ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:12 Հայաստան
Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչներին ընդունել են ԿԳՄՍ նախարարությունում

Ի պատասխան կոլեկտիվին հուզող հարցերին թատրոնների միավորման կապակցությամբ՝ Վահրամ Դումանյանը հայտնել է, որ միավորումից հետո թատերախմբի ստեղծագործական գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված։

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն  

18:09 Աշխարհում
Հնդկաստանում սողանքի հետևանքով 35 մարդ է զոհվել

Հնդկաստանի արեւմուտքում գտնվող Մահարաշտրա նահանգում տեղատարափ անձրեւները սողանք են առաջացրել, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 35 մարդ: Զոհերի թիվը կարող է աճել, հայտնում են փրկարարները և հավելում, որ դեպքի տարածքում իրավիճակը շարունակում է մնալ ծանր:

Աղբյուր՝ korrespondent.net

18:00 Հայաստան
Կայացել է Գյուղատնտեսության ոլորտի որակավորումների շրջանակի մշակման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Աշխատանքային խմբում ներգրավված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ավարտին աշխատանքային խմբի անդամներին ներկայացվել են ոլորտի որակավորումների շրջանակի մշակման ընթացակարգն ու ժամանակացույցը. սեպտեմբերին նախատեսվում է նախագիծը ներկայացնել բուհի, ուսանողների քննարկմանը, ստանալ բոլոր շահագրգիռ մարմինների դիտարկումները:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

17:53 Աշխարհում
Սոն Հընգ Մինը քառամյա նոր պայմանագիր է կնքել «Տոտենհեմում»

Հարավկորեացի հարձակվող Սոն Հընգ Մինը 4 տարվա նոր պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» հետ, ուրբաթ օրը հայտարարեց անգլիական Պրեմիեր լիգայի ակումբը: 29-ամյա ֆուտբոլիստը, ով Լեւերկուզենի «Բայերից» 2015-ին է տեղափոխվել թիմ, այժմ, աշխատավարձի զգալի բարձրացում ստանալուց հետո, կմնա հյուսիսային Լոնդոնի ակումբում մինչեւ 2025 թվականը:

Աղբյուր՝ france24.com

17:27 Հայաստան
Պարապմունքներ նորակոչիկների հետ

Զորամիավորումներում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների մարտական պատրաստության պարապմունքները: Ուսուցանվում են համազորային կանոնադրությունները, անցկացվում են շարային պարապմունքներ՝ անձնակազմին նախապատրաստելով զինվորական երդման արարողությանը։ Հրամկազմը նաև անհատական և խմբային զրույցներ է անցկացնում նորակոչիկների հետ, բացատրում զինծառայության առաջնահերթությունները, անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։

Աղբյուր՝ ՊՄ 

17:17 Աշխարհում
Մեգան Մարքլի հայրը կփորձի իր թոռներին տեսնելու իրավունք ստանալ դատարանում

Սասեքսի դքսուհու հայրը՝ Թոմաս Մարքլը, հայտարարել է, որ դատական հայց կներկայացնի դստեր և նրա ամուսնու՝ արքայազն Հարրիի դեմ, որպեսզի նրանք թույլ տան իրեն տեսնել թոռներին: Ինչպես հայտնի է, Մեգանը հարսանիքի նախօրեին վիճաբանել էր հոր հետ՝ պապարացիների հետ նրա դավադրության համար: Թեև հայրը բազմիցս հրապարակավ զղջացել է կատարվածի համար, դուստրը երբեք չի ներել հորը և ընդհանրապես չի շփվում նրա հետ: Թոմաս Մարքլը վրդովված է, որ իր դուստրն ապրում է ընդամենը 70 մղոն հեռավորության վրա և թույլ չի տալիս տեսնել իր ընտանիքին:

Աղբյուր՝ korrespondent.net

16:45 Հայաստան
Գիտնականների կարիերայի բարելավման նոր հնարավորություններ

Հուլիսի 27-ին՝ ժամը 10:30-13:30-ը, տեղի կունենա ԵՄ «EURAXESS ցանց. գիտնականների կարիերայի բարելավման հնարավորություններ» խորագրով առցանց սեմինար: Սեմինարի ընթացքում կներկայացվեն EURAXESS ցանցի շրջանակում և պորտալի օգտագործմամբ գիտնականների կարիերայի բարելավման հնարավորությունները, ինչպես նաև ԵՄ «Հորիզոն Եվրոպա» նոր  ծրագիրը:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

16:39 Աշխարհում
Օդերեւութաբանները չեն բացառում օլիմպիական խաղերի ժամանակ թայֆունի Տոկիո հասնելը

Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը նախազգուշացնում է, որ Հոնսյու կղզու հարավարևմտյան հատվածի մոտ ձևավորված արևադարձային դեպրեսիան շուտով կարող է վերաճել թայֆունի և մինչ հուլիսի 27-ը մոտենալ Տոկիոյին, որտեղ այսօր սկսվում են օլիմպիական խաղերը: Այժմ արևադարձային դեպրեսիան գտնվում է Խաղաղ օվկիանոսի Մինամիտորի օղակղզում՝ Տոկիոյից գրեթե 1,9 հազար կիլոմետր հեռավորության վրա:

Աղբյուր՝ rsport.ria.ru

16:14 Հայաստան
Հերթափոխի նախապատրաստում 2-րդ զորամիավորումում

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 23-ին անցկացվել են մարտական հերթափոխ մեկնող անձնակազմի նախապատրաստման աշխատանքներ, որոնց մասնակցել է նաև զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը: Ստուգվել է անձնակազմի պատրաստության մակարդակը, տրվել են մարտական խնդիրների կատարման համապատասխան հանձնարարականներ։

Աղբյուր՝ ՊՆ 

15:59 Աշխարհում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բենզեման վարակվել է կորոնավիրուսով

Քարիմ Բենզեմայի Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել: Ուրբաթ օրը հայտարարել է Իսպանական ակումբը՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու:

Աղբյուր՝ france24.com

15:49 Տարածաշրջան
Խամենեին հայտարարել է, որ չի կարելի մեղադրել Իրանում ջրի ճգնաժամի դեմ բողոքողներին

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ երկրի հարավ-արևմուտքում ջրի պակասի պատճառով բողոքող իրանցիները չեն կարող մեղադրվել, և կոչ է արել պաշտոնյաներին զբաղվել ջրի խնդրով, հաղորդում են Իրանի պետական լրատվամիջոցները: «Ժողովուրդը ցույց տվեց իր դժգոհությունը ... սակայն մենք իսկապես չենք կարող մեղադրել ժողովրդին, և նրանց խնդիրները պետք է լուծվեն»,- Խամենեիի խոսքերը մեջբերել են իրանական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով մեկ շաբաթ տևած բողոքի ցույցերին:

Աղբյուր՝ reuters.com

15:35 Հայաստան
Հավաք-խորհրդակցություն 1-ին զորամիավորումում

Հուլիսի 23-ին 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանն անցկացրել է հավաք-խորհրդակցություն։ Ենթակա զորամասերի ԲՀԱ գծով տեղակալները, սպա-իրավաբանները, սպա-հոգեբաններն ու գնդերեցները քննարկել են իրենց ոլորտներին առնչվող խնդիրները, դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերն ու առաջիկա անելիքները։

Աղբյուր՝ ՊՆ 

15:16 Աշխարհում
Ինչպես է Ռուսաստանը մտադիր արձագանքել տաջիկա-աֆղանական սահմանի ապակայունացման դեպքում

Ռուսաստանը կշարունակի աջակցել Տաջիկստանին՝ Աֆղանստանի հետ սահմանի անվտանգությունն ապահովելու հարցում, և դրա վրա նոր ուղեկալ կկառուցի: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Նրա խոսքով՝ Աֆղանստանի հյուսիսային նահանգները վերածվում են նոր թեժ կետի, որտեղ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամները կառուցում են իրենց դիրքերը: Փորձագետները նշում են, որ Մոսկվան անհրաժեշտ միջոցներ ունի՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացման դեպքում Դուշանբեին օգնություն ցուցաբերելու համար:

Աղբյուր՝ russian.rt.com

14:59 Հայաստան
ՀայՓոստը գործարկել է 010-514-743 վստահության հեռախոսահամար

Այն ուղղված է սպասարկման որակի բարելավմանը և  հաճախորդների հետ հետադարձ կապն ապահովելուն: Վստահության հեռախոսահամարը  հաճախորդներին հնարավորություն կտա ծառայությունների և սպասարկման վերաբերյալ իրենց գոհունակությունը, դժգոհությունները և առաջարկները հայտնել և ստանալ հետադարձ կապ:  Հաճախորդները կարող են նաև նամակ ուղղել ՀայՓոստի գլխավոր տնօրենի՝ [email protected] հասցեին:

Աղբյուր՝ «Հայփոստ» ընկերության մամուլի ծառայություն

14:47 Հայաստան
Անվանական կրթաթոշակ՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի հաղթողներին

2021 թ. հունիսի 23-30-ը Ինդոնեզիայում առցանց անցկացված՝ դպրոցականների կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողներից՝ ոսկե մեդալի արժանացած ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Կուրղինյանը մեկ տարի ամսական կստանա 15.000 դրամ կրթաթոշակ: Արծաթե մեդալ նվաճած 10-րդ դասարանցիներ Լեոնիդ Ասատրյանն ու Համլետ Կարայանը, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից ու «Քվանտ» վարժարանից, կստանան 10.000-ական դրամ կրթաթոշակ: Իսկ բրոնզե մեդալակիրներ Ալլա Ավետիսյանին (Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց) և Արման Հայրապետյանին (Հերացի» ավագ դպրոց),  ամեն ամիս շնորհվել է 7500-ական դրամ կրթաթոշակ:  

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

14:30 Աշխարհում
Հնդկաստանում պայթուցիկով անօդաչու թռչող սարք են խոցել

Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի Կանաչակ շրջանում Պակիստանի հետ սահմանի մոտակայքում խոցվել է անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որի վրա հայտնաբերվել է 5 կիլոգրամ պայթուցիկ նյութ, հաղորդում է NDTV-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը: Հաղորդվում է, որ անօդաչուն հայտնաբերվել է չորեքշաբթի օրը Սատվարի շրջանում, իսկ մեկ այլ անօդաչու թռչող սարք նկատվել է Ջամու ավիաբազայի մոտ հուլիսի 16-ին:

Աղբյուր՝ ria.ru

14:09 Աշխարհում
Հաիթիում սպանված նախագահ Մոիզի հուղարկավորությունն անցկացվում է խստացված անվտանգության ներքո

Նախատեսված էր, որ սգացողները ուրբաթ օրը հրաժեշտ կտան Հաիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզին՝ երկու շաբաթ անց նրա սպանությունից, որը ցնցեց աղքատության, կոռուպցիայի և քաղաքական անկայունության մեջ մխրճված երկիրը: Մոիզը, ով հուլիսի 7-ի վաղ առավոտյան, 53 տարեկանում գնդակահարվեց իր տանը, կհուղարկավորվի Կապ Հաիթիենում՝ իր հայրենի հյուսիսային շրջանի գլխավոր քաղաքում:

Աղբյուր՝ france24.com

13:58 Աշխարհում
Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 51-ի

Տեղական իշխանությունների տվյալներով՝ 400,000 մարդ է տարհանվել անվտանգ շրջաններ:

Աղբյուր՝ tass.ru

13:35 Հայաստան
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով

Այս տարվա առցանց վերապատրաստմանը մասնակցում են սփյուռքի կրթօջախների շուրջ 140 ուսուցիչներ՝ շուրջ 20 երկրից, ներառված են հետևյալ յոթ ծրագրային ուղղությունները՝ ուսուցում մանկապարտեզում, ուսուցում մեկօրյա դպրոցում, տարրական  ուսուցում, հայոց լեզվի և գրականության դասավանդում, Հայոց պատմության դասավանդում, հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդում, վերապատրաստում տնօրենների համար:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն  

13:22 Աշխարհում
Չինաստանը դարձել է իրաքյան նավթի թիվ մեկ սպառողը

Չինաստանը դարձել է իրաքյան նավթի համար մեկ շուկան, հուլիսի 22-ին հայտարարել է Իրաքի վարչապետ Մազհար Մուհամեդ Սալիհի ֆինանսական խորհրդականը, հայտնում է քրդական Rudaw լրատվական գործակալությունը:

Աղբյուր՝ eadaily.com

13:12 Աշխարհում
Ղազախստանն առաջին անգամ ուղղակի ընտրություններ կանցկացնի՝ գյուղերում համայնքապետեր ընտրելու համար

Ղազախստանի գյուղական շրջանների մեկ երրորդի ընտրողները կիրակի օրը առաջին անգամ ուղղակիորեն կընտրեն իրենց համայնքապետերին, ինչը Կենտրոնական Ասիայի նավթով հարուստ երկրում քաղաքական բարեփոխումների զգուշավոր ծրագրի առաջին քայլերից մեկն է: Ավելի քան 2000 թեկնածուներ պայքարում են նախկին ԽՍՀՄ հանրապետության համայնքապետի 729 աթոռների համար:

Աղբյուր՝ reuters.com

12:50 Աշխարհում
Ուկրաինայում զորավարժությունների ընթացքում տանկը «կրակել» է մասնավոր տան ուղղությամբ

Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել «Cossack Mace-2021» զորավարժությունների ընթացքում Նիկոլաևի շրջանում արկերի պայթյուններից հետո, հաղորդում է հարավային շրջանի ռազմական և պաշտպանության հատվածի մասնագիտացված դատախազության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ հուլիսի 22-ին «Շիրոկի Լան» հրաձգարանում T-64 տանկերից կրակոցներ են իրականացվել շարժման ընթացքում: Արկերի պայթյունները գրանցվել են բնակավայրից ոչ հեռու և մասնավոր տան տարածքում:

Աղբյուր՝ ria.ru

12:38 Աշխարհում
Netflix-ը հաստատում է անցումը տեսախաղերին

Netflix-ը հաղորդել է բաժանորդների աճի ամենամեծ դանդաղեցման մասին վերջին ութ տարվա ընթացքում այն բանից հետո, երբ մարդիկ դուրս եկան կորոնա սահմանափակումներից: Այսպիսով, ընկերությունը իր թեմատիկայում նոր գրավչություն է ավելացնում տեսախաղերով: Հոսքային մեդիայի հսկան երեքշաբթի հայտարարեց որ վիդեոխաղեր կառաջարկի որպես իր բաժանորդային պլանների մի մաս՝ առանց հավելյալ ծախսերի: Ծառայության մեկնարկի ժամկետների մասին դեռ չեն հայտնել:

Աղբյուր՝ apnews.com

12:15 Հայաստան
Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆինանսական կրթման ծրագիրը

ՀՀ կառավարության՝ հուլիսի 22-ին կայացած նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսական կրթման ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը: Որոշման ընդունումը պայմանավորված է յուրաքանչյուր հինգ տարին մեկ այն վերանայելու անհրաժեշտությամբ․ դա ամրագրված է 2014 թվականին Կառավարության նիստի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն  

12:02 Աշխարհում
Գերմանացի դերասան Աուգուստ Դիլը կմարմնավորի Վոլանդին համանուն ռուսական ֆիլմում

Աուգուստ Դիլը կխաղա Վոլանդի դերը համանուն ռուսական ֆիլմում, որը նկարահանվում է «Վարպետը և Մարգարիտան» վեպի հիման վրա: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է նախագծի մամուլի ծառայությունը: Ռեժիսոր Միխայիլ Լոքշինի «Վոլանդ» ֆիլմի նկարահանումները կտևեն մինչև հոկտեմբերի վերջ:

Աղբյուր՝ tass.ru

11:46 Աշխարհում
Ալոյանը Մոսկվայում կայացած մրցաշարում հաղթեց տանզանիացի Յոհանային

Ազգությամբ եզդի ռուսաստանցի բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը 7-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում: 52.16 կգ քաշային կարգում կայացած 10 ռաունդանոց մենամարտում նա դատավորի որոշմամբ հաղթեց տանզանիացի Մչանջա Յոհանային: Ընդհանուր առմամբ, 32-ամյա Ալոյանն այժմ ունի յոթ հաղթանակ (մեկը՝ նոկաուտով) և մեկ պարտություն:

Աղբյուր՝ tass.ru

11:30 Աշխարհում
Էրիկ Քլեփթոնը հրաժարվում է ելույթ ունենալ համերգասերների պատվաստումներ պահանջող վայրերում

Բրիտանացի աշխարհահձչակ ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնը հայտարարել է, որ ինքը ելույթ չի ունենա որոնք պահանջում են այցելուների ամբողջական պատվաստում Covid-19-ի դեմ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ սեպտեմբերից ակումբներում և ժամանցի այլ վայրերում պետք է ցուցադրվեն պատվաստումների ապացույցներ: Քլեփթոնը նշել , որ ինքը ելույթ չի ունենա այնտեղ, որտեղ կա «խտրականորեն ընտրված հանդիսատես»:

Աղբյուր՝ bbc.com

11:12 Աշխարհում
ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի հրաժարվի «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցների կիրառումից

Միացյալ Նահանգները մտադիր չեն հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ որևէ սահմանափակող և այլ նմանատիպ գործիքներից՝ չնայած Գերմանիայի հետ կնքված գործարքին, որի նպատակն էր լուծել տարաձայնություններն այս ծրագրի վերաբերյալ: Այս մասին հինգշաբթի լրագրողների համար ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը: Միևնույն ժամանակ, ներկայիս վարչակազմը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ նման միջոցառումները չեն դադարեցնի գազատարի կառուցումը, նշել է Փրայսը:

Աղբյուր՝ tass.ru

10:58 Հայաստան
«Հանդիպում Երևանում». Սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան արտերկրում մեծ ճանաչում վայելող հայ երաժիշտներ

Հուլիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան արտերկրում գործունեություն ծավալող հայ տաղանդավոր երաժիշտներ Հրաչյա Ավանեսյանը (ջութակ), Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Մարիաննա Շիրինյանը (դաշնամուր)։ Նրանք հանդես կգան դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ։ Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը և Պյոտր Չայկովսկու Սիմֆոնիկ ֆանտազիա «Ֆրանչեսկա դա Ռիմինի» ստեղծագործությունը։

Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ 

10:40 Աշխարհում
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Կուբայի պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել կուբացի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր, իրենց պնդմամբ, մարդու իրավունքների ոտնահարումներ են կատարել հուլիսի սկզբին տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում: Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քայլը կատարվեց ծագումով կուբացի ամերիկացիների և քաղաքական գործիչների ճնշման ֆոնին`արձագանքելու ռեժիմի դեմ բողոքներին: ԱՄՆ-ն նաև ուսումնասիրում է կղզում ինտերնետ հասանելիությունը բաց պահելու եղանակները:

Աղբյուր՝ bbc.com

10:31 Աշխարհում
Կալուգայում կատաղության կարանտին է հայտարարվել

ՌԴ Կալուգայի մարզում հայտարարվել է կատաղության կարանտին այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել է վարակված աղվեսի դիակ, ասվում է տարածաշրջանի նահանգապետի հուլիսի 22-ի հրամանագրում: Կարանտինը կտեւի 60 օրացուցային օր՝ հիվանդացած վերջին կենդանու դիակը ոչնչացնելուց հետո, նշվում է փաստաթղթում: Կարանտինն արգելում է, մասնավորապես, կենդանիների մասնակցությամբ տոնավաճառների և ցուցահանդեսների անցկացումը, կենդանաբանական այգիների համար վայրի կենդանիներ որսալը:

Աղբյուր՝ ria.ru

10:00 Հայաստան
Հուշագիր՝ Արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև

ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև հուլիսի 22-ին կնքվել է Փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի նպատակն է ապահովել  Համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերումը։

Աղբյուր՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

21:09 Աշխարհում
Անգելա Մերկելը խոստանում է շարունակել պաշտպանել քրդերին ու եզդիներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոստացավ պաշտպանել քրդերին ու եզդիներին: Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ իր համար կարևոր է օգնությունը քրդերին և եզդիներին: Այս հայտարարությունը Մերկելը արեց Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին, որում իր իրավահաջորդը Արմին Լաշետն է՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայիս ղեկավարը:

Աղբյուր՝ eadaily.com

20:46 Աշխարհում
«Թալիբան» շարժումը հայտարարել է Թուրքմենստանի ու Իրանի հետ սահմանը լիովին վերահսկելու մասին

«Թալիբան» արմատական շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ շարժումը վերահսկում է Թուրքմենստանի ու Իրանի հետ ամբողջ սահմանը:

Աղբյուր՝ ria.ru

20:35 Աշխարհում
Չինաստանի ջրհեղեղները խճճել են մատակարարման շղթաները

Ջհեղեղները, որոնք ծածկել են Կենտրոնական Չինաստանը և ողողել խոշոր տնտեսական և տրանսպորտային հանգույցները, սպառնում են տարբեր ապրանքների մատակարարման շղթաներին: Հինգշաբթի օրը մասամբ վերականգնվել է էլեկտրաէներգիան, որոշ գնացքներ և չվերթներ վերագործարկվել են, սակայն վերլուծաբանների կարծիքով`խափանումը կարող է տևել մի քանի օր` բարձրացնելով գները և դանդաղեցնելով բիզնեսը խիտ բնակեցված Հենանում և հարակից նահանգներում:

Աղբյուր՝ reuters.com

18:15 Աշխարհում
«Էվերթոնը» երրորդ պայմանագիրն է կնքում. Դեմարայ Գրեյը տեղափոխվում է «Լևերկուզենից»

Պրեմիեր լիգայի թիմերից «Էվերթոնը» այս ամառ ստորագրել է իր երրորդ պայմանագիրը: Ակումբ է տեղափոխվում Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Դեմարայ Գրեյը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ակումբը: «Լեսթերի» նախկին 25-ամյա նախկին վինգերը երեք տարվա պայմանագիր է կնքել՝ չորրորդի տարբերակի հնարավորությամբ, և կտեղափոխվի՝ Բունդեսլիգայում անցկացնելով ընդամենը 6 ամիս:

Աղբյուր՝ france24.com

18:02 Աշխարհում
Աֆղանստանում թալիբների հրթիռը խոցել է բնակելի շենքը. կա 5 զոհ

Թալիբ գրոհայինները հրթիռակոծել են Աֆղանստանի արեւելքում գտնվող Նանգարհար նահանգի գյուղերից մեկը՝ սպանելով ընտանիքի հինգ անդամների, այդ թվում՝ երեխաների: Եվս երկուսը վիրավորվել են:

Աղբյուր՝ korrespondent.net

17:52 Աշխարհում
Ստաս Պիեխան հայտնել է ցանկալի պատժի մասին՝ իր որդու նկատմամբ բռնություն գործադրած կնոջ համար

Պիեխան ասել է, որ ցանկանում է համարժեք պատիժ այն կնոջ համար, ով ծեծել է իր յոթնամյա որդուն և նախկին զոքանչին: «Այս պարագայում ես հատուկ ցանկություններ չունեմ, պարզապես ուզում եմ, որ նա ստանա առավելագույն պատիժ՝ համարժեք իր գործողություններին երեխայի և տարեց կնոջ նկատմամբ, որոնց նա ծեծել է»,- նշել է Պիխան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ յոթամյա Պետյային ծեծի են ենթարկել, երբ նա մոր և այլ հարազատների հետ հանգստանում էր Սանկտ Պետերբուրգի մերձակա Ռոշչինո ավանում:

Աղբյուր՝ ria.ru

17:31 Աշխարհում
«Ատլետիկոյի» նախագահի կարծիքով երկրպագուները չեն ների Գրիզմանին «Բարսելոնա» տեղափոխվելու համար

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն կարծում է, որ մադրիդցիները չեն ների ակումբին, եթե հարձակվող Անտուան Գրիզմանը վերադառնա: Հուլիսի 16-ին հաղորդվեց, որ հարձակվողը մոտ է «Ատլետիկո» վերադառնալուն: Գրիզմանը «Ատլետիկոյում» է խաղացել 2014-ից 2019 թվականներին: Իսկ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2024-ի ամռանը:

Աղբյուր՝ sport-express.ru

17:25 Աշխարհում
ՀՀ Առողջապահության նախարարության պատվիրակությունն Աթենքում է

Հայաստանի պատվիրակությունը Աթենքում ընթացող բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովին: Քննարկվել են COVID-19 համավարակի համատեքստում հոգեկան առողջության պահպանմանն ուղղված կարևորագույն հարցեր, այդ թվում` հասարակության` համաճարակից հետո վերականգնման, նախկին համակարգերի բարելավման և առողջապահական համակարգի խափանումների հետևանքների հաղթահարմանն ուղղված խնդիրներ:

Աղբյուր՝ Առողջապահության նախարարություն

17:07 Աշխարհում
BTS-ը Հարավային Կորեայի նախագահի հատուկ պատվիրակ է նշանակվել

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը չորեքշաբթի օրը BTS բոյ բենդին  նշանակեց հատուկ պատվիրակ: Պաշտոնապես նշանակվելով «ապագա սերունդների և մշակույթի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ», BTS-ը կօգնի « ապագա սերունդների համար ղեկավարել այնպիսի գլոբալ օրակարգ, ինչպիսին է կայուն աճը և դիվանագիտական ազդեցության ընդլայնումը` միջազգային հանրության շրջանում Հարավային Կորեայի ընդլայնված դերին համապատասխան»: Սեպտեմբերին խումբը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին:

Աղբյուր՝ upi.com

16:41 Աշխարհում
Սերգեյ Զվերևը հայտ է ներկայացրել՝ Պետդումայի ընտրություններին մասնակցելու համար

ՌԴ ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված նյութերի համաձայն, դերասան և շոումեն, վարսահարդարման Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Սերգեյ Զվերևը, որը ներկայացնում է Կանաչների կուսակցությունը, փաստաթղթեր է ներկայացրել՝ Բուրյաթիայից Պետդումայի պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար: Ըստ տվյալների նա մասնակցում է 7-րդ համարի ներքո, իսկ փաստաթղթերը ներկայացրել է հուլիսի 22-ին:

Աղբյուր՝ ria.ru

16:30 Աշխարհում
Նաոմի Քեմփբելին առաջին անգամ նկատել են հանրային վայրում նորածին դստեր հետ

50-ամյա սուպերմոդելը ապշեցրել էր երկրպագուներին, երբ մայիսի վերջին հայտարարեց, որ առաջին անգամ մայր է դարձել՝ սոցիալական ցանցերում տարածելով նորածին դստեր լուսանկարը: Սակայն երեխայի ծննդյան հետ կապված այլ մանրամասներ չէր հայտնել: Լուսանկարներից երևում է, որ Նաոմին հիանալի տեսք ունի սպիտակ ազատ վերնաշապիկով և սև ու կանաչ գույների տաբատով:

16:06 Հայաստան
Ստուգումներ մարտական հենակետերում

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս. Ստեփանյանը հուլիսի 22-ին այցելել է հենակետեր։ Զորամիավորման հրամանատարի տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, ծագած խնդիրների շուրջ զրուցել անձնակազմի հետ եւ հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ տվել ստորաբաժանումների ղեկավարներին։

Աղբյուր՝ ՊՆ 

16:03 Աշխարհում
Դատարանը տուգանել է Facebook-ին և Telegram-ին`արգելված տեղեկատվությունը հեռացնելուց հրաժարվելու համար

Մոսկվայի հաշտարար դատարանը տուգանել է Telegram-ի մեսենջերին 11 մլն ռուբլիով, իսկ Facebook սոցիալական ցանցին 6 մլն ռուբլիով՝ րգելված տեղեկատվությունը ջնջելուց հրաժարվելու համար:

Աղբյուր՝ tass.ru

15:46 Հայաստան
Փոփոխվել է ուսուցիչների վերապատրաստման պայմանագրի ձևաչափը

«Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում» փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշման նախագծի համաձայն նախկինում ուսուցչի, ուսումնական հաստատության և վերապատրաստող կազմակերպության միջև կնքվող եռակողմ պայմանագիրը փոխարինվել է երկկողմ պայմանագրի ձևաչափով՝ այն թողնելով ուսումնական հաստատության և վերապատրաստող կազմակերպության միջև:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

15:33 Հայաստան
Մասնագիտական պարապմունքներ

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 21-ից 22-ը կապի դասակի զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Անձնակազմին ներկայացվել է ինչպես կապի դասական, այնպես էլ նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարգը խնդիրների կատարման ընթացքում։ Պարապմունքների ավարտին զինծառայողները ստուգարք են հանձնել։
Աղբյուր՝ ՊՆ 

14:58 Աշխարհում
Տաջիկստանում հայտնել են թալիբների կողմից Աֆղանստանի սահմանի 80%-ը վերահսկելու մասին

«Թալիբան» շարժման անդամները վերահսկում են Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանի 80%-ը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի աղբյուրը: «Տեղեկատվությունն այն մասին, որ «Թալիբան»-ը վերահսկում է Տաջիկստանի հետ ողջ սահմանագիծը, չի համապատասխանում իրականությանը»,- նշել է աղբյուրը:

Աղբյուր՝ ria.ru

14:31 Աշխարհում
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ցանկանում է վերաշարադրել Հյուսիսային Իռլանդիայում Brexit արձանագրությունը

Մեծ Բրիտանիան համարձակ քայլ է կատարում՝ պահանջելով վերաշարադրելու Brexit-ի ծրագրի հիմնական մասը, պնդելով, որ Հյուսիսային Իռլանդիայի արձանագրությունը սկզբից թերի էր, սակայն կատարեց՝ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից որպես «մեկ երկիր» դուրս բերելու իր առաքելությունը: Եվրահանձնաժողովն անմիջապես բացառեց գործարքի վերսկսումը: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ հանձնաժողովը բաց է Հյուսիսային Իռլանդիայի հատուկ պայմանների որոշ փոփոխությունների համար:

Աղբյուր՝ theguardian.com

14:01 Աշխարհում
Օլիմպիական խաղերի բացման արարողության տնօրենին աշխատանքից ազատել են՝ Հոլոքոստի մասին կատակների համար

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության տնօրեն, կատակերգու Կենտարո Կոբայաշին հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ համացանցում տարածվեցին 1998 թ. նրա ելույթների ձայնագրությունները, որոնցում նա ծաղրում է Հոլոքոստը: Օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարարեց Կոբայաշիին աշխատանքից հեռացնելու մասին այսօր՝ խաղերի բացման նախօրեին: Տարածված տեսանյութում, Կոբայաշին մարդկային փոքրիկ թղթե ֆիգուրներ է նետում և առաջարկում «Հոլոքոստ խաղալ»:

Աղբյուր՝ dw.com

13:29 Աշխարհում
Հնդկաստանում հետաքննվում է մարդու առաջին մահը թռչնագրիպից

Հնդկաստանը հետաքննում է թռչնագրիպից մարդու առաջին փաստագրված մահը այն բանից հետո, երբ հիվանդությունից կյանքից հեռացավ 11-ամյա մի տղա: Այս մասին տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը: Հուլիսի 2-ին տղան ընդունվել էր Նյու Դելիի գլխավոր՝ Հնդկաստանի բժշկական գիտությունների ինստիտուտ (All India Institute of Medical Sciences): Նա մահացավ երեքշաբթի օրը՝ մի շարք օրգանների անբավարարությունից, չորեքշաբթի երեկոյան հայտնել է կառավարությունը:

Աղբյուր՝ aljazeera.com

13:08 Հայաստան
«Վայրի սիմֆոնիա»-ն երեխաներին կպատմի Նազենի Հովհաննիսյանը

Հուլիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի ամերիկացի հանրահայտ գրող Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» նախագիծը։ Կցուցադրվի նկարազարդ հեքիաթի էկրանավորումը, որը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարմամբ։ Համերգի ընթացքում Նազենի Հովհաննիսյանը մանուկներին կներկայացնի նաև Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» հեքիաթը։

Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ 

12:44 Աշխարհում
Գազայում պայթյուն է տեղի ունեցել, կա զոհ

Գազայի հատվածի Գազա քաղաքի Ալ-Զավիա շուկայում այսօր՝ հուլիսի 22-ին, պայթյուն է տեղի ունեցել. զոհվել է մեկ մարդ, տասը՝ վիրավորվել: Տեղի իշխանությունները հետաքննում են պայթյունի պատճառները: Նախնական տվյալներով ՝ պատճառը գազով լի բալոնն է:

Աղբյուր՝ korrespondent.net

12:18 Աշխարհում
Չեխերին թույլատրվեց զենքով ինքնապաշտպանություն իրականացնել

Զենքի միջոցով կյանքի պաշտպանության համապատասխան նորմը հաստատվեց հուլիսի 21-ին Չեխիայի խորհրդարանի Վերին պալատի կողմից: Երկրի խորհրդարանի երկու պալատներն էլ պաշտպանել են սահմանադրական փոփոխությունները, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել՝ կյանքը պաշտպանելու համար: Բացի այդ, Չեխիայի նախագահը չի կարող վետո կիրառել խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների վրա:

Աղբյուր՝ korrespondent.net

12:09 Աշխարհում
«Կապիկների ծաղիկ». Միացյալ Նահանգներում հազվագյուտ հիվանդության ավելի քան 200 կոնտակտավորներ կան

ԱՄՆ 27 նահանգներում ավելի քան 200 մարդ վերահսկվում է կապիկների ծաղիկ հազվագյուտ վարակի հայտնաբերման համար, հայտնել են առողջապահության ոլորտի ներկայացուցիչները: Կա մտահոգություն, որ այդ մարդիկ հնարավոր է շփվել են Տեխասցի տղամարդու հետ, ով այս ամսվա սկզբին հիվանդությունը բերել է Նիգերիայից: Տղամարդը, որը համարվում է 2003թ.-ից ի վեր առաջին վարակակիրը, հիվանդանոց է տեղափոխվել, սակայն գտնվում է կայուն վիճակում: Մինչ այժմ նոր դեպքեր չեն հայտնաբերվել:

Աղբյուր՝ bbc.com

11:50 Հայաստան
ԵՊԿԵ-ն համերգ կնվիրի Հարություն Թոփիկյանի հիշատակին

Հուլիսի 23-ին՝ ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի հոբելյանական համերգ՝ նվիրված խմբավար, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, երկարամյա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հիշատակին: Համերգին ելույթ կունենա Երևանի պետական կամերային երգչախումբը։ Ծրագրում՝ Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Երվանդ Երկանյանի, Դավիթ Հալաջյանի, Գրիգոր Առաքելյանի ստեղծագործություններն են։

Աղբյուր՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոն 

11:43 Աշխարհում
Հարավային Աֆրիկայում անկարգությունների զոհերի թիվը հասել է 276-ի

Նախկին նախագահ Ջեյքոբ Զումայի բանտարկությամբ հարուցված անկարգությունների զոհերի թիվը հասել է 276-ի, հայտնում է Eyewitness News տեղական պորտալը: Նախագահին առընթեր նախարար Կումբուձո Նթշավենին հայտարարել է, որ իրավիճակը երկու առավել տուժած Գաուտենգ և Կվազուլու֊Նատալ նահանգներում մնում է կայուն, իշխանությունները փորձում են բացահայտել խռովությունները հրահրողներին: Գաուտենգ նահանգում ձերբակալվել է 7 կասկածյալ:

Աղբյուր՝ ria.ru

11:32 Աշխարհում
Առաջին անգամ սաուդցի կանայք պահպանում են Մեքքան հաջի ժամանակ

Ոգեշնչված իր հանգուցյալ հոր կարիերայից՝ Մոնան որոշեց միանալ զինվորականներին և սաուդցի կանանց առաջին խմբին՝ աշխատելու իսլամի ամենասուրբ վայրերում, որտեղ օգնում են ապահովել հաջի ամենամյա ուխտագնացությունը: Ապրիլից տասնյակ կին զինծառայողներ մաս են կազմում անվտանգության ծառայության, որը հսկում է ուխտագնացներին իսլամի ծննդավայրեր Մեքքայում և Մեդինայում: Այս ամենը իրականացվում է թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի նախաձեռնած սոցիալական և տնտեսական բարեփոխումների շրջանակներում:

Աղբյուր՝ reuters.com

11:08 Աշխարհում
Զելենսկին ԱՄՆ կայցելի օգոստոսի 30-ին

ԱՄՆ-ը օգոստոսի 30-ին սպասում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցին Վաշինգտոն, հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: Նրա խոսքով, այցի նպատակն է հաստատել «ԱՄՆ աներեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Դոնբասում և Ղրիմում շարունակվող ռուսական ագրեսիայի պայմաններում»:

Աղբյուր՝ ria.ru

11:02 Հայաստան
Հարություն և Հրանտ Մուրադյաններն ու Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հանդես կգան համերգով

Հուլիսի 23-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Հարություն և Հրանտ Մուրադյանների ու Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համատեղ համերգը։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան։ Համերգին ելույթ կունենան նաև Սմբատ Խալաթյանը, Եվա Եգանյանը, Լուսինե Միրզախանյանը, Աննա Սարադյանը, Նարեկ Պողոսյանը:

Աղբյուր՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}