Հասարակություն 15:32 18/09/2019 Հայաստան

Հայաստանի անկախության տոնին անցկացվելու է վարչապետի մրցանակաբաշխություն

Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված  գլխավոր միջոցառումն այս տարի անցկացվելու է Գյումրիում։ Տոնական միջոցառումները սկսվելու են ժամը 11։00-ից ու շարունակվելու են մինչև 23։00-ն։ Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրեց օրվա ընթացքում նախատեսված միջոցառումները՝  երաժշտական ծրագիր, հանրային քննարկում, ցուցահանդես, ֆիլմի դիտում, ժամը 19։00-ին Վարդանյանց հրապարակում տեղի է ունենալու գալա համերգ՝ հայ և արտասահմանյան հայտնի երգիչների, երաժիշտների մասնակցությամբ։ Լինելու է օդապարիների փառատոն։

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց, որ Գյումրիում արդեն աննախադեպ ակտիվություն է նկատվում, 1988 թվականի երկրաշարժից հետո նման մասշտաբի միջոցառում Գյումրիում չի եղել, ակնկալում են 15 հազար այցելու։ Նա նշեց, որ հյուրանոցներում արդեն տեղեր չկան, բնակիչների կողմից անհատական տներ են տրամադրվում։ Սեպտեմբերի 21-ին 4 գնացք է ժամանելու Գյումրի, խոսքը  1500 այցելու մասին է։

Սեպտեմբերի 21-ին առաջին անգամ կանցկացվի վարչապետի մրցանակաբաշխություն «Մեր ժամանակների հերոսը» խորագրով, որին կմասնակցեն մարդիկ, ովքեր փոխում են իրենց շրջապատի կյանքը, սեփական ուժերով բզինես են ստեղծում, ապագան կապում են Հայաստանի հետ։ Ասուլիսում ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն ասաց, որ առաջին մրցանակաբաշխության հյուրերն են լինելու վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները։

«Ունենք 45 հերոս, որոնք մրցանակների հավակնորդներն են։ 13 մրցանակ է լինելու, 12-ը տարբեր պաշտոնյաների, գործարարների կողմից են տրվելու հերոսներին, մեկը՝ վարչապետի։  Մրցանակաբաշխության իմաստն այն է, որ ամեն քաղաքացի կարող է հերոս լինել՝ անհատական ջանքերով, աշխատանքով  ստեղծելով ամեն ինչ, հասնելով հաջողության»,- նշեց նա։

Հ. Մովսիսյանն ասաց, որ ժյուրին առանձնացրել է կարճ ցուցակը, վարչապետն ընտրել է այն մարդկանց, ովքեր ստանալու են մրցանակները։ «Ժյուրին հենվել է այն չափանիշի վրա, թե ինչքան ջանք է պահանջվել տվյալ մարդուց, որպեսզի հասնի իր երազանքին, նաև ստեղծագործականությունը, նորարարչականությունն է հաշվի առնվել»,- նշեց նա։

Մրցանակաբաշխության արձանիկի հեղինակներն են «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, նկարիչ Ռուբեն Մալայանը։

Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների բյուջեն կազմում է  220  միլիոն դրամ։

Է. Աղաջանյանը նաև ներկայացրեց , թե ինչ ընթացակարգով է տեղի ունեցել գնումների գործընթացը։

«Հաշվի առնելով Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումների ծրագրերի իրականացման առանձնահատկությունը, նշանակությունը, կարևորությունը, Հայաստանի կառավարությունը որոշել է միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել   «Գնումների մասին» Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված մեկ անձից  գնում կատարելու  ընթացակարգով»,- ասաց նա։

Է. Աղաջանյանի խոսքով, անկախության 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման ընթացքում վարչապետի աշխատակազմը բախվել է բազմաթիվ խնդիրներ։

«Եթե կազմակերպվեր մրցութային ընթացակարգով, կկորցնեինք  կառավարման օղակները, վերահսկելի չէր լինի միջոցառման թե տեխնիկական, թե բովանդակային  հատվածը։
Այս  մի քանի ամիսների ընթացքում աշխատանքային խումբը վարել է մի շարք բանակցություններ, որի արդյունքում ընտրվել է  թվով 75 մեծ, փոքր, միջին բիզնեսի ներկայացուցիչ հանդիսացող տնտեսական սուբյեկտներ։ Փաստացի, տվյալ պարագայում  տվյալ գործընթացի կազմակերպումը դիտարկվում է դե յուրե որպես մեկ անձից գնում, սակայն միջոցառումների կազմակերպման գործում ներգրաված է 75 տնտեսվարող սուբյեկտ։  Այս դեպքում կարող է լինել մեկ անձից գնում կատարելու տարմինի ընկալման խնդիր։
Հաշվի առնելով 28-րդ տարեդարձին  նվիրված միջոցառումների ծրագրի իրականացման առանձնահատկությունը, նշանակությունը, կարևորությունը, դրա ճշգրիտ ու որակյալ կազմակերպելու  պարտավորությունը, հարկավոր էր իրականացնել ընկերությունների որոշակի սելեկցիա»,- ասաց նա։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ նախկին տարիներին անկախության տոնին նվիրված, ինչպես նաև նմանատիպ մյուս միջոցառումների համար, որոնք իրենց մասշտաբներով մի քանի անգամ ավելի փոքր են եղել, պետական բյուջեից տրամադրվել է հաճախ  նույնքան, կամ մի քանի անգամ ավելի գումար։ Է. Աղաջանյանի խոսքով, նման ձևաչափով  և նման բովանդակությամբ միջոցառում Հայաստանում մինչ օր չի կազմակերպվել։ Նա տեղեկացրեց, որ մայրաքաղաք Երևանում, նաև Հայաստանի մյուս մարզերում քաղաքային բյուջեներով նախատեսված միջոցների շրջանակում, կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}