Հաստատվեց չաշխատող կանանց տրամադրվելիք մայրության նպաստի կարգը
Հասարակություն
12:27 24/12/2015
Հայաստան

Հաստատվեց չաշխատող կանանց տրամադրվելիք մայրության նպաստի կարգը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց չաշխատող կանանց տրամադրվելիք մայրության նպաստի կարգը: Ինչպես գործադիրի նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե 2016 թվականից չաշխատող կանանց տրամադրվելիք մայրության նպաստը կտրամադրվի միայն մարտ ամսից:

Նախարարի խոսքով` հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության սկիզբ նշվում է հղիության 210-րդ օրը:

«Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց հետո, ապա քաղաքացուն հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը մնում է անփոփոխ»,- նշեց Ա.Ասատրյանը:

Placeholder
Հաստատվեց չաշխատող կանանց տրամադրվելիք մայրության նպաստի կարգը