ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:11 Աշխարհում
Արքայադուստր Լատիֆան Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը կոչ է անում վեաբացել քրոջ առեւանգման գործը

Դուբայի իշխանի գերեվարված դուստրը դիմել է Միացյալ Թագավորության ոստիկանությանը՝ քննելու Քեմբրիջի փողոցից՝ ավելի քան 20 տարի առաջ առեւանգված իր ավագ քրոջ գործը: Իր նամակում Լատիֆան ասել է Քեմբրիջշիրի ոստիկանությանը, որ դա կարող է օգնել ազատել արքայադուստր Շամսային, որը գերի էր ընկել իրենց հոր հրամանով:

Աղբյուր՝ bbc.com

17:25 Աշխարհում
Գվարդիոլան որոշեց գրեթե ամեն ինչ, մրցավարները օգնեցին «Ռեալին». Չեմպիոնների լիգայի՝ օրվա արդյունքները:

«Մանչեսթեր Սիթին» ջախջախիչ հաղթանակ տարավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ և գրեթե ապահովեց իր տեղը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում, իսկ «Ռեալը» վիճահարույց մրցավարությամբ հաղթեց Ալեքսեյ Միրանչուկի «Ատալանտային»:

Աղբյուր՝ gazeta.ru

16:49 Աշխարհում
Բայդենը վերացնում է Թրամփի կիրառած արգելքը, որի արդյունքում արգելափակել էր օրինական ներգաղթը ԱՄՆ:

Նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը վերացրեց՝ իր նախորդի կողմից համաճարակի ընթացքում գրին քարտերի տրման սառեցումը, որը, իրավաբանների կարծիքով, արգելափակում էր օրինական ներգաղթը Միացյալ Նահանգներ:

Աղբյուր՝ nbcnews.com

16:18 Աշխարհում
Նյու Յորքում կորոնավիրուսի նոր տարբերակ է հայտնաբերվել:

Նյու Յորքում տարածվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տարբերակը, որի մուտացիաները հնարավոր է նվազեցնեն պատվաստանյութերի արդյունավետությունը:

Աղբյուր՝ ria.ru

16:04 Հայաստան
Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Փետրվարի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 10-15 աստիճանով։

Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

 

15:51 Աշխարհում
Բացահայտվել է Սարդ-մարդու մասին նոր ֆիլմի պաշտոնական անվանումը:

Կինոգործիչները հայտնել են, որ սուպերհերոսների մասին նոր ֆիլմը կկոչվի «Սարդ-մարդ. Տունդարձի ճամփա չկա» (Spider-Man: No Way Home): Պրեմիերան նախատեսված է 2021 թվականի դեկտեմբերին:

Աղբյուր՝ gazeta.ru

15:26 Արցախ
2O21-2O23 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը

արժանացավ Արցախի Հանրապետության ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Ծրագիրը ներառում է տնային տնտեսությունների հետազոտություն և գյուղատնտեսության համատարած հաշվառմուն: Եռամյա ծրագրով նախատեսվում է նաև աղքատության ուսումնասիրություն և այս տարի տարհանված ընտանիքների վերաբերյալ հետազոտություն:

Աղբյուր՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին                                                                                                 
 

14:59 Աշխարհում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Իրաք

Իսլամիստների բռնություններից կեղեքված իրաքցի քրիստոնյաները պատրաստվում են Հռոմի պապի այցին: Մարտի 5-8-ի ընթացքում կայանալիք այցը ողջունելի ճանաչումն է այն բանի, թե որքան են նրանք տառապել իրենց հավատալիքների համար:

Աղբյուր՝ reuters.com

14:29 Աշխարհում
Անդրբայկալյան երկրամասում դատարանը Ռուսաստանի քաղաքացուն դատապարտել է ութ տարվա ազատազրկման պետական դավաճանության համար:

Վլադիմիր Վասիլևը դատապարտվել է ութ տարվա գաղութային խիստ ռեժիմի: Նա մեղավոր է ճանաչվել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն հավաքելու և օտարերկրյա հատուկ ծառայություններին փոխանցելու մեջ:

Աղբյուր՝ tass.ru

14:01 Աշխարհում
Ուսումնասիրությունը պարզել է, որ 10 րոպեանոց հեռախոսազանգերի մեկ ամիսը կարող է օգնել՝ 20%-ով նվազեցնել միայնությունը:

Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ 10 րոպեով ինչ-որ մեկի հետ հեռախոսազրույց ունենալը կարող է նվազեցնել միայնության զգացումը: Հետազոտության 240 մասնակիցների կեսը ընտրվել էր՝ մեկ ամսվա ընթացքում կամավորներից կարճ հեռախոսազանգեր ստանալու համար, և նրանք հայտնել են, որ արդյունքում իրենց 20%-ով պակաս միայնակ են զգում:

Աղբյուր՝ cnn.com

13:32 Աշխարհում
Ղազախստանում օտարերկրացիներին կարգելվի հողատարածք վարձակալել

Երկրում կընդունվի օրենք, համաձայն որի կարգելվի՝ օտարերկրացիներին, այդ թվում ՝ օտարերկրյա կապիտալով իրավաբանական անձանց, ոչ միայն վաճառել, այլև վարձակության տրամադրել գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ:

Աղբյուր՝ eadaily.com

13:20 Աշխարհում
Ինչու՞ են Covid-ի դեպքերը Հնդկաստանում արագ նվազում:

Փորձագետները ենթադրում են, որ Հնդկաստանում դեպքերի քանակի կտրուկ անկման հիմքում մի քանի գործոններ կան, ինչպիսիք են երկրի երիտասարդ բնակչությունը կամ քաղաքային բնակավայրերում իմունիտետի բարձրացնելու հավանականությունը: Բայց կա նաև հավանականություն, որ պաշտոնապես հայտարարված դեպքերի քանակը չի արտացոլում իրականությունը:

Աղբյուր՝ cnn.com

12:44 Աշխարհում
Գերմանիայում և Բելգիայում «միլիարդների արժողությամբ» կոկաին է հայտնաբերվել և առգրավվել:

Գերմանիայի և Բելգիայի մաքսային մարմինները առգրավել են ռեկորդային քանակությամբ կոկաին (ավելի քան 23 տոննա), որը նախատեսված էր Նիդեռլանդներ տեղափոխելու համար:

Աղբյուր՝ bbc.com

12:30 Աշխարհում
Դատարանը Թրամփին պարտավորեցրել է ֆինանսական հաշվետվություններ ներկայացնել դատախազներին:

ԱՄՆ Գերագույն դատարանը երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հրամայել է Նյու Յորքի դատախազությանը տրամադրել իր ֆինանսական հաշվետվությունները: Հետաքննությունը երկու տարի շարունակ փորձում էր հասանելիություն ստանալ նախկին առաջնորդի հարկային հայտարարագրերին: Թրամփը միշտ կարողացել է արգելափակել դրանց մուտքը:

Աղբյուր՝ gazeta.ru

12:12 Աշխարհում
Pfizer պատվաստանյութի 2 դեղաչափի ընդունումից հետո բրիտանացիների 90%-ի «իմունիտետը բարձր» է

Լոնդոնի կայսերական քոլեջի նոր տվյալները ցույց են տվել նաև, որ նախկինում Քովիդով հիվանդացածների իմունային պատասխանն ուժեղացել է մեկ դեղաչափից հետո:

Աղբյուր՝ thesun

11:46 Տարածաշրջան
Թուրքիան միլիարդներ կներդնի իր էլեկտրաէներգիայի բաշխման ցանցն ընդլայնելու համար

Նախատեսվում է առաջիկա 5 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 9.3 մլրդ դոլարի ներդրում՝ էլեկտրաէներգիայի բաշխման ցանցն ընդլայնելու համար: Այս մասին ասել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը:

Աղբյուր՝ eadaily.com

11:31 Աշխարհում
Բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի վերջին արձանը հանվեց իսպանական հողից

Իսպանիայի նախկին բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի՝ հանրային վայրում գտնվող վերջին արձանը երեքշաբթի օրը հեռացվել է: Այն գտնվում էր Մարոկկոյի իսպանական անկլավ Մելիլյա քաղաքում:

Աղբյուր՝ cnn.com

11:12 Աշխարհում
Ռուսաստանում կոչ են անում ազատվել «թունավոր» դոլարի իշխանությունից

Ռուսաստանը շտապ պետք է քայլեր ձեռնարկի՝ տնտեսության կախվածությունը դոլարից նվազագույնի հասցնելու համար, քանի որ ԱՄՆ վարչակազմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, ազդարարում է պատժամիջոցների խստացում Մոսկվայի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Աղբյուր՝ lenta.ru

10:48 Աշխարհում
Վինսենթ վան Գոգի 1887 թվականի փարիզյան նկարը առաջին անգամ կդրվի հանրային ցուցադրության

Նկարչի փարիզյան գլխավոր գործերից մեկը, որն ավելի քան մեկ դար եղել է ֆրանսիացի միևնույն ընտանիքի անձնական հավաքածուի մի մասը, կցուցադրվի Լոնդոնում, Ամստերդամում և Փալրզում: Իսկ մարտ ամսին այն վաճառքի կհանվի Սոթբիս աճուրդի տանը:

Source: theguardian

10:41 Աշխարհում
ՈւԵՖԱ-ն ապրիլի 7-ին կորոշի Եվրոպայի առաջնության խաղերին հանդիսատեսի մուտքի թույլտվության ձևաչափը

Կազմակերպիչները կքննարկեն երկրպագուներին տրիբունաներ ընդունելու չորս սցենար ՝ տրիբունաների լրիվ զբաղվածություն, զբաղվածություն 50%-ից 100%-ով, 20%-ից 30%-ով, ինչպես նաև առանց հանդիսատեսի խաղերի անցկացում:

Աղբյուր՝ tass.ru

10:10 Աշխարհում
Reuters-ը հրապարակել է այն ընկերությունների ցուցակը, որոնք հրաժարվել են մասնակցել «Հյուսիսային հոսք 2»-ին:

Ցուցակը ներառում է ֆրանսիական AXA Group ապահովագրական ընկերությունը և նավթային ոլորտում ծառայություններ մատուցող ամերիկյան Baker Hughes ընկերությունը:

Աղբյուր՝ tass.ru

18:09 Հայաստան
5-րդ զորամիավորումում անցկացվել են մարզումներ

Փետրվարի 22-ից 24-ը 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ, զինծառայողները հանձնել են ստուգարքներ: Նպատակն էր՝ տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
 

17:59 Աշխարհում
Էկվադորում բանտային անկարգությունները, որոնք հրահրել էին մրցակից խմբավորումները, 62 զոհի պատճառ են դարձել:

Էկվադորի բանտերը նախատեսված էին շուրջ 27,000 բանտարկյալների համար, բայց նրանցում ապրում է շուրջ 38,000 մարդ:

Աղբյուր՝ nbcnews.com

17:47 Աշխարհում
Գիտնականները հայտնաբերել են գեներ, որոնք ազդում են կորոնավիրուսից պաշտպանվելու վրա

Շնորհիվ դրա հնարավոր կլինի կանխատեսել, թե որքան դժվար կտանի հիվանդը COVID-19-ը:

Աղբյուր՝ tass.ru

17:33 Աշխարհում
Մարսագնացի հսկա պարաշյուտը գաղտնի հաղորդագրություն է

Ծրագրային ինժեներ Յան Քլարկը երկուական կոդով հավաքել է «Dare Mighty Things»՝ գրությունը Perseverance 21 մարսագնացի մետրանոց պարաշյուտի նարնջագույն-սպիտակ շերտերի վրա:

Աղբյուր՝ apnews.com 

16:47 Աշխարհում
ԱՄՆ-ում տղամարդը հարևանի սրտով կերակրել է ընտանիքի անդամներին

Օկլահոմայում ապրող սևամորթը խոստովանել է, որ սպանել է հարևանուհուն և ասել, որ հանել է նրա սիրտը և դրանով ուտելիք պատրաստել ընտանիքի համար:

Աղբյուր՝ foxnews.com

16:19 Աշխարհում
Հայտնի է Ռուսաստանի ամենաթանկ ինտերնետային ընկերությունը

Forbes-ի՝ Ռունետ-ի ամենաթանկ ինտերնետային ընկերությունների վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել է «Յանդեքսը»` գնահատվելով 22,98 միլիարդ դոլար: Մեկ տարվա ընթացքում այն թանկացել է ավելի քան 57 տոկոսով:

Աղբյուր՝ lenta.ru

16:10 Տարածաշրջան
Մարտի 1-ից «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով Վրաստան կարող են մուտք գործել նաև ՀՀ քաղաքացիները

Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուկրաինան, Բելառուսը և Ռուսաստանը մարտի մեկից ավելանում են այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել օդային ճանապարհով «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով,: Այս փուլում դեռ պահպանվում է ցամաքային սահմանների ներկայիս ռեժիմը:

Աղբյուր՝ 1tv.ge

15:41 Աշխարհում
Թողարկվել է Netflix-ի «Յուպիտերի ժառանգությունը» սուպերհերոսներով մարտաֆիլմի առաջին թիզերը:

Պրեմիերան տեղի կունենա հոսքային ծառայության (streaming service) միջոցով մայիսի 7-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:55 Աշխարհում
ԱՄՆ-ը և Կանադան պայմանավորվել են միասին դիմակայել Չինաստանին:

ԱՄՆ-ը և Կանադան կհամակարգեն գործողությունները Չինաստանի դեմ պայքարի հարցում, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ վիրտուալ հանդիպումից հետո:

Աղբյուր՝ ria.ru

14:10 Աշխարհում
Մալայզիան արտաքսում է Մյանմայի քաղաքացիներին ՝ չնայած դատարանի որոշմանը:

Մալայզիան 1086 մարդու հետ է արտաքսել Մյանմա, անտեսելով դատարանի որոշումը և իրավապաշտպան խմբերի միջնորդությունը՝ գործընթացը դադարեցնելու մասին: Իրավապաշտպան կազմակերպություններն հայտնել են, որ խմբում կան որոշ էթնիկ փոքրամասնություններ, որոնք հետապնդման մեջ են եղել Մյանմայում:

Աղբյուր՝ bbc.com

13:52 Աշխարհում
App Store-ից կվերանան թանկարժեք հավելվածները:

Apple-ը սկսել է արգելափակել՝ բաժանորդագրության անհիմն բարձր արժեքով ծրագրերը:

Աղբյուր՝ lenta.ru

13:37 Աշխարհում
Թայգեր Վուդսը «արթնացել և արձագանքել է»՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում

ոտքի լուրջ վնասվածքների վիրահատությունից հետո: Հրշեջ-փրկարարները գոլֆի 45-ամյա 15-ակի չեմպիոնին դուրս են բերել ավերված մեքենայի բեկորների միջից: Մարզիկը աջ ոտքի սրունքի երկու հատվածում բաց կոտրվածք էր ստացել:

Աղբյուր՝ bbc.com

12:48 Աշխարհում
«Բավարիան» Հռոմում կայացած խաղի համար դժվարությամբ կազմ ձևավորեց, բայց ջախջախեց «Լացիոին»

Հաղթական գոլը խփեց 17-ամյա Ջամալ Մուսիալան: Գործող տիտղոսակիրը փաստացի երաշխավորել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի իր ուղեգիրը:

Աղբյուր՝ sport-express.ru

12:36 Աշխարհում
Չինաստանի դատարանը պատմական վճիռը պարտավորեցրել է տղամարդուն վճարել կնոջը տնային գործեր կատարելու համար

Պեկինի ամուսնալուծության դատարանը պարտավորեցրել է տղամարդուն փոխհատուցել իր կնոջը տան գործերի համար, որոնք նա կատարել է իրենց ամուսնության ընթացքում: Կինը կստանա 50,000 յուան (7,700 դոլար) հինգ տարվա չվճարված աշխատանքի դիմաց:

Աղբյուր՝ bbc.com

 

12:11 Աշխարհում
Կիեւում բախումներ են տեղի ունեցել ազգայնականների եւ ոստիկանության միջեւ

Մոտ երկու հազար մարդ նախագահի գրասենյակի մոտ բողոքի ցույց է արել՝ «Աջ սեկտորի» Օդեսայի առաջնորդի նկատմամբ կայացված դատավճռի դեմ: 27 ոստիկան այրվածքներ են ստացել գազի բալոների կիրառման արդյունքում: Բերման է ենթարկվել 24 մարդ, որոնք բացատրություններից հետո ազատ են արձակվել ոստիկանական բաժանմունքներից :

Աղբյուր՝ dw.com

11:49 Հայաստան
Ամուսնության պետական գրանցում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում

Հանդիսավոր գրանցման համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք: Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ:

Աղբյուր՝ moj.am
 

11:19 Աշխարհում
Հայտնի է դարձել իմունիտետը վտանգող սննդային սովորություն

Գիտնականները պարզել են, որ ֆրուկտոզայի բարձր չափաբաժնի օգտագործումը կարող է խանգարել իմունային համակարգի բնականոն գործունեությանը:

Աղբյուր՝ ria.ru

11:10 Հայաստան
44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին 5 հաղորդումից 3-ով հարուցվել են քրեական գործեր,

մյուս 2-ով դեռ նյութեր են նախապատրաստվում: Պատերազմում զոհված, անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է նաև 17 դիմում:

Ընդհանուր առմամբ դատախազությունը  2020 թվականին քաղաքացիներից ստացել է 10435 դիմում, որոնցից 1011 դիմում-բողոքի ընթացք է տրվել, արդյունքում հարուցվել է 159 քրեական գործ:
 

Աղբյուր՝ ՀՀ Գլխավոր դատախազություն

10:52 Աշխարհում
Ֆրանսիացի դերասան Դեպարդյեի դեմ հետաքննություն է սկսվել բռնաբարության մեղադրանքով:

Աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին պաշտոնական հետաքննության են ենթարկել 2018 թվականին ենթադրաբար կատարված բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար:

Աղբյուր՝ france24.com

10:46 Աշխարհում
Հիլարի Քլինթոնը կանադացի հեղինակ Լուիզ Փեննիի հետ քաղաքական թրիլլեր կգրի:

«Ահաբեկչկական իրավիճակ» վերնագրով վեպի գլխավոր հերոսը նորընտիր պետքարտուղար է, որը փորձում է կանխել ահաբեկչությունների ալիքը: Գրքի հրապարակումը սպասվում է հոկտեմբերի 12-ին:

Աղբյուր՝ cbc

10:37 Աշխարհում
Twitter- ը ջնջել է 100 օգտահաշիվ, որոնք ենթադրաբար կապված են Ռուսաստանի հետ և ուղղված են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դեմ:

Միևնույն ժամանակ, ընկերությունը հայտարարել է Իրանից 238 օգտահաշիվ ջնջելու մասին, որոնց օգնությամբ իրականացվել էին գործողություններ՝ ուղղված «2020 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճերին միջամտելուն»: Ջնջվել են նաև Հայաստանի իշխանությունների հետ կապված 35 էջեր, որոնց գործունեությունն իբր ուղղված է եղել Ադրբեջանի դեմ:

Աղբյուր՝ tass.ru

10:10 Աշխարհում
ԵՄ-ն վեց անդամ-երկրներին ասել է, որ վերացնեն սահմանների Covid սահմանափակումները:

Բելգիային, Դանիային, Ֆինլանդիային, Գերմանիային, Հունգարիային և Շվեդիային տրվել է 10 օր ժամանակ ՝ պատասխանելու Եվրահանձնաժողովի այն մտահոգություններին, որոնց համաձայն նրանք խախտել են կորոնավիրուսի՝ համատեղ ընդունված ուղենիշները:

Աղբյուր՝ theguardian

18:09 Աշխարհում
Թենեսի նահանգի բնակիչը 5 միլիոն դոլար է կտակել Բորդեր Կոլի ցեղատեսակի իր շանը:

8-ամյա Լուլուի խնամակալ Մարթա Բարթոնը պատմել է, որ նրա տեր Բիլ Դորիսը հաջողակ գործարար էր, ով ամուսնացած չէր և մահացել էր անցյալ տարվա վերջին:

Աղբյուր՝ apnews.com

17:55 Հայաստան
Մեկնարկել է «Կենգուրու 2021» մրցույթի առցանց գրանցումը

Գրանցման վերջնաժամկետն է մարտի 17-ը։ Գրանցվելու համար անհրաժեշտ է մտնել test.contests.am, սեղմել «Գրանցվել» կոճակը, ընտրել համապատասխան տողը և լրացնել դաշտերը։

Աղբյուր՝ «Այբ» կրթական հիմնադրամ

17:46 Արցախ
«Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» նախագիծը

արժանացավ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի միաձայն դրական եզրակացությանը: Նախագծի հեղինակ Դավիթ Մելքումյանը ընդունեց պատգամավորների առաջարկը՝ տեքստում որոշակի խմբագրումներ կատարելու մասին: Նախագիծը կքննարկվի առաջիկա լիագումար նիստում:

Աղբյուր՝ nankr.am

16:54 Աշխարհում
Ռուսաստանում շները կապույտ և կանաչ են դառնում, կասկածելի քիմիական աղտոտման պատճառով:

Անասնաբույժները տարակուսանքի մեջ էին հայտնվել այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբին Ռուսաստանի՝ միմյանցից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա գտնվող երկու քաղաքներում հայտնաբերվել էին բաց կապույտ և կանաչ մորթով ծածկված թափառող շներ:

Աղբյուր՝ independent

15:59 Աշխարհում
Լոքդաունը Մեծ Բրիտանիայում. մայիսի կեսերին մինչև 10,000 երկրպագուներ կարող են մարզադաշտեր վերադառնալ:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է կորոնավիրուսի արգելափակումը վերացնելու չորս մասից բաղկացած ծրագրի մասին: Անգլիայում բացօթյա սպորտը, ներառյալ ֆուտբոլը, գոլֆը և թենիսը, կթույլատրվի վերսկսել մարտի 29-ից:

Աղբյուր՝ bbc.com

15:40 Տարածաշրջան
Սաակաշվիլին խոստացել է օգնել ընդդիմությանը հաղթել Վրաստանի իշխանությունների դեմ պայքարում:

Նա շեշտել է, որ անհրաժեշտ է դիմել քաղաքական պայքարի բոլոր տեսակի մեթոդներին: Միեւնույն ժամանակ, նախկին նախագահը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները որակել է որպես ցեղասպանություն, իշխանությունների՝ երկիրն ամբողջությամբ ոչնչացնելու ցանկություն:

Աղբյուր՝ gazeta.ru

15:06 Աշխարհում
Facebook-ը կհանի նորությունների սահմանափակումները Ավստրալիայում

Facebook-ը և Ավստրալիայի իշխանությունները համաձայնության են եկել այն մասին, որ սոցիալական ցանցում նորությունների տարածման սահմանափակումները կվերացվեն:

Աղբյուր՝ gazeta.ru

14:42 Աշխարհում
Էլ Չապոյի կինը՝ Էմմա Կորոնել Աիսպուրոն, ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ «թմրանյութերի ապօրինի շրջանառության համար»

Ցմահ ազատազրկված մեքսիկացի նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» (թզուկ) Գուզմանի կինը ձերբակալվել է Վաշինգտոնից դուրս գտնվող Դալլեսի միջազգային օդանավակայանում: Նա կասկածվում է կոկաինի, մետամֆետամինի, հերոինի և մարիխուանայի վաճառքում ներգրավվածության մեջ:

Աղբյուր՝ bbc.com

13:42 Աշխարհում
Սթիվի Ուանդերը Գանա է տեղափոխվում

Աշխարհահռչակ կատարողը Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում բացատրել է իր որոշումը` վկայակոչելով Միացյալ Նահանգներում տիրող քաղաքական իրարանցումը: Նա առաջին անգամը չէ, որ հայտնում է Գանա տեղափոխվելու մտադրության մասին: 1994-իներաժիշտն ասել էր, որ զգում է՝ այնտեղ «ավելի շատ միասնության զգացում կա», քան ԱՄՆ-ում:

Աղբյուր՝ cnn.com

13:21 Տարածաշրջան
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է իշխանություններին ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիային ձերբակալելու համար

Դիվանագետների խոսքով ՝ Վրաստանը «հետ քայլ արեց եվրատլանտյան պետությունների ընտանիքում ժողովրդավարության ամրապնդման իր ճանապարհին»:

Աղբյուր՝ russian.rt.com

13:00 Աշխարհում
Ֆրանսիայի աշխատանքի նախարարը ընկերություններին հորդորում է խթանել հեռավար աշխատանքը՝ լոքդաունից խուսափելու համար

«Վերջին օրերին (COVID) տվյալները լավը չեն: Մենք բոլորս ուզում ենք խուսափել նոր լոքդաունից, և տանից աշխատել ճիշտ լուծում կլինի»,- ասել է Ֆրանսիայի աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը:

Աղբյուր՝ reuters.com

12:38
NASA-ն հրապարակել է առաջին հնչյունները Մարսից:

Ձայնագրության մեջ լսվում է ցածր ճռռոց և ուժեղ գվվոց, ենթադրաբար՝ քամու ուժգնությունից:

Աղբյուր՝ ria.ru

12:17 Աշխարհում
Շարլիզ Թերոնը առանցքային դեր է ունենալու Սոման Չայնինի վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմում:

Դերասանուհին խաղալու է գլխավոր դերից մեկը «Բարու և չարի դպրոց» նախագծում: Նախագծի ռեժիսորն է Փոլ Ֆիգը:

Աղբյուր՝ kulturomania.ru

12:01 Աշխարհում
Իսրայելի լողափերը, նավթի արտահոսքից հետո, լցվել են մազութ հիշեցնող նյութով:

Միջերկրական ծովում 106 մղոն երկարությամբ աղտոտվել են՝ Գազայի հատվածի մոտակայքում գտնվող Նիցանիմից մինչև Լիբանանի սահմանակից ափերը: Աղտոտումը սկզբում նկատվել է չորեքշաբթի օրը, բայց հաջորդ օրը փոթորկոտ եղանակը նավթն ու մազութը հասցրել է Իսրայելի լողափերը:

Աղբյուր՝ foxnews.com

11:31 Աշխարհում
Լողափնյա վոլեյբոլի աստղերը բոյկոտում են Քաթարի մրցաշարը բիկինիի արգելքի պատճառով:

Լողափնյա վոլեյբոլի գերմանացի աստղեր Կառլա Բորգերը և Յուլիա Զյուդեն հայտարարել են, որ բոյկոտելու են Քաթարի մրցաշարը, քանի որ այն «միակ երկիրն է», որտեղ խաղացողներին արգելվում է բիկինի հագնել խաղադաշտում:

Աղբյուր՝ theguardian

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}