Ատեսավորման և հավելավճարների խնդիրը բերելու է ԶՈւ երից արտահոսքի. Օհանյան
Այլ տեսանյութեր


ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ
«Պիկ ժամանակահատվածում ուշացումները տեղի են ունենում հենց այնտեղ, որտեղ գտնվում են ամենածանրաբեռնված գծերը: Մենք իրականում սպասարկում ենք ուղևորների կեսին, քանի որ ավտոբուսները չեն կարողանում կատարել նախատեսված շրջադարձերը»,-ասել է Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության ղեկավար Վիկտոր Ծիլոսանին:
աստղագնացներով։
Սա առաջին թռիչքն է Միջազգային տիեզերական կայան միասնական թռիչքները դադարեցնելուց հետո։
Լուրը՝ Ռիա
Զավեշտի է նման, բայց այսօր նաև Խաղաղության օրն է։
Ֆեյսբուքահայությունը ընդհանրացրել է ֆեյքերին տրված հրահանգը։ Բոլորը այսօր այսպես են սկսում իրենց խոսքը։
artsakhpress.am-ի փախանցմամբ՝ հայտնում է «Ֆարս» իրանական լրատվականը։
«... Պայթունից հետո քանի՞ շաբաթ է անցել։ Ու սպասո՞ւմ էին մինչև փլվի ու էլի զոհեր և վիրավորներ լինեն։ Նյութական վնասների մասին չեմ խոսում։ Անձամբ եմ տեսել, թե ոնց էին մարդիկ այդ ծխին փորձում իրենց գույքի գոնե մի մասը փրկել..»։
Արման Հայրապետյան, ֆեյսբուք
ՀՀ ԳՇ պետ
Հայաստանի վրա ադրբեջանական կողմի վերջին հարձակման հետևանքով, Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտմամբ գերեվարվել է ճանաչված առնվազն 7 ռազմագերի, լուրջ վնասներ են կրել քաղաքացիների մոտ 200 տներ, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում տեղահանել է առնվազն 2750 մարդ:
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
Հիմնական պատճառներից փախստականները անվանել են անվտանգային նկատառումները և աշխատանք գտնելու հնարավորությունը։ ՄԱԿ-ի հարցումը նաև ցույց է տվել, որ Ուկրաինա են ծրագրավորում վերադառնալ փախստականների ընդամենը 10 տոկոսը։
@Reuters
Հանրապետական սենատորին ու իրավագիտության փորձագետ պրոֆեսորին հղիության ընդհատման արգելքի մասին օրենքի քննարկումը «պատ» է մտել օրենքի ձևակերպման մեջ «կանանց» բառի պատճառով։
Ովքեր են կանայք ու ովքեր կարող են հղիանալ՝ ամերիկյան իրավագիտության այդ օրվա գլխավոր հարցն է եղել Սենատում։
@usatoday
Իտալիայի կառավարությունը երաշտի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել երկրի հինգ շրջաններում Դրանք Էմիլիա Ռոմանիա, Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա, Լոմբարդիա, Պիեմոնտ և Վենետո շրջաններն են։ Տուժածներին օգնելու համար Ազգային արտակարգ իրավիճակների պահուստից հատկացվել է 36,5 մլն եվրո։
@Associated Press
Պատճառները՝ մատակարարման շղթայի խնդիրներ, ինֆլյացիա, անձնակազմի պակաս։
@CGTN
Սիդնեյում և հարակից քաղաքներում հորդառատ անձրևից սկսված ջրհեղեղի պատճառով։ Մի օրվա ընթացքում ավստրալիական Հարավային Ուելսում տեղումների քանակը 100 մմ է եղել։
Լուսանկարները՝ CGTN
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը արվեստի և հումանիտար այլ ոլորտների ներկայացուցիչներին՝ ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հրավիրում է մասնակցելու «Կոմիտասական» մեկշաբաթյա ամառային դպրոցին:
Հուլիսի 5-ին, ժամը19:30-ին Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում համերգն է։ Մասնակցում են նաև Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի սաները:
այս օրերին ցուցադրությունները թանգարանի հոբելյանական 50-ամյակին են նվիրված։
Այս ուրբաթ, ժամը 11:00-ին՝ Լեռնային այծիկների սիրելի աղջիկը. «Հայդի» ֆիլմից հատվածների ցուցադրություն, վեպի քննարկում։
Ներկայացումներ Երևանում ու Արտաշատում՝ վաղը։
Պավլոդարում երեք տարեկան աղջիկը հենվել է լուսամուտին ամրացված միջատների դեմ ցանցին ու ընկել չորրորդ հարկից։
Սա նման միակ դեպքը չէ։
@Pavlodarnews.kz.
Օրակարգում ընդգրկված էր գիտական կոչումների դիմումների քննարկումը։
Պրոֆեսորի գիտական կոչում – Արվեստագիտության դոկտոր, արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի դոցենտ Հակոբ Երվանդի Սիմոնյան (Համաձայն՝ ՀՀ-ում գիտամանակավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի 3-րդ գլխի, 6-րդ կետի 1-ին ենթակետի):
Դոցենտի գիտական կոչում – արվեստագիտության թեկնածու, համակարգչային գրաֆիկայի ամբիոնի ավագ դասախոսՆունե Մինասյան (Համաձայն՝ ՀՀ-ում գիտամանակավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի 2-րդ գլխի 5-րդ կետի 2-րդ ենթակետի):
Դոցենտի գիտական կոչում – Գյումրու մասնաճյուղի դասախոս Տաթևիկ Հարթենյան (Համաձայն ՀՀ-ում գիտամանակավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի 2-րդ գլխի 5-րդ կետի 5-րդ ենթակետի)։
տեղեկություն՝ ԱՄՆ ընտրություններին արտերկրից միջամտության մասին։ Պարգևը կստանան նրանք, ում տրամադրած տեղեկությունով կարելի կլինի գտնել այդ ընտրություններին միջամտած արտասահմանցիների կամ կազմակերպության տեղը։
Հայտարարությունը պաշտոնական է։
Հյուսիսատլանտյան ալյանսի գագաթաժողովում Ուկրաինայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ էր արել բացեբաց մտնել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ
РБК
Այն բանից հետո, երբ Բուլղարիան զանգվածաբար արտաքսել է ռուս դիվանագետներին, Մոսկվան կպատասխանի համապատասխանաբար,-ասել է Էլեոնորա Միտրոֆանովան։
rg.ru
և չի ցանկանում, որ այն տարածվի այդ երկրի սահմաններից դուրս։ Հունիսի 30-ին նման դիրքորոշում է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Մադրիդի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։
Աղբյուր՝ iz.ru
Կենտրոնական Ասիայում հաշվետերերի թիվը աճել է 13 տոկոսով՝ հասնելով 78%-ի: Հայաստանը մեծահասկաների ֆինանսական հաստատություններում հաշվետերերի թվի առումով վերջին տեղերից մեկն է զբաղեցնում ԵԿԱ երկրների շրջանում։
Աղբյուր՝ Համաշխարհային բանկ
Ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 4-ին, ժամը 19։00-ին։ «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրությունը AHA collective-ի նախագիծն է։
Աղբյուր՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Bild-ը հրապարակել է տվյալներ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների մասին։ Ընթերցողները քննադատել են պետության ղեկավարին բարձր աշխատավարձերի համար։ Ըստ թերթի՝ Շոլցը Գերմանիայի ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան է։ Նա բյուջեից ամսական ստանում է մոտ 30 հազար եվրո։
Աղբյուր՝ iz.ru
Հինգշաբթի հայտարարվել է, որ արտադրությունը դադարեցվել է Բելգիայի Վիզե քաղաքում գտնվող՝ շոկոլադի աշխարհի ամենամեծ գործարանում, որը ղեկավարում է շվեյցարական հսկա Barry Callebaut-ը: Ընկերության ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ արտադրությունը պաշտպանական կարգով դադարեցվել է գործարանում, որն արտադրում է հեղուկ շոկոլադ մեծածախ խմբաքանակներով հրուշակեղեն պատրաստող 73 հաճախորդների համար:
Այս մասին հինգշաբթի հայտնել է թիմի մամուլի ծառայությունը։ Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Մասնագետի վերջին ակումբը եղել է իսպանական «Բարսելոնան», որից նա հեռացել է 2020 թվականի հունվարին։«Ատլետիկի» նախկին մարզիչ Տորել Մարսելինոն մայիսին է լքել իր պաշտոնը։ Նախկինում Վալվերդեն արդեն գլխավորել է «Աթլետիկ Բիլբաոն» 2003-2005 և 2013-2017 թվականներին:
Աղբյուր՝ tass.ru
Իրավապահ մարմինները վերսկսել են հետաքննությունը՝ կեղծ տեղեկությունների և մաքսանենգ ճանապարհով Ավստրալիա կենդանիներ տեղափոխելու գործով։ «Գյուղատնտեսության, ջրի և շրջակա միջավայրի դեպարտամենտը հետաքննում է Հյորդի մեղադրանքները 2015 թվականին Ավստրալիա երկու շների մաքսանենգ տեղափոխման հետ կապված դատավարության ընթացքում», - ասվում է դատարանի փաստաթղթերում:
Աղբյուր՝ gazeta.ru
Մեկ տարի անց այն բանից հետո, երբ միգրանտները սկսեցին հատել Եվրամիության սահմանը՝ Բելառուսից Լեհաստան անցնելով, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները հինգշաբթի այցելեցին սահմանային տարածք՝ նշելու նոր պողպատե պատի կառուցման ավարտը: Ուրբաթ երկրի իշխանությունները նաև կչեղարկեն սահմանի երկայնքով գործող արտակարգ դրությունը։
Աղբյուր՝ apnews.com
Ռիշարլիսոն դե Անդրադե կապված է «Էվերթոնի» հետ մինչև 2024 թվականը գործող պայմանագիր: Սակայն բրազիլացին որոշել է հեռանալ ակումբից։ Ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Տոտենհեմում»: Գումարը, որը կվճարեն լոնդոնցիները 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար, դեռ գաղտնի է պահվում։ Ֆուտբոլիստի մոտավոր արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։
Աղբյուր՝ vesti.ru
Քլունին և Ռոբերտսը խաղում են նախկին ամուսինների, ովքեր իրենց հարաբերությունները նկարագրում են որպես «կյանքի վատագույն տարիներ»: Ամուսնալուծված զույգը մեկնում է Բալի՝ հուսալով կանխել իրենց դստեր (Քեյթլին Դևրի) նույն սխալը, որն իրենք թույլ էին տվել 25 տարի առաջ՝ ամուսնանալով առաջին հանդիպած մարդու հետ՝ թքած ունենալով սեփական կարիերայի վրա։ Ֆիլմի թողարկումը նախատեսվում է հոկտեմբերի 21-ին։
Աղբյուր՝ gazeta.ru
Դիասը, ով 2018 թվականին պաշտոնապես հաստատել էր Հոլիվուդից իր հեռանալը, պատրաստվում է նկարահանվել Netflix-ի նոր՝ «Back in Action» («Վերսկսում») ֆիլմում Ջեյմի Ֆոքսի հետ: Դերասանները նախկինում միասին նկարահանվել են «Էննի» ֆիլմում, որը Դիասի վերջին գեղարվեստական ֆիլմն էր:
Աղբյուր՝ cnn.com
Մարկոս կրտսերը ստանձնում է Ֆիլիպինների գլխավոր պաշտոնը՝ 36 տարի անց այն բանից հետո, երբ նրա հայրը՝ նախկին նախագահը, գահընկեց արվեց և աքսորվեց Ժողովրդական իշխանության հեղափոխության ժամանակ: Նոր նախագահը ելույթում խոստացավ երկիրը շատ առաջ տանել բոլորին ձեռնտու քաղաքականությամբ և շնորհակալություն հայտնեց հանրությանը «Ֆիլիպինների ժողովրդավարության պատմության մեջ ամենամեծ ընտրական մանդատը» տալու համար։
Աղբյուր՝ aljazeera.com
28-ամյա արգենտինացին թուրինյան թիմից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։ Դիբալան «Յուվենտուսում» հանդես էր գալիս 2015 թվականի հուլիսից։ Հավաքականի կազմում նա 5 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել է երկրի գավաթն ու սուպերգավաթը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողով հետաքրքրվում են «Ինտերը», «Միլանը», «Ռեալը» և «Ատլետիկոն»։
Աղբյուր՝ sport-express.ru
37-ամյա դերասանուհին առաջին անգամ ցուցադրել է իր կարգավիճակը չորեքշաբթի պատմական դրամայի Նյու Յորքում տեղի ունեցած հատուկ ցուցադրության ժամանակ: Հիդլսթոնն ու Էշթոնը նշանվել են Բրոդվեյի «Մատնություն» ներկայացման մեջ խաղալուց երեք տարի անց։
Աղբյուր՝ people.com
«987»-ը Մարկ Արենի (Կարեն Մարգարյան) հայերեն թարգմանված 7-րդ գիրքն է։ Նրանում հեղինակը պատկերում է Վլադիմիր իշխանի օրոք Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունումը։ Իշխանը, ամուսնանալով բյուզանդական հայազգի կայսրեր Բարսեղ II-ի և Կոնստանտին VIII- քրոջ՝ Աննայի հետ, քրիստոնեություն է ընդունում։ Շնորհանդես-հանդիպումը կանցկացվի հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին։
Աղբյուր՝ «Բուկինիստ» հրատարակչություն
Նկարիչը մահացել է հունիսի 26-ին 94 տարեկան հասակում։ Քինի մահը հաստատել է պրոդյուսեր և սցենարիստ Լարի Կարասևսկին, ով աշխատել է արտիստին նվիրված «Մեծ աչքեր» (2014) կենսագրական ֆիլմի վրա։ Հայտնի է, որ Մարգարեթ Քինը մանուկ հասակում կորցրել է լսողությունը, ինչը ստիպել է նրան իր արվեստում կենտրոնանալ աչքերի վրա։
Աղբյուր՝ gazeta.ru
Մարդկության ամենահին նախնիներին պատկանող բրածոները շատ ավելի հին են, քան գիտնականներն ի սկզբանե կարծել են, ասվում է նոր հետազոտության մեջ։ Դրաբց թվում են հնագույն քարանձավային կնոջ բրածոները, որոնք հազարամյակներ շարունակ թաղված են եղել Հարավային Աֆրիկայի քարանձավներում՝ հայտնի որպես մարդկության օրրան: Ուսումնասիրությունները այժմ ցույց են տալիս, որ հնագույն մարդկանց խումբը շրջել է երկրի վրա 3,4-ից 3,7 միլիոն տարի առաջ:
Աղբյուր՝ bbc.com
համաձայն երեքշաբթի հրապարակված նոր հետազոտության, որը նախազգուշացնում է, որ աղքատ երկրներում ապրողներն ավելի խոցելի են: Հորդառատ անձրևների և փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղները ամեն տարի ազդում են միլիոնավոր մարդկանց վրա և միլիարդավոր դոլարների վնաս են հասցնում տներին, ենթակառուցվածքներին և տնտեսություններին: Եվ ռիսկերն ավելի են մեծանում կլիմայի փոփոխության պատճառով։
Աղբյուր՝ france24.com
Հինգշաբթի հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ Թուլացած իմունիտետով 37-ամյա հիվանդի մոտ ախտորոշվել է կապիկի ծաղիկ։ Նա մեկուսացված է։ Պարզվել է, որ այլ դեպքեր չեն հայտնաբերվել վարակվածի և այլ անձանց շփման արդյունքում։
Աղբյուր՝ tass.ru
Տատյանան՝ Նատալյա Ֆրիսկեի զարմուհին, պայքարում է քաղցկեղի դեմ և շտապ օգնության կարիք ունի։ Այս մասին պատմել է երգչուհու ազգականը։ Նա դիմել է հետևորդներին՝ զարմուհու բուժման համար գումար փոխանցելու խնդրանքով։
Աղբյուր՝ vesti.ru
Սերիալի պրոդյուսեր Բարբարա Բրոկոլիի խոսքով՝ Ջեյմս Բոնդի մասին 26-րդ պաշտոնական ֆիլմը դժվար թե կինոթատրոններ հասնի 2025 թվականից շուտ։ Ստեղծագործական թիմը դեռ չի ընտրել դերասանին, ով կփոխարինի Դենիել Քրեյգին։
Աղբյուր՝ theguardian.com
Գրեգ Ջոսվիակը հայտարարել է, որ իր առաջին սմարթֆոնները մշակելիս Samsung-ն օգտագործել է իրենցից գողացված տեխնոլոգիաները: Այս մասին տեղեկություն է հայտնվել The Wall Street Journal-ի վավերագրական ֆիլմում՝ նկարահանված առաջին iPhone-ի 15-ամյակի առթիվ:
Աղբյուր՝ gazeta.ru
Իսրայելի պաշտոնաթող վարչապետը չի առաջադրվի առաջիկա համապետական ընտրություններում: Այս մասին հայտարարել է նրա խոսնակը:
Աղբյուր՝ aljazeera.com
Հոմերո Զամորանոյին և նրա հանցակից Քրիստիան Մարտինեսին սպառնում է մահապատիժ, գործում ներգրավված է ևս երկու մարդու սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում, ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ: Մարդկանցով լի բեռնատարը հայտնաբերվել էր Տեխասում օրեր առաջ՝ դեպի մայրուղի տանող փոքրիկ ճանապարհին:
Աղբյուր՝ ria.ru
Սերբ թենիսիստ, աշխարհի 3-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Բրիտանական բաց առաջնության երկրորդ շրջանում հաղթել է ավստրալացի Տանասի Կոկինակիսին՝ 6:1, 6:4, 6:2 հաշվով:
Աղբյուր՝ vesti.ru
Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն: «Միլաք սահմանային շրջանում տեղի ունեցած այս դժբախտ դեպքը, որը հանգեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության թանկագին սահմանապահի նահատակության, իշխանությունների կողմից հետաքննվում է, և հարցը պարզվելուն պես կհայտարարվի», - հայտարարել է նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։
Աղբյուր՝ france24.com
Ստուգվել են կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել դիրքերի ավագներին։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
կիբերտարածության սպառնալիքների դեմ պայքարելու համար: Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ: Զեկույցում նշվում է, որ կիբերանվտանգության ոլորտում Լոնդոնի և Թբիլիսիի հարաբերությունները թևակոխում են զարգացման «նոր փուլ»:
Աղբյուր՝ tass.ru
Հունիսի 29-ին, Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել անհայտ կորածների հարազատներ, մարտական ընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և զինվորականներ։ Այցելուները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Ղազախստանի նախագահն Աշխաբադում կայացած Կասպյան վեցերորդ գագաթնաժողովում իր ելույթում առաջարկել է ստեղծել կենտրոն, որը կլուծի տարածաշրջանի սննդային խնդիրները: Այս մասին հայտնում է Ակ Օրդայի մամուլի ծառայությունը:
Աղբյուր՝ vedomosti.ru
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սերբիայի համալսարանի հենքի վրա հայագիտական ամբիոնի կամ կենտրոնի ստեղծման հնարավորությանը: Ստարովիչը նշել է, որ հետաքրքրված են հատկապես մշակութային և մասնագիտական կրթության ոլորտների, ինչպես նաև սպորտի բնագավառում մարզչական ծրագրերով: Հյուրին հետաքրքրել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում դուալ կրթության փորձարկման հայաստանյան փորձը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին Վիտալի Բալասանյանը Հանրապետության նախագահի և մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և մասնակցել այնտեղ կազմակերպված հիշատակի միջոցառմանը:
Աղբյուր՝ ԱՀ Անվտանգության խորհուրդ
վերջ դնելով վարչապետ Նաֆթալի Բենեթի մեկամյա պաշտոնավարմանը, կառաջարկի հինգերորդ ընտրությունները չորս տարուց պակաս ժամանակահատվածում, որոնց արդյունքում նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է վերականգնել իշխանությունը:
Աղբյուր՝ france24.com
Նոր եթերաշրջանը կունենա 10 սերիա: Թողարկման ամսաթիվը դեռ չի նշվում։ «Ժառանգների» առաջին սեզոնի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 3-ին:
Աղբյուր՝ kulturomania.ru
Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, Koriz գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup և այլ միջոցառումներ:
Աղբյուր՝ Tech Week
Երեք մարդ է զոհվել ՌԴ Անդրբայկալյան երկաթուղու Թայդուտ-Մոգզոն հատվածում, հաղորդում է երկաթուղու մամուլի ծառայությունը: Ձեռնարկությունից հայտնել են, որ հունիսի 29-ի վաղ առավոտյան բեռնատարի վարորդը երթուղի է մտել՝ չնայած գործող սեմաֆորների արգելող ազդանշաններին:
Աղբյուր՝ interfax.ru