Ահաբեկչության ու հիմարության համակցություն է.  Դավիթ Բաբայան
Քաղաքական
14:03 08/04/2016

Ահաբեկչության ու հիմարության համակցություն է. Դավիթ Բաբայան

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, իր թվիթերյան էջում կարճ ու դիպուկ նկարագրել է ադրբեջանական  հարվածային անօդաչու թռչող սարքի՝  Ստեփանակերտի երկնքում լինելու դրվագը։

«Ադրբեջանական անօդաչուն Ստեփանակերտի վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ժամանակ՝ ահաբեկչության ու հիմարության համակցությունն է»,-գրել է նա։

Հիշեցնենք՝ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել էին սարքը ոչնչացնելու մասին։

Բաբայանը ևս նշել է, որ անօդաչու սարքը ոչնչացվել է Ստեփանակերտի երկնքում այն ժամանակ, երբ բանակցում էին ԼՂՀ նախագահն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:



Լուսանկարները՝ ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքից:

Placeholder
Ահաբեկչության ու հիմարության համակցություն է. Դավիթ Բաբայան