ԻԼԻՊ կողմից արտահանվող նավթը «ջիհադականների թթվածինն է». Իրաքի պատգամավոր
Քաղաքական
13:39 30/11/2015
Աշխարհ

ԻԼԻՊ կողմից արտահանվող նավթը «ջիհադականների թթվածինն է». Իրաքի պատգամավոր

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը միլիոնավոր դոլլարների շահույթ է ստանում Թուրքիայի սեւ շուկայում նավթի վաճառքից, ասել է Իրաքի խորհրդարանի անդամ եւ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մավաֆաք ալ Ռուբային ռուսական Russia Today հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Իրաքցի պատգամավորը նաեւ հայտարարել է, որ Սիրիայում վիրավորված ահաբեկիչները բժշկական օգնություն են ստանում Թուրքիայում:

«Վերջին ութ ամիսներին ԻԼԻՊ-ին հաջողվել է վաճառել մոտ 800մլն ԱՄՆ դոլարի նավթ թուրքական սեւ շուկայում: Դա իրաքյան, սիրիական նավթն է, որը Իրաքից եւ Սիրիայից բեռնատարներով տեղափոխվում է Թուրքիայի սահման եւ վաճառվում միջազգային գների կեսի չափով»,-ասել է իրաքցի խորհրդարանականը:

«Այն գումարները, որ գոյանում են թուրքական սեւ շուկայում իրաքյան եւ սիրիական նավթի վաճառքից ԻԼԻՊ-ի գործողությունների թթվածինն են: Երբ դա կտրվի, ԻԼԻՊ-ը շնչահեղձ կլինի»,-եզրահանգել է Մավաֆաք ալ Ռուբային:

Placeholder
ԻԼԻՊ կողմից արտահանվող նավթը «ջիհադականների թթվածինն է». Իրաքի պատգամավոր