Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու
Այլ տեսանյութեր
ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ
Տիեզերագնաց Անդրեյ Բորիսենկոնառողջության պատճառով ավարտում է աշխատանքը 56 տարեկան հասակում:
Աղբյուր՝ russian.rt.com
Բրիտանացի հեռուստահաղորդավար Ջեյմս Քորդենի հետ հարցազրույցում Հարրին քննարկել է, թե ինչ է սպասում իր ընտանիքին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ զույգը ավարտեց արքայական ընտանիքից հեռանալու գործընթացը:
Այն պատմում է Ամերիկյան երազանքի ետևից գնացող կորեացի ընտանիքի մասին:«Մակաբույծը»՝ Հարավային Կորեայի անցած տարվա Օսկարի դափնեկիրը, հերքեց այն ենթադրությունները, թե անգլախոս հանդիսատեսը զգուշանում է ենթագրերով ֆիլմերից:
Աղբյուր՝ bbc.com
Կողմերը քննարկել են «խորհրդարանի եւ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում»:
Աղբյուր՝ Ազգային Ժողով Հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչություն
Այս մասին խորհրդարանի դիմաց կայացած հանրահավաքում հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեն:
Աղբյուր՝ 1tv.ge
37 երկրներ այժմ պատրաստվում են ստանալ Ռուսաստանի Sputnik V պատվաստանյութը, իսկ Ռուսաստանի իշխանությունները դիմել են Դեղերի եվրոպական գործակալությանը՝ ԵՄ-ում դրա թույլտվության համար: Բայց դրսում ապրող որոշ ռուսաստանցիներ և Մոսկվայում գտնվող միջազգային ուսանողներ նախընտրում են ներարկում ստանալ անմիջապես աղբյուրից:
Աղբյուր՝ france24.com
Բրնոյի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսի ամենավտանգավոր՝ հարավաֆրիկյան, շտամով վարակման երեք դեպք:
Աղբյուր՝ eadaily.com
Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը, որը սկանդալների ֆոնին լքել էր երկիրը օգոստոսին, վճարել է ավելի քան 4 միլիոն եվրո հարկային պարտք: Վճարումը կատարվել է նրա կատարած մասնավոր չվերթների ծախսերի փոխհատուցման համար:
Աղբյուր՝ reuters.com
Վերջին տարիներին հյուսիսարևմտյան և կենտրոնական Նիգերիայում զինված հանցավոր խմբավորումները ուժեղացրել են հարձակումները՝ փրկագնի համար առեւանգումներով, բռնաբարություններով և կողոպտներով: Ավելի քան 300 աղջիկ անհետ կորած է:
Աղբյուր՝ france24.com
մայրաքաղաքի որոշ շրջաններում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է:
Աղբյուր՝ 1tv.ge
Բելառուսի նախագահը մեկնաբանել է տեղեկությունները, թե իբր նա մտադիր է երկրում իշխանությունը փոխանցել իր երեխաներին, մասնավորապես՝ ավագ որդուն: «Ես հաճախ եմ ասել, որ մեր ընտանիքում դա երբեք չի քննարկվել և չի կարող քննարկվել, որովհետև ինձնից հետո իմ երեխաներից ոչ մեկը Բելառուսում նախագահ չի լինի»,- ասել է նա:
Աղբյուր՝ russian.rt.com
Այն բանից հետո, երբ հաղորդեց, որ Բարսելոնայի աստղը առաջարկ է ստացել դառնալ թագավորության զբոսաշրջության խորհրդի դեմքը, Սաուդյան Արաբիայի «խղճի բանտարկյալների» ընտանիքները խնդրում են ֆուտբոլիստին «չօգտագործվել» երկրի ռեժիմի՝ «իր հեղինակությունից օգտվելու ծրագրին»:
Աղբյուր՝ independent
Մի խումբ անհայտ հաքերներ կոտրել են Օքսֆորդի համալսարանի կառուցվածքային կենսաբանության վարչության (Strubi) համակարգչային համակարգը:
Աղբյուր՝ tass.ru
ԱՄՆ-ը հինգշաբթի օրը ավիահարվածներ է հասցրել Սիրիային՝ թիրախավորելով զինված խմբավորումների կողմից օգտագործվող օբյեկտները: Պենտագոնը հայտարարել է, որ հարվածները պատասխան են՝ այս ամսվա սկզբին Իրաքում հրթիռային հարձակմանը, որի հետևանքով զոհ և վիրավորներ էին եղել:
Աղբյուր՝ nbcnews
Ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերը, ով «Մարտական ակումբ», «Կորածը» և այլ հայտնի ֆիլմերի հեղինակն է, Netflix-ի հոսքային պլատֆորմի համար կնկարահանի «Մարդասպանը» թրիլլերը՝ համանուն նուար կոմիքսի հիման վրա:
Աղբյուր՝ ria.ru
Իսպանիայի Սանտանդեր քաղաքի հյուսիսում գտնվող Կաբարսենոյի բնական պարկում, պատասխանատուների և տեղական իշխանությունների հաղորդմամբ, կենդանաբանական այգու 44-ամյա աշխատակից մահացել է շուրջ 4000 կգ քաշ ունեցող էգ փղի կնճիթի հարվածից հետո՝ գլուխը խփելով բնի վանդակաճաղին:
Աղբյուր՝ theguardian
Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում գրանցվել է առաջին թեստային համակարգը`կորոնավիրուսի բրիտանական շտամին բնորոշ մուտացիաները որոշելու համար:
Աղբյուր՝ russian.rt.com
Rossiya ավիաընկերության կողմից շահագործվող Boeing Co 777 ինքնաթիռը տեղական ժամանակով ժամը 04: 44-ին հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում`շարժիչի անսարքության պատճառով: Դենվերում United Airlines Holdings Inc.-ի նման ինքնաթիռի փայթյունից դեռ մեկ շաբաթ չէր անցել:
Աղբյուր՝ chinadailyhk.com
Եվրոպա լիգայի 32-րդ տուրի պատասխան խաղում Արսենալը հաղթել է Բենֆիկային (3-2): «Զինագործները» դուրս են եկել Եվրալիգայի 1/8 եզրափակիչ:
Աղբյուր՝ korrespondent
CanSino Biologics-ի և Ուհանի կենսաբանական ինստիտուտի պատվաստանյութերը ցույց են տվել նախնական 65,7% և 72,51% արդյունավետություն:
Աղբյուր՝ korrespondent.net
Դերասանը համաշխարհային հռչակ է ձեռք բերել «Հյուրանոց «Մերիգոլդ». Բնակեցումը շարունակվում է» և «Թագը» ֆիլմերով ՝ թատրոնում և հեռուստատեսությունում երկար տարիների կարիերայից հետո:
Աղբյուր՝ theguardian
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը ողջունեց Ղազախստանի պատրաստակամությունը միանալու մահապատժի վերացման կամընտիր արձանագրությանը:
Աղբյուր՝ news-asia.ru
Ավտոբուսը հագեցած է սենսորներով և տեսախցիկներով և կապում է Մալագայի նավահանգիստը քաղաքի կենտրոնի հետ՝ օրական վեց անգամ 8 կմ շրջապտույտ կատարելով: Ինքնակառավարվող մեքենան կարող է փոխազդել լուսացույցի հետ: Այն իր տեսակի մեջ առաջին նախագիծն է Եվրոպայում:
Աղբյուր՝ theguardian
Դուբայի իշխանի գերեվարված դուստրը դիմել է Միացյալ Թագավորության ոստիկանությանը՝ քննելու Քեմբրիջի փողոցից՝ ավելի քան 20 տարի առաջ առեւանգված իր ավագ քրոջ գործը: Իր նամակում Լատիֆան ասել է Քեմբրիջշիրի ոստիկանությանը, որ դա կարող է օգնել ազատել արքայադուստր Շամսային, որը գերի էր ընկել իրենց հոր հրամանով:
Աղբյուր՝ bbc.com
«Մանչեսթեր Սիթին» ջախջախիչ հաղթանակ տարավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ և գրեթե ապահովեց իր տեղը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում, իսկ «Ռեալը» վիճահարույց մրցավարությամբ հաղթեց Ալեքսեյ Միրանչուկի «Ատալանտային»:
Աղբյուր՝ gazeta.ru
Նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը վերացրեց՝ իր նախորդի կողմից համաճարակի ընթացքում գրին քարտերի տրման սառեցումը, որը, իրավաբանների կարծիքով, արգելափակում էր օրինական ներգաղթը Միացյալ Նահանգներ:
Աղբյուր՝ nbcnews.com
Նյու Յորքում տարածվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տարբերակը, որի մուտացիաները հնարավոր է նվազեցնեն պատվաստանյութերի արդյունավետությունը:
Աղբյուր՝ ria.ru
Փետրվարի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 10-15 աստիճանով։
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Կինոգործիչները հայտնել են, որ սուպերհերոսների մասին նոր ֆիլմը կկոչվի «Սարդ-մարդ. Տունդարձի ճամփա չկա» (Spider-Man: No Way Home): Պրեմիերան նախատեսված է 2021 թվականի դեկտեմբերին:
Աղբյուր՝ gazeta.ru
արժանացավ Արցախի Հանրապետության ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Ծրագիրը ներառում է տնային տնտեսությունների հետազոտություն և գյուղատնտեսության համատարած հաշվառմուն: Եռամյա ծրագրով նախատեսվում է նաև աղքատության ուսումնասիրություն և այս տարի տարհանված ընտանիքների վերաբերյալ հետազոտություն:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Իսլամիստների բռնություններից կեղեքված իրաքցի քրիստոնյաները պատրաստվում են Հռոմի պապի այցին: Մարտի 5-8-ի ընթացքում կայանալիք այցը ողջունելի ճանաչումն է այն բանի, թե որքան են նրանք տառապել իրենց հավատալիքների համար:
Աղբյուր՝ reuters.com
Վլադիմիր Վասիլևը դատապարտվել է ութ տարվա գաղութային խիստ ռեժիմի: Նա մեղավոր է ճանաչվել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն հավաքելու և օտարերկրյա հատուկ ծառայություններին փոխանցելու մեջ:
Աղբյուր՝ tass.ru
Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ 10 րոպեով ինչ-որ մեկի հետ հեռախոսազրույց ունենալը կարող է նվազեցնել միայնության զգացումը: Հետազոտության 240 մասնակիցների կեսը ընտրվել էր՝ մեկ ամսվա ընթացքում կամավորներից կարճ հեռախոսազանգեր ստանալու համար, և նրանք հայտնել են, որ արդյունքում իրենց 20%-ով պակաս միայնակ են զգում:
Աղբյուր՝ cnn.com
Երկրում կընդունվի օրենք, համաձայն որի կարգելվի՝ օտարերկրացիներին, այդ թվում ՝ օտարերկրյա կապիտալով իրավաբանական անձանց, ոչ միայն վաճառել, այլև վարձակության տրամադրել գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ:
Աղբյուր՝ eadaily.com
Փորձագետները ենթադրում են, որ Հնդկաստանում դեպքերի քանակի կտրուկ անկման հիմքում մի քանի գործոններ կան, ինչպիսիք են երկրի երիտասարդ բնակչությունը կամ քաղաքային բնակավայրերում իմունիտետի բարձրացնելու հավանականությունը: Բայց կա նաև հավանականություն, որ պաշտոնապես հայտարարված դեպքերի քանակը չի արտացոլում իրականությունը:
Աղբյուր՝ cnn.com
Գերմանիայի և Բելգիայի մաքսային մարմինները առգրավել են ռեկորդային քանակությամբ կոկաին (ավելի քան 23 տոննա), որը նախատեսված էր Նիդեռլանդներ տեղափոխելու համար:
Աղբյուր՝ bbc.com
ԱՄՆ Գերագույն դատարանը երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հրամայել է Նյու Յորքի դատախազությանը տրամադրել իր ֆինանսական հաշվետվությունները: Հետաքննությունը երկու տարի շարունակ փորձում էր հասանելիություն ստանալ նախկին առաջնորդի հարկային հայտարարագրերին: Թրամփը միշտ կարողացել է արգելափակել դրանց մուտքը:
Աղբյուր՝ gazeta.ru
Լոնդոնի կայսերական քոլեջի նոր տվյալները ցույց են տվել նաև, որ նախկինում Քովիդով հիվանդացածների իմունային պատասխանն ուժեղացել է մեկ դեղաչափից հետո:
Աղբյուր՝ thesun
Նախատեսվում է առաջիկա 5 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 9.3 մլրդ դոլարի ներդրում՝ էլեկտրաէներգիայի բաշխման ցանցն ընդլայնելու համար: Այս մասին ասել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը:
Աղբյուր՝ eadaily.com
Իսպանիայի նախկին բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի՝ հանրային վայրում գտնվող վերջին արձանը երեքշաբթի օրը հեռացվել է: Այն գտնվում էր Մարոկկոյի իսպանական անկլավ Մելիլյա քաղաքում:
Աղբյուր՝ cnn.com
Ռուսաստանը շտապ պետք է քայլեր ձեռնարկի՝ տնտեսության կախվածությունը դոլարից նվազագույնի հասցնելու համար, քանի որ ԱՄՆ վարչակազմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, ազդարարում է պատժամիջոցների խստացում Մոսկվայի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Աղբյուր՝ lenta.ru
Նկարչի փարիզյան գլխավոր գործերից մեկը, որն ավելի քան մեկ դար եղել է ֆրանսիացի միևնույն ընտանիքի անձնական հավաքածուի մի մասը, կցուցադրվի Լոնդոնում, Ամստերդամում և Փալրզում: Իսկ մարտ ամսին այն վաճառքի կհանվի Սոթբիս աճուրդի տանը:
Source: theguardian
Կազմակերպիչները կքննարկեն երկրպագուներին տրիբունաներ ընդունելու չորս սցենար ՝ տրիբունաների լրիվ զբաղվածություն, զբաղվածություն 50%-ից 100%-ով, 20%-ից 30%-ով, ինչպես նաև առանց հանդիսատեսի խաղերի անցկացում:
Աղբյուր՝ tass.ru
Ցուցակը ներառում է ֆրանսիական AXA Group ապահովագրական ընկերությունը և նավթային ոլորտում ծառայություններ մատուցող ամերիկյան Baker Hughes ընկերությունը:
Աղբյուր՝ tass.ru
Փետրվարի 22-ից 24-ը 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ, զինծառայողները հանձնել են ստուգարքներ: Նպատակն էր՝ տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Էկվադորի բանտերը նախատեսված էին շուրջ 27,000 բանտարկյալների համար, բայց նրանցում ապրում է շուրջ 38,000 մարդ:
Աղբյուր՝ nbcnews.com
Շնորհիվ դրա հնարավոր կլինի կանխատեսել, թե որքան դժվար կտանի հիվանդը COVID-19-ը:
Աղբյուր՝ tass.ru
Ծրագրային ինժեներ Յան Քլարկը երկուական կոդով հավաքել է «Dare Mighty Things»՝ գրությունը Perseverance 21 մարսագնացի մետրանոց պարաշյուտի նարնջագույն-սպիտակ շերտերի վրա:
Աղբյուր՝ apnews.com
Օկլահոմայում ապրող սևամորթը խոստովանել է, որ սպանել է հարևանուհուն և ասել, որ հանել է նրա սիրտը և դրանով ուտելիք պատրաստել ընտանիքի համար:
Աղբյուր՝ foxnews.com
Forbes-ի՝ Ռունետ-ի ամենաթանկ ինտերնետային ընկերությունների վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել է «Յանդեքսը»` գնահատվելով 22,98 միլիարդ դոլար: Մեկ տարվա ընթացքում այն թանկացել է ավելի քան 57 տոկոսով:
Աղբյուր՝ lenta.ru
Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուկրաինան, Բելառուսը և Ռուսաստանը մարտի մեկից ավելանում են այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել օդային ճանապարհով «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով,: Այս փուլում դեռ պահպանվում է ցամաքային սահմանների ներկայիս ռեժիմը:
Աղբյուր՝ 1tv.ge
Պրեմիերան տեղի կունենա հոսքային ծառայության (streaming service) միջոցով մայիսի 7-ին:
Աղբյուր՝ kulturomania.ru
ԱՄՆ-ը և Կանադան կհամակարգեն գործողությունները Չինաստանի դեմ պայքարի հարցում, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ վիրտուալ հանդիպումից հետո:
Աղբյուր՝ ria.ru
Մալայզիան 1086 մարդու հետ է արտաքսել Մյանմա, անտեսելով դատարանի որոշումը և իրավապաշտպան խմբերի միջնորդությունը՝ գործընթացը դադարեցնելու մասին: Իրավապաշտպան կազմակերպություններն հայտնել են, որ խմբում կան որոշ էթնիկ փոքրամասնություններ, որոնք հետապնդման մեջ են եղել Մյանմայում:
Աղբյուր՝ bbc.com
Apple-ը սկսել է արգելափակել՝ բաժանորդագրության անհիմն բարձր արժեքով ծրագրերը:
Աղբյուր՝ lenta.ru
ոտքի լուրջ վնասվածքների վիրահատությունից հետո: Հրշեջ-փրկարարները գոլֆի 45-ամյա 15-ակի չեմպիոնին դուրս են բերել ավերված մեքենայի բեկորների միջից: Մարզիկը աջ ոտքի սրունքի երկու հատվածում բաց կոտրվածք էր ստացել:
Աղբյուր՝ bbc.com
Հաղթական գոլը խփեց 17-ամյա Ջամալ Մուսիալան: Գործող տիտղոսակիրը փաստացի երաշխավորել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի իր ուղեգիրը:
Աղբյուր՝ sport-express.ru
Պեկինի ամուսնալուծության դատարանը պարտավորեցրել է տղամարդուն փոխհատուցել իր կնոջը տան գործերի համար, որոնք նա կատարել է իրենց ամուսնության ընթացքում: Կինը կստանա 50,000 յուան (7,700 դոլար) հինգ տարվա չվճարված աշխատանքի դիմաց:
Աղբյուր՝ bbc.com
Մոտ երկու հազար մարդ նախագահի գրասենյակի մոտ բողոքի ցույց է արել՝ «Աջ սեկտորի» Օդեսայի առաջնորդի նկատմամբ կայացված դատավճռի դեմ: 27 ոստիկան այրվածքներ են ստացել գազի բալոների կիրառման արդյունքում: Բերման է ենթարկվել 24 մարդ, որոնք բացատրություններից հետո ազատ են արձակվել ոստիկանական բաժանմունքներից :
Աղբյուր՝ dw.com
Հանդիսավոր գրանցման համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք: Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ:
Աղբյուր՝ moj.am