Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի դեկտեմբերի 18-ին
Իրավունք
19:07 09/12/2015

Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի դեկտեմբերի 18-ին

Գյումրիում այս տարվա սկզբին Ավետիսյանների ընտանիքի սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ կմեկնարկի դեկտեմբերի 18-ին:

Հիշեցնենք՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ միակ մեղադրվողը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է, որն արդեն իսկ դասալքության համար դատապարտվել է տասը տարվա ազատազրկման:

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Երեմ Սարգսյանը  Panorama.am-ին ասաց, որ իրենք դեռևս դատական նիստի օրվա վերաբերյալ ծանուցում չեն ստացել:

«Դատական նիստի օրվա վերաբերյալ ծանուցում չենք ստացել, հետևաբար չեմ կարող ասել՝ երբ կկայանա առաջին նիստը», -փոխանցեց պարոն Սարգսյանը:

Placeholder
Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի դեկտեմբերի 18-ին