ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:00 Աշխարհում
Ինչ են միմյանց նվիրել Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների ղեկավարները

Վլադիմիր Պուտինը Ժնեւում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի ընթացքում իր գործընկեր Ջո Բայդենին նվիրել է Խոխլոմա նկարով «Մոսկվա» հավաքածուն: Իր հերթին Բայդենը Պուտինին նվիրել է բիզոնի բյուրեղյա արձանիկ և ավիատորային ակնոցներ:

Աղբյուր՝ tass.ru

17:19 Տարածաշրջան
Էրդողանը հայտարարել է Բայդենի՝ Թուրքիա գնալու մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկություն է հայտնել այցելել Թուրքիա: Դեռևս ժամկետներ չեն նշվել, այս ուղղությամբ նախնական աշխատանքներ են սկսվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Աղբյուր՝ korrespondent.net

16:52 Աշխարհում
Գերմանիայում երկու մարդ է զոհվել հրաձգության հետևանքով

Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային նահանգի Էսպելկամպ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է մեկ կին և մեկ տղամարդ: Նախնական տվյալներով՝ հանցագործին հաջողվել է փախչել:

Աղբյուր՝ ria.ru

16:31 Աշխարհում
Մկների ժանտախտ. Նոր աղետ Ավստրալիայում

Ավստրալիան նոր բնական աղետ է պատել:  Հրդեհներից, ջրհեղեղներից և երաշտից հետո երկրում տեղի ունեցավ մկների ժանտախտը՝ կրծողների հսկայական արշավանք: Մկները ներխուժում են տներ, ոչնչացնում բերքը, կրծում կենցաղային տեխնիկան, բազմոցները, մեքենաները և մարդկանց զրկում ապրուստի միջոցներից:

Աղբյուր՝ korrespondent.net

16:17 Աշխարհում
Ռաֆայել Նադալը բաց կթողնի Ուիմբլդոնի և Տոկիոյի Օլիմպիական խաղերը

Ռաֆայել Նադալը չի խաղա Ուիմբլդոնում և Տոկիոյի Օլիմպիական խաղերում՝ հինգշաբթի օրը ասելով, որ «լսելով» իր մարմնին որոշել է բաց թողնել երկու մրցաշարերը:

Աղբյուր՝ apnews.com

15:48 Տարածաշրջան
Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ մոտալուտ հանդիպման մասին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նախատեսում է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա շուտով: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ղեկավարը հստակ ժամկետներ չի նշել:

Աղբյուր՝ gazeta.ru

15:12 Աշխարհում
ԱՄՆ-ում նոր պետական տոն կլինի՝ ստրկության ավարտը նշելու համար

ԱՄՆ կոնգրեսականները հաստատել են ԱՄՆ-ի նոր պետական տոնը, որը նշում է ստրկության ավարտը: Տոնը հայտնի է Juneteenth անվանումով («հունիս» և «տասնինը» բառերի միացությունը) և նշվելու է հունիսի 19-ին՝ 1856 թվականի իրադարձությունների տարեդարձին, երբ քաղաքացիական պատերազմից հետո Տեխասում ազատվեցին վերջին ստրուկները: Այժմ նոր տոնի մասին օրենքը սպասում է Նախագահ Ջո Բայդենի ստորագրությանը:

Աղբյուր՝ abcnews.go.com

14:46 Աշխարհում
Սինգապուրում հայտնաբերվել են եզակի իրերով երկու նավեր

Հաղորդվում է, որ նավերից մեկը, հավանաբար, խորտակվել է 14-րդ դարում: Բեկորների թվում մասնագետները հայտնաբերել են չինական կերամիկե իրեր: Գիտնականները ենթադրում են, որ երկրորդ նավը ստեղծվել է Հնդկաստանում և նախատեսված է եղել կոմերցիոն նպատակներով: Նավը, ըստ ենթադրությունների, խորտակվել է Չինաստանից մեկնելիս 1796 թվականին: Վերականգնված նմուշները նախատեսվում է ցուցադրել Սինգապուրի թանգարաններում այս տարվա վերջին:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:18 Տարածաշրջան
Էրդողանը ասել է Բայդենին , որ Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Ս-400-ների հարցում

Թայիփ Էրդողանն ասել է, որ իր առաջին հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հայտնել է, որ Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը ռուսական Ս-400 հրթիռային պաշտպանության վերաբերյալ, որի դեմ Վաշինգտոնը պատժամիջոցներ է ձեռնարկել Անկարայի նկատմամբ: Բայդենն ու Էրդողանը, երկուշաբթի օրը կայացած դեմ-դիմաց բանակցություններից հետո, լավատես էին թվում, չնայած ՆԱՏՕ-ի դաշնակիցները վեճերի, այդ թվում՝ Ս-400-ի, Սիրիայի և այլ հարցերի շուրջ, որևէ լուրջ բեկում չեն հայտարարել:

Աղբյուր՝ reuters.com

13:52 Աշխարհում
ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Դեյվիդ Բոուիի՝ հնոտիաշուկայում գտնված նկարը

Հնոտիաշուկայում հայտնաբերված նկարը, պարզվել է, ռոք երաժիշտ Դեյվիդ Բոուիի աշխատանքն է: Դրա տերը սովորական մարդ է, ով շուկայում գնել է այն: Կտավը աճուրդի է դրվել Cowley Abbott-ում: Աշխատանքի նախնական գինը 9 հազար դոլար է:

Աղբյուր՝ kulturomania.ru

13:31 Աշխարհում
Սատյա Նադելլան էլ ավելի ազդեցիկ է դարձել Microsoft-ում:

Չորեքշաբթի օրը տեխնոլոգիական հսկայի գործադիր տնօրեն Նադելլան նշանակվեց խորհրդի նախագահ՝ բարձրացնելով իր ներկայիս դերը աշխարհի ամենաարժեքավոր ընկերություններից մեկում: Նադելլան 2014 թվականից ի վեր զբաղեցնում էր Microsoft-ի գործադիր տնօրենի պաշտոնը:

Աղբյուր՝ cnn.com

13:16 Աշխարհում
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեային սով է սպառնում

Սպասվող խնդիրների պատճառը նա համարում է բերքի անբավարարությունը և կորոնավիրուսը՝ նախազգուշացնելով քաղաքացիներին պատրաստվել բարդ ժամանակահատվածի: Նրա կարծիքով, ընդունված սահմանափակումները դժվարացրել են «բնակչությանը հագուստով, սնունդով և կացարանով ապահովելու պայքարը»:

Աղբյուր՝ korrespondent.net

13:11 Աշխարհում
Ջանլուիջի Բուֆֆոնը 20 տարի անց վերադարձավ «Պարմա»

Դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը պայմանագիր է կնքել իտալական «Պարմա» ֆուտբոլային ակումբի հետ: Այդ մասին տեղեկացրել է ակումբի մամուլի ծառայությունը: Հաջորդ մրցաշրջանում ակումբը հանդես կգա Իտալիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում:

Աղբյուր՝ tass.ru

12:55 Աշխարհում
Էրիկսենին կամրացնեն սրտային մոնիտորինգի սարք

Սրտի տարբեր զննումներ անցնելուց հետո, որոշվել է, որ անհրաժեշտություն է առաջացել Քրիստիան Էրիկսենին դեֆիբրիլյատոր՝ այսպես կոչված ICD սարք տեղադրելու: Այն տեղադրվում է սրտի կանգից հետո, որի պատճառը սրտի ռիթմի խանգարումն է։ Դանիացի ֆուտբոլիստը բուժում է անցնում Կոպենհագենում:

Աղբյուր՝ apnews.com

12:26 Աշխարհում
Հնդկաստանում կորոնավիրուսը հաղթահարած հիվանդի մոտ «կանաչ բորբոս» է ախտորոշվել

Հնդկաստանի Ինդուար քաղաքում կորոնավիրուսից հետո հիվանդի մոտ ախտորոշվել է «կանաչ բորբոս» կորվող սնկային հիվանդություն: Նախնական տվյալներով՝ սա երկրում «կանաչ բորբոս» հիվանդության առաջին դեպքն է: Նշվում է, որ 34-ամյա տղամարդը վերջին մեկուկես ամսվա ընթացքում բուժում էր անցնում հիվանդանոցում, նրա թոքերը վարակից ախտահարվել էին 90%-ով:

Աղբյուր՝ gazeta.ru

12:12 Աշխարհում
Դիանա Ռոսը, 15 տարվա դադարից հետո, վերադառնում է նոր ալբոմով

Դիանա Ռոսը երաժշտություն կվերադառնա 22 տարվա ընթացքում առաջին օրիգինալ կատարումներով և 2006 թվականից ի վեր առաջին ալբոմով: Մեկուսացման ընթացքում գրված «Շնորհակալություն»-ը (Thank You) գրվել է տարբեր ժամանակակից փոփ պրոդյուսերների, այդ թվում`Ջեք Անտոնոֆի հետ, որը հայտնի է Թեյլոր Սվիֆթի, Լանա Դել Ռեյի և Լորդի հետ իր աշխատանքներով:

Աղբյուր՝ theguardian.com

11:57 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 741 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 945 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 18 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման 356 920 դեպք, որից վերականգնվել է 342 720 մարդ, մահացել է 5 114-ը:

Աղբյուր՝ apsny.ge

11:35 Աշխարհում
Victoria's Secret-ը հրաժարվում է «հրեշտակներից»

Ներքնազգեստի Victoria's Secret ապրանքանիշը «հրեշտակներ» անվամբ հայտնի իր մոդելները փոխարինում է «ձեռքբերումներով, ոչ թե համաչափությամբ» առանձնացող կանանցով: Օրինակ, ապրանքանիշի մոդելների ցանկում են 35-ամյա ֆուտբոլիստ և գենդերային հավասարության քարոզիչ Մեգան Ռապինոն, 17-ամյա չին-ամերիկացի դահուկորդ Էյլին Գուն, 29-ամյա երկու ռասաների ներկայացուցիչ մոդել և ներառական հասարակության պաշտպան Պալոմա Էլզեսերը և 38-ամյա հնդիկ դերասանուհի Պրիյանկա Չոպրա Ջոնասը:

Աղբյուր՝ gazeta.ru

11:21 Աշխարհում
Բեռլինում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տասնյակ ոստիկաններ են վիրավորվել

Գերմանիայի ոստիկանության վաթսուն աշխատակիցներ վիրավորվել են Բեռլինում ապօրինի գրավված շենքի շուրջ անկարգությունների հետևանքով: Դատարանը թուրյլատրել էր պատասխանատուներին հրշեջ ստուգում անցկացնել, բայց երբ չորեքշաբթի առավոտյան ոստիկանությունը փորձել է ապահովել տարածքը, նրանց վրա քարեր են նետել: Rigaer Straße 94 հասցեի ապօրինի բնակիչները վախեցել են, որ այդ քայլը կարող է հանգեցնել իրենց վտարմանը քաղաքում մնացած վերջին կացարաններից  մեկից:

Աղբյուր՝ bbc.com

11:07 Աշխարհում
Ե՞րբ մարդիկ կհայտնվեն այլ աստղերի վրա

Միջաստղային թռիչքները հասանելի կլինեն ոչ շուտ, քան 250-300 տարի անց, հայտնել է Վյաչեսլավ Տուրիշևը՝ NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի առաջատար հետազոտողը, որը մասնակցել է NASA-ի շուրջ 40 առաքելությունների:

Աղբյուր՝ ria.ru

10:56 Աշխարհում
Միջազգային երիտասարդական համաժողով՝ «Eurasia Global»

2021 թվականի սեպտեմբերի 2- 8-ը ՌԴ Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Eurasia Global» միջազգային համաժողովը: Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետումը: Ճանապարհածախսը հոգում է մասնակիցը, իսկ կեցության, սննդի և Օրենբուրգում տեղափոխության ծախսերը՝ հրավիրող կողմը: Համաժողովին մասնակցել ցանկացողները մինչև 2021 թվականի հունիսի 25-ը կարող են [email protected] էլեկտրոնային հասցեին:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն
 

 

10:42 Աշխարհում
Հյուսիսային Կորեան Մյանմային համար 300,000 ԱՄՆ դոլար ֆինանսական օգնություն է ցուցաբերել

Հյուսիսային Կորեան 300,000 դոլար է նվիրաբերել Մյանմայի համար ՄԱԿ-ի մարդասիրական օգնության նախաձեռնությանը, որը 2005 թվականից ի վեր առաջին նվիրատվությունն է այլ երկրներին: Այս մասին հինգշաբթի ներկայացվել է ՄԱԿ-ի հրապարակած տվյալներում: ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ֆինանսական հետախուզական ծառայությունը ցույց տվեց, որ Հյուսիսային Կորեան վճարել է այդ ներդրումը մայիսի 24-ին Մյանմայի հումանիտար հիմնադրամին:

Աղբյուր՝ reuters.com

10:24 Աշխարհում
Գորբաչովը գնահատել է Պուտինի ու Բայդենի համատեղ հայտարարությունը

Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը դրականորեն արձագանքեց Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի համատեղ հայտարարությանը, որոնք վերահաստատել են իր և Ռոնալդ Ռեյգանի բանաձևը միջուկային պատերազմի անթույլատրելիության վերաբերյալ, և հաջողություն մաղթեց ռազմավարական կայունության վերաբերյալ հետագա խորհրդակցություններին:

Աղբյուր՝ ria.ru

10:03 Աշխարհում
Բոտսվանայի ադամանդը կարող է լինել աշխարհում մեծությամբ երրորդը

Բոտսվանում ցուցադրվում է երբևէ հայտնաբերված երրորդ ամենամեծ ադամանդը: 1098 կարատ քաշ ունեցող քարը ցույց է տրվել նախագահ Մոկվեթսի Մասիսիին՝ Debswana ադամանդի ֆիրմայի կաղմից դրա հայտնաբերումից երկու շաբաթ անց: Հսկա թանկարժեք քարը շատ քիչ է փոքր երկրորդ ամենամեծ ադամանդից, որը նույնպես Բոտսվանայում է հայտնաբերվել: Բոտսվանան Աֆրիկայում ադամանդի խոշորագույն արտադրողն է:

Աղբյուր՝ bbc.com

18:00 Աշխարհում
Հնդկաստանում, երկամսյա դադարից հետո, կրկին թույլատրվում է այցելությունը Թաջ Մահալ

Մուտքը Ճարտարապետական հուշարձանի տարածք սահմանափակ կլինի: Այցելուները պետք է դիմակ կրեն: Տոմսեր կարելի է ձեռք բերել միայն առցանց:

Աղբյուր՝ korrespondent.net

16:18 Աշխարհում
Միլիարդատեր Մաքքենզի Սքոթը ավելի քան 2.5 միլիարդ դոլար նվիրատվություն է արել

Միլիարդատեր ՄաքՔենզի Սքոթը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը, այս անգամ, 2.7 միլիարդ դոլար է նվիրաբերել մի շարք բարեգործական կազմակերպությունների:  Սքոթը իր բլոգում գրառման մեջ ասել է, որ ցանկանում է գումարը տալ նրանց, ովքեր «պատմականորեն չեն ֆինանսավորվել և անտեսվել են»: Նա գրել է, որ ընտրել է 286 կազմակերպություն, որոնք աշխատում են ռասայական խտրականության, արվեստի և կրթության հարցերի շուրջ: Սքոթը աշխարհի ամենահարուստ կանանցից մեկն է:

Աղբյուր՝ bbc.com

15:50 Աշխարհում
Ռուսաստանն ու Չինաստանը Լուսնի վրա կայան ստեղծելու ծրագիր են ներկայացրել

Ռուսաստանը և Չինաստանը Սանկտ Պետերբուրգում կայացած GLEX-2021 տիեզերական հետազոտությունների միջազգային համաժողովում Լուսնի վրա միջազգային գիտական կայանի կառուցման ճանապարհային քարտեզ են ներկայացրել:

Աղբյուր՝ ria.ru

15:18 Աշխարհում
Իսրայելական ուժերի հարձակումից հետո պաղեստինցի մի կին մահացել է

Չորեքշաբթի օրը իսրայելական զորքերը գնդակահարել են պաղեստինցի ավտովարորդին, ով փորձել է մխրճվել նրանց մեջ Հորդանան գետի գրավյալ ափին, ապա դանակ թափահարել: Պաղեստինի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ կինը մահացել է ստացված վնասվածքներից: Իսրայելական կողմից զոհերի մասին չի հաղորդվում:

Աղբյուր՝ reuters.com

14:54 Աշխարհում
Գիտնականները պարզել են, թե ինչն է ստիպում մարդուն փռշտալ

Ամերիկացի գիտնականները պարզել են փռշտոցի նյարդային մեխանիզմը: Պարզվել է, որ այս գործընթացի համար պատասխանատու են ուղեղի այն հատվածները, որոնք կապված չեն շնչառության հետ:

Աղբյուր՝ ria.ru

14:40 Աշխարհում
Ջենիֆեր Լոպեսը կնկարահանվի նոր գիտաֆանտաստիկ թրիլլերի գլխավոր դերում

Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվելու է Netflix-ի «Ատլաս» անվանումով ֆիլմում: Նախագծի ռեժիսորն է  Բրեդ Փեյթոնը, իսկ սցենարի հեղինակը Արոն Էլի Քոլեյթն է:

Աղբյուր՝ deadline.com

14:23 Աշխարհում
Լոնդոնը հայտնում է. Հյուսիսային Իռլանդիայի հարցով ԵՄ-ի հետ բանակցություններում առաջընթաց չկա

Բրիտանիան և Եվրամիությունը չեն կարողանում առաջընթաց գրանցել Հյուսիսային Իռլանդիայի հետ առևտրի շուրջ բանակցություններում: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Brexit-ի և միջազգային քաղաքականության հարցերով՝ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչ Դեյվիդ Ֆրոստը:

Աղբյուր՝ tass.ru

14:00 Աշխարհում
Կրիշտիանու Ռոնալդուն պատմություն կերտեց Եվրո-2020-ում, երբ Պորտուգալիան հաղթեց Հունգարիային

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ Եվրոպայի առաջնության եզրափակչի պատմության լավագույն ռմբարկուն` երեքշաբթի Հունգարիայի ընտրանու դեմ Պորտուգալիայի խաղում 3: 0 հաշվով տարած հաղթանակով: Պորտուգալացին մրցաշարի ռմբարկուների ցուցակում 10 գոլով առաջ անցավ Ֆրանսիայի հավաքականի լեգենդար խաղացող Միշել Պլատինիից։ Ռոնալդուն դարձավ նաև առաջին ֆուտբոլիստը, ով մասնակցեց Եվրոպայի առաջնության հինգ եզրափակիչներում ՝ 2004-ին իր նորամուտից ի վեր:

Աղբյուր՝ cnn.com

13:33 Աշխարհում
Պետդուման օրենք ընդունեց, որն արգելում է նացիստների պատկերների ցուցադրումը

Ռուսաստանի Դաշնության Պետական դուման չորեքշաբթի օրը կայացած լիագումար նիստում երրորդ՝ վերջին, ընթերցմամբ ընդունեց՝ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ռազմական հանցագործների պատկերների ցուցադրումը և նացիստական իրերի տարածումը արգելող օրենքը:

Աղբյուր՝ ria.ru

13:17 Աշխարհում
Ճապոնիայում հսկա բուդդայական աստվածուհուն դիմակ է «տրվել»՝ աղոթելու COVID-19-ի վերջի համար

Աշխատողները բարձրացել են բուդդայական աստվածուհու հսկա արձանի վրա, որպեսզի նրա դեմքին դնեն պատվերով պատրաստված դիմակ: Արարքը որպես աղոթք է հանդիսանում՝ կորոնավիրուսի համավարակի ավարտի համար: Չորս աշխատողներից պահանջվեց երեք ժամ, որպեսզի դիմակն ամրացնեն գթասրտության աստվածուհի Կաննոնի՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում գտնվող, 27 մետր բարձրությանմբ արձանին:  

Աղբյուր՝ reuters.com

12:47 Աշխարհում
Ռասել Քրոուն պլանավորում է ծովափնյա կինոստուդիա ստեղծել Ավստրալիայում

Հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուն հայտարարել է Ավստրալիայի արևելյան ափին կինոստուդիա կառուցելու պլանների մասին՝ «Down Under» կինոնկարի ստեղծման ֆոնին:  Օսկարի մրցանակակիրը հայտնել է, որ ստուդիան կկառուցվի Բրիսբենից հարավ գտնվող Քոֆս Հարբոր քաղաքում՝ արդեն գոյություն ունեցող ընդարձակ հանգստյան համալիրում:

Աղբյուր՝ france24.com

12:33 Աշխարհում
Աքիլլես կատուն կանխատեսել է Ռուսաստանի հաղթանակը Ֆինլանդիայի դեմ Եվրոյի խաղում

Էրմիտաժի Աքիլլես կատուն կանխատեսում է արել Եվրոպայի առաջնության խմբային փուլի Ռուսաստան - Ֆինլանդիա խաղի վերաբերյալ: Խուլ սպիտակ կատուն ընտրել է Ռուսաստանի հավաքականը: Ընտրությունն իրականացվել է ավանդական եղանակով. ուտեստներով ամաններ են տեղադրվել Ռուսաստանի և Ֆինլանդիայի դրոշների կողքին: Ավելի վաղ Աքիլլեսը  ճիշտ էր գուշակել Բելգիայի հավաքականի հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ, որն ավարտվել էր 3:0 հաշվով:

Աղբյուր՝ sport-express.ru

12:16 Աշխարհում
Չինաստանը հինգշաբթի նոր տիեզերակայան կուղարկի իր առաջին անձնակազմը

Չինաստանի տիեզերական գործակալությունը հայտնում է, որ տիեզերագնացները կունենան 120 տարբեր տեսակի սնունդ և «տիեզերական վազքուղիներ»՝ մարզվելու համար: Առաքելությունը կլինի Չինաստանի անձնակազմի մինչ այժմ ամենաերկար տիեզերական առաքելությունը և առաջինը վերջին գրեթե հինգ տարվա ընթացքում: Այսպիսով, Պեկինը առաջ է մղվում իր հավակնոտ ծրագրով՝ իրեն որպես տիեզերական տերություն հաստատելու համար:

Աղբյուր՝ france24.com

11:58 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 811 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 672 մարդ: Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 13 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 356 179 դեպք, որից առողջացել է 341 775 մարդ, մահացել է 5 096-ը:

Աղբյուր՝ apsny.ge

11:25 Աշխարհում
Պեդրո Կաստիլյոն հաղթեց Պերուի նախագահական ընտրություններում

Ձախ արմատական կուսակցության թեկնածու Պեդրո Կաստիլյոն ամենաշատ ձայներն է հավաքել Պերուի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո Կաստիլյոն ունի ձայների 50%-ից ավելին՝ 44000-ով ավելին, քան աջ թեկնածու Կեիկո Ֆուջիմորին:

Աղբյուր՝ bbc.com

11:15 Աշխարհում
Կաննի 74-րդ կինոփառատոնի արարողության վարողը կլինի դերասանուհի Դորիա Տիլիեն

Նա կանցկացնի փառատոնի բացման և փակման արարողությունները: Փառատոնը տեղի կունենա Կոնգրեսների պալատում, հուլիսի 6-ից 17-ը:

Աղբյուր՝ tass.ru

11:00 Աշխարհում
Ֆուտբոլային խաղից առաջ պարաշյուտով բողոքից հետո մի քանի մարդ հիվանդանոցում է հայտնվել

«Ալիանց Արենա» մարզադաշտում Եվրո-2020-ի Ֆրանսիա-Գերմանիա խաղից առաջ որպես բողոքի նշան պարաշյուտով իջած տղամարդը պատճառ է դարձել մի քանի մարդկանց վնասվածքների: Եվրոպական ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի ղեկավար մարմինը հայտարարել է, որ «իրավաբանական մարմինները անհրաժեշտ գործողություններ կձեռնարկեն» «անխոհեմ և վտանգավոր» արարքի առնչությամբ: Խաղում Ֆրանսիան հաղթանակ է տարել նվազագույն հաշվով: 

Աղբյուր՝ bbc.com

10:57 Աշխարհում
Կոլումբիայի հյուսիսում գտնվող զորամասերից մեկում ահաբեկչության հետևանքով կան տասնյակ վիրավոներ

Կոլումբիայի Կուկուտա նահանգի բանակային հենակետում ականապատ մեքենայի պայթյունից վիրավորվել է մոտ 35 զինվոր: Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոյին հանձնարարել է անձամբ հետաքննել Կուկուտայի բանակային զորամասում հարձակման դեպքը:

Աղբյուր՝ ria.ru

10:41 Տարածաշրջան
Միակ ռեֆորմիստ թեկնածուն դուրս է գալիս պայքարից քարոզարշավի վերջին օրը

Իրանի առաջիկա նախագահական ընտրություններում միակ ռեֆորմիստ թեկնածուն այսօր դուրս եկավ մրցարշավից, հայտնում են պետական լրատվամիջոցները: 64-ամյա Մոհսեն Մեհրալիզադեն հրաժարական է տվել՝ ընտրություններ անցկացնող ներքին գործերի նախարարությանը ուղղված նամակով: Մեհրալիզադեի հեռանալը, ամենայն հավանականությամբ, կօգնի Իրանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Աբդոլնասեր Հեմատիին, ով առաջադրվել է որպես չափավոր բարեփոխական թեկնածու:

Աղբյուր՝ apnews.com

10:27 Աշխարհում
Բայդենը Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո կվերադառնա Վաշինգտոն

Համաձայն՝ Սպիտակ տան հրապարակած Բայդենի ամենօրյա գրաֆիկի, ԱՄՆ նախագահը չորեքշաբթի կվերադառնա Վաշինգտոն՝ եվրոպական շրջագայությունից և՝ Ժնևում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո:

Աղբյուր՝ ria.ru

10:03 Աշխարհում
Իսրայելի և Գազայի միջև իրավիճակը կրկին սրվել է

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, ինչը առաջինն էր անցյալ ամսվա 11-օրյա սահմանային մարտերի ավարտից ի վեր և պատասխան էր Պաղեստինի տարածքից արձակված հրկիզվող նյութերով փուչիկների: Բռնկումը, որը Իսրայելի նոր կառավարության առաջին փորձությունն էր, հետևեց երեքշաբթի հրեա ազգայնականների կողմից Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած երթին, որը գործողությունների սպառնալիքներ առաջացրեց Գազայի իշխող զինյալ խմբավորման՝ Համասի կողմից:

Աղբյուր՝ reuters.com

18:00 Աշխարհում
Իսրայելական բանակը ամբողջ երկրում տեղակայել է «Երկաթե գմբեթ» համակարգը

Իսրայելի Պաշտպանության բանակը երկրի ողջ տարածքում տեղակայել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի մարտկոցներ: Անվտանգության արտակարգ միջոցառումները պայմանավորված են հնարավոր սրմամբ, որը պայմանավորված է Երուսաղեմի Հին քաղաքի միջով ծայրահեղ ազգայնական հրեաների ծրագրած երթով: Համաս խմբավորումը նախազգուշացրել է նոր բախումների մասին, եթե ծայրահեղ ազգայնական հրեաները երթ կատարեն դեպի Երուսաղեմ:

Աղբյուր՝ korrespondent.net

17:05 Տարածաշրջան
Իրանի նախագահի թեկնածուն կոչ է արել ավելի լավ կապեր հաստատել Արևմուտքի հետ

Երեքշաբթի Իրանի նախագահական ընտրություններում հայտնի թեկնածուներից մեկը կոչ արեց բարելավել տնտեսական և քաղաքական հարաբերությունները Արևմուտքի հետ, ինչը ռեֆորմիստ ընտրողներին գրավելու նրա առավել հավակնոտ փորձն էր քվեարկությունից ընդամենը օրեր առաջ: Իրանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Աբդոլնասեր Հեմատին ուրբաթ օրը կայանալիք քվեարկության քվեաթերթիկում թույլատրված յոթ թեկնածուների թվում է:

Աղբյուր՝ apnews.com

16:45 Աշխարհում
Բրեդ Փիթը կդառնա վարձու մարդասպան նոր «Արագընթաց գնացք» ֆիլմում

Sony Pictures-ը հայտարարել է Դևիդ Լիտչի 2022 թվականին «Արագընթաց գնացք» ֆիլմի թողարկման մասին: Ֆիլմի սյուժեն հիմնված է Կատարո Իսակայի «Maria Beetle» վեպի վրա և պատմում է հինգ մարդասպանների մասին, որոնք հայտնվում են մեկ գնացքում: Ֆիլմում նկարահանվելու են Բրեդ Փիթը, Ջոյ Լին Քինգը, Էնդրյու Կոջին, Սանդրա Բուլոքը և այլք: «Արագընթաց գնացքի» պրեմիերան նախատեսված է ապրիլի 8-ին:

Աղբյուր՝ gazeta.ru

16:21 Աշխարհում
Փախստականը խոսել է ԱՄՆ համալսարաններում քարոզչության մասին

Կորեացի Փակ Յոնմին, որը մանուկ հասակում մոր հետ փախել է Հյուսիսային Կորեայից, պատմել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում սովորելու իր փորձի մասին: Նա հայտնել է, որ ամերիկյան համալսարաններում կրթությունը ներծծված է սոցիալիստական քարոզչությամբ, և այդ իրավիճակն վախեցնում է իրեն: Աղջիկը նշել է, որ արդեն առաջին հարցազրույցների ժամանակ համալսարանի աշխատակիցները քննադատում էին իրեն դասական գրականության հանդեպ սիրո համար՝ մատնանշելով 19-րդ դարի հեղինակների «գաղութային և ռասիստական աշխարհայացքը»:

Աղբյուր՝ lenta.ru

15:55 Աշխարհում
Ճապոնիան բողոքել է Հարավային Կորեայի դեմ՝ վիճելի կղզիների մոտ զորավարժությունների համար

Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Կորեայի Հանրապետությանը՝ կապված Հարավային Կորեայի զորավարժությունների հետ, որոնք սկսվել են հունիսի 15-ին Ճապոնական ծովի Թեքսիմա (Դոկդո) կղզիների մոտակայքում, որոնց հավակնում են Տոկիոն և Սեուլը: Այս մասին՝ երեքշաբթի կայացած հերթական ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն: Տոկիոն նաև կոչ է արել անհապաղ դադարեցնել զորավարժությունները:

Աղբյուր՝ tass.ru

15:32 Աշխարհում
Ռամսդեյլը Եվրո-2020-ում Անգլիայի հավաքականում կփոխարինի Հենդերսոնին

«Շեֆիլդի» դարպասապահ Աարոն Ռամսդեյլը Եվրո-2020-ի ընթացքում Անգլիայի հավաքականում կփոխարինի դարպասապահ Դին Հենդերսոնին, հայտնում է FAA-ն: «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը ազդրի վնասվածքի պատճառով ստիպված էր լքել ազգային թիմի գտնվելու վայրը եւ վերադառնալ ակումբ: Անգլիա - Շոտլանդիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 18-ին:

Աղբյուր՝ sport-express.ru

15:17 Աշխարհում
Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2020 մամուլի ասուլիսում հեռացրել է կոկա-կոլան

Հունգարիայի դեմ իր երկրի առաջին խաղից առաջ՝ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ Կոկա-Կոլայի փոխարեն ջուրն է նախընտրել՝ կոլայի շշերը հեռացնելով իր առջևից:
 

14:35 Աշխարհում
Առնվազն 15 մարդ է զոհվել՝ Սոմալիի բանակային ճամբարում մահապարտ ահաբեկչական հարձակումից

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի բանակային ճամբարում առնվազն 15 մարդ է զոհվել երեքշաբթի օրը՝ մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով:  Անմիջական պատասխանատվության հայցեր չեն հետևել: Ալ-Շաբաաբ իսլամիստական խմբավորումը հաճախ ռմբակոծություններ է իրականացնում Աֆրիկյան եղջյուրի երկրում:

Աղբյուր՝ reuters.com

14:17 Աշխարհում
Աֆղանստանում սպանվել է չորս բժիշկ, որոնք պատվաստում էին մարդկանց պոլիոմիելիտի դեմ

Չորս բժիշկներ, ովքեր մասնակցում էին պոլիոմիելիտի դեմ Աֆղանստանի բնակչության պատվաստմանը, զոհվել են երկրի արեւելքում գտնվող Նանգարհար նահանգում տեղի ունեցած մի շարք հարձակումների հետևանքով: Երեքշաբթի առավոտյան զինված մարդիկ հարձակումներ են սկսել Նանգարհար նահանգի չորս տարբեր բնակավայրերում: Ըստ տեղական Ariana News հեռուստաալիքի, եւս չորս բժիշկ վիրավորվել է:

Աղբյուր՝ ria.ru

13:43 Աշխարհում
Հետաքննության կոչեր՝ սիրիական հիվանդանոցի ավերիչ և մահացու հրետակոծությունից հետո

Առնվազն 18 մարդ, այդ թվում՝ բժիշկներ, զոհվել են այն բանից հետո, երբ կիրակի օրը Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի «Ալ-Շիիֆա» հիվանդանոցը հրթիռակոծվեց, որ հետևանքով ոչնչացրեց ծննդատունը և շտապ օգնության բաժանմունքը: է, Հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման ետևում, որ հետևանքով կան նաև տասնյակ վիրավորները: Հարվածը եղել է այն տարածքներից, որտեղ տեղակայված են ինչպես Սիրիայի կառավարական զորքերը, այնպես էլ քրդերի գլխավորությամբ զինյալները:

Աղբյուր՝ france24.com

13:28 Աշխարհում
Ավելի քան 40 մարդ է վարակվել կորոնավիրուսով Ամերիկայի գավաթի խաղարկությունում

Գավաթի խաղարկության շրջանակներում կիրակի օրվա դրությամբ հայտնաբերել է կորոնավիրուսով վարակման 41 դեպք: Հիվանդացել են 31 խաղացող և պատվիրակությունների անդամներ, ինչպես նաև հյուրանոցի 10 աշխատակիցներ:

Աղբյուր՝ sport-express.ru

13:14 Աշխարհում
Հայտնի դարձավ, թե ով է մարմնավորելու չարագործին` Կին Հալքի մասին Marvel-ի հեռուստասերիալում

Դերասանուհի Ջամիլա Ջmամիլը, որը հայտնի է «Լավագույն աշխարհում» կատակերգական սերիալում իր մասնակցությամբ, միացել է «Disney +»-ի առաջիկա «Կին Հալք» սերիալի ստեղծագործական թիմին:, Սերիալը նկարահանվելու է Marvel-ի կոմիքսների հիման վրա: Ջամիլը մարմնավորելու է Տիտանիային՝ անհավանական ուժով սուպեր չարագործին: Այս կերպարը ստեղծվել է գրող Ջիմ Շութերի կողմից և առաջին անգամ հայտնվել է Marvel-ի էջերում 1984 թ.-ին:

Աղբյուր՝ deadline.com

12:58 Աշխարհում
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 176 միլիոնը

Ամբողջ աշխարհում հունիսի 15-ի առավոտյան դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 176 270 902 դեպք: Համավարակի սկզբից ի վեր կորոնավարակից մահացել է 3 812 055 մարդ: Վարակվածների թվով առաջատարներն են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան:

Աղբյուր՝ gazeta.ru

12:33 Աշխարհում
ԵՄ որոշ երկրներում յուրաքանչյուր 5-րդը կաշառք է վճարում առողջապահական սպասարկման համար

Կոռուպցիայի վերաբերյալ զեկույցը հայտնաբերվել է, որ Եվրամիության բնակչության գրեթե մեկ երրորդը ապավինում է անձնական կապերին`քովիդ ճգնաժամի ժամանակ առողջապահական աջակցություն ստանալու համար: Իսկ Ռումինիայում, Բուլղարիայում, Հունգարիայում և Լիտվայում յուրաքանչյուր հինգերորդը կաշառք է վճարում նման ծառայությունների համար:

Աղբյուր՝ theguardian.com

12:19 Տարածաշրջան
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1092 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 775 մարդ: Անցյալ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքներից 23 հիվանդ է մահացել: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 355 368 դեպք, որից վերականգնվել է 341 103 մարդ, մահացել է 5 083-ը:

Աղբյուր՝ newsgeorgia.ge

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}