Համաշխարհային օպերային երգչուհի Մարիա Գուլեգինա Մեյթարջյանը կարոտով հիշեց Ռիտա Սարգսյանին
Այլ տեսանյութեր
ՀԱՄԱՑԱՆՑ
Արցախցի Աննա Մեկունցը գրում է.
«Այսօր ես ԱԺ էի գնացել, ու Սիմոնյանը վրդովվել էր ահագին, որովհետև հարցրեցի նրան, թե ինչպե՞ս կարող է Արցախի հանձնումը իր համար հաղթանակ լինել։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, այսօր իր ելույթում հայտարարեց, թե Հայաստանը կապ չունի Արցախի փլուզման հետ, և որ Արցախը փլուզվեց ԱՀ նախագահի փաստաթուղթ ստորագրելով։
Ելույթից հետո էլ այդ անձը հայտարարեց, որ Ացախի` ՀՀ֊ում գործող իշխանությունները այլևս ոչ մի իրավունք չունեն ներկայացնելու արցախահայության իրավունքները։ Իր խոսքով` արցախահայերին վերաբերվող բոլոր հարցերը պիտի լուծվեն Արցախահայության Փախստականների նոր կազմավորված որևիցե հաստատությունում։
Սիմոնյանը նաև նշել է, որ Պրահայի հանդիպման ժամանակ, նպատակը ոչ թե Արցախի փրկությունն էր, այլ Հայաստանի ինքնիշխան պետության պահպանումը. այսինքն, ստացվում է, որ ՀՀ իշխանությունները զոհեցին Արցախն ու Արցախի ժողովրդին, որովհետև ըստ այդ մարդու` Արցախում հայեր չեն ապրել։
-Դուրս եկեք այս թեմայից, դուք Հայ եք,֊ ասել է նա լրագրողներին, չիմանալով, որ ես Արցախից եմ։
Իսկ վերջում նա գոհ հայտարարեց, որ Արցախի Հանձնումը Հայաստանի հաղթանակն է համարում։ Կրկնում եմ, ՀԱՂԹԱՆԱԿԸ։
Ինչ խոսք, կեցցե կործանվող Հայաստանի Հանրապետության իշխանությունը...»։
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը գրում է.
«Երեկ առաջին անգամ մասնակցեցի և հաղթահարեցի մի տրիաթլոն, որը բաղկացած էր 1,9կմ լողից Սևանա լճում, 90կմ հեծանվավազքից և 21կմ վազքից Սևանա լճի ափամերձ տարածքում՝ ամբողջական IronMan-ի կես հեռավորություններով:
Այս սպորտային փորձությունը որոշել էի անցնել մոտ 2 ամիս առաջ և դրան հաջորդող ինտենսիվ մարզումները տվեցին իրենց արդյունքները»։
Նա շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ու ավելացրել. «Զգացումները խառն են, որովհետև մարմինդ գերհոգնած է, իսկ միտքդ պայծառ։
Հ.Գ. այսօր սկսեցինք ԱԺ նստաշրջանը, բայց միևնույնն է չենք մոռանում մարմինն ու միտքը մարզելու և կոփելու մասին»։
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազեի Հովհաննիսյանը գրում է.
«Երեկ՝ Տիրամոր ծնունդն էր տոնում Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին: Ու չնայած՝ կարճ ժամանակով էի Կրասնոդարում, օրհնություն էր Պատարագին հասնելն ու հիանալի համայնքի հետ հաղորդության սուրբ խորհրդի մի մասնիկը լինել: Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում էինք:
Կողքի նոր կառուցվողը՝ առաջնորդանիստ մեծ եկեղեցին է:
ՊԱՏԱՐԱԳԻ Երգչախումբը՝ անհավանական, Արենի դրած ավանդույթով ու գեղեցկագույն ձայներով. ցավում եմ, որ Արենն այլևս չի զբաղվում երգչախմբով..., բայց վատահ եմ, որ մեծ եկեղեցում նրա շնորհը կրկին կվայելենք:
շնորհակալ եմ չքնաղ երգչուհիներին դրախտային ձայներով ներկայության համար:
Եկեղեցում՝ կոնկրետ աղոթքի եկած մարդիկ՝ առանց անհանգիստ վազքի ու րոպեն մեկ իրար հրմշտելու: Աղոթական լռության մեջ:
Էդ փոքրության մեջ՝ մեծ մի սիրտ... Հայի, կարոտի ու էլի իրարով ապրելու՝ անգամ օտարության մեջ:
Գանձակից ( Կիրովաբադ) դեռ վաղուց գաղթած հայությունը շատ է Կրասնոդարում: Իմ հարազատները, ազգականներն ու պարզապես Արցախցիներ՝ Լեռնային կամ Դաշտային Արցախից... Նորից տուն սարքող հայություն կամ արդեն 3 սերունդ այստեղ շենցնող լավ մարդիկ....
Կրասնոդարը մաքուր- մաքուր՜՜. Ստեփանակերտը հիշեցի, միշտ մաքուր էր, ու խոնավ , լավ կլիմայով: Էստեղ էլ նույնն էր: 35 տարի չէի եղել ...
Խառը զգացմունքներ էին, ու ամենից սուրը՝ Արցախի կարոտն ու կորուստը... բարբառը ՜՜՜՜.... մերոնց հանդիպելն ու իրենց բարբառը, մարդկանց ջերմությունը, հարյուրավոր նամակներն ու ջերմ խոսքերը, որոնք գրում էիք... սուր կարոտ կա մեր մեջ, չպարպված, չապրված ու չարչրկված կարոտ...
Հ.Գ. Շնորհակալ եմ հազարավոր ջերմ խոսքերի ու հանդիպման հրավերների համար. հաջորդ անգամ կհանդիպենք ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ երոկոյիս)՝ Կրասնոդարում. կիսատ էր էս անգամը մի տեսակ....»։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովային և շոումեն Մաքսիմ Գալկինին (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված օտարերկրյա գործակալ) պահանջել են զրկել ծնողական իրավունքներից։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
«Ռուսաստանի վետերաններ» շարժման ակտիվիստները դիմել են Երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային՝ ամուսինների տեղափոխության պատճառով։ Շարժման ղեկավար Իլդար Ռեզյապովը վստահ է, որ բնակության վայրերի կանոնավոր փոփոխությունը երեխաների համար վնասակար է։
Լիզան և Հարի Գալկինները նոր ուսումնական տարում չեն վերադարձել իսրայելական դպրոց. նախ ծնողները նրանց տեղափոխել են Կիպրոս, իսկ ավելի ուշ մոր հետ տեղափոխվել են Լատվիա։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ակտիվիստները պահանջում էին, որ եթե ընտանիքը վերադառնա Ռուսաստան, ապա երեխաներին վերցնեն աստղային զույգից։
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Մաքսիմ Գալկինը կնոջ՝ Ալլա Պուգաչովայի և երեխաների հետ Ռուսաստանից մեկնել էր Իսրայել։ Նախօրեին Գալկինը երկրպագուներին ուղղված կոչ էր հրապարակել, որում հայտարարել էր արտասահմանում իր առաջիկա ելույթների մասին։
Դերասանուհի, բլոգեր ու մոդել Լյուսի Հայրապետյանը դերասան Սոս Ջանիբեկյանի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
Դրանց կից նա գրել է.
«Երևի մի 10 տարի կլինի այն օրից, որ ես և Սոսը նույն բեմում էինք։ Պարզապես բեմն էր այլ՝ թատրոնի, Դրամատիկի, ու դերերն էին այլ՝ Օսկարի և Մարինայի, իսկ այժմ՝ առանց նոր, բեմական,սցենարային անունների՝ պարզապես Լյուսի, պարզապես Սոս :)
Ինչևէ, գեղեցիկ երեկո էր, մեր առաջին դեբյուտային բեմելն էր՝ որպես հաղորդավարական զույգ։ Ասում են՝ լավ էր, ստացված էր։
Լուսանկարները շատ սպոնտան, շատ արագ, շատ պրոֆեսիոնալ ու մի տեսակ հաճելի բեմադրված տեղում»։
Ինսթագրամի իր էջում հաղորդավորուհի Նազենի Հովհաննիսյանը անձրևի ներքո արված մի տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Մի օր՝ անձրևին..., երբ հեղեղվում էր աշխարհը, ես սերն էի բռնում՝ անձրևի կաթիլներով... ու ապրու՜մ, ու շնչու՜մ, ու սիրու՜մ
մի թողեք սերը գնա... սերը..»։
Տարբեր տարիների աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոն, 2009-ին Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը գրում է.
«Երկար թռիչք անելու համար հաճախ կարիք է լինում երկար տրամադրվել, նույնիսկ մի քանի քայլ հետ գնալ։ Մի ընկճվեք տևական դադարներից ձեր նպատակին ձգտելու ճանապարհի»։
Լրագրող, մոդել Անի Քոչարի սրտի վիրահատություը բարեհաջող է անցել։ Ինսթագրամի սթորի բաժնում Անին բոլոր սրտացավ մարդկանց ու անհանգստացողներին հայտնել է՝ ամեն բան կարգին է։
«Շուտով կակտիվանամ ու ամեն բան կպատմեմ, Տերը օրհնի իմ սրտաբաններին»,-նշել է նա։
Ավելի վաղ հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ սրտի լուրջ խնդիր ունի, հնարավոր է հետագայում նաև սրտի փոխպատվաստման կարիք լինի։
«Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ ու պատմությունը կրկնվում է արդեն որերորդ անգամ։ Բայց ստացվում է այնպես, որ ես հայտնվում եմ հիվանդանոցում այն ժամանակ ու այն փուլում, որ կյանքին վտանգ է սպառնում»,-ասել էր Անի Քոչարը։
Զրույցի ընթացքում նա մանրամասնել է՝ իր մոտ օնկոլոգիական խնդիրը չէ, որ կրկնվել է։
«Չգիտեմ, թե որն է չարյաց փոքրագույնը և որն է ավելի դաժան ախտորոշում։ Լավ է, որ օնկոլոգիական խնդիրըչէ, ես կարող եմ իմ ընտանիքի ու բալիկերի կողքին շարունակել բուժումները տանից, կրկին շատ երկար ու դժվարին ճանապարհ է սպասվում։ Բայց իմ հույսը կրկին ու կրկին տերն է, ես իհարկե վստահում եմ բժիշկներին»,-ասում է նա։
Հայտնի դերասան Ջորջ Քլունին և կինը՝ Ամալ Քլունին, դարձել են Վենետիկի կինոփառատոնի ամենաոճային զույգը։ Նրանք հայտնվել է կարմիր գորգի վրա «Միայնակ գայլեր» ֆիլմի պրեմիերային։ 63-ամյա հոլիվուդյան դերասանը դասական սև կոստյումով է։ Վենետիկի կինոփառատոնի համար Ամալ Քլունին ընտրել է կիտրոնի գույնի շքեղ զգեստ՝ զարդարված սպիտակ ժանյակով։
Համացանցում զույգն արդեն ճանաչվել է փառատոնի ամենաշլացուցիչ ու ոճային զույգը։ Շոուների միջև ընդմիջումների ժամանակ Քլունիները զբոսնել են Վենետիկում։ Այս տարի նրանք նշում են ամուսնության տասնամյակը։ Երկրպագուները վստահ են, որ ժամանակի ընթացքում դերասանն ու իր ընտրյալը միայն ավելի երջանիկ ու սիրահարված են։
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը որդու՝ Արմանի հետ մեկնել է այլ երկիր։
«Ինսթագրամի» սթորի բաժնում հրապարակված կարճ տեսանյութերից կարելի է ենթադրել, որ նա մեկնում է մշական բնակության։
Ընկերներից մեկն այլ երկրում Անահիտին նոր ու գեղեցիկ կյանք կառուցելու մաղթանք է հղել։
«Լացակումած Անահիտին ճանապարհում ենք»,-տեսանյութում նշում է նա։
Ավելի վաղ երգչուհին հրապարակել էր որդու նկարն ու մասնավորապես գրել. «Մեզ սպասվում է ամենագեղեցիկ ու հեքիաթային կյանքը, խոստանում եմ քեզ»։