Ցանկացած մազի, մեզի, արյան նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան, հանձնեն. Կարեն Սարուխանյան
Այլ տեսանյութեր
ՀԱՄԱՑԱՆՑ
Մոդել, ամերիկյան հեռուստատեսության հայտնի դեմք Քիմ Քարդաշյանն ինսթագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է հեծանիվ վարում մթության մեջ։ Նա բարձրակրունկ կոշիկներով է, թափանցիկ զուգագուլպայով։
Նրա հետևորդները զարմանք են հայտնել հագուստի վերաբերյալ։ Մեկ ուրիշը շտապել է հանգստացնել՝ այնպես եք զարմանում, կարծեք առօրյայում այդպես չի հագնվում։
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է.
«Սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին «Սխալ երկիր» ռոք ալբոմի համար
Էսօր փակ համարից զանգել են Տիգրան Ավետիսյանին ու ասել՝
- Կարո՞ղ ա ուզում ես վաղը չզարթնես։
Տիկոն, հարցրել ա, հանցագործությո՞ւն ես ուզում, թե՞ ինչ նկատի ունես
Սա ասել ա․
- Բա շնորհանդես ես անում, նիկոլին ես կպնում, վիդեոյիդ մեջ ասում ես՝ կենդանի-մենդանի։ Դու նայի, որ տենց շարունակես, վաղը կարող ա չզարթնես։
Տիկոն հարցնում ա՝ որ հետս խոսում ես, վախեցողի տպավորություն եմ թողնում։ Ում հետ եմ խոսում։
Սա թե՝ կարևոր չի, նայի ես քեզ զգուշացրի։
Նշում՝ խոսքերը բառացի չի փոխանցված։
Տիգրանը նոյեմբերին թողարկել ա «Սխալ երկիր» անունով ալբոմը, որը նվիրված է 2020-2023թթ հրահրաված պատերազմներում բոլոր զոհվածներին։
Ալբոմը կոշտ քննադատություն է Արցախը հանձնած դավաճաններին։
Իհարկե, ոստիկանության համար մեծ խնդիր չի այս գործը բացահայտելը»։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կինը՝ Արմինե Մուրադյանը լուսանկարներ է հրապարակել Ջերմուկից։
Դերասանուհի Վիտորիա Սերետին նպատակ է դրել ամուսնանալ Լեոնարդո Դի Կապրիոյի հետ։ Այս մասին հայտնում է InTouch-ը։
«Նա իր առջև նպատակ է դրել դառնալ տիկին Դի Կապրիո և ապացուցում է, որ իսկապես ցանկանում է ճանաչել և սիրել նրան բոլոր առումներով, նա չի ցանկանում լինել ևս մեկ «գավաթակիր կին», - Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է հրատարակության ինսայդերը։
Նա նաև ավելացրել է, որ Վիտորիա Սերետին արդեն մշակել է ամուսնության հստակ ռազմավարություն։
«Նրա ծրագրի մի մասն է՝ իմանալ նրա հոբբիների և ցանկությունների մասին: Նա ջանքեր գործադրեց, որպեսզի Լեոյին ցույց տա իր աջակցությունը»,- եզրափակել է նա:
«Ահա, և վերջ։ ես շոկի մեջ եմ։ Երեւի ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ»,-հաղթանակից հետո սոցցանցերի իր էջերում նման գրառումէ կատարել Էլեն Բադալյանը։
Հիշեցնենք, որ 17-ամյա Էլեն Բադալյանը 98 միավորով դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող։ Նա ստացել է հաղթանակը խորհրդանշող արձանիկը, 5մլն ռուբլի դրամական պարգև և հաղթանակը հավաստող վկայական
«Ես միշտ մոտ եմ եղել հաղթանակին, միշտ եղել են պատճառներ՝ ազգային, թե տարիքային։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հետ է: Ես աղոթեցի, հավատացի. Նկարահանումներից առաջ առավոտից այնքան նշաններ կային... Չեք կարող պատկերացնել.»,-նշել է երգչուհին։
Մոդելը Քենդալ Ջեները որոշել է կտրուկ փոփոխություններ անել։ Մի քանի տարի շարունակ մոդելը երկար գանգուրներով էր, բայց նա հետևել է թրենդին և այժմ բոբ-կարե սանրվածքով է։
Քենդալը Լոս Անջելեսում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտնվել է նոր տեսքով։
Ոճաբանները պնդում են, որ կարճ բոբը կմնա ամենաթրենդային սանրվածքներից մեկը ևս մի քանի սեզոն։ Ավելին, մասնագետների կարծիքով, մազերի այս երկարությամբ կարելի է հասնել լիֆտինգ էֆեկտի։
«Այսօրվա լուրերից իմացա, որ ալսուն դաջվածք է արել պարանոցին»,-ինսթագրամի իր էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան։
Գրառմանը կից նա լուսանկար ու տեսանյութ է հրապարակել ու նշել.
«Սոցցանցերի մեկնաբանությունները կարդալուց հետո հասկացա, որ շատ զգոն քաղաքացիներ ոգևորված են այս արարքով։
Ուզում եմ բոլորին հանգստացնել, մի անհանգստացեք, տարիների ընթացքում դաջվածքը ցած կսահի և աստիճանաբար կջնջվի կրունկից»։
Հիշեցնենք, որ Ժաննան երգչուհու մտերիմ ընկերուհին է, հաճախ է լուսանկարներ հրապարակում Ալսուի հետ։
Հայստնի դերասան, սիրված հումորիս Աշոտ Ղազարյանը ինսթագրամում հուզիչ գրառում է կատարել՝ շնորհավորելով կնոջը ծննդյան տոնի առթիվ.
«Ծնունդդ շնորհավոր Մելան ջան:Ես շատ շնորհակալ եմ իմ ճակատագրից,որ հանդիպացրեց մեզ։Ես ամեն առավոտ խնդրում եմ Աստծուն որ քեզ անսահման առողջություն տա:
Դու իմ գոյության հանճարն ես»։
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է, և դա հրաշալի է»,-ինսթագրամի իր էջում գրել է հումորիստ Լիանա Վանոյանը։
Նա նշել է՝ երազանքները իրականանալու ունակություն ունեն,եթե մենք հավատում ենք, կյանքը Աստծո, մարդկանց, սիրո, ջերմության ու մասին է…. Ժպտացեք ու հավատացեք Ձեր երազանքներին, նրանք մի օր իրականանալու են անպայման։
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է.
«2025 թվականը Կրթվելու տարի հայտարարելու առաջարկով նախորդ գրառումից հետո 22 ժամվա ընթացքում ֆեյսբուքյան 2 էջերիս դիտումներն ավելացել են 1 միլիոն 100-200 հազարով։
Սա մի կողմից շատ ոգևորիչ է, մյուս կողմից հիասթափեցնող։
Ոգևորիչ, որովհետև ապացում է, որ ԿՐԹՎԵԼԸ օրակարգային է։
Հիասթափեցնող, որովհետև մեկ միլիոն մոտ 190 հազար մարդ պասիվ հետևող էր, և միայն 30-50 հոգի գաղափարը ակտիվորեն աջակցելու, գաղափարը սեփական անձի վրա կրելու քայլ արեց։ Համենայն դեպս՝ այս 22 ժամվա ընթացքում։
Այնինչ, Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ։ Եթե դանդաղենք ու ծուլանանք անպայման կրկին կպարտվենք»։