ՀԱՄԱՑԱՆՑ

11:55 Հայաստան
Այսօր ես շեկուհի եմ, վաղը տեսնենք՝ որ Իվետան եմ լինելու. Իվետա Մուկուչյան

Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը փոխել է մազերի գույնը՝ դառնալով շիկահեր։

«Կյանքը հետաքրքիր է։ Կյանքը մի այնպիսի բան է, որ մի օր դու կարմիր գորգի վրա դիցուհի  ես, մյուս օրը ցանկանում ես շիկահեր լինել, մյուս օրը դու դեպրեսիայի մեջ ես և ուզում ես միայն ուտելիք պատվիրել, գլխիդ կոս անել, անկողնում մնալ և դիտել ֆիլմեր, իսկ մյուս օրն առավոտյան քո ուրախ պարն ես պարում և ցանկանում փոխել աշխարհը։ Շատ հետաքրքիր է կյանքը։ Այսօր ես շեկուհի եմ, վաղը տեսնենք՝ ինչ եմ լինելու, ով եմ լինելու, որ Իվետան եմ լինելու», -ինսթագրամի սթորի բաժնում գրել է նա։

Հաջորդ նկարով նա ողջունել է նոր «կարգավիճակը». «Hello blondine»։



17:36 Հայաստան
Անի Քրիստին բալիկ է ունեցել

Երգչուհի Անի Քրիստին այսօր ուրախություն է պարգևել իր ընկերներին։ Նա հրապարակել է լուսնակարներ հղիության ընթացիքց ու տեղեկացրել, որ բալիկն արդեն լուս աշխարհ է եկել։

«Այն զգացումը, որ պետք է ապրի յուրաքանչյուր կին՝ մայրության պարգևն է։ Ձեր սրտի տակ ծաղկող նոր կյանքը թույլ է տալիս տեսնել աշխարհը այլ լույսի ներքո: Դուք փոխվելու եք ընդմիշտ, օրհնվելու եք և պատվելու եք այն քնքշությամբ, որը կարող է տալ միայն երեխան», - գրել է նա։



12:43 Հայաստան
Անահիտ Սիմոնյան. Արդեն քանի տարի տոնածառը չենք փոխում, Արմանն է այդպես ուզում

Հայտնի երգիչ, անժամանակ մահացած Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը որդու հետ զարդարել է տոնածառը։

«Մի քիչ մեր ամանորյա տրամադրություն լրահոսում։ Մենք արդեն մի քանի տարի չենք փոխում տոնածառը։ Այդպես Արմանն է  ուզում, այդ պատճառով մեզ մոտ գլամուրային չստացվեց, բայց մենք սիրում ենք այդ պրոցեսն ու էմոցիաները։

Մեզ համար կարևոր չէ ամանորյա եղևնու շքեղությունը, մենք արժևորում ենք դրա յուրաքանչյուր հին խաղալիք, քանի որ դրանցից ամեն մեկում մեր անցյալն է, որն անգին է։ Շնորհավոր Ամանոր»,-ինստագրամում հրապարակած տեսանյութին կից գրել է երգչուհին։
 

10:00 Հայաստան
Կիրակիեցինք... Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ֆեսյբուքյան էջում հրապարակել է իր և ամուսնու՝ Լևոն Քոչարյանի լուսանկարներն ու գրել

«Կիրակիեցինք..) վաղը նորից հետ աղմուկի մեջ.. »։

16:57 Հայաստան
Երգ-էմոցիա. Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

Երգչուհի Սոֆի Մխեյանը ներկայացրել է «Հեռանում եմ» երգի տեսահոլովակը։

«Երգ-Էմոցիա, որը ծնվեց մեկ շաբաթ առաջ ու յուրաքանչյուրիդ  շնորհիվ այսօր այն ներկայացնում եմ ձեր դատին»,-գրել է նա ինսթագրամի իր էջում։

Տեսահոլովակը յութուբում դիտել է մոտ 5 հազար մարդ։




Հեռանում եմ...

Ներսում՝ դատարկություն, դրսում՝ traffic,
Ես՝ մեն մենակ, քաղաքը՝ պիկ,
Քայլում եմ, չեմ էլ իմանում, թե ուր
Ճամփով տխուր…

Այսօր աշուն, իսկ վաղը ցուրտ ձմեռ,
Կիսատ մնաց համբույրը մեր,
Քեզ դառը սուրճ ու ծխախոտը քո,
Ինձ թեյ՝ to go…

Հեռանում եմ էն ճամփով, որով եկա,
Կարոտից ուզում է սիրտս հեկեկա,
Հեռանում եմ, բայց օդի նման ինձ պետք ես,
Ես սիրում եմ քեզ,

Հեռանում եմ մեր սիրած հին փողոցով,
Հեռանում եմ ես էն նույն սրտխփոցով
Տարիներ առաջ որով եկա քեզ մոտ ես,
Որ դու ինձ ասես՝
«Սիրում եմ քեզ»...

Գնում եմ, ուր տանի սրտիս հասցեն
Գնում եմ, որ թաքուն լացեմ
Դեմքիս՝ հիմար ժպիտ, սրտում՝ արցունք,
Անձայն զգացմունք...

Թվում էր սերը ինձ ձրի երազ,
Բայց ոնց որ թանկ նստեց վրաս,
Ստիպված եմ ես հիշել երազը մեր
Ամեն ձմեռ:
 

 

15:09 Հայաստան
Մալենկոն պաշտոնյա ընկերոջ հետ Եվրոպայից լուսանկարներ է հրապարակում

Հաղորդավարուհի, դերասանուհի Դիաննա Մալենկոն սոցիալական իր էջում լուսնակարներն է հրապարակել ընտրյալ պաշտոնյայի՝  ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ։ Նրանք շրջագայում էին Եվրոպայում։

«Ցտեսություն և շնորհակալություն, Ավստրիա»,-լուսանկարներին կից գրել է Մալենկոն։









09:42 Հայաստան
Ռուբեն Մելիքյան. «Զանգ»-ի վերջին զնգոցից անմիջապես հետո սկսելու եմ «Կորիզ» նախաձեռնությունը

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով «Զանգ» նախաձեռնության՝ վերջին օրերի ակցիաներին, գրում է.

«Օրեր առաջ մեկնարկել է իշխանափոխության մի ուշագրավ նախաձեռնություն՝ «Զանգ» անվանումով. ամեն երեկո մի քանի քաղաքացիներ՝ նախկինում յառի նիկոլականներ, Մաշտոցի պուրակից մեկնարկում են վրանով ու զանգով երթ ու իրազեկում են քաղաքացիներին, որ պարտադիր պետք է փոխել իշխանությունը, որտև քպ-ենք վատ են կառավարում ու Հայաստանը վերածում են ադրբեջանի։

Դեռ քաղաքացիները չեն շտապում միանալ «Զանգ»-ին։ Դեռ։ Հուսով եմ՝ շուտով վրանն ու զանգը իրենց դերը կկատարեն ու մարդիկ ոտքի կկանգնեն ու կիրականացնեն խաղաղ իշխանափոխություն։

Սակայն եթե տեղի ունենա անհավանականը ու «Զանգ»-ին չհաջողվի հասնել իրենց նպատակին, ապա փույթ չէ - ես մտածել եմ մի հանճարեղ ծրագիր ու «Զանգ»-ի վերջին զնգոցից անմիջապես հետո սկսելու եմ «Կորիզ» նախաձեռնությունը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Կորիզ» նախաձեռնությունը։ Ամեն երեկո 2-3 համախոհների հետ հավաքվելու ենք անգլիական այգում (որտև անգլիացիները «դառը կորիզ» ժողովուրդ են) ու իրականացնելու ենք «անեծքի երթ» քաղաքով մեկ՝ խնդրելով քաղաքացիներին միանալ մեզ։ Վերջում «անեծքի երթի» բոլոր մասնակիցներով կանգնելու ենք մի բանուկ փողոցում ու մտքի ողջ ուժով անիծելու ենք՝ առ այն, որ գիլաս ուտելիս կորիզը մնա նիկոլի բկում։ Մեզ անմիջապես 3 ժամով ձերբակալելու են՝ ապօրինաբար անեծք տալու համար, բայց մենք չենք ընկրկելու - հաջորդ օրը նոր եռանդով իրականացնելու ենք մեր «անեծքի երթը», որը ծայրից ծայր ուղեկցվելու է Зимняя вишня երգի կատարմամբ։

Մեր այս ծրագիրն անխուսափելիորեն հանգեցնելու է իշխանափոխության, քանի որ եթե «հանրային անեծքին» միանա կրիտիկական մասսան ու մտքի ուժով ձևավորի կորիզի՝ բկում մնալու փափագ, ապա կորիզը անխուսափելիորեն կհայտնվի նշված վայրում։ Դե իսկ մնացածը տեխնիկայի հարց է. բկում հայտնաբերելով կորիզ՝ նիկոլը պարտադիր կհասկանա, որ իր բանը բուրդ է, որ եկել է հրաժարականի պահը ու կշտապի հրաժեշտ տալ իշխանությանը։
«Կորիզ» - զգա՛ մտքիդ ուժը. միացի՛ր ու անիծի՛ր»։

09:33
Քաղաքացին դիմում է Փաշինյանին. Ստիպված ձեռք եմ բերում քամելեոնի տեսողություն

Բժիշկ Իդա Նավասարդյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով նրա հայտարարություններն ու փաստելով իրականությունը.

«Նիկոլ Փաշինյան, որ գծի ծայրը տրորում ենք, տուգանք է հոդվածներով։

2-րդ օրն է՝ չի աշխատում, ոչ մի պարեկ, բայց մի քայլ ներքև պարեկը տուգանք էր գրում։

Գիտե՞ք՝ ինչի եմ Ձեզ դիմում։ Մի մարդ ասել է՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի, մի մարդ սկոճում էր կամեռաները , մի մարդու հրաման է այս ամենը և այդ մարդը Դու ես։
Դու ես,
Դու ես….

Չգիտեմ՝ ով պետք է տուգանվի ջնջված գծերի, չաշխատող սվետոֆորների, առևտրի վերածած մայթերի, սխալ և անհարմար կանգառների համար,  որոնք ինձ համար վթարային իրավիճակ են ստեղծում, և ես ստիպված ձեռք եմ բերում քամելեոնի տեսողություն, որ անփորձանք երթևեկեմ»։

22:57 Հայաստան
Շնորհակալ եմ, որ կողքիս են, որ միշտ գրկաբաց են ընդունում ինձ.Սիրուշո

Երգչուհի Սիրոշոն, գրում է:

«Այս տեսահոլովակում ինձ հետ միասին աշխատել են հայեր, ովքեր Ամերիկայում կարողացել են մեծ հաջողությունների հասնել և դառնալ լավագույնն իրենց ոլորտում:

Շնորհակալ եմ, որ կողքիս են, որ միշտ գրկաբաց են ընդունում ինձ, նվիրումով են մոտենում մեր ընդհանուր գործերին, փոխում ու հարմարեցնում են իրենց ծրագրերն ու մեկ դարձած աշխատում ինձ հետ միասին: Ես էլ ձեզնով եմ ուրախանում ու հպարտանում»:

13:40 Հայաստան
Ովքեր են ներկա եղել Սոնա Ռուբենյանի դստեր տարեդարձին

Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանն ու նրա ամուսինը երեկ նշել են իրենց դստեր՝ Մարիի ծննդյան առաջին տարեդարձը։

Երգչուհին ու հյուրերը ինսթագրամի իրենց էջերում լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել ծննդյան միջոցառումից։ Ծննդյան տորթն ու այլ աքսեսուրաներ եղել են սիրված մուլտի՝ «Գտնված երազի» թեմատիկայով։

Խնջույքին ներկա են եղել հայտնի հաղորդավարներ, երգչուհիներ, ինչպես օրինակ Նազենի Հովհաննիսյանը, Մարի Ավանեսյանը և այլք։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Մարիի ատամհատիկը։ Միջոցառման այս հատվածում գլխավոր դերում էին փոքրիկի տատիկները։









Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}