ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

13:25 Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները հոկտեմբերի 7-ին մեկնել են Լիտվա՝ մասնակցելու Եվրոպական հանձնաժողովի TAIEX գործիքի միջոցով կազմակերպված Էլեկտրոնային մինչդատական վարույթի վերաբերյալ ուսումնական ծրագրին

Միջոցառման շրջանակներում այցելել են Լիտվայի Ներքին գործերի նախարարություն, Գլխավոր դատախազություն, Քրեական ոստիկանություն և Լիտվայի ոստիկանության փորձագիտական կենտրոն: Այցի շրջանակներում ուսումնասիրվել են Լիտվայի ՆԳՆ Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության դեպարտամենտի գործունեությունը, էլեկտրոնային մինչդատական վարույթի (ինտեգրացիոն քրեական դատավարության) ծրագիրը, դրա իրավական հիմքերը, գործարկման առանձնահատկությունները, ինչպես նաև` Լիտվայի ոստիկանության լիազորությունները, տեխնիկական հնարավորությունները:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

13:12 Հայաստան
Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է հոգեհանգստյան կարգ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար Ջ. Քյուրքչյանի հոգու խաղաղության և հանգստության համար

Նրա ծնողների և եղբոր շիրիմների կողքին է ամփոփվել նաև Ջոն Քյուրքչյանի աճյունը: Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ 2018 թվականի հունիսից Սուրբ Գայանե վանքին կից գործում է նաև Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնը, ուր ներկայիս խնամվում են 16 սոցիալապես անապահով և ծնողական խնամքից զուրկ մանուկներ և պատանիներ: Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբաններ ու Քյուրքճյան ընտանիքի անդամներ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին


 

11:43 Հայաստան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանը Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ քննարկել է ոլորտին առնչվող աշխատակարգային և կազմակերպչական հարցեր

Հանդիպմանը մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վ. Մելքոնյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Կ. Եփրեմյանը։ Ընկերությունների տնօրեններին ուղղված իր խոսքում նախարար Պապիկյանը նկատել է, որ ընթացիկ տարվա աշխատանքների արդյունավետությամբ, ինքնածախսածածկման մակարդակով և ջրային ռեսուրսների օպտիմալ կառավարմամբ է պայմանավորված ջրային ոլորտի կազմակերպաիրավական հետագա տեսլականը։ Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները, ըստ մարզերի, նախարարին են զեկուցել հավաքագրումների փաստացի մակարդակը, ջրօգտագործողների հետ աշխատանքների կազմակերպման բարդություններն ու սեզոնային խնդիրները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

18:33 Հայաստան
Իրացման ցանցում սպանդանոցային ծագման միս-մսեղիքի իրացումը խրախուսելու գործընթացի շրջանակներում՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին են հրավիրվել

թարմ մսի և ենթամթերքի վաճառքով զբաղվող տնտեսվարողները, մասնավորապես՝ Երևանի թիվ 2՝ Գումի, շուկայի, հարակից տարածքի և Խորենացի փողոցի վրա գործող մսի տաղավարների ներկայացուցիչները, ինչպես նաև «Ծիրան», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Նոր Զովք» սուպերմարկետների մսի մատակարարները: Տեսչական մարմնի պատասխանատուները ներկաների հետ քննարկել են այս տարվա ընթացքում սպանդանոցային ծագման մսի իրացմանն անցնելու ճանապարհներն ու հնարավորությունները: ՍԱՏՄ ղեկավարի խորհրդականը տեղեկացրել է, որ այս պահին Երևանում և մայրաքաղաքին հարակից մարզերում գործում են բավարար քանակով սպանդանոցներ, որոնք ի վիճակի են ապահովել մայրաքաղաքի և մարզերի համար անհրաժեշտ թարմ մսի պահանջարկը:
Աղբյուր՝ snund.am

18:20 Աշխարհում
Հարավկորեացի երգչուհի Սոլլին ինքնասպան է եղել

25 -ամյա երգչուհին, ով Instagram- ում ավելի քան 6 միլիոն հետևորդ ուներ, հայտնի է որպես կորեական F(x) փոփ խմբի նախկին անդամ:

18:06 Հայաստան
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 7-13-ը գրանցվել է 445 դեպք, որից 276-ը՝ արտակարգ

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 130 կենցաղային կանչ, 184 հրդեհի ահազանգ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 112 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 11 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 11 դեպք, որից 9-ում փրկարարները օձեր են հայտնաբերել: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 12 դեպք, տուժել է 16 քաղաքացի:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

17:53 Հայաստան
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի «Բնագիտական թանգարանները` որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» թեմայով միջազգային գիտաժողովը

Այն նվիրված է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի 80-ամյակին: Գիտաժողովի նպատակն է համախմբել բնագիտական թանգարանների ներուժը՝ նպաստելու ՀՀ-ում թանգարանների և գեոտուրիզմի զարգացմանը, որն իր հերթին կխթանի հանրապետությունում կայուն զբոսաշրջության զարգացմանը: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խ. Մելիքսեթյանը: Թանգարանի 80-ամյա գործունեության նվաճումները կներկայացնի թանգարանի տնօրեն Գ. Գրիգորյանը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

 

17:00 Հայաստան
Հայ պարբերական մամուլի առաջնեկ՝ «Ազդարար»-ի 225-ամյակի, ինչպես նաև Հայոց Կաթողիկոսի կողմից «Ընտանիքի տարի» և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ա. Առաջինի կողմից «Հայ մամուլի տարի» հռչակելու առթիվ,

Հայաստանի ազգային գրադարանը նախաձեռնում է անցկացնել գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ, ԱՀ և Սփյուռքի մամուլի հետազոտողներ: Գիտաժողովին մասնակցելու հայտը պետք է ներկայացնել մինչև 2019թ. հոկտեմբերի 25-ը [email protected] էլ. հասցեով: Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև նոյեմբերի 10-ը: Գիտաժողովում արված զեկուցումները հոդվածների տեսքով ընտրողաբար կհրատարակվեն «Էջմիածին» ամսագրում։ Աշխատանքային լեզուները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Հայաստանի ազգային գրադարան
 

16:20 Հայաստան
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Վերջինի ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել են «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումն ու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

13:53 Հայաստան
Կյանքից հեռացել է մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայոց փիլիսոփայության ակադեմիայի անդամ Իգոր Դմիտրիի Զասլավսկին,

ով ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (նախկին ՀԳԱ հաշվողական կենտրոնի) հիմնադիր գիտնականներից էր: Նա մեծ ավանդ ունի Հայաստանում մաթեմատիկական տրամաբանության, ալգորիթմների տեսության և մաթեմատիկական կիբեռնետիկայի բնագավառի զարգացման գործում: Ի. Զասլավսկու գիտական աշխատանքները վերաբերել են մաթեմատիկական տրամաբանությանը և կոնստրուկտիվ մաթեմատիկային: Զասլավսկին Հայաստանում ստեղծել է Մաթեմատիկական տրամաբանության դպրոցը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

 

13:40 Աշխարհում
Ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանը,

ով անձնակազմին ներկայացրել է ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմում նոր նշանակված ծառայողներին, նրանց մաղթել արդյունավետ ու բարի ծառայություն։ Խոսելով ճանապարհային ոստիկանությունում կադրային քաղաքականության մասին, Ա. Սարգսյանը նշել է, որ առաջխաղացումներ ունենալու են միայն բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ու գրագետ ոստիկանները և նշանակումները լինելու են անակնկալ։ Ճանապարհային ոստիկաններին հանձնարարվել է անհանդուրժող լինել բոլոր օրինախախտների նկատմամբ, առավել արդյունավետ ծառայություն իրականացնելու համար խաչմերուկներում կազմակերպել ծառայությունը ոչ միայն ֆիսքված ժամաքանակով, այլև՝ ըստ երթևեկության ծանրաբեռնվածության։
Աղբյուր՝ police.am

13:25 Հայաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանը ներկա է գտնվել «Դասավանդում հանուն հաջողության» անգլերենի ուսուցիչների և դասավանդողների մասնագիտական համաժողովին,

որը կազմակերպվել է Բրիտանական խորհրդի կողմից` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ 900 անգլերենի ուսուցիչներ և դասավանդողներ`ՀՀ տարբեր մարզերից և մայրաքաղաքից, ինչպես նաև Վրաստանից և Իրանից: Միջոցառմանը ներկա են եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ա. Սարիբեկյանն ու Բրիտանական դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Է. Չիքը։ Նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանն արձանագրել է, որ Բրիտանական խորհրդի հետ գործընկերությունը հաջողությամբ շարունակվում է։ Նա հատկապես կարևորել է հեռավոր համայնքների ուսուցիչների հետ տարվող աշխատանքը, նրանց մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնումը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
 

13:12 Արցախ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը ընդունել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Է. Թեոխարուսին, ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հ. Գազանճեանին

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Կիպրոսի հետ կապերը արժեքավոր տեղ են զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական հարաբերությունների մեջ և ընդգծել, որ առկա է փոխադարձ շահագրգռվածություն այն ավելի զարգացնելու առումով: Մտքեր են փոխանակվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, Արցախի և Կիպրոսի միջև գործնական համագործակցության խթանման և տարածաշրջանային ու միջազգային այլ հարցերի շուրջ:
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

13:00 Հայաստան
ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել է ՀՀ- ում հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթաց,

ինչի մասին նշված է ՀՀ Ազգային ժողովին ուղղված՝ ՀՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդման մեջ: Դրա վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում հայտարարել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով, որ հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակումը դատախազությունը համարում է իր քրեական քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը: Այդ նպատակով ներկայումս ուսումնասիրվում է միջազգային փորձը՝ հիմքում, որպես հանցավորության դեմ պայքարի ռազմավարության հիմնական առանցք՝ ունենալով համակարգային մոտեցման որդեգրման, հանցավորության դեմ պայքարի միասնականության և հատկապես կանխարգելիչ բաղադրիչի ապահովման լայն գործիքակազմի կիրառման գաղափարները:
Աղբյուր՝ prosecutor.am

10:51 Աշխարհում
Ճապոնիայում երկինքը մանուշակագույն է դարձել

Նմանատիպ երևույթ ԱՄՆ-ում մի քանի անգամ տեղի է ունեցել ուժեղ փոթորիկների հետևանքով:

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}