ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:25 Աշխարհում
ԱՄՆ- ում գտնվող ԱԺ նախագահ Ա. Միրզոյանն Atlantic Council կենտրոնում հանդես է եկել ելույթով՝ նվիրված հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին և զարգացման հեռանկարներին

Ելույթից հետո ներկա ԱՄՆ պետական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ ծավալվել է շահագրգիռ քննարկում Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայաստանում սպասվող դատական համակարգի բարեփոխումների, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման և այլ հարցերի շուրջ: Օրվա ընթացքում Ազգային ժողովի խոսնակը National Endowment for Democracy կազմակերպության կառավարող խորհրդի հետ քննարկել է քաղհասարակությանը և մեդիային աջակցության տրամադրման հարցը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
 

15:30 Աշխարհում
Հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ։ ԱԳ նախարարը համաժողովին հանդես կգա ելույթով:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

15:17 Աշխարհում
Բելառուսի Գոմել քաղաքում անց է կացվել պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ միջազգային հավաքը,

որին մասնակցել են 11-17 տարեկան պատանի հրշեջ-փրկարարների 15 թիմ՝ 14 երկրից. Հայաստանից, Բելառուսից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Վրաստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Արաբական Էմիրություններից, Լեհաստանից, Ռուսաստանից (2 թիմ), Սերբիայից, Ուզբեկստանից և Ուկրաինայից: Հայաստանը ներկայացնող 7 պատանի հրշեջ-փրկարարներից կազմված թիմը «Սպորտլանդիա» մրցաձևում գրավել է երկրորդ, իսկ «Այցեքարտ», «Առաջին օգնության ցուցաբերում» և «Տուրիստական արգելագոտու հաղթահարում» մրցաձևերում երրորդ հորիզոնականը՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով հինգերորդ տեղը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

15:05 Հայաստան
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ից 12-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2438 դիմում և գրություն

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 9 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 8 զանգ-բողոքի: Հուլիսի 8-ից 12-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 985 քաղաքացի:
Աղբյուր՝ Հարկադիր կատարման ծառայություն

12:00 Աշխարհում
Պանդան նշում է իր ծննդյան տարեդարձը

Բեռլինի կենդանաբանական այգու կենդանին 9 տարեկան է դարձել։ Տեսանյութ

10:17 Աշխարհում
Լոնդոնի Իլինգ թաղամասում 8-րդ անգամ անց է կացվել ամենամյա Հայկական ամառային փառատոնը,

որը կազմակերպվում է Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի հովանու ներքո: Միջոցառումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հ. եպիսկոպոս Մանուկյանը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Ա. Արարատյանը, ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի անդամները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}