«The Wall Street Journal». Հայոց ցեղասպանությունը` Առաջին աշխարհամարտին հաջորդած 100 իրադարձությունների շարքում
Հեղինակավոր «The Wall Street Journal» պարբերականը անդրադարձել է մարդկությանը թողած Առաջին համաշխարհային պատերազմի ժառանգությանը` առանձնացնելով ընդհանուր առմամբ 100 երևույթ և իրադարձություն, որոնք մինչ այսօր ազդում են մարդկության առօրյայի վրա:
Պարբերականի դիտարկմամբ` Առաջին համաշխարհային պատերազմի թողած ժառանգության 100 երևույթներից մեկն էլ մարդկության դեմ իրագործված հանցագործություններն են, որոնց ներքո էլ պարբերականը անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը:
««Մարդկության դեմ իրագործված հանցագործություններ» եզրույթը այսօր ծանոթ է գրեթե բոլորին: Բայց այն առաջին անգամ մեկ այլ պետության նկատմամբ կիրառվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց մեկ միլիոնից ավել հայերի: 1915 թվականին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` բացահայտ մեղադրելով մեկ այլ պետության` մարդկության դեմ իրագործած հանցագործության համար: Դա այն ժամանակ էր, երբ Հայասատանի բնակչության կեսը սպանվեց կամ հարկադրված ժամանակակից Թուրքիայից արտաքսվեց մահվանն ընդառաջ` դեպի Սիրիայի անապատներ»,- գրում է պարբերականը:
Պարբերականի դիտարմամաբ` այդ ժամանակից ի վեր սույն եզրույթի կիրառումը լայն տարածում է ստացել: Բազմաթիվ միջազգային կառույցներ և պետություններ գործածում են այն` բնորոշելու որևէ ժողովրդի դեմ իրականցվող կազմակերպված հանցագործությունները, ինչպես օրինակ ՄԱԿ-ը բնութագրում է Սիրիայում տեղի ունեցող իրադաձությունները կամ բազում ավտորիտար ռեժիմների կողմից սեփական ժողովրդի դեմ գործադրվող հալածանքները:
Պարբերականը նշում է, որ այս հիմքով ի հայտ են գալիս «մեկուսացված պետություններ, որոնք դուրս են մնում միջազգային քաղաքատնտեսական կարգից»` միաժամանակ շեշտելով, որ «այսքանով հանդերձ Թուրքիան հրաժարվում է հայության բնաջնջումը որպես Ցեղասպանություն կամ մարդկության դեմ իրագործված հանցանք ընդունել»:
Պարբերականը Հայոց ցեղասպանությանը անդրադարձող խորագրին կից նաև լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Հայոց ցեղասպանության նահատակների անունների երկու ցուցակ` մեջտեղում դրված կարմիր մեխակ: Լուսանկարը վերցված է Ցեղասպանության 98 ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներից մեկից:
Պարբերականի կողմից ներկայացված 100 ուշագրավ իրադարձութույնների շարքում տեղ են գտել նաև այնպիսիք, ինչպիսիք են բոլշևիզմի և կոմիունիզմի վերելքը, Ավստրո-հունգարական կայսրության փլուզումը, Հիտլերը, Երկրորդ համաշխարհային պատերազմը, Եվրոպական միության կազմավորումը, Մերձավորարևելյան հակամարտությունները, Իռալանդիայի անկախությունը, քիմիական զենքը, տպագրական բառերի գաղտնազերծումը, արյան փոխպատվաստումը, հեռահաղորդակցությունը, Աշխարհիկ Թուրքիան և այլք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին