ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

22:17 Աշխարհում
Էդ Շիրանը դադարել է հեռախոս օգտագործել՝ հոգեկանը փրկելու համար

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը խոստովանել է, որ սմարթֆոն օգտագործելու պատճառով տխրություն և ընկճվածություն է զգացել: Նրա խոսքով՝ ինքը մշտապես վատ տրամադրություն է ունեցել, ուստի որոշել է սահմանափակել սարքի օգտագործումը և սկսել ավելի քիչ մարդկանց հետ շփվել: Ներկայումս կատարողը շփվում է հիմնականում էլեկտրոնային փոստով:

Աղբյուր՝ lenta.ru

21:56 Աշխարհում
Քրդական ուժերը հայտարարել են, որ հետ են վերցրել ԻՊ-ի կողմից գրավված սիրիական բանտը

Աշխարհազորային դաշինքը հայտարարել է, որ լիովին վերահսկում է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող բանտը, որը վեց օր առաջ գրավել էր «Իսլամական պետությունը» (ԻՊ): ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) խոսնակը թվիթերում գրել է, որ Ալ-Հասաքայի բանտի ներսում գտնվող «ԴԱԻՇ»-ի բոլոր ահաբեկիչները հանձնվել են: Առնվազն 181 մարդ է զոհվել հինգշաբթի ԴԱԻՇ-ի զանգվածային ներխուժման փորձի ժամանակ բախումների ընթացքում:

Աղբյուր՝ bbc.com

21:34 Աշխարհում
Շվեյցարացի գիտնականը պատմել է «օմիկրոնի» երեք տեսակների մասին

Այս պահին գիտնականներին հայտնի են «օմիկրոն» կորոնավիրուսային շտամի երեք տեսակներ: Դրանցից մեկը՝ BA.2-ը, այժմ ակտիվորեն տարածվում է Սկանդինավիայում, Հնդկաստանում և Ֆիլիպիններում: Այս մասին հայտարարել է Բազելի համալսարանի կենսաբանական կենտրոնի «Վիրուսների և բակտերիաների էվոլյուցիա» հետազոտական խմբի ղեկավար Ռիչարդ Նեհերը: Բացի այդ, նա պարզաբանել է, որ բացի BA.2-ից կա «օմիկրոն» շտամի BA.1 հիմնական տարբերակը, ինչպես նաև՝ քիչ տարածված BA.3-ը:

Աղբյուր՝ gazeta.ru

20:22 Աշխարհում
Կենդանիների և բույսերի ավելի քան 220 նոր տեսակներ են հայտնաբերվել Ասիայում

Հարավարևելյան Ասիայի Մեծ Մեկոնգ տարածաշրջանում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 155 բուսատեսակ, 16 ձկնատեսակ, 17 երկկենցաղ, 35 սողուն և մեկ կաթնասուն: Այս մասին հայտնում է Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF): Բացահայտումները ցույց են տվել, որ Կամբոջան, Լաոսը, Մյանմարը, Թաիլանդը և Վիետնամը ընդգրկող տարածքը հարուստ է վայրի բնության բազմազանությամբ, բայց նաև ընդգծվում է տեսակների և բնակավայրերի պաշտպանության անհրաժեշտությունը:

Աղբյուր՝ news.sky.com

20:09 Աշխարհում
Դանիիլ Մեդվեդևը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը դուրս է եկել թենիսի Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Մեդվեդևը 1/4 եզրափակչում 6:7 (4:7), 3:6, 7:6 (7:2), 7:5, 6:4 հաշվով հաղթել է կանադացի Ֆելիքս Օժե-Ալիասիմին։ Թենիսիստները կորտում անցկացրել են 4 ժամ 42 րոպե:

Աղբյուր՝ ria.ru

18:00 Աշխարհում
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 5000 զինվորական սաղավարտ

Այս մասին, ըստ DPA գործակալության, չորեքշաբթի հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։ Գերմանիայի իշխանությունները դեմ են Ուկրաինային մահաբեր զենք տրամադրելուն. և՛ կանցլեր Օլաֆ Շոլցը, և՛ արտգործնախարար Անալենա Բերբոկը բազմիցս ընդգծել են դա։

Աղբյուր՝ tass.ru

17:18 Աշխարհում
Մեթ Ռիվզի «Բեթմենում» չի ցուցադրվի «Մութ ասպետի» նախապատմությունը

Մեթ Ռիվզը մեծ հարցազրույց է տվել Esquire-ին իր նոր՝ «Բեթմեն» ֆիլմի մասին: Ռեժիսորը բացահայտել է իր բլոկբաստերի սյուժեի մանրամասները: Ռիվզը նշել է, որ ինքը ժամանակ չի վատնել Բեթմենի ձևավորման պատմության վրա, քանի որ բոլորը դա գիտեն կոմիքսներից և այլ էկրանավորումներից:

Աղբյուր՝ kulturomania.ru

16:45 Աշխարհում
Ավստրալիայի բաց առաջնության Մեդվեդև-Օժե-Ալիասիմ հանդիպումն ընդհատվել է

Australian Open-ի քառորդ եզրափակչում ռուս Դանիիլ Մեդվեդևի և կանադացի Ֆելիքս Օժե-Ալիասիմի միջև խաղն ընդհատվել է անձրևի պատճառով: Այն պահին, երբ հանդիպումը դադարեցվեց, ընթանում էր երրորդ սեթը։ Երկու սեթից հետո Մեդվեդևը պարտվում էր 2-0 հաշվով:

Աղբյուր՝ gazeta.ru

16:38 Աշխարհում
Կլիմայի փոփոխությունը սպառնում է Ձմեռային Օլիմպիական խաղերին

Հետազոտության համաձայն՝ Չինաստանի Օլիմպիական խաղերը, որոնք մեկնարկում են փետրվարի 4-ին, կլինեն առաջին ձմեռային խաղերը, որտեղ գրեթե 100 տոկոսով օգտագործվելու է արհեստական ձյուն:

Աղբյուր՝ france24.com

16:23 Հայաստան
Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ քննարկվել են հայ-շվեդական համագործակցության օրակարգային հարցերը

Կարևորվել է շվեդական ընկերությունների ներկայությունը հայաստանյան տնտեսությունում, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման գործընթացներում, ինչպես նաև փոխգործակցության ակտիվացումը՝ դատական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։

Աղբյուր՝ ՀՀ Կառավարություն 

16:05 Աշխարհում
Ավստրիան վերացնում է սահմանափակումները COVID-19-ի դեմ չպատվաստվածների համար

Ավստրիան հունվարի 31-ից կհանի սահմանափակումները կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը: Որոշումն ընդունվել է հիվանդանոցներում, առաջին հերթին՝ վերակենդանացման բաժանմունքներում, իրավիճակի կայունացման արդյունքում:

Աղբյուր՝ ria.ru

15:41 Աշխարհում
ԱՄՆ-ում սատկել է աշխարհի ամենատարեց արու գորիլան՝ Օզզին

Ատլանտայի կենդանաբանական այգում երեքշաբթի օրը մահացել է Օզզին` աշխարհի ամենածեր արու գորիլան և երրորդ ամենատարեց գորիլան Նա 61 տարեկան էր: 350 ֆունտ կշռող արևմտյան հարթավայրային գորիլայի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:

Աղբյուր՝ cnn.com

15:01 Աշխարհում
Ջանեթ Ջեքսոնը խոսել է եղբորից ստացած վիրավորանքների մասին

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջանեթ Ջեքսոնը պատմել է եղբոր՝ Մայքլ Ջեքսոնի կողմից ծաղրանքի ենթարկվելու մասին: Երգչուհու խոսքով՝ եղբայրն իրեն վիրավորել է քաշի պատճառով. հայտնում է Daily Mail-ը: Ջանեթ Ջեքսոնն իր հայտարարություններն արել է «Ջանեթ» ֆիլմում: Երգչուհին պատմել է, որ երիտասարդ տարիներին եղբայրն իրեն անվանել է «խոզ», «մսացու վարազ» և «զամբիկ»:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:41 Աշխարհում
Հետաքրքրասեր կատուն հայտնվել է մկան թակարդում

Եսենտուկիի բնակչուհին դիմել է փրկարարներին՝ կատվին օգնելու խնդրանքով: Պարզվել է, որ կենդանին թակարդն է ընկել: Հաղորդվում է, որ թակարդը տեղադրվել է եղել առնետներ բռնելու համար: Կենդանին ցավից սկսել է վազել և կախվել է ցանկապատից: Բարեբախտաբար, փրկարարները կենդանուն դուրս են բերել թակարդից և հանձնել տիրոջը:

Աղբյուր՝ vesti.ru

13:48 Աշխարհում
Կանադայի դպրոցի տարածքում 93 հավանական գերեզման է հայտնաբերվել

Բնիկ ժողովուրդների «Williams Lake First Nation» կազմակերպությունը հայտնել է, որ Բրիտանական Կոլումբիա նահանգի նախկին գիշերօթիկ դպրոցում հայտնաբերել են 93 մասունքներ՝ «հնարավոր մարդկային հուղարկավորությունների հատկանիշներով»:

Աղբյուր՝ france24.com

13:25 Աշխարհում
Բանջարեղեն, որը քաղցկեղ է առաջացնում

Պահածոյացված բանջարեղենը, որը չի պարունակում օսլա, մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը: Նման եզրակացություն են արել Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամի հետազոտողները:

Աղբյուր՝ ria.ru

13:14 Աշխարհում
Մաթուսաղա. Ակվարիումային ամենածեր ձուկը ապրում է Կալիֆոռնիայում

Աստվածաշնչում Մաթուսաղան Նոյի պապն էր, և ասվում է, թե նա ապրել է 969 տարի: Մաթուսաղան՝ ձուկը, որը սիրում է թարմ թուզ ուտել և համարվում է աշխարհում ամենածեր  ակվարիումային ձուկը, այդքան էլ մեծ չէ. ըստ Կալիֆոռնիայի Գիտությունների ակադեմիայի կենսաբանների՝ նա մոտ 90 տարեկան է: Այն 1,2 մետր երկարությամբ, 18,1 կիլոգրամ քաշով ավստրալական երկշունչ ձուկ է, որը տարվել է Սան Ֆրանցիսկոյի թանգարան 1938 թվականին Ավստրալիայից:

Աղբյուր՝ apnews.com

12:28 Աշխարհում
Ասադը դուրս դասալիքների համար համաներում է հայտարարել Սիրիայում և նրա սահմաններից

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրամանագիր է ստորագրել բոլոր դասալիքների, այդ թվում՝ երկրից փախածների համար ընդհանուր համաներման մասին: Տեղեկությունը հայտնել է նախագահական պալատի մամուլի ծառայությունը:

Աղբյուր՝ ria.ru

12:14 Աշխարհում
39 մարդ անհետ կորել է Ֆլորիդայի մոտ նավի խորտակման հետևանքով

Միացյալ Նահանգների առափնյա պահպանության փրկարարները Ֆլորիդայի Ատլանտյան օվկիանոսի առափնյա ջրերում փնտրում են 39 մարդու, որոնք մի քանի օր անհետ կորած են: Նավակը, որը օգտագործվել էր մարդկանց մաքսանենգ ճանապարհով տեղափոխման համար, շրջվել էր: Որոնողական առաքելությունը սկսվել է այն բանից հետո, երբ փրկվածներից մեկն ասել է, որ ինքը միգրանտների խմբից է, ովքեր շաբաթ օրը մեկնել էին Բահամյան կղզիներից:

Աղբյուր՝ aljazeera.com

11:32 Աշխարհում
Էլթոն Ջոնը վարակվել է կորոնավիրուսով

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը երեքշաբթի հաղորդել է, որ վարակվել է Covid-ով, ինչը ստիպել է իրեն հետաձգել մի շարք համերգներ Միացյալ Նահանգներում: Միաժամանակ 74-ամյա Էլթոն Ջոնն նշել է, որ պատվաստումների շնորհիվ հեշտությամբ է տանում հիվանդությունը:

Աղբյուր՝ tass.ru

11:21 Հայաստան
Հայ-իրանական հարաբերությունները առողջապահության ոլորտում

Առողջապահության նախարարը ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը քննարկվել են ներդրումային ծրագրեր, դեղարտադրության, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր մեթոդների կիրառմամբ մատուցվող նեղ մասնագիտական մի շարք ոլորտներում համագործակցության, առողջապահական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր: Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում COVID-19-ի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությամբ:

Աղբյուր՝ ՀՀ Առողջապահության նախարարություն
 

11:01 Աշխարհում
Հայտնի լուսանկարիչը մահացու ցրտահարվել է Փարիզի կենտրոնում

Հայտնի լուսանկարիչը ցրտահարվել և մահացել է. ութ ժամ շարունակ անցորդներից ոչ ոք օգնություն չի ցուցաբերել, հայտնում է BFMTV-ն: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին, երբ 84-ամյա Ռենե Ռոբերը դուրս է եկել Տյուրբիգո փողոցի իր տնից: Քայլելիս նա ընկել է ու կորցրել գիտակցությունը: Շտապօգնության ծառայությունը, որը կանչել էր փարիզցի անօթևաններից մեկը, դեպքի վայր է ժամանել միայն առավոտյան՝ ժամը 6:30-ին:

Աղբյուր՝ ria.ru

10:49 Աշխարհում
Իսրայելի նախագահը պատմության մեջ առաջին պետական այց կկատարի ԱՄԷ

Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումից հետո բարձրաստիճան դիվանագիտական այցի շրջանակներում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն ամսվա վերջին պատմական այցով կմեկնի ԱՄԷ: Տեղեկությունը հայտնել է նախագահի գրասենյակը: Հերցոգը կմեկնի առաջին տիկնոջ հետ և հունվարի 30-31-ը կհանդիպի Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին:

Աղբյուր՝ aljazeera.com

10:32 Աշխարհում
Թոմաս Գեյնսբորոյի հայտնի կտավը 100 տարի անց կրկին ցուցադրվել է Լոնդոնում

«Տղան երկնագույն զգեստով»՝ Թոմաս Գեյնսբորոյի հայտնի յուղաներկով նկարը ցուցադրվում է Ազգային պատկերասրահում՝ ամերիկացի գործարարի կողմից գնվելուց և ԱՄՆ ուղարկվելուց 100 տարի անց: 1922 թվականին Լոնդոնի պատկերասրահում այս աշխատանքի հրաժեշտի ցուցադրությունը հավաքել էր 90000 այցելու: 1770 թվականի գլուխգործոցն այժմ վերադարձվել է ցուցահանդեսի համար, որը բացվել է երեքշաբթի:

Աղբյուր՝ bbc.com

10:00 Տարածաշրջան
Իրանը պատրաստ է ուղիղ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, եթե չեղարկվեն Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները. Ռաիսի

Իրանական կողմը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չեղարկի իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցները: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին երկրի բնակչությանն հղած ուղերձում, որը հեռարձակել է հանրապետության պետական հեռուստատեսությունը: Ռաիսին նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ուղղակի բանակցություններ վարելու ցանկություն կա:

Աղբյուր՝ tass.ru

21:13 Աշխարհում
Քրիս Էվանսը և Դուեյն Ջոնսոնը կնկարահանվեն Amazon մարտական կատակերգությունում

Amazon Studios-ը սկսել է «Red One» մարտաֆիլմ կատակերգության մշակումը: Ֆիլմում գլխավոր դերերը կմարմնավորեն Քրիս Էվանսն ու Դուեյն Ջոնսոնը: Կինոստուդիայի տվյալներով՝ ֆիլմը կատակերգական ժանրի նոր ֆրանշիզայի սկիզբ կդառնա: Այն կնկարահանի Ջեյկ Կեզդան:

Աղբյուր՝ kulturomania.ru

20:56 Աշխարհում
Մահացել է Մայքլ Մեդսենի որդին և Քվենտին Տարանտինոյի սանիկը

Հոլիվուդյան հայտնի դերասան Մայքլ Մեդսենի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել: «Կատաղած շներ» և  «Սպանել Բիլին» ֆիլմերի աստղի որդին՝ Հադսոն Լի Մեդսենը, ինքնասպան է եղել: Հայտնի է, որ նա ինքնասպան է եղել Հավայան կղզիներում, որտեղ ապրում էր կնոջ՝ Քարլիի հետ: 2022 թվականի հունվարին աղջիկը հայտարարել էր, որ Հադսոնը զարմանալի ամուսին է, ով աջակցել է իրեն վիրահատությունից հետո:

Աղբյուր՝ vesti.ru

20:38 Աշխարհում
Քրիստիան Էրիկսենը սկսել է մարզվել «Այաքսի» երկրորդ թիմի հետ

Քրիստիան Էրիկսենը մարզվում է «Այաքսի» երկրորդ թիմի հետ, քանի որ նա ցանկանում է արագացնել իր վերադարձը և վերականգնել մարզավիճակը Պրեմիեր լիգայի «Բրենտֆորդ» հավանական տեղափոխությունից առաջ: Էրիկսենը շուտով կարող է միանալ Թոմաս Ֆրանկի «Բրենթֆորդի» թիմին վեցամսյա գործարքով մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ մինչ այդ նա բարելավում է մարզավիճակը իր նախկին ակումբներից մեկում:

Աղբյուր՝ dailymail.co.uk

20:13 Աշխարհում
Փարիզում Chanel-ի ցուցադրությունը բացել է Մոնակոյի արքայադուստրը՝ ձի հեծնած

Մոնակոյի արքայադուստր Շառլոտ Կազիրագին Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում մասնակցել է Chanel-ի ցուցադրությանը: Ինչպես նշում է Daily Mail-ը, նա ցուցադրությունը բացել է ձիու վրա՝ թվիդից հագին սև կոստյումով: Մոնակոյի արքայազն Ռենյե III-ի և հոլիվուդյան կինոաստղ Գրեյս Քելլիի ավագ դուստրը՝ 35-ամյա Շարլոտ Կազիրագին, 2020 թվականի դեկտեմբերին հայտարարվել է Chanel ապրանքանիշի դեսպան:

Աղբյուր՝ gazeta.ru

19:07 Աշխարհում
Բուրկինա Ֆասոյում ամբոխը տոնում է Արևմտյան Աֆրիկայի վերջին հեղաշրջումը

Ավելի քան 1000 մարդ երեքշաբթի հավաքվել է Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում՝ ի պաշտպանություն հեղաշրջման, որը նախօրեին պաշտոնանկ արեց նախագահ Ռոշ Կաբորեին, ցրեց կառավարությունը, կասեցրեց սահմանադրությունը և փակեց սահմանները:

Աղբյուր՝ france24.com

18:58 Աշխարհում
Լիտվայում վաճառքի կհանվի ԿՀՎ գաղտնի բանտը

Վիլնյուսի իշխանությունները մտադիր են վաճառքի հանել ԿՀՎ գաղտնի բանտը, որտեղ պահվել են ահաբեկչության մեջ կասկածվողներ: Նշվում է, որ Լիտվայի կառավարությունը չի պատրաստվում ԿՀՎ-ի նախկին կառույցը վերածել թանգարանի:

Աղբյուր՝ vesti.ru

18:21 Աշխարհում
Թաիլանդն առաջինն է Ասիայում, որ ապաքրեականացրեց մարիխուանան

Երեքշաբթի Թաիլանդը դարձավ Ասիայի առաջին երկիրը, որը հավանություն տվեց մարիխուանայի փաստացի ապաքրեականացմանը, թեև իշխանությունները անորոշ իրավիճակ են թողել հաճույքի համար դրա օգտագործման շուրջ: Առողջապահության նախարար Անուտին Չարնվիրակուլը հայտարարել է, որ Թմրամիջոցների վերահսկման խորհուրդը հավանություն է տվել նախարարության կողմից վերահսկվող դեղերի ցանկից կանեփը հանելուն:

Աղբյուր՝ apnews.com

17:37 Աշխարհում
Չինացիները ստիպել են ծովաձիուկներին դավաճանել իրենց զուգընկերներին

Փորձի ժամանակ կենսաբանները արու և էգ ծովաձիուկներին տեղավորել են ակվարիումում և սերունդ ստանալուց հետո արուներին 4 օր տեղավորել մեկ այլ ռեզերվուարում, իսկ նրա փոխարեն ավելացրել են ուրիշը, որը էգի հետ նոր զույգ է կազմել: Փորձն իրականացվել է մի քանի անգամ, որից հետո էգը հայտնվել է նույն ակվարիումում՝ տարբեր արուների՝ նախկին և վերջին զուգընկերների հետ: Տարբեր զույգերի հետ անցկացված 24 փորձերից գրեթե ոչ մեկում էգերը համակրանք չեն ցուցաբերել իրենց սկզբնական զուգընկերոջ նկատմամբ:

Աղբյուր՝ gazeta.ru

16:58 Աշխարհում
Բոբ Դիլանը իր ձայնագրությունների իրավունքները վաճառել է «Sony Music» ընկերությանը

Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանն իր երաժշտության ողջ կատալոգի, ինչպես նաև մի քանի ապագա թողարկվելիք գործերի իրավունքները վաճառել է «Sony Music» ընկերությանը, որով զգալի ընդլայնվում է SME-ի վաթսունամյա հարաբերությունները արտիստի հետ: Variety-ի աղբյուրի տեղեկություններով՝ գործարքի արժեքը կազմել է 150-200 միլիոն դոլար: Ընկերությունն ու Դիլանը հրաժարվել են այդ թեմայով մեկնաբանություն տալ:

Աղբյուր՝ variety.com

16:29 Աշխարհում
Բոլիվուդյան աստղի վրայից հանվել են Ռիչարդ Գիրի համբույրի պատճառով առաջադրված մեղադրանքները

Հնդիկ դերասանուհի Շիլպա Շեթին պաշտոնապես ազատվել է անպարկեշտության մեղադրանքից՝ կապված հոլիվուդյան աստղ Ռիչարդ Գիրի հետ, որը 15 տարի առաջ հրապարակայնորեն համբուրել էր նրան ՁԻԱՀ-ի դեմ պայքարի իրազեկման միջոցառման ժամանակ: Դեպքից հետո արմատական հինդու խմբերը այրել էին երկու հայտնիների խրտվիլակները՝ ի նշան բողոքի հնդկական արժեքների նկատմամբ վիրավորանքի դեմ: Շեթիի դեմ հարուցված գործը Հնդկաստանում քննվեց ավելի քան մեկ տասնամյակ:

Աղբյուր՝ france24.com

16:07 Աշխարհում
Ռոնալդուի աշխատավարձը կկրճատվի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չհասնի Չեմպիոնների լիգա

Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողանա տեղ ապահովել Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում և նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ապա ղեկավարությունը կսկսի խնայողություններ անել: Այդ դեպքում մենաշատը կտուժի «կարմիր սատանաների» գլխավոր աստղ Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացի ֆուտբոլիստի աշխատավարձը կկրճատվի 25%-ով:

Աղբյուր՝ korrespondent.net

15:54 Աշխարհում
Տոնգայի ժայթքումը հարյուրավոր անգամ ավելի հզոր էր, քան Հիրոսիմայի ատոմային ռումբը. ՆԱՍԱ

ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի գլխավոր գիտնական Ջիմ Գարվինը հայտնել է, որ հունվարի 15-ին գրանցված ժայթքման  ժամանակ Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ ստորջրյա հրաբխի «մեխանիկական էներգիան հարյուրապատիկ անգամ գերազանցել է Հիրոսիմայի միջուկային պայթյունին»՝ հիշատակելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի վրա գցված երկու ատոմային ռումբերից մեկը:

Աղբյուր՝ cnn.com

15:11 Աշխարհում
Չինաստանում փոխել են «Մարտական ակումբ» ֆիլմի ավարտը

Չինական տարբերակում ֆիլմն ավարտվում է ենթագրերով, որոնք հայտնում են, որ ոստիկանությանը, գլխավոր հերոսի օգնությամբ, հաջողվել է վնասազերծել ռումբերը, որից հետո Էդվարդ Նորթոնի կերպարը տեղափոխվում է հոգեբուժարան: Սակայն Pixies-ի Where Is My Mind երգի ներքո հայտնի տեսարանը հանդիսատեսին չեն ցուցադրվել: Նման ավարտը քննադատության ալիք է առաջացրել ամբողջ աշխարհում:

Աղբյուր՝ ren.tv

14:28 Աշխարհում
Բժիշկը նշել է կորոնավիրուսից հետո ամենավտանգավոր բարդությունները

Առողջական խնդիրները, որոնք առաջանում են կորոնավիրուսով վարակվելուց հետո, կապված են ընթացքի ձգձգվելու, ախտանիշների երկարատև պահպանման, ինչպես նաև հիվանդության հաղթահարումից հետո մի շարք աուտոիմուն պաթոլոգիաների զարգացման հետ այն մարդկանց օրգանիզմում, որոնց մոտ կա նախատրամադրվածություն դրնաց նկատմամբ: Այս մասին «Փրայմ» գործակալությանը հայտնել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Շիշկինը:

Աղբյուր՝ ria.ru

13:51 Աշխարհում
«Բարսելոնան» համաձայնության է եկել Ասպիլիկուետայի հետ՝ նրան ձեռք բերելու համար

«Բարսելոնան» պայմանավորվել է վարձավճարով ձեռք բերել «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետային ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին գրում է El Chiringuito TV-ն: Ֆուտբոլիստը կատալոնական ակումբին կմիանա ամռանը և պայմանագիր կկնքի 3 տարով՝ ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ:

Աղբյուր՝ sport-express.ru

13:39 Աշխարհում
Ջո Բայդենը վիրավորել է Fox News-ի թղթակցին՝ գնաճի մասին հարցի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն, ըստ երեւույթին, չիմանալով, որ իր միկրոֆոնը միացված է, Fox News հեռուստաալիքի թղթակցին «շան որդի» է անվանել այն բանից հետո, երբ նա հարց է տվել իրեն գնաճի մասին: Երբ լրագրողները լքում էին սենյակը, Փիտեր Դուսին ԱՄՆ-ի ղեկավարին հարցրել Է. «Դուք կարծու՞մ եք արդյոք, որ գնաճը քաղաքական պատասխանատվություն Է միջանկյալ ընտրություններում»: «Ոչ, դա մեծ առավելություն է... ավելի շատ գնաճ: Այ քեզ հիմար շան որդի»,-ասել էր Բայդենը:

Աղբյուր՝ theguardian.com

13:25 Աշխարհում
Բորիս Ջոնսոնի ծննդյան տոնակատարությունը նոր սկանդալ է հրահրել

Մեծ Բրիտանիայի վարչապետը նոր ճնշումների է բախվել, երբ Դաունինգ Սթրիթում ընդունեցին, որ առաջին քովիդ արգելափակման ժամանակ անձնակազմը հավաքվել է վարչապետի նստավայրում՝ նշելու նրա ծննդյան օրը: Դաունինգ Սթրիթից հայտնել են, որ անձնակազմը «մի պահ հավաքվել է»՝ «շնորհավորելու վարչապետի ծննդյան տարեդարձը»՝ հավելելով, որ նա այնտեղ է եղել «10 րոպեից էլ քիչ ժամանակով»: Ըստ այդ ժամանակվա կանոնների՝ արգելվում էին փակ հավաքույթները,որոնք ներառում էին ավելի քան երկու անձ:

Աղբյուր՝ bbc.com

12:45 Աշխարհում
Էնդրյու Գարֆիլդը խոսել է իր կուռքի՝ Թոբի Մագուայերի հետ նկարահանվելու մասին

Էնդրյու Գարֆիլդը SiriusXM YouTube ալիքին տված հարցազրույցում պատմել է «Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա»-ի նկարահանումների մասին: Դերասանին վերջապես հաջողվելէ աշխատել իր կուռքի՝ Թոբի Մագուայերի հետ: «Ես մեծացել եմ այս դերում Թոբիին աստվածացնելով, և նա ինձ համար այդ կերպարի հսկայական մասն է», - ասել է Գարֆիլդը:

Աղբյուր՝ kulturomania.ru

12:24 Աշխարհում
Ինդոնեզիայի կարաոկե բարում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով առնվազն 19 մարդ է մահացել

Առնվազն 19 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Արևմտյան Պապուայում կարաոկե բարում տեղի ունեցած հրկիզման հետևանքով՝ այդ շրջանում երիտասարդների մրցակից հանցախմբերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետո: Այդ մասին երեքշաբթի հայտնել է նահանգի Սորոնգ քաղաքի ոստիկանությունը: Երեքշաբթի վաղ առավոտյան ծեծկռտուքի ժամանակ մեկ մարդ մահացու դանակահարվել է՝ նախքան միջոցառման վայրի հրկիզումը, որտեղ արգելափակված էր մնացել 18 մարդ:

Աղբյուր՝ cnn.com

11:42 Աշխարհում
Հյուսիսային Կորեան, ըստ երևույթին, թևավոր հրթիռներ է արձակել

Երեքշաբթի Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ կոմիտեն հայտնել է, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռների մի շարք փորձարկումներից օրեր անց երկու թևավոր հրթիռ է արձակել ծով՝ իր արևելյան ափերի մոտ: Հարավային Կորեայի զինված ուժերը գնահատում են արձակումները՝ պարզելու արկերի բնույթը, ասվում է հաղորդագրության մեջ: Դա Հյուսիսային Կորեայի կողմից տարվա հինգերորդ հրթիռի փորձարկումն է:

Աղբյուր՝ reuters.com

11:25 Աշխարհում
Ձուկ, որի օգտագործումը քաղցկեղ է առաջացնում

Դեղագործ Հուսեյն Աբդեն խորհուրդ է տվել աղի ձուկ չուտել, քանի որ այն քաղցկեղ է առաջացնում: Աբդեի խոսքով՝ ձուկն աղելը՝ այն պահպանելու համար, հանգեցնում է կողմնակի նյութերի առաջացմանը, որոնք մեծացնում են քաղցկեղի հավանականությունը: Ինչպես նշել է բժիշկը, ցանկացած աղի, թթու և ապխտած մթերքից կա ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգ:

Աղբյուր՝ ria.ru

10:59 Աշխարհում
Կամչատկայի հրաբուխները վտանգավոր են ինքնաթիռների համար

ՌԴ ԱԻՆ համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտը հայտնել է, որ Կամչատկայի երկրամասի Շիվելուչ և Կարիմսկայա Սոպկա հրաբուխները կարող են 15 կիլոմետրանոց մոխրի սյուներ արտանետել՝ վտանգ ներկայացնելով քաղաքացիական ինքնաթիռների համար: Այս մասին հաղորդվում է ինստիտուտի կայքում:

Աղբյուր՝ gazeta.ru

10:32 Աշխարհում
Աֆրիկայի ազգերի գավաթ. Կամերունի մարզադաշտում մահացու հրմշտոց է տեղի ունեցել

Հաղորդվում է, որ Կամերունում Աֆրիկայի ազգերի գավաթի խաղից դուրս տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ֆուտբոլասերների միջև պայքար է սկսվել՝ մայրաքաղաք Յաունդեի թաղամասում գտնվող Պոլ Բիյա մարզադաշտ մուտք գործելու համար: Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն մահացածների թվում կա մեկ երեխա:

Աղբյուր՝ bbc.com

10:14 Աշխարհում
Ամերիկյան կործանիչն ընկել է Հարավչինական ծովը

Վերջին սերնդի F-35 կործանիչը վթարի է ենթարկվել Հարավչինական ծովում՝ ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի «Կարլ Վինսոն» ավիակրի վրա վայրէջք կատարելիս: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը: Օդաչուն կատապուլտով բարեհաջող դուրս է նետվել. նրան փրկել է ռազմական ուղղաթիռը:

Աղբյուր՝ ria.ru

10:00 Հայաստան
Երևանի քաղաքապետարանում կներդրվի «Mulberry» համակարգը

Ծառայությունների որակի բարելավման նպատակով Երևանի քաղաքապետարանում կներդրվի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգ: «Էլփաս» ծրագրի աշխատանքին զուգահեռ, հետևողական քայլեր կձեռնարկվենլ՝ նոր համակարգն արագորեն ներդնելու նպատակով:

Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան 

18:00 Աշխարհում
«Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա»-ն դարձել է պատմության մեջ վեցերորդ ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը

Կոմիքսների հիման վրա Sony-ի նկարահանած արկածային ֆիլմը հանգստյան օրերին 1,69 միլիարդ դոլարով դարձավ պատմության մեջ վեցերորդ ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը համաշխարհային վարձույթում: Այդ տեղը ապահովելու համար այն գերազանցել է «Աշխարհը յուրայի դարաշրջանում» (1,67 միլիարդ դոլար) և «Առյուծ արքան» (1,66 միլիարդ դոլար) ֆիլմերին:

Աղբյուր՝ reuters.com

17:30 Աշխարհում
Անտոմս ուղևոր է հայտնաբերվել օդանավի անիվների խցիկում

Նիդեռլանդների ոստիկանությունը հայտնել է, որ Հարավային Աֆրիկայից Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի անիվների հատվածում ողջ մարդ է գտնվել: Յոհանեսբուրգից Ամստերդամ թռիչքը տևում է մոտ 11 ժամ, իսկ բեռնատար ինքնաթիռը, ենթադրաբար, մեկ կանգառ է կատարել Քենիայի Նայրոբի քաղաքում: Երկար թռիչքների ժամանակ ճանապարհորդները շատ հազվադեպ են գոյատևում ցրտի և բարձր բարձրության վրա թթվածնի ցածր պարունակության պատճառով:

Աղբյուր՝ bbc.com

17:11 Աշխարհում
Մեսսին «ՊՍԺ»-ում գրանցում է իր ողջ կարիերայի վատագույն ցուցանիշները

Ֆրանսիայի առաջնության հերթական խաղում «Պարի Սեն Ժերմենը» գերազանցեց «Ռեյմսին» (4:0): Մայրաքաղաքային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին փոխարինման է դուրս եկել 63-րդ րոպեին և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: Լիգա 1-ի ընթացիկ ոչ-ոքիում խփած մեկ գոլով 34-ամյա հարձակվողն իր ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում գոլ խփելու վատագույն ցուցանիշով է աչքի ընկնում:

Աղբյուր՝ gazeta.ru

16:37 Արցախ
Արցախի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 271 զանգ

Հունվարի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, նոր վարկերի տրամադրմանը, բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերով: Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 105 հետզանգ:

Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ     

16:12 Աշխարհում
Բեռլինը չի մասնակցի Կիևին զենք մատակարարելու հնարավորության մասին շահարկումներին

Գերմանիայի կառավարությունը մտադիր չէ մասնակցել շահարկումներին, թե իրավիճակի ինչպիսի զարգացման դեպքում պատրաստ կլինի Կիևին զենք տրամադրել: Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը: Նրա խոսքով, կառավարությունը և հատկապես կանցլերն անում են ամեն ինչ, որպեսզի խուսափեն հակամարտության սրացումից:

Աղբյուր՝ tass.ru

15:45 Աշխարհում
Դատարանը Ասանժին թույլ է տվել վիճարկել ԱՄՆ արտահանձնման որոշումը

Լոնդոնի Գերագույն դատարանը թույլ է տվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին բողոքարկել՝ իրեն ԱՄՆ արտահանձնել թույլատրող որոշումը: Տեղեկությունը հայտնում է WikiLeaks-ը: Ասանժի հարսնացուն՝ Ստելլա Մորիսը, ևս հաստատել է, որ դատարանը թույլ է տվել բողոքարկումը:

Աղբյուր՝ ria.ru

15:33 Աշխարհում
ՆԱՏՕ-ն ուկրաինական ճգնաժամի ֆոնին նավեր և ինքնաթիռներ է ուղարկում Արևելյան Եվրոպա

ՆԱՏՕ-ն երկուշաբթի հայտարարեց, որ պատրաստության վիճակի է բերում իր ուժերը և ուժեղացնում է Արևելյան Եվրոպան ավելի շատ նավերով և կործանիչներով՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի ռազմական կուտակումների:

Աղբյուր՝ reuters.com

15:19 Աշխարհում
Ամերիկա-ճապոնական զորավարժություններից հետո Չինաստանը Թայվան է ուղարկում 39 ռազմական ինքնաթիռ

Թայվանի ՀՕՊ տեսանելի գոտում թռիչք է կատարել Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ավիախումբը՝ բաղկացած 39 ինքնաթիռից: Թայվանցի զինվորականների տվյալներով՝ թռիչքն իրականացվել է նախօրեին: Ավիախումբը ներառում էր 34 կործանիչ, ռադիոէլեկտրոնային պայքարի չորս ինքնաթիռ և մեկ ռմբակոծիչ: Նրանք թռչել են Թայբեյի կողմից վերահսկվող Պրատաս կղզիներից հարավ-արևելք:

Աղբյուր՝ gazeta.ru

14:49 Աշխարհում
«Դոկտեր Սթրենջ»-ի շարունակությունում կլինեն այլընտրանքային «Վրիժառուներ»

«Դոկտեր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» ֆիլմում կարող են հայտնվել «Վրիժառուների» այլընտրանքային կերպարներ: Նոր կերպարներով շապիկներ են հայտնաբերվել Amazon-ում: Սեմ Ռայմիի բլոկբաստերի պրեմիերան տեղի կունենա մայիսի 5-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:32 Աշխարհում
Մահացել է ֆրանսիացի հայտնի մոդելավորող Թիերի Մյուգլերը

Կիրակի՝ 73 տարեկանում, մահացել է ֆրանսիացի դիզայներ, լուսանկարիչ և Mugler նորաձեւության տան հիմնադիր Թիերի Մյուգլերը: Մյուգլերի համարձակ հավաքածուները 1980-ականներին եկան որոշելու տասնամյակի ոճը: Նրա հագուստները աչքի են ընկնում իրենց յուրահատուկ կառուցվածքով և բարդ ուրվագծերով, որոնք ցուցադրվում էին նրա էքստրավագանտ ցուցադրություններում: Մյուգլերի ներկայացուցիչ Ժան-Բատիստ Ռուժոն հայտնել է, որ մոդելյերի մահը վրա է հասել բնական պատճառներից:

Աղբյուր՝ france24.com

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}