Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրիայում կրակոցներ են արձակվել այն մեքենաների ուղղությամբ, որոնցում եղել են ռուս լրագրողներ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը:
Տեղեկացվում է, որ կրակոցները եղել են Դագմաշլիա բնակավայրի մերձակայքում, կրակոցների արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել երեք ռուս լրագրողներ:
«Երեք ռուս լրագրողներ թեթև վնասվածքներ են ստացել, որոնցից մեկը ուղեղի ցնցում է ստացել: Ներկա պահին լրագրողները գտնվում են ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում, որտեղ նրանց ցուցաբերվում է որակյալ բժշկական օգնություն»,- նշված է հաղորդագրության մեջ: