Տեսանյութեր

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

13:12 Աշխարհում
ԱՄՆ- ում ընտրել են տարվա կնոջը

«Women Of The Year» մրցանակաբաշխության հաղթողը դերասանուհի Շարլիզ Թերոնն է՝ կարիերայի ակնառու նվաճումների համար:

13:00 Հայաստան
Նոյեմբերի 12-ին Եղվարդի համայնքապետարանում բացվել է Քաղաքացիների սպասարկման թվով 30-րդ գրասենյակը (ՔՍԳ),

որը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Այն իրականացվում է Գերմա­նիա­յի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնա­յին նախա­­րարության աջակ­­­ցությամբ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ: Ելույթներով հանդես են եկել ՏԿԵ նախարարի տեղակալը, Կոտայքի մարզպետի տեղակալը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը, ՀՀ-ում Շվեյցարիայիդեսպանը և Եղվարդի համայնքի ղեկավարը:
Աղբյուր՝ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջ

12:45 Աշխարհում
Հայաստանում 2009թ. հիմնադրված Backbone Branding ընկերությունը նշել է իր 10-ամյակը

Միջոցառմանը ներկա են եղել գործընկերները և մի շարք այլ հյուրեր: Backbone Branding -ն այս տարի ևս արժանացել է միջազգային ճանաչման իր կատարած աշխատանքի և ձեռքբերումների համար: Ընկերությունը վեցերորդ անգամ է մասնակցել բրենդինգի ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությանը` Pentawards-ին, որը տեղի է ունեցել Լոնդոնում, որտեղ միջազգային մակարդակում ոլորտի լավագույններին ներկայացվել է աշխատանքներից վեցը: Pentawards -ից  Backbone Branding- ը վերադարձել է 6 մրցանակով:
Աղբյուր՝ backbonebranding.com

12:43 Աշխարհում
Հայաստանի ազգային պատկերասրահի «Դասախոսարան» կրթական ծրագիրը վերսկսել է 2019 թ. 2-րդ սեզոնը

Ծրագիրը բաղկացած է արվեստաբան Հասմիկ Բադալյանի 9 դասախոսությունից: Նոյեմբերի 13-ին 15:30-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկում տեղի կունենա «Հովսեփ Փուշմանի արվեստը» թեմայով դասախոսություն:

18:33 Աշխարհում
Հարավային Կորեայում ռուս բեյսջամփերների դեմ գործ են հարուցել

Երկու տղամարդ 42- հարկանի շենքից անկարգելով թռչել են զբոսաշրջային հայտնի թաղամասում և վայրէջք կատարել երկաթուղային գծերի կողմում:

18:06 Հայաստան
Հայ-Ռուսական համալսարանի Ֆադեյ Սարգսյանի անվան լսարանում տեղի է ունեցել Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ հանդիսավոր միջոցառում

Միջոցառումը կազմակերպել է Հայ-Ռուսական համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը: Իր հերթին ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուն շնորհակալություն է հայտնել Հայ-Ռուսական համալսարանին միջոցառումը կազմակերպելու համար և իր ելույթում թվարկել հայ-ռումինական հարաբերությունների կարևոր հանգրվանները, ինչպես նաև 1992թ.-ից ի վեր երկկողմ հարաբերություններում գրանցված հաջողությունները:

ՀՌՀ մամուլի ծառայություն

17:53 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի 2020-2023թթ. ռազմավարական զարգացման պլանի և 2020-2023թթ. միջպետական‚ հանրապետական ճանապարհացանցի պահպանման աշխատանքների պարբերաբար վերանայման ենթակա ծրագրի պատրաստման ծառայությունների մատուցման համար խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Խորհրդատվական ծառայությունները ներառում են` 2020-2023թթ․կենսական նշանակության ճանապարհների համար ռազմավարության մշակում‚ ինչը կներկայացնի ճանապարհացանցի ներկա վիճակը, ռազմավարության նպատակները‚ թիրախները և կմատնանշի ճանապարհացանցի զարգացման, ռազմավարության իրականացման մեխանիզմները և այլն:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

17:41 Հայաստան
Նոյեմբերի 16-17-ին Հայաստանի դպրոցների 8-12 դասարանների աշակերտների համար Երևանում կանցկացվի «Ռոսատոմի»-ի ֆիզիկա-մաթեմատիկական միջազգային օլիմպիադան`

ՄԻՖԻ միջուկային գիտահետազոտական համալսարանի աջակցությամբ։ Օլիմպիադան կանցկացվի Հայաաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի հենքի վրա` ատոմային բնագավառում կադրերի պատրաստման Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության շրջանակում։ Օլիմպիադայի ընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ գրանցվել ՄԻՖԻ ՄԳՀԻ-ի կայքում` org.mephi.ru: Օլիմպիադայի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը՝ կայքի «դիմորդների և աշակերտների» համար բաժնից։
Աղբյուր՝ ՄԳՀԻ

17:25 Հայաստան
Արդարադատության նախարար Ռ. Բադասյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեին

Գործընկերության զարգացման համատեքստում Ռ. Բադասյանը կարևորել է Լիտվայի արդարադատության նախարարի՝ առաջիկա օրերին նախատեսվող այցը Հայաստան և ընդգծել, որ գործընկերոջ հետ խոստումնալից քննարկում է սպասվում բարեփոխումների լայն օրակարգի շուրջ:
Անդրադարձ է կատարվել Ռազմավարական փաստաթղթով ամրագրված էլեկտրոնային արդարադատության ներդրման անհրաժեշտությանը՝ երկուստեք ընդգծելով, որ այն կնպաստի դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը, ժամանակի, նյութական ռեսուրսների կրճատմանն ու թափանցիկության բարձրացմանը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

15:17 Հայաստան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա. Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը

ԱԺ նախագահը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի և Հունաստանի ջերմ հարաբերությունները՝ Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլայի հետ առաջիկայում համագործակցության առիթներ դեռ կստեղծվեն: Ա. Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-հունական գործընկերային հարաբերություններում ունեցած անձնական ներդրման համար և վստահություն է հայտնել, որ հեռանալով Հայաստանից՝ դեսպանը կշարունակի մնալ Հայաստանի լավ բարեկամը:
Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և գոհունակությամբ արձանագրել, որ հունահայկական հարաբերությունները շարունակում են ամրապնդվել:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

14:11 Աշխարհում
Greenpeace- ն առաջարկում է Ռուսաստանում արգելել թաց անձեռոցիկները

Պատճառը շրջակա միջավայրի աղտոտումն է:

Աղբյուր՝ РИА

13:12 Արցախ
«Արցախի հանրապետական» կուսակցության հրավիրած արտահերթ նիստում որոշում է կայացվել 2020թ.-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին սատարելու Ա. Հարությունյանի թեկնածությունը

Անդրադառնալով ԱՀԿ որոշմանը՝ Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար և օրերս այդ կուսակցության համագումարի որոշմամբ սպասվող նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու հայտարարված Ա. Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ դա իր համար կարևոր էր այն առումով, որ առաջին հերթին հաշվի են առնվել կուսակցության կողմից առաջ քաշված ծրագրային դրույթները, ինչը փաստում է, որ իրենց ձևավորած քաղաքական օրակարգը կարող է դառնալ միավորող գործոն:
Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջ

11:43 Աշխարհում
Մալայզիայի ավիաընկերությունների թռիչքները դեպի ԱՄՆ սահմանափակել են

Մալայզիայի քաղաքացիական ավիացիայի կառավարումը չի համապատասխանում միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության անվտանգության չափանիշներին։

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}