ՀԱՄԱՑԱՆՑ

13:31 Հայաստան
Շուշան Պետրոսյանը ներկայացրել է նոր երգ ու տեսահոլովակ՝ «Այս կռվի մանուկները»

Newmag-ը ներկայացրել է Շառլ Ազնավուրի «Այս կռվի մանուկները» երգը, որը կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։

Տեսահոլովակի ու երգի պրեմիերան տեղի էր ունեցել սեպտեմբերի 9-ին, Newmag-ն այն նվիրել էր 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի մանուկներին։

«Վերջին դաժան իրադարձությունների պատճառով հրատարակչությունը փոփոխություններ  կատարեց տեսահոլովակում՝ ցավով ավելացնելով բռնի տեղահանված արցախցիների ևս մի քանի լուսանկար։

Այս երգն ուղերձ է աշխարհին ու համայն մարդկությանը՝ 120.000 խաղաղ արցախցու, 30.000 մանկան անորոշ ճակատագրերի մասին, որոնք այսօր նայում են դեպի անհայտություն։
Շառլ Ազնավուրն այս երգը նվիրել է բոլոր պատերազմների երեխաներին, բայց առիթը հանդիսացել է Երկրորդ աշխարհամարտից ունեցած իր հուշերը, երգը շանսոնիեն առաջին անգամ կատարել է 1968-ին»,- նշում են Newmag-ից։ 

Պրոդյուսերն Արտակ Ալեքսանյանն է, բանաստեղծության բառերը թարգմանել է Լիլիթ Բլեյանը,  գործիքավորել է Մարտին Միրզոյանը, տեսահոլովակում տեղ են գտել արցախցի Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները
Գործընկերներ՝ Amundi-Acba Asset Management,
Armenia TV

13:25 Հայաստան
Նազենի Հովհաննիսյան. Լեռները թշնամուն տվեցինք ու մնացինք ջրափոսի մեջ սպասող

Հաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է.

«Ճանկողը դառնալու փոխարեն նախընտրեցինք հա զոհը լինել։ էլ ասելիք չկա։ Զոհը հա զբաղված է մի կերպ մազապուրծ լինելով( ժամանակավոր իհարկե)։ ճանկողը՝ միշտ ունի ընտրություն, բայց և միշտ գործում է արագ ու նպատակային: .... Լեռները թշնամուն տվեցինք ու մնացինք ջրափոսի մեջ սպասող...»։

17:30
Սիրուշո. 2018թ-ից իմ անվան շուրջ ձեր տարած ակտիվ աշխատանքը ոչինչի չի բերել

Երգչուհի Սիրուշոն գրում է.

«Ուղարկված քոմենթների տեղատարափ է իմ ու կոլեգաներիս, ինչպես նաև լրատվական էջերի վրա։

Նախապես զգուշացնում եմ, որ իմ էջերից հեռացվելու են  ապատեղեկատվություն և վիրավորանք  պարունակող բոլոր գրառումները։
Այս ամենի նպատակը հասարակությանը պառակտելն ու ներքին տարաձայնություններ առաջացնելն է, հանրային անձանց ճնշելը, որ վախենան կարծիք արտահայտել, և մարդկանց այդպիսով շեղել այս ամենի իրական մեղավորներից։

Սա էլ քոմենթների հրահանգ տվողներին-2018թ-ից իմ անվան շուրջ ձեր տարած ակտիվ աշխատանքը ոչինչի չի բերել։ Մինչ օրս կիսատ դահլիճ չեմ ունեցել, ոչ էլ վաճառքների պակաս ու ունեմ աշխարհում ամենանվիրված, ուժեղ ու գիտակից երկրպագուներն ու հետևորդները։ Նույնը կարող եմ ասել կոլեգաներիս մասին, ովքեր կայացած են ու քոմենթներով հաստատ չեն ճնշվում>։

11:41
«Կոկորդիլոս գարիկը չարախնդում ա... »

Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանը երեկ Հանրապետության հրապարակում ի աջակցություն Արցախի Հանրապետության ու արցախցիների բողոքի ակցիաներից, հանրահավաքից հետո գրել է.  

«Փրկեցի՞ք…

Հանգստացա՞ք»։

Նրա այս գրառումը զայրացրել է շատ օգտատերերի. 

«Իսկ օրինակ որպես պաշտոնյա կարո՞ղ եք չէ մի փոքր զուսպ լինել։
Ժողովուրդը ընտրում է իշխանություն, որ փրկի, դուք ոնց որ դերերը իրար եք խառնել»։

«Ասածս էն ա, որ աչքիս կուրսի չես, որ իշխանությունն ա պատասխանատուն երկրի անվտանգության, փրկության ու զարգացման, ո՞վ պտի փրկեր բացի ձեզանից: Թե կարող ա կուրսի չես, որ իշխանություն եք էս 5 տարի ա»։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է. 

«Կոկորդիլոս գարիկը չարախնդում ա»։ 

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է.

«Ինչի՞ վրա եք չարախնդում. կոտորվող կանանց ու երեխաների, թե կենդանի վահան դարձած տղամարդկանց!
Մարդ չգիտի գլուխը որ պատին տա։
Չէ, դժբախտաբար չփրկեցինք, ձեր պես իշխանություն ունենք»։

17:21 Հայաստան
Էրիկը հետաձգում է իր մենահամերգը, «Hayat Project»-ը՝ չեղարկում բոլոր համերգները

Երգիչ Էրիկը, ում մենահամերգը կայանալու էր սեպտեմբերի 30-ին, հայտարարում է այն հետաձգելու մասին. 

«Սիրելի հայրենակիցներ, հանդիսատես, երկրում ստեղծված իրավիճակի պատճառով `որոշում եմ կայացրել հետաձգել սեպտեմբերի 30-ին կայանալիք իմ մենահամերգը: Հայցում եմ ձեր ներողամտությունը և կարծում եմ որոշումս հասկանալի է։

Բոլոր գնված տոմսերը ուժի մեջ կլինեն մինչև համեգի նոր օր հայտարարելը։ Հուսանք, որ դա կլինի շատ շուտով: Թող Խաղաղություն լինի մեր երկրում, իսկ այս պահին դա ամենակարևորն է։

Ուժ և համբերություն բոլորիս»։ 

«Hayat Project»-ը հայտնում է, որ չեղարկում են բոլոր համերգները։ 

15:51 Հայաստան
Լյոկա Ղազարյան. Որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg -ի համերգի ելույթից

Արցախցի երգիչ Վալերի Լյոկա Ղազարյանը գրում է.

«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսելուց անմիջապես հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg -ի համերգի ելույթից: Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերները այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ի վիճակի չեմ ավելին ասելու:

Մանրամասները կլինեն հաջորդիվ»։

11:59 Աշխարհում
Սաթի Սպիվակովա. Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, մղձավանջ է

Ռուս դերասանուհի, գրող, հեռուստահաղորդավար, հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց) Ինսթագրամում անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական հարձակմանը։

Սպիվակովան հրապարակել է լուսանկար, որում պատկերված է Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Մենք և մեր սարերը» հուշարձանը և գրել.

«Ես հաճախ եմ երազում տատիկիս տեսնում... նրա պատմություններն այն մասին, թե ինչպես է նա 12 տարեկանում իր մեկամյա եղբոր հետ փախել իրենց տնից՝ փրկվելու ջարդերից... Այն, ինչ կատարվում է այսօր նրա հայրենիքում, մղձավանջ է։  Ու ոչ ուժ կա, ոչ խոսք, որ ուզում եմ ասել... Աստված շուտ է տեսնում, բայց ուշ է խոսում: Ժամանակը եկել է։ Աստված օգնիր»։

11:10 Հայաստան
Աննա Մայիլյան. Ես դաս չեմ անելու

ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը գրում է. 

«Ստեղծված իրավիճակում չեմ կարծում, որ պետք է հանգիստ գնանք մեր գործերով։ Վաղը ես դաս չեմ անելու, ոչ միայն որ սիրտ չունեմ, այլ որովհետև դա ուղղակի անիմաստ է»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը  շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը։ Մարտերն Արցախում շարունակվում են։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած տվյալներով, ժամը 03:00-ի դրությամբ,  խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։

 

10:27 Հայաստան
Կարեն Խաչանովն արձագանքել է Արցախում ստեղծված իրավիճակին

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Instagram-ի Storys բաժնում կիսվել է Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններով, երեկ Երևանի հանրապետության հապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի լուսանկարներով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը  շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը։ Մարտերն Արցախում շարունակվում են։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած տվյալներով, ժամը 03:00-ի դրությամբ,  խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։

 

10:03 Աշխարհում
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյանի կոչը

Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Ֆեյսբուքյան էջում գրել  է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։

Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է:

Կոչ եմ անում իր երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը։

Երեխաները թիրախ չեն, 2 երեխա արդեն սպանվել է, 13-ը վիրավորվել»,- գրել է Հ. Մխիթարյանը։

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}