Իր կյանքի որակից լիովին գոհ է 12.1, ամենևին գոհ չէ 14.8 տոկոսը. Gallup International Association
Հուլիսի 5-ից 15-ը 1104 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյուքներով իր կյանքի որակից լիովին գոհ է 12.1, ամենևին գոհ չէ 14.8 տոկոսը։ Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց հարցումն իրականացրած Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության լիիրավ անդամ «Էմ Փի ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։ Նա նշեց, որ հարցման հիմնական նպատակը եղել է հին և նոր կառավարությունների, ինչպես նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը պարզելը։
«Հարցվածների 1.7 տոկոսն ընտանիքի նյութական ապահովվածությունը գնահատել է «շատ լավ», 60.2 տոկոսը նշել է «միջին», իսկ ահա «վատ»՝ 15.4 տոկոսը։ Հարցին՝ ինչպես են գնահատում ՀՀ տնտեսական վիճակը, հարցվածների 0.3 տոկոսը պատասխանել է ՝ շատ լավ, իսկ ահա շատ վատ է որակել 32.3 տոկոսը»,- ասաց բանախոսը։
Արամ Նավասարդյանի խոսքով, հարցվածների 24.5 տոկոսը դրական է գնահատել ՀՀ նախագահի, 26 տոկոսը՝ կառավարության, 18.7 տոկոս՝ ԱԺ աշխատանքը։ Նախարարներից ամենաբարձր վարկանիշն ունեն ՀՀ մշակույթի և ԱԻ նախարարներ Արմեն Ամիրյանը և Դավիթ Տոնոյանը՝ 3.4 տոկոս։ Հարցումների արդյունքներով, ամենացածր գնահատականը ստացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Հաջորդող հարցին՝ ինչպե՞ս են գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը, հարցվածների 12.6 տոկոսը պատասխանել է լիովին դրական, 7.6 տոկոսը գործադիրի ղեկավարի աշխատանքը գնահատել է լիովին բացասական։
«Համեմատած մարտ ամսվա ցուցանիշների հետ՝ վարչապետի գործելաոճը լիովին դրական գնահատողների թիվը զգալի նվազել է։ Այն ժամանակ Կարեն Կարապետյանի գործելաոճը լիովին դրական գնահատում էր 25.1 տոկոսը։ Իսկ ահա կառավարության գործունեությունը վերջին 8 ամիսների գործելաոճը լիովին դրական է գնահատել հարցվածների 10.1 տոկոսը, լիովին բացասական՝ 11.8 տոկոսը»,- նշեց Արամ Նավասարդյանը։
Վերջում Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության անդամը ներկայացրեց հարցվածների՝ առաջիկա 6 ամիսներին Կարեն Կարապտյանի կառավարությունից ունեցած սպասումները։ Ըստ այդմ՝ 27.8 տոկոսը կարծիք է հայտնել, որ գործադիրն ի զորու կլինի բարելավել ՀՀ տնտեսության վիճակը, մինչդեռ 46.2 տոկոսը նշել է, որ կառավարությանը չի հաջողվի տեսանելի հաջողություն գրանցել։ Այդուհանդերձ, Կարեն Կարապետյանին, որպես քաղաքական գործիչ, շատ դրական է գնահատել հարցվածների 65 տոկոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին