75 մլն եվրո վարկ՝ Վեդու ջրամբարի շինաշխատանքների համար
Տնտեսություն
12:06 26/11/2015

75 մլն եվրո վարկ՝ Վեդու ջրամբարի շինաշխատանքների համար

ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության  միջև կկնքվի  75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր՝ Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով: ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց համաձայնագրի կնքմանը:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը:

«Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին` արտոնյալ, տոկոսադրույքը`  կողմնորոշիչ»,- ասաց Գ. Խաչատրյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հայտնեց, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է գերակա ուղղություն և հանձնարարեց շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ տեխնիկական աշխատանքներն արագ կազմակերպել՝ փետրվար-մարտ ամիսներին շինարարությունն սկսելու համար:
 

Placeholder
75 մլն եվրո վարկ՝ Վեդու ջրամբարի շինաշխատանքների համար