Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Դինամո»-«Փյունիկ» պատասխան հանդիպումը հերթական հիասթափությունը պարգևեց հայ ֆուտբոլասերներին: Հայաստանի չեմպիոնը Զագրեբում պարտվեց 0:3 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:
Ինչպես և սպասում էինք, մեր թիմի հիմնական կազմում փոփոխություններ էին տեղի ունեցել: Առաջին խաղում փոխարինման մտած և իրեն գերազանց դրսևորած Արթուր Եդիգարյանն այս անգամ հայտավորվել էր մեկնարկային կազմում: Վնասվածքի պատճառով մրցավայր չժամանած Դավիթ Մանոյանին փոխարինել էր Նորայր Սահակյանը:
Հանդիպման սկզբում հայ ֆուտբոլիստները տիրում էին նախաձեռնությանը: Տպավորությունն այնպիսին էր, որ ոչ թե «Փյունիկն» է հզոր ու ճնշում է գործադրում «Դինամոյի» վրա, այլ վերջինս կամովին զիջել է դաշտի կենտրոնը և գործում է խորքից` աշխատելու հնարավորություն տալով մեր ֆուտբոլիստներին: Ըստ երևույթին` մրցակիցը նպատակ էր հետապնդում հոգնեցնել փյունիկցիներին և հետագայում այդ ֆոնի վրա վճռել հանդիպման ելքը: Առաջին կեսում մեր թիմը մի շարք գոլային հնարավորություններ ստեղծեց, սակայն չկարողացավ իրացնել: Հարվածային դիրքերում հայտնվեցին Էդգար Մալաքյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոսը, Նորայր Սահակյանը:
Առաջին կեսի վերջնամասում դաշտի տերերն ակտիվացան, և անմիջապես դարպասի գրավում արձանագրվեց: Աջ եզրից կատարված փոխանցումը տրամաբանական ավարտի հասցրեց տուգանային հրապարակում պաշտպանների հսկողությունից դուրս մնացած Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Մանջուկիչը: «Փյունիկը» 42-րդ րոպեին կարող էր վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Մարկոսը ձախ եզրում ճեղքեց մրցակցի պաշտպանությունը, ներխուժեց տուգանային հրապարակ և նուրբ փոխանցմամբ հարվածի դուրս բերեց Մալաքյանին, սակայն վերջինս հապաղեց, և մրցակցի պաշտպանները կարողացան չեզոքացնել սպառնալիքը:
Երկրորդ կեսում պատկերը լիովին փոխվեց: «Դինամոն» իր կամքն էր թելադրում «Փյունիկին» ու ևս երկու անգամ հաջողության հասավ: 62-րդ րոպեին դաշտի տերերը տուգանային հարվածի գերազանց խաղարկում կատարեցին: Գնդակն աջ եզրից փոխանցվեց կենտրոն, և Միլան Բադելը հեռվից հարվածով գրավեց «Փյունիկի» դարպասը` 2:0: Իսկ 66-րդ րոպեին աչքի ընկավ Դեյան Լովրենը` 3:0:
Եվրոպական ակումբային մրցաշարերում մեր թիմերի ելույթները ծանր տպավորություն թողեցին և դեռ լուրջ քննարկումների կարժանանան: Մի բան պարզ է. այսպես այլևս հնարավոր չէ շարունակել:
«Դինամո»-«Փյունիկ» 3:0 (1:0)
«Դինամո»-Թոմիսլավ Բուտինա, Դոյան Լովրեն, Դոս Սանթոս, Սամիր Կրուզ Կամպոս (Մաթիաս Չագո, 75), Կառլոս Սանթոս, Միլան Բադել, Մարիո Մանջուկիչ, Իվիցա Վրդոլյակ, Իգոր Բիշչան, Պեդրո Մորալես (Իվան Տոմասեկ, 79), Դիմիտրիոս Պապադոպուլոս (Միրոսլավ Սլեպիսկա, 82):
«Փյունիկ»-Էդվարդ Հովհաննիսյան, Կարեն Խաչատրյան, Սարգիս Հովսեփյան, Արթուր Եդիգարյան (Արթուր Յուզբաշյան, 72), Մարկոս, Կառլեն Մկրտչյան, Գևորգ Ղազարյան, Էդգար Մալաքյան, Էմանուել Մբոլա, Վահագն Մինասյան, Նորայր Սահակյան (Արտակ Եդիգարյան, 66):
Գոլերը` Մարիո Մանջուկիչ, 30 (1:0), Միլան Բադել, 62 (2:0), Դեյան Լովրեն, 66 (3:0):
Ք. Զագրեբ, 21 հուլիսի 2009 թ., «Մաքսիմիր» մարզադաշտ, առանց հանդիսականի:
Մրցավար` Դուարտե Նունու Պերեյրա Գոմեշ (Պորտուգալիա):
Օգնականներ` Ժոաու Ֆերեյրա (Պորտուգալիա), Ժոզե Տրիգու (Պորտուգալիա):
4-րդ պաշտոնյա` Ժոաու Կառլուշ Սանթուշ Կապելա (Պորտուգալիա):
ՈՒԵՖԱ-ի պատվիրակ` Ռոլանդ Տիս (Բելգիա):
Տեսուչ` Անաստասիոս Բրիակոսը (Հունաստան):
Զգուշացումներ` Սամիր Կրուզ Կամպոս (36), Իգոր Բիշչան (83), Դոս Սանթոս (86):

Placeholder