Քաղաքական 11:22 01/06/2016

Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում և պարտավոր է պաշտպանել արժեքները. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական  Bild պարբերականի հետ զրույցում անդրադարձել է հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին:

Գերմանական  պարբերականի  հարցազրույցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ ամբողջական.

Bild. -Պարոն նախագահ, հինգշաբթի Բունդեսթագում կայանալու է հայկական բանաձևի վերաբերյալ քվեարկությունը: Ինչո՞ւ է այդչափ կարևոր, որ գերմանական խորհրդարանը ճանաչի 1915-1916թթ-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:
Սերժ Սարգսյան. - Հարցը 1915թ-ի սարսափելի հանցագործության զոհերին հիշելու և նրանց հիշատակը վառ պահելու մասին է: Գերմանիայի նախագահը դեռ անցյալ տարի հստակ բառեր գտավ կատարվածը նկարագրելու համար և հանցագործությանը տվեց այն որակումը, ինչ իրականում եղել է՝ Ցեղասպանություն: Մեր երկրի համար շատ կարևոր է, որ Բունդեսթագն ուզում է ընդունել այդ բանաձևը: Սակայն կարևոր է ոչ միայն դա, այլ նաև այն, որ նման ցեղասպանություն այլևս աշխարհի ոչ մի կետում չպետք է տեղի ունենա: Սա ևս մի կարևոր արդյունք է, որը կունենա այս բանաձևը:

Bild.-Որոշ գերմանացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախարարներ, ցանկանում են ձեռնպահ մնալ բանաձևի օգտին քվեարկելուց: Նրանք վախենում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը ժխտում է Ցեղասպանությունը, կարող է քաղաքական վրեժ լուծել:
Սերժ Սարգսյան.- Գերմանացի քաղաքական գործիչներից ոչ ոք չի հերքում, որ դա Ցեղասպանություն էր, որը 101 տարի առաջ դարձավ 20-րդ դարի առաջին համակարգված ցեղասպանությունը: Անգամ նրանք, ովքեր հիմա հանկարծ դեմ են բանաձևին, չեն վիճարկում դա: Ես կարծում եմ, որ գերմանացի քաղաքական գործիչների  համար համամարդկային արժեքներն ավելի կարևոր պիտի լինեն, քան կարճաժամկետ քաղաքական շահերը: Շատ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, արդեն նման բանաձևեր են ընդունել:

Bild.- Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն կրո՞ւմ է:
Սերժ Սարգսյան.- Այո, ես այդպես եմ կարծում: Գերմանական արխիվներում բազմաթիվ փաստաթղթեր և գերմանացի դիվանագետների ու միսիոներների զեկույցներ կան, որոնք նկարագրում են հայ ժողովրդի ցեղասպան բնաջնջումը: Եվ պատմականորեն Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության դաշնակիցն էր ու կարող էր այդ հանցագործության դեմ ինչ-որ բան ձեռնարկել: Սակայն ոչինչ չարվեց:

Bild.- Դուք ըմբռնումո՞վ եք մոտենում, որ գերմանացի քաղաքական գործիչները վախենում են էրդողանի սուր արձագանքից:
Սերժ Սարգսյան. - Ոչ, ես դա չեմ կարող հասկանալ: Գերմանիան հզոր երկիր է, և Բունդեսթագի ձայնը աշխարհում ամենուր լսելի է: Եվ հենց այդ պատճառով Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում ու իրավունք չունի բարոյական հարցերում, ինչպես օրինակ, արժեքները պաշտպանելն է, զիջումների գնալ: Երբ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջումների են գնում, ապա դա կրկնում է նորից ու նորից: Եվ դա վատ է ոչ միայն Գերմանիայի համար, այլ նաև Եվրոպայի և ամբողջ աշխարհի:

Bild. - Իսկ ի՞նչ կլինի, եթե էրդողանը Բունդեսթագի բանաձևից հետո փախստականների հարցով համաձայնությունը տապալի:
Սերժ Սարգսյան. - Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ առանց դրա էլ այդ գործարքը «կավե ոտքեր» ունի և դժվար է դա կյանքի կոչել այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Թուրքիան է: Եվ հաստատ վստահ եմ, որ փախստականների գործարքի տապալումը ոչ  մի կապ չունի ցեղասպանության բանաձևի հետ: Արդարացի չէ, որ Հայոց ցեղասպանությունը չանվանվի ցեղասպանություն, միայն որովհետև մեկ այլ երկրի ղեկավար դրանից կզայրանա: Բունդեսթագի քաղաքական գործիչները դա նույն կերպ են ընկալում և թույլ չեն տա իրենց վախեցնել:

Bild. - Կարո՞ղ է Եվրոպան էրդողանին առհասարակ ինչ-որ կերպ վստահել:
Սերժ Սարգսյան. - Ես չեմ կարող Եվրոպայի փոխարեն խոսել, սակայն կարող եմ իմ սեփական փորձից ասել` մենք Էրդողանին չենք վստահում: Եվ հարցը միայն Ցեղասպանությունը ճանաչելը չէ: Մենք տարիներ շարունակ փորձել ենք դիվանագիտական  հարաբերություններ կառուցել: Եղան Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք  Թուրքիայի խորհրդարանը պետք է վավերացներ: Սակայն Էրդողանը դա արգելափակեց: Ինքս հարցնում եմ` ինչի՞ համար էինք մենք առհասարակ բանակցում այդ դեպքում: Եվրոպան չպետք է Թուրքիային կուրորեն վստահի, այլ պետք է փախստականների խնդրում սեփական լուծումները գտնի:

Bild.-Հայաստանը պատերազմի մեջ է Ադրբեջանի  հետ Լեռնային Ղարաբաղի համար: Ինչպե՞ս է իրավիճակն այնտեղ:
Սերժ Սարգսյան. - Այս պահին իրավիճակը հանդարտ է, կրակոցներ չկան: Սակայն երբ սկսվեց Ադրբեջանի զինված հարձակումը, մենք չտեսանք միջազգային համերաշխություն: Մենք կցանկանայինք, որպեսզի ավելի հստակ արտահայտվեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, այն է՝ Ադրբեջանի հարձակում:

Bild. - Ի՞նչ եք Դուք պահանջում միջազգային հանրությունից:
Սերժ Սարգսյան.- Հայաստանը փոքր երկիր է: Մեզ համար պարզ է, որ մենք տնտեսապես միգուցե պակաս հետաքրքիր ենք: Մեզ համար կարևոր է, որ անարդարությունն անարդարություն կոչվի: Մեզ համար առաջին հերթին բավարար կլիներ, որ բավականաչափ քանակով եվրոպական ձայներ դատապարտեին Ադրբեջանի արարքը: Երբ դա չբավականացնի, արդեն անհրաժեշտ կլինի մտածել պատժամիջոցների սահմանման մասին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}