Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ստացել է երեք գրավոր դիմում. ՀԸՀ անդամ
Քաղաքական
22:16 06/12/2015
Հայաստան

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ստացել է երեք գրավոր դիմում. ՀԸՀ անդամ

ՀՀ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը  քվեարկության օրը մինչ այս պահը ստացել է 3 գրավոր դրմում: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում լրագրողներին ասաց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը:

Դրանցից առաջինը քաղաքացու կողմից բողոք-հայտարարություն  է,  որով անդրադարձել է հանրաքվեի դրված նախագածի բովանդակությանը, ընթացակարգերին: Այս բողոք-հայտարարությունը կքննարկվի մինչև  ընդհանուր արդյունքների մասին արձանագրության կազմելը:

Նա տեղեկացրեց, որ երկու դիմումները ներկայացվել են մինչև 18:00-ն 15 րոպե տարբերությամբ տեղական ՀԿ-ների դիտորդներից՝ asparez.am  լրատավական կայքի լրագրող Մելինե Ավագյանից և  մի շարք դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներից:

Դիումումները վերաբերում են տեղամասային հանձնաժողովներում դիտորդների և ԶԼՄ-ների աշխատանքները խոչընդոտելուն:

Ն.Հովհաննիսյանն ասաց, որ ստացած դիումների հետ կապված ԿԸՀ-ն ձեռնարկեց արագ արձագանքման միջոցառումներ, անմիջապես զանգահարեց տեղամասային հանձնաժողովներ, կապ  հաստատեց հենց նշված դիտորդների հետ:

«Մելինե Ավագյանից հետո  հաղորդագրություն ստացանք հետևյալ բովանդակությամբ. «Տվյալ նամակով ցանկանում եմ հաստատել այն մասին, որ բողոք չունեմ 19/15 տեղամասում  անցկացված դիտորդական առաքելությունից, իմ իրավունքները չեն խախտվել»»,- նշեց ՀԸՀ անդամը:

Նա ասաց, որ մյուս դիմումի հետ կապված զրուցել են դիտորդների, լրագրողների հետ, բոլորը հերքել են դիմումում ներկայացված հանգամանքները, որ տեղամասային հանձնաժողովներում արգելել են իրականացնել դիտորդական առաքելություն, խոչընդոտել են իրենց իրավունքները:

Ն.Հովհաննիսյանի խոսքով, ներկայացված երկու դիմումն ուղարկվելու է ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ  այնտեղ խոսվում են դիտորդների իրավունքները խոչընդոտելու, սահմանափակելու մասին:

Քվեարկության օրվա ընթացքում ժամը 21:00-ի դրությամբ 41 ընտրատարածքային հանձնաժողովներում ոչ մեկում գրավոր դիմում կամ բողոք չի ներկայացվել:

Ինչ վերաբերում է բանավոր ահազանգերին, հեռախոսազանգերին,   դրանք, ըստ նրա,  բազմաբնույթ են: Փորձել ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: Որոշների  մասով տրվել են պարզաբանումներ, որոշներն էլ  իրենցից չեն ներկայացրել օրենքի կամ օրենսդրությամբ քվեարկության կարգի խախտումներ:

Placeholder
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ստացել է երեք գրավոր դիմում. ՀԸՀ անդամ