Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել Ուկրաինայի դեսպանին՝ ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով
Քաղաքական
15:52 22/10/2016
Աշխարհ

Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել Ուկրաինայի դեսպանին՝ ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով

Բելառուսում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Ջիգունը կանչվել է Բելառուսի ԱԳՆ: Այս մասին գրում է Ինտերֆաքսը: Հանդիպման ընթացքում նրան նոտա է հանձնվել, որում բելառուսական կողմը բողոք է հայտել՝  կապված Ուկրաինայի պատասխանատու մարմինների գործողությունների հետ:

Խոսքը հայ ուղևորի հետ կապված միջադեպի պատճառով բելառուսական «Բելավիա» ընկերության՝  Կիև-Մինսկ չվերթի ինքնաթիռի հարկադիր վերադարձի մասին է:

Բելառուսի ԱԳՆ նոտայում նշված է, որ «բելառուսական կողմը ներողություն և բոլոր ֆինանսական ծախսերի փոխհատուցում է պահանջում, որոնք առաջացել են ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով»:

Բելառուսի ԱԳՆ նաև հանձնարարել է Կիևում իր դեսպանին բողոքի նմանատիպ նոտա հանձնել Ուկրաինայի ԱԳՆ-ին:

Placeholder
Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել Ուկրաինայի դեսպանին՝ ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով