ՄԻԵԴ նախագահ․ ԼՂ պատերազմի արդյունքում ՄԻԵԴ-ը գերեվարվածների վերաբերյալ 210 դիմում է ստացել
Այլ տեսանյութեր
ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ
Դերասանուհու ամուսնու՝ Քիթ Ուրբանի խոսքով, ներկայացումից հետո ամուսինների մոտ նստած տղամարդը ծրագրով հարվածել է Քիդմանի դեմքին: Պատճառը նրանց ծափահարություններն էին: Ավելի ուշ Ուրբանը ասել է, որ ինքը երբեք չի եղել օպերային թատրոնում և չգիտեր, որ Ավստրալիայում ծափահարություններն ընդունված չեն:
Աղբյուր՝ gazeta.ru
Որբաթ օրվա ԱՄՆ-ի օդային հարվածները Սիրիայի արևելքում՝ Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների դեմ, խրախուսում են ահաբեկչությունը տարածաշրջանում, Շաբաթ օրը այս մասին ասել է Իրանի անվտանգության բարձրստիճան պաշտոնյա Ալի Շամխանին:
Աղբյուր՝ reuters.com
Կրուիզային հրթիռների հարձակումներից Միացյալ Նահանգները պաշտպանելու լավագույն միջոցը հետևելն է այն հարթակներին, որոնցից զենքը կարող է գործարկվել: Մեթոդը առաջարկել է ԱՄՆ զինված ուժերի գեներալ Ջոն Հայթենը:
Աղբյուր՝ lenta.ru
Չինական ժամանցային շոուն ներողություն է խնդրել կոմեդիայի սկետչում ԱՄՆ փոփ աստղ Սելենա Գոմեսի և դերասանուհի Ֆրանսիա Ռայսի հետվիրահատական լուսանկարը խմբագրված օգտագործելու համար: Ռայսն իր երիկամը 2017-ին նվիրել էր Գոմեսին: Չինական հեռուստաշոուում նրանց փոխարինել էին տղամարդկանցով:
Աղբյուր՝ bbc.com
Կամավորների զննումից հետո պատվաստումների քանակը կավելանան:
Աղբյուր՝ gazeta.ru
Լիոնել Մեսսին դեռ կարող է մնալ ներկայիս ակումբում, չնայած ավելի վաղ ցանկանում էր լքել կատալոնացիներին: «Ռեալ Մադրիդում» Էդեն Ազարի ժամանակը լրանում է: Ռաֆայել Բենիտեսը բաց է թողնում «Բորնմութ»-ը ղեկավարելու հնարավորությունը:
Աղբյուր՝ eurosport.com
Եգիպտական արքայազն Նեֆերմաաթի և նրա կնոջ դամբարանի պատին հայտնաբերվել է 4600-ամյա որմնանկար, որում պատկերված է ոչնչացած տեսակի բծավոր սագերի ընտանիքի ներկայացուցիչ:
Աղբյուր՝ gazeta.ru
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գրանցեց իր առաջին օրենսդրական հաղթանակը, երբ Ներկայացուցիչների պալատը ընդունեց՝ իր 1,9 տրիլիոն դոլար արժողությամբ կորոնավիրուսի օգնության փաթեթը:
Աղբյուր՝ reuters.com
Դահուկավազքի Նորվեգիայի ազգային հավաքականի մարզիչ Էիրիկ Մուիր Նոսումը տպավորիչ է համարել Բոլշունովի՝ սպրինտում մեդալների համար պայքարը: «Ես տպավորված եմ, որ նա իր ամենաթույլ կարգավիճակում զբաղեցրեց չորրորդ տեղը: Վախենալու է գործ ունենալ նրա հետ հետագա մրցավազքերում »,- ասելէ նա:
Աղբյուր՝ lenta.ru
Cessna-182 մեկ շարժիչով ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքից շատ չանցած՝ Ջորջիա նահանգի Գեյնսվիլ քաղաքի անվանօդանավակայանից մոտ երկու մղոն դեպի հյուսիս-արևելք հատվածում:
Աղբյուր՝ cnn.com
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Սիրիային հարվածելուց հետո, Իրանին խորհուրդ է տվել «զգույշ լինել»:
Աղբյուր՝ ria.ru
Հարավային Կորեայում հայտնել են, որ 18489 մարդ ստացել է AstraZeneca PLC պատվաստանյութի իրենց առաջին դեղաչափերը ուրբաթ օրվա ընթացքում, իսկ շաբաթ օրվանից կսկսեն օգտագործել Pfizer/BioNTech պատվաստանյութերը:
Աղբյուր՝ reuters.com
Երկրում ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է՝ պատվաստումից հետո գրանցված կողմնակի ազդեցությունների 364 ծանուցում:
Աղբյուր՝ tass.ru
Ամերիկացի աստղին պատկանող երկու ֆրանսիական բուլդոգները, որոնք օրեր առաջ զենքի սպառնալիքով գողացվել էին, անվնաս ետ են վերադարձվել:
Աղբյուր՝ theguardian.com
1270 քառակուսի կմ մակերեսով սառցակտորը պոկվել է Բրանտի շելֆային սառցադաշտից: Բաժանումը տեղի է ունեցել բրիտանական Հալլի հետազոտական կայանից 20 կմ հեռավորության վրա: Բազայում ոչ ոք չի եղել, ուստի մարդկային կյանքին սպառնացող վտանգ չկա:
Աղբյուր՝ theguardian.com
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ մտցրեց Սաուդյան Արաբիայի 76 քաղաքացիների նկատմամբ՝ նոր «Խաշոգջիի արգելքի» շրջանակներում: Վաշինգտոնի կարծիքով, նրանք սպառնացել են արտասահմանում գտնվող այլախոհներին, այդ թվում՝ լրագրող Ջամալ Խաշոգջիին, ով սպանվեց 2018-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում:
Աղբյուր՝ kommersant.ru
Այն Հոնկոնգի ամենաերկար և ամենածանր պողպատե կամուրջն է, որի երկարությունը 1.8 կմ է:
Աղբյուր՝ chinadailyhk.com
Տիեզերագնաց Անդրեյ Բորիսենկոնառողջության պատճառով ավարտում է աշխատանքը 56 տարեկան հասակում:
Աղբյուր՝ russian.rt.com
Բրիտանացի հեռուստահաղորդավար Ջեյմս Քորդենի հետ հարցազրույցում Հարրին քննարկել է, թե ինչ է սպասում իր ընտանիքին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ զույգը ավարտեց արքայական ընտանիքից հեռանալու գործընթացը:
Այն պատմում է Ամերիկյան երազանքի ետևից գնացող կորեացի ընտանիքի մասին:«Մակաբույծը»՝ Հարավային Կորեայի անցած տարվա Օսկարի դափնեկիրը, հերքեց այն ենթադրությունները, թե անգլախոս հանդիսատեսը զգուշանում է ենթագրերով ֆիլմերից:
Աղբյուր՝ bbc.com
Կողմերը քննարկել են «խորհրդարանի եւ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում»:
Աղբյուր՝ Ազգային Ժողով Հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչություն
Այս մասին խորհրդարանի դիմաց կայացած հանրահավաքում հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեն:
Աղբյուր՝ 1tv.ge
37 երկրներ այժմ պատրաստվում են ստանալ Ռուսաստանի Sputnik V պատվաստանյութը, իսկ Ռուսաստանի իշխանությունները դիմել են Դեղերի եվրոպական գործակալությանը՝ ԵՄ-ում դրա թույլտվության համար: Բայց դրսում ապրող որոշ ռուսաստանցիներ և Մոսկվայում գտնվող միջազգային ուսանողներ նախընտրում են ներարկում ստանալ անմիջապես աղբյուրից:
Աղբյուր՝ france24.com
Բրնոյի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսի ամենավտանգավոր՝ հարավաֆրիկյան, շտամով վարակման երեք դեպք:
Աղբյուր՝ eadaily.com
Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը, որը սկանդալների ֆոնին լքել էր երկիրը օգոստոսին, վճարել է ավելի քան 4 միլիոն եվրո հարկային պարտք: Վճարումը կատարվել է նրա կատարած մասնավոր չվերթների ծախսերի փոխհատուցման համար:
Աղբյուր՝ reuters.com
Վերջին տարիներին հյուսիսարևմտյան և կենտրոնական Նիգերիայում զինված հանցավոր խմբավորումները ուժեղացրել են հարձակումները՝ փրկագնի համար առեւանգումներով, բռնաբարություններով և կողոպտներով: Ավելի քան 300 աղջիկ անհետ կորած է:
Աղբյուր՝ france24.com
մայրաքաղաքի որոշ շրջաններում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է:
Աղբյուր՝ 1tv.ge
Բելառուսի նախագահը մեկնաբանել է տեղեկությունները, թե իբր նա մտադիր է երկրում իշխանությունը փոխանցել իր երեխաներին, մասնավորապես՝ ավագ որդուն: «Ես հաճախ եմ ասել, որ մեր ընտանիքում դա երբեք չի քննարկվել և չի կարող քննարկվել, որովհետև ինձնից հետո իմ երեխաներից ոչ մեկը Բելառուսում նախագահ չի լինի»,- ասել է նա:
Աղբյուր՝ russian.rt.com
Այն բանից հետո, երբ հաղորդեց, որ Բարսելոնայի աստղը առաջարկ է ստացել դառնալ թագավորության զբոսաշրջության խորհրդի դեմքը, Սաուդյան Արաբիայի «խղճի բանտարկյալների» ընտանիքները խնդրում են ֆուտբոլիստին «չօգտագործվել» երկրի ռեժիմի՝ «իր հեղինակությունից օգտվելու ծրագրին»:
Աղբյուր՝ independent
Մի խումբ անհայտ հաքերներ կոտրել են Օքսֆորդի համալսարանի կառուցվածքային կենսաբանության վարչության (Strubi) համակարգչային համակարգը:
Աղբյուր՝ tass.ru
ԱՄՆ-ը հինգշաբթի օրը ավիահարվածներ է հասցրել Սիրիային՝ թիրախավորելով զինված խմբավորումների կողմից օգտագործվող օբյեկտները: Պենտագոնը հայտարարել է, որ հարվածները պատասխան են՝ այս ամսվա սկզբին Իրաքում հրթիռային հարձակմանը, որի հետևանքով զոհ և վիրավորներ էին եղել:
Աղբյուր՝ nbcnews
Ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերը, ով «Մարտական ակումբ», «Կորածը» և այլ հայտնի ֆիլմերի հեղինակն է, Netflix-ի հոսքային պլատֆորմի համար կնկարահանի «Մարդասպանը» թրիլլերը՝ համանուն նուար կոմիքսի հիման վրա:
Աղբյուր՝ ria.ru
Իսպանիայի Սանտանդեր քաղաքի հյուսիսում գտնվող Կաբարսենոյի բնական պարկում, պատասխանատուների և տեղական իշխանությունների հաղորդմամբ, կենդանաբանական այգու 44-ամյա աշխատակից մահացել է շուրջ 4000 կգ քաշ ունեցող էգ փղի կնճիթի հարվածից հետո՝ գլուխը խփելով բնի վանդակաճաղին:
Աղբյուր՝ theguardian
Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում գրանցվել է առաջին թեստային համակարգը`կորոնավիրուսի բրիտանական շտամին բնորոշ մուտացիաները որոշելու համար:
Աղբյուր՝ russian.rt.com
Rossiya ավիաընկերության կողմից շահագործվող Boeing Co 777 ինքնաթիռը տեղական ժամանակով ժամը 04: 44-ին հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում`շարժիչի անսարքության պատճառով: Դենվերում United Airlines Holdings Inc.-ի նման ինքնաթիռի փայթյունից դեռ մեկ շաբաթ չէր անցել:
Աղբյուր՝ chinadailyhk.com
Եվրոպա լիգայի 32-րդ տուրի պատասխան խաղում Արսենալը հաղթել է Բենֆիկային (3-2): «Զինագործները» դուրս են եկել Եվրալիգայի 1/8 եզրափակիչ:
Աղբյուր՝ korrespondent
CanSino Biologics-ի և Ուհանի կենսաբանական ինստիտուտի պատվաստանյութերը ցույց են տվել նախնական 65,7% և 72,51% արդյունավետություն:
Աղբյուր՝ korrespondent.net
Դերասանը համաշխարհային հռչակ է ձեռք բերել «Հյուրանոց «Մերիգոլդ». Բնակեցումը շարունակվում է» և «Թագը» ֆիլմերով ՝ թատրոնում և հեռուստատեսությունում երկար տարիների կարիերայից հետո:
Աղբյուր՝ theguardian
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը ողջունեց Ղազախստանի պատրաստակամությունը միանալու մահապատժի վերացման կամընտիր արձանագրությանը:
Աղբյուր՝ news-asia.ru
Ավտոբուսը հագեցած է սենսորներով և տեսախցիկներով և կապում է Մալագայի նավահանգիստը քաղաքի կենտրոնի հետ՝ օրական վեց անգամ 8 կմ շրջապտույտ կատարելով: Ինքնակառավարվող մեքենան կարող է փոխազդել լուսացույցի հետ: Այն իր տեսակի մեջ առաջին նախագիծն է Եվրոպայում:
Աղբյուր՝ theguardian
Դուբայի իշխանի գերեվարված դուստրը դիմել է Միացյալ Թագավորության ոստիկանությանը՝ քննելու Քեմբրիջի փողոցից՝ ավելի քան 20 տարի առաջ առեւանգված իր ավագ քրոջ գործը: Իր նամակում Լատիֆան ասել է Քեմբրիջշիրի ոստիկանությանը, որ դա կարող է օգնել ազատել արքայադուստր Շամսային, որը գերի էր ընկել իրենց հոր հրամանով:
Աղբյուր՝ bbc.com
«Մանչեսթեր Սիթին» ջախջախիչ հաղթանակ տարավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ և գրեթե ապահովեց իր տեղը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում, իսկ «Ռեալը» վիճահարույց մրցավարությամբ հաղթեց Ալեքսեյ Միրանչուկի «Ատալանտային»:
Աղբյուր՝ gazeta.ru
Նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը վերացրեց՝ իր նախորդի կողմից համաճարակի ընթացքում գրին քարտերի տրման սառեցումը, որը, իրավաբանների կարծիքով, արգելափակում էր օրինական ներգաղթը Միացյալ Նահանգներ:
Աղբյուր՝ nbcnews.com
Նյու Յորքում տարածվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տարբերակը, որի մուտացիաները հնարավոր է նվազեցնեն պատվաստանյութերի արդյունավետությունը:
Աղբյուր՝ ria.ru
Փետրվարի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 10-15 աստիճանով։
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Կինոգործիչները հայտնել են, որ սուպերհերոսների մասին նոր ֆիլմը կկոչվի «Սարդ-մարդ. Տունդարձի ճամփա չկա» (Spider-Man: No Way Home): Պրեմիերան նախատեսված է 2021 թվականի դեկտեմբերին:
Աղբյուր՝ gazeta.ru
արժանացավ Արցախի Հանրապետության ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Ծրագիրը ներառում է տնային տնտեսությունների հետազոտություն և գյուղատնտեսության համատարած հաշվառմուն: Եռամյա ծրագրով նախատեսվում է նաև աղքատության ուսումնասիրություն և այս տարի տարհանված ընտանիքների վերաբերյալ հետազոտություն:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Իսլամիստների բռնություններից կեղեքված իրաքցի քրիստոնյաները պատրաստվում են Հռոմի պապի այցին: Մարտի 5-8-ի ընթացքում կայանալիք այցը ողջունելի ճանաչումն է այն բանի, թե որքան են նրանք տառապել իրենց հավատալիքների համար:
Աղբյուր՝ reuters.com
Վլադիմիր Վասիլևը դատապարտվել է ութ տարվա գաղութային խիստ ռեժիմի: Նա մեղավոր է ճանաչվել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն հավաքելու և օտարերկրյա հատուկ ծառայություններին փոխանցելու մեջ:
Աղբյուր՝ tass.ru
Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ 10 րոպեով ինչ-որ մեկի հետ հեռախոսազրույց ունենալը կարող է նվազեցնել միայնության զգացումը: Հետազոտության 240 մասնակիցների կեսը ընտրվել էր՝ մեկ ամսվա ընթացքում կամավորներից կարճ հեռախոսազանգեր ստանալու համար, և նրանք հայտնել են, որ արդյունքում իրենց 20%-ով պակաս միայնակ են զգում:
Աղբյուր՝ cnn.com
Երկրում կընդունվի օրենք, համաձայն որի կարգելվի՝ օտարերկրացիներին, այդ թվում ՝ օտարերկրյա կապիտալով իրավաբանական անձանց, ոչ միայն վաճառել, այլև վարձակության տրամադրել գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ:
Աղբյուր՝ eadaily.com
Փորձագետները ենթադրում են, որ Հնդկաստանում դեպքերի քանակի կտրուկ անկման հիմքում մի քանի գործոններ կան, ինչպիսիք են երկրի երիտասարդ բնակչությունը կամ քաղաքային բնակավայրերում իմունիտետի բարձրացնելու հավանականությունը: Բայց կա նաև հավանականություն, որ պաշտոնապես հայտարարված դեպքերի քանակը չի արտացոլում իրականությունը:
Աղբյուր՝ cnn.com
Գերմանիայի և Բելգիայի մաքսային մարմինները առգրավել են ռեկորդային քանակությամբ կոկաին (ավելի քան 23 տոննա), որը նախատեսված էր Նիդեռլանդներ տեղափոխելու համար:
Աղբյուր՝ bbc.com
ԱՄՆ Գերագույն դատարանը երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հրամայել է Նյու Յորքի դատախազությանը տրամադրել իր ֆինանսական հաշվետվությունները: Հետաքննությունը երկու տարի շարունակ փորձում էր հասանելիություն ստանալ նախկին առաջնորդի հարկային հայտարարագրերին: Թրամփը միշտ կարողացել է արգելափակել դրանց մուտքը:
Աղբյուր՝ gazeta.ru
Լոնդոնի կայսերական քոլեջի նոր տվյալները ցույց են տվել նաև, որ նախկինում Քովիդով հիվանդացածների իմունային պատասխանն ուժեղացել է մեկ դեղաչափից հետո:
Աղբյուր՝ thesun
Նախատեսվում է առաջիկա 5 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 9.3 մլրդ դոլարի ներդրում՝ էլեկտրաէներգիայի բաշխման ցանցն ընդլայնելու համար: Այս մասին ասել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը:
Աղբյուր՝ eadaily.com
Իսպանիայի նախկին բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի՝ հանրային վայրում գտնվող վերջին արձանը երեքշաբթի օրը հեռացվել է: Այն գտնվում էր Մարոկկոյի իսպանական անկլավ Մելիլյա քաղաքում:
Աղբյուր՝ cnn.com
Ռուսաստանը շտապ պետք է քայլեր ձեռնարկի՝ տնտեսության կախվածությունը դոլարից նվազագույնի հասցնելու համար, քանի որ ԱՄՆ վարչակազմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, ազդարարում է պատժամիջոցների խստացում Մոսկվայի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Աղբյուր՝ lenta.ru
Նկարչի փարիզյան գլխավոր գործերից մեկը, որն ավելի քան մեկ դար եղել է ֆրանսիացի միևնույն ընտանիքի անձնական հավաքածուի մի մասը, կցուցադրվի Լոնդոնում, Ամստերդամում և Փալրզում: Իսկ մարտ ամսին այն վաճառքի կհանվի Սոթբիս աճուրդի տանը:
Source: theguardian
Կազմակերպիչները կքննարկեն երկրպագուներին տրիբունաներ ընդունելու չորս սցենար ՝ տրիբունաների լրիվ զբաղվածություն, զբաղվածություն 50%-ից 100%-ով, 20%-ից 30%-ով, ինչպես նաև առանց հանդիսատեսի խաղերի անցկացում:
Աղբյուր՝ tass.ru