասնակիցների և լրագրողների համար կանցկացնեն բրիֆինգ, որից հետո 10.00- ին ավտոշարասյունը նշված վայրից կշարժվի Դսեղ՝ Թումանյանի ծննդավայր:
Աղբյուր՝ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա

17:25 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ս. Պապիկյանը KfW գերմանական զարգացման բանկի տնօրեն Օ. Ցիմելկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը,

արձանագրելով եվրոպական ընտանիքի մաս կազմող պետությունների և, մասնավորապես, Գերմանիայի հետ հետհեղափոխական փուլում նոր որակի հարաբերություններն ու դրանց խորացման անհրաժեշտությունը՝ նախարարը նաև իր պարտքն է համարել նոր ուժ հաղորդելու այդ համագործակցության դինամիկ զարգացմանը։
Մամուլի հաղորդագրություն

17:00 Աշխարհում
Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Վ. Մելիքյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար Ի. Բրախոսի հետ

Ողջունելով հյուրին՝ Վ․Մելիքյանը նշել է, որ երկու երկրների միջև ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունները պայմանավորված են հազարամյակներից եկող բազմաթիվ պատմական և մշակութային կապերով, և որ Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամ Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը:
Աղբյուր՝ mfa.am

16:33 Հայաստան
ՀՀ ԳԱԱ երկրաբանական թանգարանում տեղի կունենա «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» թեմայով մրցանակաբաշխությունը

Միջոցառման նպատակն է տեսական և գործնական գիտելիքներ հաղորդել մանկավարժներին, ուսանողներին և դպրոցականներին երկրաշարժերի առաջացման պատճառների, շրջակա միջավայրի վրա ունեցած նրա ազդեցությունների, դրանց գրանցման ժամանակակից մեթոդների, սկբունքների և վերլուծությունների, երկրաշարժի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու և պաշտպանվելու կանոնների մասին: Մրցույթին մասնակցել է 25 խումբ` ընդհանուր 180 մասնակից, Երևանից, Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի ուսումնական հաստատություններից:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

16:20 Հայաստան
Մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված «Շտապբուժօգնություն» ընկերության բոլոր 7 ենթակայաններում այս տարի հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն

Համայնքի բյուջեից այդ նպատակով շուրջ 90 մլն դրամ է հատկացվել: Ենթակայաններում արդեն իսկ մեկնարկած ու նախատեսվող աշխատանքներին այցի ժամանակ ծանոթացել է քաղաքապետի տեղակալ Ս. Հարությունյանը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

 

 

16:06 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման DEEP թիմի համագործակցության շրջանակներում մարտի 18-ին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի՝

մարշալ Հ.Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետում մեկնարկել է դասախոս-հրահանգիչների մեթոդական վերապատրաստման դասընթացի /Master Instructor Program/ երկրորդ փուլը: Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի հանդիպումների սրահում համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խաչատուր Խաչատրյանն ամփոփել է նախորդ՝ առաջին փուլի արդյունքները: Դասընթացների 2-րդ փուլն ավարտվելու է մարտի 22-ին:
Մամուլի հաղորդագրություն

15:44 Հայաստան
Մարտի 18-ին ԿԽՄԿ-ի պատվիրակները՝ Ք. Դեշարի գլխավորությամբ, այցելել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան

ԿԽՄԿ և ՀՀ ՊՆ համագործակցության ծրագրի շրջանակներում պատվիրակները հանդիպել են ռազմական համալսարանի ղեկավար կազմին և քննարկել կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մի շարք հարցեր: Ռազմական համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խ. Խաչատրյանը ներկայացրել է ուսումնական գործընթացի ապահովմանը և կատարելագործմանը վերաբերող հարցեր:
Մամուլի հաղորդագրություն

15:17 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի անդամ Ս. Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը

Ա. Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել, մասնավորապես, դպրոցների սեյսմիկ անվտանգության ուղղությամբ Ասիական զարգացման բանկի գործունեության կապակցությամբ: Նախարարը տեղեկացրել է, որ մշակվում են հանրակրթական նոր չափորոշիչներ և ուսումնական ծրագրեր՝ Ասիական զարգացման բանկից ակնկալելով աջակցություն հանրակրթության ոլորտի կառավարման հայեցակարգային ուղղությունների և ճանապարհային քարտեզի, ինչպես նաև ուսուցիչների ազգային ստանդարտների մշակման գործընթացին:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

13:42 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ս. Պապիկյանը Եվրոպական ներդրումային բանկի հանրային հատվածի արևելյան բաժնի պետ Լ. Ռապելն ուրվագծել են

ապագա համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ընդարձակ օրակարգի այնպիսի հարցեր, ինչպիսիք են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացումը, քաղաքային տրանսպորտային ցանցերի բարելավումը, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացումը, կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի շահագործումը։
Մամուլի հաղորդագրություն

13:27 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը ՀՀ- ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լ. Թրեյսիի հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված

կրթության ոլորտի առաջնահերթությունների ու բարեփոխումների օրակարգը, որն ընդգրկում է հանրակրթությունից մինչև ՄԿՈՒ ոլորտ, բարձրագույն կրթությունից մինչև գիտության ոլորտ: Ա. Հարությունյանը նշել է նաև, որ ներկայում ջանքերը հիմնականում պետք է ուղղվեն հանրակրթության ծրագրերի, չափորոշիչների և ռազմավարության մշակման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման համակարգի բարելավման ուղղությամբ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

12:14 Հայաստան
Երևանի քաղաքապետ Հ. Մարությանը համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ հանդիպմանը կարևորել է պատշաճ բուժծառայության մատուցումն

ու բնակիչների հանդեպ հոգատար վերաբերմունքը: 2019-ին կրկնապատկվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման համար համայնքային բուժհաստատություններին տրամադրվող բյուջեն, ինչն աննախադեպ ցուցանիշ է: 70 մլն դրամի փոխարեն, այս տարի 146 մլն դրամ է հատկացվել այդ նպատակին: Ընթացիկ տարում 150 մլն դրամ էլ նախատեսված է բուժհիմնարկների վերանորոգման համար: Արդեն իսկ կայացած մրցույթներում տնտեսած միջոցների հաշվի Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շուրջ 90 մլն դրամ էլ հատկացվել է շտապբուժօգնության ենթակայանների վերանորոգմանը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

12:00 Հայաստան
Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի նախաձեռնությամբ և Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահի տնօրեն Իրա Իսաբեկյանի մասնակցությամբ

կազմակերպվել է Հայ Կերպարվեստի դասական ներկայացուցիչ Էդուարդ Իսաբեկյանի եռալեզու կայք էջի շնորհանդեսը։ Այն տեղի կունենա Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի դահլիճում, մարտի 20-ին, ժամը 12։30-ին։
Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա

Համացանց
19:51 19/03/2019, Հայաստան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:51 19/03/2019, Հայաստան
Անօրինակ ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}