Հայկական երկու պետությունների նախագահները ԼՂՀ-ում ներկա են գտնվել զորավարժությունների անցկացմանը
Քաղաքական
16:55 20/11/2015
ԼՂՀ

Հայկական երկու պետությունների նախագահները ԼՂՀ-ում ներկա են գտնվել զորավարժությունների անցկացմանը

ԼՂՀ ՊԲ «Մեխակավան» զորավարժարանում անցկացվեց  մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն:

Հայկական երկու հանրապետությունների համագործակցության շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները և բարձրաստիճան հրամանատարական կազմը ներկա են գտնվել զորավարժությունների անցկացմանը:

Մի քանի փուլով անցկացված զորավարժությունների հիմնական նպատակն է՝ կատարելագործել ներգրավվող ստորաբաժանումների հրամանատարների ունակությունները մարտի տարբեր տեսանկյուններում ենթակա և տրված ստորաբաժանումների հատուկ ղեկավարման գործում, ինչպես նաև գումարտակների շտաբերի մարզումը:

Զորավարժությունները հնարավորինս մոտեցված են եղել իրական մարտական գործողություններին: Սկզբում ՊԲ ստորաբաժանումները կազմակերպեցին պաշտպանություն՝ հայտնաբերելով և լռեցնելով երևակայական հակառակորդի կրակակետերը, այնուհետև զորավարժության մասնակից ստորաբաժանումները  անցան հակահարձակման: 

Զորավարժության ավարտից հետո հայկական երկու պետությունների նախագահները և պաշտպանական գերատեսչության ղեկավարները պարգևներ հանձնեցին զորավարժության ընթացքում ակտիվություն ցուցաբերած զինծառայողներին:




 

 

Placeholder
Հայկական երկու պետությունների նախագահները ԼՂՀ-ում ներկա են գտնվել զորավարժությունների անցկացմանը